Անջելինա Ջոլին 1 մլն դոլար է նվիրաբերել քաղցած երեխաներին

Անջելինա Ջոլին 1 մլն դոլար է նվիրաբերել քաղցած երեխաներին
26.03.2020 | 22:17

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին 1 մլն դոլար է նվիրաբերել «Ոչ մի սոված երեխա» (No Kid Hungry) բարեգործական կազմակերպությանը, որը սննդով է ապահովում երեխաներին, որոնք կորոնավիրուսի համավարակի ֆոնին դպրոցների փակման պատճառով քաղցած են մնացել, գրում է Daily Mail-ը։ No Kid Hungry բարեգործական ընկերությունը2 միլիոն դոլար է հատկացրել 30 նահանգի՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին կերակրելու համար: «Այս շաբաթվա դրությամբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով մեկ միլիարդ երեխա դպրոց չի հաճախում։ 22 միլիոն երեխա կախված է դպրոցում տրամադրվող սննդից»,- ասել է 44 -ամյա Ջոլին No Kid Hungry-ի հրապարակած հայտարարությունում: Ջոլին հավելել է, որ No Kid Hungry-ն մեծ ջանքեր է գործադրում հնարավորինս շատ նման երեխաների իր ծրագրում ընդգրկելու համար։

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ