«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Փաս­տո­րեն ա­ռանց զեղ­ծա­րա­րու­թ­յուն­նե­րի չի՞ լի­նում

Փաս­տո­րեն ա­ռանց զեղ­ծա­րա­րու­թ­յուն­նե­րի չի՞ լի­նում
03.04.2020 | 01:54

Թե­պետև աշ­խար­հում երևի մարդ էլ չի մնա­ցել, որ չի­մա­նա, բայց և այն­պես բո­լոր դեպ­քե­րում ա­սենք, որ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով այս տա­րի ամ­ռա­նը Տո­կիո­յում կա­յա­նա­լիք օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը հե­տաձգ­վել են մեկ տա­րով։ Սա­կայն թող տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, թե ե­ղա­ծը խաղ ու պար էր, հեշտ լու­ծե­լիք խն­դիր, ու թե զուր էին Մի­ջազ­գա­յին ու Ճա­պո­նիա­յի օ­լիմ­պիա­կան կո­մի­տե­նե­րը՝ խա­ղե­րի հե­տաձգ­մա­նը դեմ վեր­ջին եր­կու հզոր բաս­տիոն­նե­րը, մինչև վերջ դի­մադ­րում։ Հի­մա, երբ ա­մեն ինչ ար­դեն կա­յա­ցած փաստ է, վկա­յա­բե­րենք բրի­տա­նա­կան LearnBonds տն­տե­սա­գի­տա­կան հրա­տա­րա­կու­թյան վկա­յու­մը՝ օ­լիմ­պիա­դա­յի հե­տաձ­գու­մը Ճա­պո­նիա­յին բե­րե­լու է մոտ 5,8 մի­լիարդ դո­լա­րի կո­րուստ։ Իսկ ե­թե սրա կող­քին, չզ­լա­նանք ու հի­շենք, որ խա­ղե­րի անց­կաց­ման վրա ար­դեն իսկ ծախս­ված է 12,3 մի­լիարդ դո­լար ու այդ ահ­ռե­լի գու­մա­րը հնա­րա­վո­րիս ա­րագ շարժ­ման մեջ դնե­լը հե­տաձգ­վում է ամ­բողջ մեկ տա­րով, այդ դեպ­քում գնա­ցեք ու հաշ­վեք, թե որն էր այդ­քան ծանր ըն­դուն­ված ո­րոշ­ման ի­րա­կան գի­նը։

Սա­կայն ուր էր թե սա հե­տաձգ­ված օ­լիմ­պիա­դա­յի միակ պրոբ­լե­մը լի­ներ։ Մար­դիկ քրք­րել են ու դուրս բե­րել, թե Տո­կիո­յում պլա­նա­վոր­ված օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի հա­ջորդ տա­րում մարդ­կա­յին ինչ ող­բեր­գու­թյուն­ներ, պատ­մա­կան ինչ անց­քեր են տե­ղի ե­ղել։ 1940-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի հա­ջորդ տա­րում սկս­վել է Հայ­րե­նա­կան երկ­րորդ մեծ պա­տե­րազ­մը, 1964-ի խա­ղե­րին հա­ջոր­դել է 1965-ի՝ Վիետ­նա­մի պա­տե­րազ­մը։
Ե­թե այս տրա­մա­բա­նու­թյամբ շարժ­վենք, 2021-ին է՞լ հեր­թա­կան ող­բեր­գու­թյուն է լի­նե­լու... Ա­ռաջ չընկ­նենք, գուժ­կա­նու­թյուն էլ չա­նենք, բայց թե... զո­րօ­րի­նակ, ո՞վ կա­րող էր ա­սել, թե այս հա­մա­ճա­րա­կի տե­սա­կի դժ­բախ­տու­թյուն էր պա­տու­հա­սե­լու մարդ­կու­թյա­նը, դժ­բախ­տու­թյուն, որ կա­րող է հիմ­նի­վեր փո­խել աշ­խար­հը, ու հայտ­նի չէ, թե ինչ կողմ։
Լավ, ա­սենք թե վե­րը բեր­վածն էլ պարզ հա­մընկ­նում­նե­րի շար­քից էր, բայց հո աչք չենք կա­րող փա­կել ջրի ե­րես ե­լած այն տե­ղե­կատ­վու­թյան վրա, որ Ճա­պո­նիա­յի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի կազմ­կո­մի­տեի ան­դամ, ճա­պո­նա­ցի գոր­ծա­րար Հա­րու­յու­կի Տա­կա­հա­սին կաս­կած­վում է օ­լիմ­պիա­դա­յի ա­պա­գա մայ­րա­քա­ղա­քի օգ­տին քվեար­կե­լու հա­մար Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի չի­նով­նիկ­նե­րին կա­շա­ռե­լու մեջ։ Կա­սեք՝ են­թադ­րու­թյուն­նե­րի շար­քից է, բայց գոր­ծա­րարն ար­դեն իսկ հաս­տա­տել է, որ Տո­կիո­յի հայ­տա­տու կո­մի­տեի կող­մից 8,2 մի­լիոն դո­լար է ստա­ցել ՄՕԿ-ի կարևո­րա­գույն դեմ­քե­րին նվեր­ներ ա­նե­լու հա­մար։ Reuters-ի տե­ղե­կաց­մամբ, դա ե­ղել է 2013 թվին, 2020-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մայ­րա­քա­ղա­քի ընտ­րու­թյան հար­ցի քվեար­կու­թյան նա­խա­շե­մին։
Փաս­տը հա­ստատ­վում է նաև նրա­նով, որ Ճա­պո­նիա­յի հայ­տա­տու կո­մի­տեի ֆի­նան­սա­կան փաս­տաթղ­թե­րում վկա­յու­թյուն­ներ կան այն մա­սին, որ Տո­կիո­յի ա­ռա­ջադր­ման հայ­տի ո­րոշ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար Տա­կա­հա­սիի հաշ­վին է փո­խան­ցել նշ­ված գու­մա­րը։ Հայ­տա­տու կո­մի­տեի գլ­խա­վոր քար­տու­ղար Նո­բու­մո­տո Հի­գու­չին այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ներ­կա­յաց­րել է այս­պես. «Տա­կա­հա­սին կա­պեր ու­նի, իսկ մեզ մարդ էր պետք, ով հաս­կա­նում է բիզ­նե­սի աշ­խար­հը»։
Ան­ձամբ գոր­ծա­րա­րը հրա­ժար­վել է ա­ռար­կա­յա­կան մեկ­նա­բա­նե­լուց, թե կո­մի­տեի առջև ստանձ­նած որ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս հատ­կա­պես ին­չի վրա է ծախ­սել 8,2 մի­լիո­նը, սա­կայն խոս­տո­վա­նել է, որ իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ո­լոր­տում է ե­ղել ՄՕԿ-ի ան­դամ­նե­րի հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ պահ­պա­նե­լը։
Այդ­պի­սի ֆի­գուր­նե­րից է ե­ղել մաս­նա­վո­րա­պես Լա­մին Դիա­կը՝ թեթևաթ­լե­տի­կա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի (World Athletics) նախ­կին ղե­կա­վա­րը, որն այն ժա­մա­նակ օ­լիմ­պիզ­մի աշ­խար­հում հս­կա­յա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել ու ան­ձամբ է մաս­նակ­ցել խա­ղե­րի մայ­րա­քա­ղա­քի ընտ­րու­թյան քվեար­կու­թյա­նը։ Տա­կա­հա­սին նաև չի ժխ­տել, որ Դիա­կին նվեր­ներ է ա­րել, ո­րոնց մեջ ե­ղել են թվա­յին տե­սախ­ցիկ­ներ, Seiko ֆիր­մա­յի ժա­մա­ցույց­ներ։ «Դուք հան­դիպ­ման չեք կա­րող գնալ դա­տարկ ձեռ­քով, դա բա­ցար­ձա­կա­պես նոր­մալ է։ Նվեր­ներն է­ժա­նա­գին են ե­ղել»,- ըն­դգ­ծել է գոր­ծա­րա­րը։
Սա­կայն Տո­կիո­յի հայ­տա­տու կո­մի­տեի բան­կա­յին հա­շիվ­նե­րում ֆիքս­ված է, որ Seiko ֆիր­մա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը վճա­րել է 46500 դո­լար։ Ինչ­պես տես­նում ենք, նվեր­ներն այն­քան էլ է­ժան չեն ե­ղել, ինչ­պես հաս­տա­տում է գոր­ծա­րա­րը։ Այլ բան, որ այդ գու­մա­րը նրա՛ հա­մար կա­րող էր լուրջ թիվ չներ­կա­յաց­նել։
Ճա­պո­նա­ցի­նե­րի կող­մից ՄՕԿ-ի ան­դամ­նե­րի ժա­մա­ցույց ստա­նա­լը, ճիշտ է, ա­ռանց ֆիր­մա­յի հի­շա­տակ­ման, հա­վաս­տել է կո­մի­տեի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րից մե­կը, սա­կայն դժ­վար թե դա լուրջ վի­ճարկ­ման բան լի­նի։ Ինչ­պես ա­սում են, ժա­մա­նա­կի հարց է մնում պար­զե­լը, թե 8,2 մի­լիոնն ու­րիշ ինչ բա­նե­րի վրա է ծախս­վել։
Պար­զե­լիք հար­ցե­րի շր­ջա­նա­կից է, թե 1,3 մի­լիոնն ին­չի հա­մար է փո­խանց­վել բա­վա­կա­նին ան­հայտ մի կազ­մա­կեր­պու­թյան բան­կա­յին հաշ­վին, ո­րի ղե­կա­վարն, ի դեպ, Ճա­պո­նիա­յի նախ­կին վար­չա­պետ Ե­սի­րո Մո­րին է ե­ղել։ Մի­ջան­կյալ ա­սենք, որ սույն այ­րը ներ­կա­յումս գլ­խա­վո­րում է 2020-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի կազմ­կո­մի­տեի ղե­կա­վա­րի պաշ­տո­նը։ Այն հար­ցին, թե ինչ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման հա­մար է ինս­տի­տու­տը ստա­ցել այդ գու­մա­րը, Մո­րիի ներ­կա­յա­ցու­ցիչն ա­սել է՝ հիմ­նա­կա­նում «մի­ջազ­գա­յին աղ­բյուր­նե­րից ստա­ցած տե­ղե­կատ­վու­թյան վեր­լու­ծու­թյան»։
Այս ա­ռա­վե­լա­գույնս ըն­դար­ձակ բա­ցատ­րու­թյու­նը կա­րե­լի է տար­բեր կերպ հաս­կա­նալ, բայց թե այդ ինչ վեր­լու­ծու­թյուն է 1,3 մի­լիոն դո­լա­րի ար­ժո­ղու­թյամբ, իս­կա­պես հե­տաքր­քիր է։
Հարկ է նշել, որ 2020-ի օ­լիմ­պիա­դան շա­հե­լու հար­ցում ճա­պո­նա­ցի­նե­րի ան­մա­քուր խա­ղե­րի մա­սին կաս­կած­նե­րը ա­ռա­ջին ան­գամ չեն հն­չում։ Դեռևս 2016 թվին բրի­տա­նա­կան The Guardian հրա­տա­րա­կու­թյու­նը բարձ­րա­ձայ­նեց, որ Տո­կիո­յի հայ­տա­տու կո­մի­տեն սին­գա­պու­րյան հա­շիվ­նե­րից մե­կին է փո­խան­ցել 1,3 մի­լիոն։ Են­թադր­վում էր, որ այդ հա­շի­վը կապ ու­նի Պա­պա Մա­սա­տա Դիա­կի՝ այն նույն Դիա­կի հետ, ով Տա­կա­հա­սիից նվեր­ներ էր ստա­նում, որն այն տա­րի­նե­րին խո­շոր ազ­դե­ցու­թյուն ու­ներ սպոր­տի աշ­խար­հում։ Ճա­պո­նիա­յի կո­մի­տեն այդ խո­շոր գու­մա­րի փո­խան­ցումն այն ժա­մա­նակ ան­վա­նեց «խոր­հր­դատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի լե­գալ վճա­րում»։ «Կո­մի­տեն հաս­տա­տում է, որ վճա­րը ստաց­վել է խոր­հր­դա­տու պրո­ֆե­սիո­նալ ծա­ռա­յու­թյան, աշ­խա­տան­քի պլա­նա­վոր­ման շնոր­հան­դես­նե­րի ի­րա­կա­նաց­նան հա­մար աշ­խա­տա­կազ­մի ու­սուց­ման, ինչ­պես նաև մե­դիա­յի շու­կա­յի վեր­լու­ծու­թյան ի­րա­կա­նաց­ման դի­մաց,- հա­վաս­տում էր Տո­կիո 2020-ի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ Ցու­նե­կա­ձու Տա­կե­դան։- Բո­լոր այս ծա­ռա­յու­թյուն­նե­րը պայ­մա­նագ­րի մեջ նե­րառ­ված են։ Կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյու­նը միշտ ե­ղել է ազ­նիվ ու կո­ռեկտ»։
Եվ այ­սու­հան­դերձ այս փաս­տի քն­նու­թյունն սկս­վել է ինչ­պես Ճա­պո­նիա­յում, այն­պես էլ Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեում։ Սա­կայն միայն սրա­նով չէ, որ ա­վարտ­վում են Տա­կե­դա­յի պրոբ­լեմ­նե­րը։ Նրա գոր­ծու­նեու­թյամբ հե­տաքր­քր­վել է ֆրան­սիա­կան դա­տա­խա­զու­թյու­նը, ո­րին ինչ-որ ձևով հա­սա­նե­լի է դար­ձել տե­ղե­կու­թյունն այն մա­սին, թե իբր պաշ­տո­նյան կա­շա­ռել է ՄՕԿ-ի ան­դամ­նե­րին՝ նրանց հա­մո­զե­լով քվեար­կել Տո­կիո­յի օգ­տին։
Փա­րի­զյան հե­տաքն­նիչ­նե­րի վար­կա­ծով Տա­կե­դան, միջ­նոր­դի մի­ջո­ցով, ո­րի հա­մար դե­րա­կա­տար է հան­դի­սա­ցել Պա­պա Մա­սա­տա Դիա­կը, ընդ­հա­նուր 2 մի­լիոն դո­լա­րի չա­փով գու­մար է տվել Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի աֆ­րի­կյան ան­դամ­նե­րին, որ­պես­զի նրանք «ճիշտ» ընտ­րու­թյուն կա­տա­րեն։
Այս բո­լոր հե­տաքն­նու­թյուն­նե­րի գծով վերջ­նա­կան վճի­ռը դեռ չի կա­յաց­վել, սա­կայն Տա­կե­դան ար­դեն իսկ հե­ռա­ցել է օ­լիմ­պիա­դա­յի կազմ­կո­մի­տեի, Ճա­պո­նիա­յի ազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի գլ­խա­վո­րի պաշ­տո­նից։ Բա­ցի այդ նա դա­դա­րել է ՄՕԿ-ի ան­դամ լի­նե­լուց։
Սպա­սենք զար­գա­ցում­նե­րին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ