Փրկ­վել սնան­կա­ցու­մից

Փրկ­վել սնան­կա­ցու­մից
03.04.2020 | 01:54
Անգ­լիա­յում մտա­դիր են կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ընդ­հատ­ված երկ­րի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սել հու­լիս ամ­սից ոչ շուտ։ Ե­թե փոր­ձեն ա­վար­տին հասց­նել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի ա­ռաջ­նու­թյու­նը, կպա­հանջ­վի ոչ ա­վե­լի, քան 4-6 շա­բաթ։ Սա հնա­րա­վո­րու­թյուն կտա լի­գա­ներն ու ա­կումբ­նե­րը փր­կե­լու կորց­նե­լիք մի­լիոն­նե­րից։
Սա­կայն ա­ռաջ­նու­թյունն ա­վար­տին հասց­նե­լը միայն Անգ­լիա­յի հա­մար չէ, որ խն­դիր է։ Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­յում կար­ծում են, որ ե­թե հու­նի­սի վեր­ջե­րին չհա­ջող­վի գոր­ծար­կել ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րը, ներ­կա­յիս մր­ցաշր­ջա­նը կա­րե­լի է հա­մա­րել կորս­ված։
Ա­յո, ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հը հա­մա­ճա­րա­կա­յին ներ­կա ֆո­նին հայ­տն­վել է լուրջ ճգ­նա­ժա­մի մեջ։ Ա­կումբ­ներն ու լի­գա­նե­րը կրում են ֆի­նան­սա­կան ահ­ռե­լի վնաս­ներ, մր­ցաշր­ջա­նը չա­վար­տե­լը կհան­գեց­նի տն­տե­սա­կան ա­ղե­տի՝ շատ ա­կումբ­նե­րի հա­մար դառ­նա­լով սնան­կաց­ման ու կազ­մա­լուծ­ման պատ­ճառ։ Ի դեպ նկա­տենք, հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­կան բա­ղադ­րի­չը նկա­տի ու­նե­նա­լով էր, որ ՈՒԵ­ՖԱ-ն գնաց ծայ­րա­հեղ քայ­լի՝ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը հե­տաձ­գե­լով մեկ տա­րով։
Կա­րան­տին գնա­ցած թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի հիմ­նա­կան գլ­խա­ցա­վանքն այն է, թե ինչ­պես վեր­սկ­սել ընդ­հատ­ված ա­ռաջ­նու­թյուն­նե­րը։ Լի­գա­նե­րի մեծ մա­սը նվա­զա­գույ­նը դա­դար է վերց­րել մինչև մա­յի­սը, սա­կայն, հաշ­վի առ­նե­լով հա­մա­ճա­րա­կի ա­հագ­նա­ցող ծա­վալ­նե­րը, մա­յի­սից ա­ռաջ­նու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լը ներ­կա­յա­նում է անհ­նա­րին։ Ար­մա­տա­կան քայ­լե­րի է պատ­րաստ­վում և Անգ­լիան, որն ա­մե­նա­վեր­ջին­նե­րից ան­ցավ կա­րան­տի­նա­յին ռե­ժի­մի։ Իր հեր­թին ՈՒԵՖԱ-ի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Չե­ֆե­րի­նը հան­դես ե­կավ թար­մաց­ված տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հայ­տա­րա­րե­լով` ամ­ռա­նից շուտ չս­պա­սել խա­ղար­կու­թյուն­նե­րի վերս­կս­մա­նը։
«Մենք ու­նենք պլան Ա, պլան Բ, պլան Ց, -ա­սել է նա La Repubblica-ին տված հար­ցազ­րույ­ցում։ -Դրանք են՝ մեկ­նար­կը տալ մա­յի­սի կե­սե­րին, հու­նի­սի սկզբ­նե­րին կամ ա­վար­տին։ Ե­թե չհա­ջող­վի այս ժամ­կետ­նե­րում ա­ռաջ­նու­թյուն­նե­րի վեր­սկ­սու­մը, մր­ցաշր­ջա­նը հա­վա­նա­բար կորց­րած պի­տի հա­մա­րել։ Մենք շա­րու­նա­կում ենք հա­ղոր­դակց­վե­լը լի­գա­նե­րի ու ա­կումբ­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ։ Տես­նենք, թե որ ո­րո­շու­մը կլի­նի օպ­տի­մալ։ Հարկ կլի­նի սպա­սել»։
Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ այս փու­լում ընդ­հատ­ված մր­ցաշր­ջա­նի վե­րա­մեկ­նար­կի ազ­դա­րար­ման մա­սին խո­սե­լը զուտ տե­սա­կան բնույթ կա­րող է ու­նե­նալ։ Անհ­նար է են­թադ­րել, թե երբ հնա­րա­վոր կլի­նի խա­ղե­րը վեր­սկ­սե­լը, քա­նի որ հա­մա­ճա­րա­կը մեղմ­ման մի­տում­ներ չի դրսևո­րում, ե­թե չա­սենք հա­կա­ռա­կը։
Սա­կայն այ­սու­հան­դերձ անգ­լիա­կան պրե­միեր լի­գան ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու ուղ­ղու­թյամբ քայ­լեր է ա­նում։ Football London-ի տե­ղե­կաց­մամբ պրե­միեր լի­գա­յի, ֆուտ­բո­լի անգ­լիա­կան լի­գա­յի (EFL) ու Անգ­լիա­յի պրո­ֆե­սիո­նալ ֆուտ­բո­լիստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի (PFA) ղե­կա­վա­րու­թյան անց­կաց­րած հե­ռա­խո­սա­յին կոն­ֆե­րան­սի ժա­մա­նակ ո­րո­շում է կա­յաց­վել ա­ռաջ­նու­թյուն­նե­րը ա­վար­տին հասց­նել չորս­շա­բա­թյա, ծայ­րա­հեղ դեպ­քում վեց­շա­բա­թյա ժամ­կե­տում։ Ընդ ո­րում, բո­լոր դեպ­քե­րում տրի­բու­նա­նե­րը հան­դի­սա­տե­սի հա­մար փակ կլի­նեն։
Ներ­կա պա­հին Անգ­լիա­յի ա­ռաջ­նու­թյու­նը դա­դա­րեց­ված է մինչև ապ­րի­լի 30-ը։ Սա­կայն են­թադր­վում է, որ ժամ­կե­տի եր­կա­րա­ցումն ան­խու­սա­փե­լի է՝ հիմք ու­նե­նա­լով ա­պա­հո­վագ­րու­թյան հետ կապ­ված ա­կումբ­նե­րի հիմ­նախն­դիր­ներն ու խա­ղա­ցող­նե­րի անվ­տան­գու­թյան հար­ցե­րը։
Ա­վե­լորդ չի լի­նի նկա­տել, որ ֆի­նանս­նե­րի ա­ռու­մով պան­դե­միա­յի հե­տևանք­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նած ստո­րին դի­վի­զիոն­նե­րին ար­դեն գա­լիս են գու­մար­վե­լու և գրանդ ա­կումբ­նե­րը։ Գրե­թե բո­լոր ա­ռաջ­նու­թյուն­նե­րում խոս­վում է հա­մա­ճա­րա­կի այս փու­լում ֆուտ­բո­լիստ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կր­ճա­տե­լու մա­սին, սա­կայն ոչ բո­լորն են այս մտ­քին հա­մա­ձայն։ The Guardian-ը գրում է, որ այդ վտան­գը չի սպառ­նում անգ­լիա­կան ա­ռաջ­նու­թյա­նը, քա­նի որ բրի­տա­նա­կան ա­կումբ­նե­րի ֆուտ­բո­լիստ­ներն ի­րենց գե­րա­զանց մա­սով հա­մա­միտ կլի­նեն ա­ռա­ջար­կին։ Այ, ար­դեն ու­րիշ հարց է, թե այդ կր­ճա­տում­նե­րը որ­քա­նով կլի­նեն ար­մա­տա­կան։
Կրած վնաս­նե­րի մեծ մա­սը ծած­կե­լու հա­մար հարկ կլի­նի կր­ճա­տում­նե­րի գնալ 50 տո­կո­սի չա­փով։ «Յու­վեն­տու­սում», օ­րի­նակ, դրա վրա տն­տե­սել են 90 մի­լիոն եվ­րո, իսկ ա­հա «Բար­սե­լո­նում» ա­ռա­ջա­ցել են տա­րա­ձայ­նու­թյուն­ներ. խա­ղա­ցող­նե­րը չեն հա­մա­ձայ­նել, սա­կայն գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վել է պար­տադ­րա­բար։ Հաս­կա­նա­լի է՝ աշ­խա­տա­վար­ձի ո­րո­շա­կի մա­սի չա­փով։ Ի­հար­կե նման ճգ­նա­ժա­մա­յին քայ­լե­րը հար­ցե­րի մի ամ­բողջ շա­րան են բարձ­րաց­նում, ու մաս­նա­վո­րա­պե պրո­ֆե­սիո­նալ ֆուտ­բո­լիստ­նե­րի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիան (FIFPro) ար­դեն բախ­վել է խն­դիր­նե­րի։
Ա­յո, խն­դիր­ներ են, որ ա­ռա­ջա­նում են։ Սա­կայն շատ կարևոր է և այն, որ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի զրո­յա­ցու­մը չի դի­տար­կում և ոչ մի լի­գա։ Դա նախ էա­պես կա­վե­լաց­նի ֆի­նան­սա­կան ծա­սե­րը, երկ­րորդ՝ կա­ռա­ջա­նան ի­րա­վա­բա­նա­կան բազ­մա­թիվ խն­դիր­ներ, եր­րորդ՝ զրո­յա­ցու­մը ա­կումբ­նե­րի հա­մար բար­դու­թյուն­ներ կա­ռա­ջաց­նի Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րում թի­մե­րի հայ­տն­վե­լու հա­մար, մա­նա­վանդ ե­թե այլ եր­կր­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րը խա­ղարկ­վեն, ա­վար­տին հասց­վի մր­ցաշր­ջա­նը։ Պրոբ­լեմ­ներ կա­ռա­ջա­նան նաև ՈՒԵ­ՖԱ-ի վար­կա­նիշ­նե­րը հաշ­վար­կե­լու հար­ցում։ Այս ա­մե­նը գա­լիս է հա­վաս­տե­լու, թե ին­չու են շա­տե­րը հակ­ված ա­ռաջ­նու­թյուն­ներն ա­վար­տին հասց­նե­լու տար­բե­րա­կին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ