«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ինչ-որ մե­կը գո­ղա­նում է

Ինչ-որ մե­կը գո­ղա­նում է
14.04.2020 | 00:34

Նա­խա­գահ Ժո­զեպ Բար­տո­մեուի հետ ու­նե­ցած տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով իս­պա­նա­կան «Բար­սե­լո­նի» վեց տնօ­րեն լքել է ա­կում­բը։ Ժամ­կե­տից մեկ տա­րի ա­ռաջ լիա­զո­րու­թ­յուն­նե­րի ընդ­հա­տու­մը Բար­տո­մեուին սպառ­նում է իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց։ Հե­ռաց­ման փաս­տի ա­ռաջ է կանգ­նած նաև ա­կում­բի փոխ­նա­խա­գահ Է­մի­լի Ռու­սոն, ո­րը հայ­տա­րա­րել է, որ «ա­կում­բի դրա­մարկ­ղից ինչ-որ մե­կը գո­ղու­թ­յուն է ա­նում»։

ՍԿԱՆ­ԴԱԼ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՐԻ
Սկզ­բում աշ­խա­տան­քից հե­ռաց­վեց կա­տա­լո­նյան ա­կում­բի գլ­խա­վոր մար­զիչ Էռ­նես­տո Վալ­վեր­դեն։ Հարցն ինք­նին հա­սու­նա­ցել էր վա­ղուց, սա­կայն «Բար­սե­լո­նի» ղե­կա­վա­րու­թյան կող­մից նման ո­րոշ­ման ար­ձակ­ման ժա­մա­նակն ու ձևը մեծ թվով հար­ցե­րի տե­ղիք տվե­ցին։ Մաս­նա­գետն աշ­խա­տան­քից հե­ռաց­վեց երկ­րի սու­պեր­գա­վա­թի կի­սաեզ­րա­փա­կիչ հան­դի­պու­մում Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յից» կրած պար­տու­թյու­նից հե­տո (2:3), որ­տեղ «Բար­սե­լո­նը», խոս­տո­վա­նենք, այ­նուա­մե­նայ­նիվ ցույց տվեց մր­ցաշր­ջա­նում ու­նե­ցած լա­վա­գույն խա­ղը։
Բա­ցի այն, որ թի­մը մր­ցաշր­ջա­նի իր լա­վա­գույն խաղն ու­նե­ցավ, Վալ­վեր­դեին ի­րենց ա­ջակ­ցու­թյունն էին հայտ­նել «կապ­տանռ­նա­գույ­նե­րի» ա­ռա­ջա­տար, ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր ֆուտ­բո­լիստ­նե­րը (Լիո­նել Մե­սի, Լուիս Սուա­րես, Ժե­րար Պի­կե), մինչ­դեռ մար­զա­կան տնօ­րեն Է­րիկ Ա­բի­դա­լը հասց­րել էր մա­մու­լում հայ­տա­րա­րել, թե մար­զի­չը կորց­րել էր ֆուտ­բո­լիստ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը։ Մաս­նա­վո­րա­պես Մե­սին սա ըն­դու­նել էր նաև որ­պես իր ան­ձին ուղղ­ված հայ­տա­րա­րու­թյուն ու Instagram-ի իր է­ջում ցաս­կոտ գրու­թյուն էր թո­ղել, թե բարդ խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ ո­րոշ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նը պետք է վերց­նի իր վրա, ոչ թե բար­ձի խա­ղա­ցող­նե­րի ու­սե­րին՝ նկա­տի ու­նե­նա­լով նաև ի­րեն։
Ի­րա­վի­ճա­կի գնա­լով դառ­նում էր ա­վե­լի ու ա­վե­լի պայ­թյու­նավ­տանգ, ուս­տի հան­գու­ցա­լուծ­մա­նը ստիպ­ված էր մի­ջամ­տել ա­կում­բի նա­խա­գահ Բար­տո­մեուն, որն այդ ժա­մա­նակ ան­գամ Իս­պա­նիա­յում չէր։ Ի մի­ջի այ­լոց, շու­տով նա էլ դար­ձավ թի­րախ։ Հե­ղի­նա­կա­վոր Cadena SER ռա­դիո­կա­յա­նը տե­ղե­կու­թյուն տա­րա­ծեց, որ կա­տա­լո­նյան ա­կում­բի բարձ­րա­գույն մե­նեջ­մեն­թը վար­ձա­կա­լել է I3Ventures IT ըն­կե­րու­թյա­նը, ո­րը սոց­ցան­ցե­րում զբաղ­վում է համ­բա­վի ստեղծ­մամբ ու ա­ռաջ­խա­ղաց­մամբ։
Շտա­պենք նկա­տել՝ ի­րա­կա­նաց­ված կամ­պա­նիա­յի ողջ մեխն այն էր, որ I3Ventures-ին պատ­կա­նող ա­կաունտ­նե­րով գո­վերգ­վում էր նա­խա­գահ Բար­տո­մեուն, ու քն­նա­դատ­վում էին թի­մի ա­ռա­ջա­տար ֆուտ­բո­լիստ­նե­րը՝ այդ նույն Լեո Մե­սին, Լուիս Սուա­րե­սը, Ժե­րար Պի­կեն։ Սա­կայն, ակն­հայ­տո­րեն հետ­քե­րը խճ­ճե­լու նպա­տա­կով, Բար­տո­մեուն մա­մու­լում հան­դես ե­կավ հերք­մամբ, վս­տա­հեց­րեց ֆուտ­բո­լիստ­նե­րին, որ տա­րած­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը կեղծ է, սա­կայն նրան գրե­թե հա­վա­տա­ցող չե­ղավ, իսկ հար­ցե­րի պարզ­ման ար­դյունք­նե­րին՝ ա­ռա­վել ևս։
Պատ­մու­թյու­նը մի տե­սակ առ­կախ­ված մնաց օ­դում։
Դա Բար­տո­մեուին տվեց գոր­ծե­լու հա­վե­լյալ ժա­մա­նակ, իսկ խա­ղա­ցող­նե­րը, զո­րօ­րի­նակ, բա­ցա­հայտ չընդ­դի­մա­ցան հե­տաքն­նու­թյան ար­դյունք­նե­րին, որ­քան էլ որ դրանք կաս­կած էին հա­րու­ցում։
ԿՈՆՖ­ԼԻԿՏ ԺԱ­ՌԱՆ­ԳՈՐ­ԴԻ ՀԵՏ
Ճշ­մար­տու­թյունն այն է, որ այս դեպ­քը կար­ծես թե կազ­մա­քան­դիչ հար­ված հասց­րեց ա­կում­բա­յին կա­ռուց­ված­քին։ Բար­տո­մեուն զրկ­վեց ա­կում­բի բարձ­րա­գույն մե­նե­ջեր­նե­րի խմ­բի ամ­բող­ջու­թյան վս­տա­հու­թյու­նից, ինչն ի վեր­ջո հասց­րեց ապ­րի­լի 10-ի նո­րու­թյուն­նե­րին։
Դեռևս նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ ա­կում­բից վտա­րում են փոխ­նա­գահ Է­մի­լիո Ռու­սո­յին։ Այս­տեղ ի­րա­վի­ճա­կի նր­բու­թյունն այն էր, որ վեր­ջինս նա­խա­գա­հա­կան հա­ջորդ տար­վա ընտ­րու­թյուն­նե­րում հա­մար­վում էր Բար­տո­մեուի դրա­ծոն (գոր­ծող նա­խա­գա­հը իր թեկ­նա­ծու­թյու­նը չի կա­րող ա­ռա­ջադ­րել)։
Հա­զիվ էր ա­կում­բա­յին կա­ռուց­ված­քի հա­մար այս­քան կարևոր ան­ձի պաշ­տո­նանկ­ման լու­րը հա­սա­նե­լի դար­ձել լրատ­վու­թյա­նը, երբ Ռու­սոն ան­մի­ջա­պես հար­ցազ­րույց ու­նե­ցավ՝ բա­ցե­լով ա­կում­բա­յին կյան­քի մե­ծա­թիվ ման­րա­մաս­ներ, ո­րոնք դժ­վար թե դուր գա­յին գոր­ծող նա­խա­գա­հին։
Պաշ­տո­նյան նախ հան­րայ­նաց­րեց, որ Բար­տո­մեուն զան­գել է ի­րեն ու խնդ­րել հե­ռա­նալ ա­կում­բից՝ փաս­տա­ցի հայ­տա­րա­րե­լով վս­տա­հու­թյու­նը կորց­նե­լու մա­սին։ Նկա­տենք, որ վեր­ջին շր­ջա­նում ինչ կա­տար­վում էր «Բար­սե­լո­նում», գործ­նա­կա­նում լրատ­վա­մի­ջոց­նե­րի սե­փա­կա­նու­թյունն էր դառ­նում այս կամ այն չա­փով, ու նա­խա­գա­հը ո­րո­շել է, որ «առ­նե­տը» հենց Ռու­սոն է, որ կա։ Վեր­ջինս հեր­քում է մե­ղադ­րան­քը, սա­կայն գոր­ծե­րից մե­կու­սաց­վե­լուց հե­տո հրա­պա­րակ­ման հա­մար ար­գե­լա­փակ­ված այն­քան տե­ղե­կու­թյուն է հան­րայ­նաց­րել, որ Կա­տա­լո­նիա­յի մայ­րա­քա­ղա­քում դեռ եր­կար կե­ռան կր­քե­րը։
ՊԱՅ­ԹՅՈՒՆ
Այս­պի­սով Barcagate-ով (Իս­պա­նիա­յում այս­պես են ան­վա­նում I3Ventures-ի մա­սին գոր­ծը) շատ տնօ­րեն­ներ կորց­րին Բար­տո­մեուի նկատ­մամբ վս­տա­հու­թյունն ու ո­րո­շե­ցին, որ ի­րեն­ցից ինչ-որ բան են թաքց­նում։ Ար­դեն փետր­վա­րին, տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նիս­տում, նրանք դի­մե­ցին ա­կում­բի նա­խա­գա­հին՝ խնդ­րե­լով 2021-ի ամ­ռան հա­մար պլա­նա­վո­րած նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը տե­ղա­փո­խել ըն­թա­ցիկ տար­վա ա­մառ, սա­կայն նման ո­րո­շում ըն­դու­նե­լու ի­րա­վա­սու­թյուն ու­նե­ցող Բար­տո­մեուն հրա­ժար­վել է խնդ­րան­քը կա­տա­րե­լուց։
«Առջևում մեզ շատ բարդ խն­դիր­ներ են սպա­սում։ Տն­տե­սա­կան մո­դե­լը չէր աշ­խա­տում դեռևս ան­ցած տար­վա­նից, մենք չլուծ­ված խն­դիր ու­նենք Barcagate-ի հետ կապ­ված, մար­զա­դաշ­տում եր­կր­պա­գու­նե­րը պա­հան­ջում են Բար­տո­մեուի հրա­ժա­րա­կա­նը, -ա­սել է Ռու­սոն։ -Տն­տե­սա­կան ու մար­զա­կան հիմ­նախն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար մեզ անհ­րա­ժեշտ է շատ ու­ժեղ մե­նեջ­մենթ, դրա հա­մար էլ շա­տե­րը ե­լույթ ու­նե­ցան հօ­գուտ ժամ­կե­տից շուտ ընտ­րու­թյուն­նե­րի։ Դա դա­վադ­րու­թյուն չէ։ Դա­վադ­րու­թյունն ար­վում է թի­կուն­քի հետևում, իսկ ես իմ կար­ծի­քը հայտ­նել եմ Բար­տո­մեուի դեմ­քին»։
Պաշ­տո­նանկ ար­ված փոխ­նա­խա­գա­հը շատ հե­տաքր­քիր ման­րա­մաս­ներ է հա­ղոր­դել I3Ventures-ի հետ ու­նե­ցած գոր­ծար­քի առն­չու­թյամբ։ Ա­ռա­ջին հեր­թին նա տասն ան­գամ գե­րա­զանց­ված է հա­մա­րել IT-նե­րին վճար­ված մեկ մի­լիոն եվ­րո­յի չա­փը և երկ­րորդ՝ բա­ցա­հայ­տել է գոր­ծար­քին առ­նչ­վող նյուանս­ներ։ Պարզ­վում է, որ ըն­կե­րու­թյա­նը «Բար­սե­լո­նը» հինգ փու­լով վճա­րել է ա­մեն ան­գամ­վա հա­մար 200 հա­զա­րից փոքր-ինչ քիչ գու­մար։ Դա այդ­պես է ար­վել, որ­պես­զի տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի հետ չհա­մա­ձայ­նեց­վի վճա­րի չա­փը` հա­մա­ձայն ա­կում­բի կա­նո­նադ­րու­թյան, տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի հա­մա­ձայ­նեց­մանն է ներ­կա­յաց­վում 200 հա­զա­րը գե­րա­զան­ցող գու­մա­րը։
Ռու­սո­յի այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ա­կում­բի մե­նեջ­մեն­թի ա­ռա­ջա­դեմ տն­տե­սա­կան բլոկն ան­մա­քուր խա­ղի հա­մար իս­կույն կաս­կա­ծի տակ է ա­ռել Բար­տո­մեուին։ «Ներ­կա­յումս տար­վում է հե­տաքն­նու­թյուն, ո­րը ցույց կտա, թե ի­րա­կա­նում ինչն ինչ­պես է ե­ղել, ու Բար­տո­մեուն գի­տի այդ մա­սին։ Դա կեղ­տոտ գործ է։ Ըստ իս, ինչ-որ մե­կը գո­ղու­թյուն է ա­նում ա­կում­բի դրա­մակ­ղից։ Ով է դա՞։ Բնա­կա­նա­բար ղե­կա­վա­րու­թյու­նից որևէ մե­կը։ Ես չգի­տեմ, թե հատ­կա­պես ով, սա­կայն կաս­կած­ներ ու­նեմ», -ա­սել է Ռու­սոն։
Սույ­նին «Բար­սե­լո­նը» պար­տադր­ված է ե­ղել օ­պե­րա­տի­վո­րեն ար­ձա­գան­քել խիստ, սա­կայն այդ­պես էլ ոչ այն­քան կոկ­րետ հայ­տա­րա­րու­թյամբ. «Հաշ­վի առ­նե­լով այ­սօր ա­ռա­վո­տյան պա­րոն Է­մե­լի Ռու­սո­յի կող­մից ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րանք­նե­րը՝ «Բար­սե­լո­նը» կա­տե­գո­րիկ բա­ցա­ռում է ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն, ո­րը կա­րող է մեկ­նա­բան­վել որ­պես կո­ռուպ­ցիա ու ի­րեն վե­րա­պա­հում է հա­մա­պա­տաս­խան ռեակ­ցիա­յի ի­րա­վունք՝ ընդ­հուպ քրեա­կան գոր­ծի հա­րու­ցում»։
Հայ­տա­րա­րու­թյան տակ ստո­րագ­րած­նե­րը նա­խա­գահ Բար­տո­մեուին հայտ­նել են ա­կում­բում ի­րենց զբա­ղեց­րած դիր­քե­րից ան­հա­պաղ ու ան­վե­րա­դարձ պաշ­տո­նա­թող լի­նե­լու մա­սին։ «Մենք հա­սել ենք այդ կե­տին և ա­պա­գա­յում կարևո­րա­գույն մար­տահ­րա­վե­րին ըն­դա­ռաջ ու մաս­նա­վո­րա­պես հատ­կա­պես հա­մա­ճա­րա­կի ա­վար­տից հե­տո չենք տես­նում ա­կում­բը կա­ռա­վա­րե­լու մի­ջոց­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ու­զում ենք ըն­դգ­ծել սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ա­կում­բի ա­կաունտ­նե­րի առն­չու­թյամբ լրատ­վա­մի­ջոց­նե­րում Barcagate ան­վամբ հայտ­նի մի­ջա­դե­պի հետ կապ­ված մեր հիաս­թա­փու­թյու­նը։ Ցան­կա­նում ենք, որ PwC-ի կող­մից ի­րա­կա­նաց­վե­լիք աու­դի­տից հե­տո հաշ­վետ­վու­թյու­նը տրա­մադր­վի ում որ հարկն է։ Մենք շնոր­հա­կա­լու­թյուն եք հայտ­նում ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյանն ու աշ­խա­տա­կից­նե­րին ա­ջակ­ցու­թյան ու գե­րա­զանց աշ­խա­տան­քի հա­մար։ Մենք հա­ճույ­քով ենք ծա­ռա­յել սի­րե­լի «Բար­սա­յին», -աս­ված է հայ­տա­րա­րու­թյան մեջ։
«Բար­սան» հրա­պա­րա­կա­յին այս հայ­տա­րա­րու­թյանն ար­ձա­գան­քել է ո­րո­շա­կիո­րեն ծամ­ծմ­ված պա­տաս­խա­նով, ո­րում հիմ­նախն­դիր­նե­րը շր­ջան­ցե­լու մի­տում կա, ին­չը սա­կայն դժ­վար թե որևէ մե­կի հա­մար հա­մո­զիչ է ներ­կա­յա­նում. «Պաշ­տո­նա­թող լի­նե­լու մա­սին տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել Բար­տո­մեուի կող­մից ա­ռա­ջարկ­ված խոր­հր­դի վե­րա­կա­ռուց­ման ար­դյուն­քում։ Վե­րա­կա­ռու­ցումն անհ­րա­ժեշտ է, որ նե­րկա­յիս ղե­կա­վա­րու­թյու­նը ման­դա­տը լրա­նա­լու վեր­ջին տա­րում ա­ռա­վե­լա­գույն ե­րաշ­խիք­ներ ա­պա­հո­վի 2010-ին սկս­ված ու 2015-ին հաս­տատ­ված ա­ռող­ջա­պա­հու­թյան ճգ­նա­ժա­մի հետևանք­նե­րի հաղ­թա­հար­ման ու կա­ռա­վար­ման ծրագ­րի ստ­րա­տե­գիա­կան պլա­նի ամ­բող­ջաց­ման գոր­ծում»։
Իր հար­ցազ­րույ­ցում Ռու­սոն նաև հայ­տա­րա­րել է, որ Barcagate-ի ա­ռա­ջա­նա­լուց ա­մի­ջա­պես հե­տո Բար­տո­մեուի կող­մից պաշ­տո­նա­թող ար­ված Ժաու­մե Մաս­ֆե­րե­րը, որն ա­կում­բում նա­խա­գա­հի աջ թևն էր ու հա­մա­կար­գում էր մե­դիա­յի հետ ողջ աշ­խա­տան­քը, ի­րա­կա­նում ոչ մի տեղ էլ չի գնա­ցել, մնում է «Բար­սե­լո­նի» գլ­խա­վո­րի օգ­նա­կա­նը, միայն թե ար­տա­հաս­տի­քա­յի­նի կար­գա­վի­ճա­կով։
Ներ­կա­յումս ի­րա­վի­ճա­կը զար­գա­նում է այն կերպ, որ ա­մեն ինչ գնում է իմ­պիչ­մեն­տի, ո­րը կա­րող է նա­խա­ձեռ­նել ցան­կա­ցած ոք։ Դրա հա­մար պար­զա­պես հար­կա­վոր է հա­վա­քել ա­կում­բի ան­դամ­նե­րի՝ սո­սո­սի, 15 տո­կո­սի ստո­րագ­րու­թյու­նը, իսկ հե­տո ստա­նալ այդ նույն սո­սոս­նե­րի հա­վա­քի 60-տո­կո­սա­նոց ա­ջակ­ցու­թյու­նը։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ