Ֆուտ­բո­լը պատ­րաստ­վում է վե­րա­դառ­նա­լու

Ֆուտ­բո­լը պատ­րաստ­վում է վե­րա­դառ­նա­լու
05.05.2020 | 01:21

Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ընդ­հատ­ված եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րը պատ­րաստ­վում են վե­րա­դառ­նա­լու աշ­խա­տան­քա­յին ռե­ժիմ։ Հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով չենք ա­սում բնա­կա­նոն աշ­խա­տան­քա­յին ռե­ժիմ, քան­զի դա լի­նե­լու է մի շարք սահ­մա­նա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում։ Ի մի­ջի այ­լոց, սույն ո­րոշ­մա­նը բո­լո­րը չէ, որ հա­մա­ձայն են։ Մաս­նա­վո­րա­պես ֆուտ­բո­լա­յին մեծ տե­րու­թ­յուն­նե­րից Ֆրան­սիան նա­խա­գահ Մակ­րո­նի մա­կար­դա­կով է դեմ ի­րա­կա­նաց­վե­լի­քին և մտա­դիր է իր ի­րա­վա­ցիու­թ­յան հա­մո­զու­մին բե­րե­լու մնա­ցած­նե­րին, թե­պետ դժ­վար թե ա­ջակ­ցու­թ­յուն գտ­նի։ ՈՒ ­քա­նի որ նման ռազ­մա­վա­րու­թ­յա­նը դեմ է Ֆրան­սիան, հենց նրա­նից էլ սկ­սենք։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Երկ­րի վար­չա­պետ Է­դուարդ Ֆի­լիպն օ­րերս հայ­տա­րա­րեց, որ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ երկ­րում չի կա­րող վե­րա­կան­գն­վել ֆուտ­բո­լա­յին մր­ցաշր­ջա­նը։ Ա­վե­լին, ըստ նրա, նվա­զա­գույ­նը մինչև սեպ­տեմ­բեր երկ­րում չի պլա­նա­վոր­վում և ոչ մի մար­զա­կան մի­ջո­ցառ­ման անց­կա­ցում։ Հե­տա­գա­յում սույ­նը հաս­տա­տեց և երկ­րի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ (FFF) Նոել լե Գրեն, ո­րը վկա­յեց, որ 1-ին և 2-րդ լի­գա­նե­րի, ինչ­պես նաև կա­նանց ա­ռաջ­նու­թյունն ա­վարտ­ված է։ Ըստ այդմ, եվ­րա­գա­վաթ­նե­րին մաս­նակ­ցող թի­մե­րը կո­րոշ­վեն հա­մա­ձայն ա­ղյու­սա­կում վեր­ջին տու­րով ձևա­վոր­ված պատ­կե­րի։
Լե Գրեն ցան­կու­թյուն է հայտ­նել օ­գոս­տո­սի սկզ­բին խա­ղար­կե­լու երկ­րի գա­վա­թի ու Լի­գա­յի գա­վա­թի եզ­րա­փա­կիչ­նե­րը, ա­պա անց­նե­լու 2020-2021 մր­ցաշր­ջա­նին։ Սա­կայն ամ­բողջ հարցն այն է, որ նման լա­վա­տե­սու­թյան բա­վա­րար վս­տա­հու­թյուն չկա, քան­զի հայտ­նի չէ, թե հա­մա­վա­րա­կը դեռ ին­չեր կթե­լադ­րի։
Դառ­նա­լով ա­ռաջ­նու­թյուն­նե­րի ընդ­հան­րա­կան պատ­կե­րին՝ ա­ռա­ջին լի­գա­յին հրա­ժեշտ կտան վա­տա­գույն ար­դյունք ցույց տված եր­կու­սը, նրանց տե­ղը կզ­բա­ղեց­նեն երկ­րորդ լի­գա­յի ա­ռա­ջա­տար եր­կու թի­մե­րը։ Հա, չմո­ռա­նանք ա­սել, որ մի բան էլ է հաս­տատ՝ երկ­րի չեմ­պիոն է հռ­չակ­վել «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», որն ա­ռաջ­նու­թյան բա­ցար­ձակ ա­ռա­ջա­տարն էր ու ո­րի չեմ­պիոն լի­նե­լը կաս­կած չէր հա­րու­ցում։ Մնա­ցա­ծի հար­ցը ո­րոշ­վե­լու է հա­մա­ձայն ա­ղյու­սա­կում ու­նե­ցած տե­ղե­րի։
Բնա­կա­նա­բար նման վճի­ռը չէր կա­րող տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի տե­ղիք չտալ։ Դժ­գո­հող­նե­րի մեջ են մաս­նա­վո­րա­պես այն թի­մե­րը, ո­րոնք լքե­լու են ա­ռա­ջին դի­վի­զիո­նը։ Ո­րոշ­մանն ըմ­բոս­տա­ցող­նե­րի մեջ է մաս­նա­վո­րա­բար «Թու­լու­զը», ո­րը սպառ­նում է հար­ցի լուծ­ման դա­տա­կան բո­ղո­քար­կու­մով։ Ա­կում­բում կար­ծում են, որ նման ո­րոշ­ման կա­յա­ցու­մը պաշ­տո­նի չա­րա­շա­հում է։
Խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում նաև ֆուտ­բո­լա­յին հան­դի­պում­նե­րը հե­ռար­ձա­կող կազ­մա­կեր­պու­թյան հետ։ Այս­պես, Ֆրան­սիա­յի պրո­ֆե­սիո­նալ ֆուտ­բո­լա­յին լի­գան (LFP) ու Canal+ հե­ռուս­տաա­լի­քը պայ­մա­նա­վոր­վել են խզել ա­ռա­ջին և երկ­րորդ լի­գա­նե­րի հե­ռար­ձակ­ման պայ­մա­նագ­րե­րը, իսկ սա շատ լուրջ բան է։ Նկա­տենք, որ սե­զո­նի ա­վար­տին հե­ռար­ձա­կող­նե­րի կող­մից տր­վե­լիք գու­մա­րը կազ­մե­լու էր 243 մի­լիոն եվ­րո։ Ակն­հայտ է, որ այդ գու­մարն էա­պես ցածր է լի­նե­լու։
ԱՆԳ­ԼԻԱ
Ա­ռաջ­նու­թյան ընդ­հատ­ման հետ կապ­ված՝ պրե­միեր լի­գա­յում «մար­տե­րը» բո­լոր ճա­կատ­նե­րով են ըն­թա­նում: Ա­կումբ­նե­րը հիմ­նա­կա­նում հան­դես են գա­լիս այն վեր­սկ­սե­լու օգ­տին (օ­րի­նակ՝ մա­յի­սի 1-ին ֆուտ­բո­լա­յին 20 ա­կում­բի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ անց­կաց­վել է ե­րե­քու­կես­ժա­մյա առ­ցանց խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ անհ­րա­ժեշ­տու­թյուն է դիտ­վել ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լը), քան­զի սար­սա­փե­լի ֆի­նան­սա­կան կո­րուստ­ներ են կրում, իսկ այս ա­ռու­մով Անգ­լիան մյուս­նե­րից ան­հա­մե­մատ է տու­ժել: Սա­կայն կան և այն­պի­սիք, ո­րոնք դեմ են ընդ­հա­նուր մո­տեց­մա­նը: Այս­պես թե այն­պես, կա­ռա­վա­րու­թյունն ու ֆուտ­բո­լա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը կողմ են ա­ռաջ­նու­թյունն ա­վար­տին հասց­նե­լուն: Հա­մա­ձայն վեր­ջին տվյալ­նե­րի, մա­յի­սի 18-ից ա­կումբ­նե­րին թույլ կտան վե­րա­դառ­նալ լիար­ժեք մար­զում­նե­րի, բնա­կա­նա­բար սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ նոր­մե­րի խս­տիվ պահ­պա­նու­մով:
Այս պլա­նը կազմ­վել է՝ հիմք ու­նե­նա­լով այն, որ մա­յի­սի 7-ից երկ­րում ո­րո­շա­կիո­րեն կմեղ­մաց­վեն ար­գե­լանք­նե­րը, ո­րոնք հետևանք էին հա­մա­վա­րա­կի դեմ հայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի: Եր­կու օր­վա ըն­թաց­քում կա­վար­տեն մար­զիկ­նե­րի թես­տա­վո­րու­մը, որ­պես­զի ար­դեն մա­յի­սի 11-ից անց­նեն փոքր խմ­բե­րով մար­զում­նե­րի անց­կաց­մա­նը՝ հե­տա­գա­յում այդ սահ­մա­նա­փա­կումն էլ վե­րաց­նե­լով: Ար­դյուն­քում պլա­նա­վոր­վում է ար­դեն հու­նի­սի 8-ից տալ վերս­կս­ված ա­ռաջ­նու­թյան մեկ­նար­կը:
Հար­կավ դե­տալ­նե­րը մինչև վերջ հս­տա­կեց­ված չեն, սա­կայն ակն­հայտ է, որ հան­դի­պում­ներն անց­կաց­վե­լու են ա­ռանց հան­դի­սա­տե­սի մաս­նակ­ցու­թյան (հնա­րա­վոր է, որ այդ­պես լի­նի ընդ­հուպ մինչև 2021 թի­վը), չե­զոք դաշ­տե­րում, ընդ ո­րում դրանց ընտ­րու­թյան հար­ցում էլ կլի­նեն ո­րո­շա­կի սա­հա­նա­փա­կում­ներ՝ ընդ­հուպ այն հան­գա­ման­քը նկա­տի ու­նե­նա­լով, որ այդ մար­զա­դաշ­տե­րը հնա­րա­վո­րինս հե­ռու են լի­նե­լու խիտ բնա­կեց­ված վայ­րե­րից։ Բա­րե­բախ­տա­բար Անգ­լիան այդ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նի։
Ա­վե­լորդ չհա­մա­րենք ևս մեկ հար­ցի դի­տար­կում։
Մար­զիկ­նե­րի, ֆուտ­բո­լա­յին տն­տե­սու­թյան մեջ ներգ­րավ­ված­նե­րի նախ­նա­կան թես­տա­վոր­ման մա­սին վերն ար­դեն հի­շա­տա­կել ենք, սա­կայն որ­պես­զի ա­ռա­վել ամ­բող­ջա­կան լի­նի ըն­թեր­ցո­ղի պատ­կե­րա­ցու­մը, թե ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու դեպ­քում ի՛նչ ծա­վա­լի աշ­խա­տանք է պա­հանջ­վում միայն թես­տա­վոր­ման ա­ռու­մով, բե­րենք թվա­յին վկա­յում­ներ։
Պրե­միեր լի­գան բա­րով-խե­րով ա­նե­լու հա­մար պետք է անց­կաց­նել ևս 92 դի­մա­կա­յու­թյուն։ Այդ­քան խա­ղի կազ­մա­կեր­պա­կան կող­մը, միայն թես­տա­վոր­ման ա­ռու­մով, կն­շա­նա­կի մինչև 40 հա­զա­րի կար­գի թիվ։ Ա­սել է թե 40 հա­զար ֆուտ­բո­լիս­տի ու ֆուտ­բո­լա­յին գործ­չի թես­տա­վո­րում՝ թիվ, որ ա­ռան­ձին վերց­րած շատ ու շատ եր­կր­նե­րի հա­մար ե­րա­զա­յին թիվ է սե­փա­կան բնակ­չու­թյան ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րը կազ­մա­կեր­պե­լու տե­սա­կե­տից։
Ա­հա թե, ան­գամ մեկ ա­ռան­ձին երկ­րի օ­րի­նա­կով վերց­րած, ինչ­պի­սի հզո­րու­թյուն է ֆուտ­բո­լա­յին կայս­րու­թյու­նը, ո­րի ըն­կա­լու­մը շա­տե­րի մոտ դեռևս նախ­նա­դա­րյան ըն­կա­լում­նե­րի մա­կար­դա­կում է, ա­սել է թե՝ գն­դակ տշե­լու։
Վեր­ջում հա­վե­լենք՝ ներ­կա դրու­թյամբ Մեծ Բրի­տա­նիա­յում վա­րակ­ված­նե­րի թի­վը հաս­նում է մոտ 170 հա­զա­րի, մահ­վան ել­քով դեպ­քե­րը գե­րա­զան­ցել են 26 հա­զա­րը:
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Սո­վո­րա­կան մար­զա­կան կյան­քին վե­րա­դար­ձը պլա­նա­վոր­վում է նաև այս­տեղ։ Երկ­րի վար­չա­պետ Պեդ­րո Սան­չեսն ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր, որ պրո­ֆե­սիո­նալ մար­զիկ­ներն ի­րենց մար­զում­նե­րը կա­րող են վեր­սկ­սել մա­յի­սի 4-ից։ Սպոր­տի գծով երկ­րի բարձ­րա­գույն խոր­հուր­դը լա լի­գա­յին ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու ե­րաշ­խա­վո­րա­գիր է տվել։
Են­թադր­վում է ա­ռաջ­նու­թյան վերս­կս­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­նել չորս փու­լով։ Ա­ռա­ջի­նով մար­զիչ­ներն ու խա­ղա­ցող­նե­րը մա­յի­սի 4-ից վե­րա­դառ­նում են ա­կումբ­նե­րի բա­զա­ներ ու սկ­սում են աշ­խա­տել ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րով։ Երկ­րոր­դով, սկ­սած մա­յի­սի 18-ից, կթույ­լատր­վեն փոքր խմ­բե­րով մար­զում­նե­րը, իսկ 25-ից կընդ­լայն­վի այդ խմ­բե­րի ընդգրկվա­ծու­թյու­նը։ Եր­րոր­դով, ինչ­պես ակն­կա­լում է երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը, կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված ի­րադ­րու­թյու­նը թույլ կտա վե­րա­դառ­նալ լիար­ժեք մար­զու­մա­յին փու­լի, իսկ չոր­րոր­դով ար­դեն կանց­նեն մր­ցաշր­ջա­նը ա­վար­տին հասց­նե­լուն։
Սա­կայն պի­տի նկա­տել, որ վա­րակ­ված­նե­րի թվով Իս­պա­նիան աշ­խար­հում երկ­րորդ տե­ղում է. վա­րա­կը հայտ­նա­բեր­վել է ա­վե­լի քան 236 հա­զա­րի մոտ, զոհ է գնա­ցել 24 հա­զա­րը։ Սրա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ ո­մանք հան­դես են գա­լիս ընդ­դեմ մոտ ժա­մա­նակ­ներս ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լուն։
Այդ­պի­սիք են բո­լոր ուլտ­րաս­ներն ու ֆան­խմ­բա­վո­րում­նե­րը, ան­կախ նրա­նից՝ կո՞ղմ են, թե՞ դեմ խա­ղե­րը հան­դի­սա­տե­սով կամ ա­ռանց հան­դի­սա­տե­սի սկ­սե­լուն։ Ի դեպ, ընդ­դեմ ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու են պատ­րաստ­վում հան­դես գա­լու «Սել­տա­յում», իսկ «Բար­սե­լո­նի» ղե­կա­վա­րու­թյու­նը խա­ղա­ցող­նե­րին հայտ­նել է, որ նրանք պար­տա­վոր­ված չեն լի­նի խա­ղա­դաշտ դուրս գա­լու, ե­թե դա հա­մա­րե­լու են վտան­գա­վոր։ Մի­ջան­կյալ խոս­քի ի­րա­վուն­քով ա­սենք, որ կա­տա­լո­նյան ա­կումբն «ար­քա­յա­կա­նի» հետ պայ­քա­րում է չեմ­պիո­նու­թյան հա­մար։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեն վեր­սկ­սե­լու գլ­խա­վոր փաս­տար­կը բարձ­րա­ձայ­նել է երկ­րի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի (FIGC) նա­խա­գահ Գաբ­րիե­լե Գրա­վի­նան՝ ա­սե­լով, որ այդ­պես չվար­վե­լու դեպ­քում ի­տա­լա­կան ֆուտ­բո­լը կկորց­նի 700-800 մի­լիոն եվ­րո։ Իսկ սա նշա­նա­կում է, որ հիմ­նա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նից զրկ­ված ո­րոշ ա­կումբ­ներ կա­րող են դա­դա­րեց­նել կամ հար­կադր­ված լի­նեն դա­դա­րեց­նել ի­րենց գո­յու­թյու­նը։ «Քա­նի դեռ ես FIGC-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նում եմ, եր­բեք չեմ ստո­րագ­րի մր­ցաշր­ջա­նի վա­ղա­ժամ­կետ ա­վար­տի տակ, քա­նի որ դա կն­շա­նա­կի ի­տա­լա­կան ֆուտ­բո­լի մահ։ Ես պաշտ­պա­նում եմ հա­մընդ­հա­նուր շա­հե­րը, դրա հա­մար էլ կրկ­նում եմ՝ ես հրա­ժար­վում եմ մր­ցաշր­ջա­նը վերջ­նա­կա­նա­պես ընդ­հա­տե­լուց, ե­թե միայն չի լի­նե­լու ֆուտ­բո­լի հետ կապ­ված­նե­րի ա­ռող­ջու­թյանն ուղղ­ված օ­բյեկ­տիվ սպառ­նա­լիք»,- նրան է մեջ­բե­րում Football Italia-ն։
Թե­պետ Ի­տա­լիա­յում հա­մա­ճա­րա­կը գնում է դե­պի նվա­զում (վա­րակ­ված­նե­րը 203 հա­զարն են, մահ­վան ել­քով դեպ­քե­րի թի­վը՝ 27 հա­զա­րը), այ­դու­հան­դերձ տե­ղի ա­ռող­ջա­պա­հա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը շատ մեծ զգու­շա­վո­րու­թյամբ են ար­տա­հայտ­վում զանգ­վա­ծա­յին մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը սկ­սե­լու մա­սին։ Ա­սել է թե եր­կու նա­խա­րա­րու­թյուն՝ սպոր­տինն ու ա­ռող­ջա­պա­հու­թյա­նը, հայ­տն­վել են հա­կա­դիր բա­րի­կադ­նե­րում։ Սպոր­տի­նը հա­սել է նրան, որ մար­զում­նե­րը վեր­սկ­սե­լը թույ­լատր­վում է մա­յի­սի 4-ից, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն ա­սում է, որ դա բնավ էլ չի նշա­նա­կում, թե ա­ռաջ­նու­թյունն ան­պայ­ման կվերս­կս­վի։
Ան­կախ այս ա­մե­նից՝ հու­նի­սի 14-ի հա­մար պետք է վերջ­նա­կա­նա­պես հս­տա­կեց­ված լի­նի՝ ե­թե վերս­կս­վում է ա­ռաջ­նու­թյան խա­ղար­կու­մը, ու­րեմն վերս­կս­վում է, իսկ ե­թե չի վերս­կս­վում, նշա­նա­կում է խաչ է քաշ­վում դրա վրա։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գան, որ ա­ռանց այն էլ աս­տի­ճա­նա­բար պատ­րաստ­վում էր ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լուն, ար­դեն ան­ցել է աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման ա­վե­լի ակ­տիվ փու­լի։ Ֆուտ­բո­լի գեր­մա­նա­կան լի­գա­յի (DFL) գլ­խա­վոր տնօ­րեն Քրիս­տիան Զայ­ֆեր­տը հայ­տա­րա­րել է, որ ա­ռանց հան­դի­սա­տե­սի մաս­նակ­ցու­թյան խա­ղե­րը կա­րող են սկս­վել ար­դեն մա­յի­սի 9-ից։ «Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը վս­տա­հում են մեզ, և մենք պետք է հան­դես գանք որ­պես դե­րա­յին մո­դել­ներ։ Խոս­քը սո­ցիա­լա­կան շփում­նե­րի հար­ցե­րում հի­գիե­նիկ մի­ջո­ցա­ռում­նե­րի ու օ­րի­նա­կե­լի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պահ­պան­ման մա­սին է։ Ան­չափ կարևոր է կա­նո­նա­վոր գոր­ծե­լը։ Դա վե­րա­բե­րում է ոչ միայն գոր­ծա­տու­նե­րին, այլև եր­կր­պա­գու­նե­րին», -բա­ցատ­րել է նա։
Ար­դեն ապ­րի­լի 30-ից երկ­րի ա­ռա­ջին ու երկ­րորդ դի­վի­զիո­նի ա­կումբ­նե­րի աշ­խա­տա­կից­ներն ու խա­ղա­ցող­նե­րը ան­ցել են կո­րո­նա­վի­րու­սի թես­տա­վո­րում, ո­րից հե­տո սկ­սե­լու էին մար­զում­նե­րը։ Իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ նախ­կի­նի պես քն­նարկ­վում է, թե ինչ­պես վար­վել COVID-19-ով վա­րակ­ված հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում, սա­կայն դա­տե­լով ա­մեն ին­չից, դա չի սպառ­նում ա­ռաջ­նու­թյան վերս­կս­մա­նը, վս­տա­հեց­նում է Kicker-ը։
Գեր­մա­նիա­յում ար­ձա­նագր­վել է կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դաց­ման դեպ­քե­րի կա­յուն ան­կում։ 161 հա­զար վա­րակ­ված­նե­րից բուժ­վել է 123 հա­զա­րը՝ մա­հա­ցած­նե­րի վեց հա­զա­րի պայ­ման­նե­րում։ Նկա­տենք, որ ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ կա­րան­տի­նի սահ­մա­նա­փա­կումն այս­տեղ մաս­նա­կիո­րեն հան­ված էր։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 4028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ