Եթե Գրի­բո­յե­դո­վը ողջ լի­ներ

Եթե Գրի­բո­յե­դո­վը ողջ լի­ներ
19.05.2020 | 01:49
Եվ­րո­պա­կան մեծ ֆուտ­բո­լը վե­րա­դառ­նում է: Ա­ռա­ջին քայ­լը գեր­մա­նա­ցի­ներն ա­րե­ցին, ով­քեր ար­ձա­նագ­րած ցու­ցա­նիշ­նե­րով, դեռ որ ֆուտ­բո­լը թող­նենք մի կողմ, այս պա­հի դրու­թյամբ կո­րո­նա­վի­րու­սի դեմ լա­վա­գույնս պայ­քար մղող­ներն են:
Ե­թե ոչ աշ­խար­հի, գո­նե Եվ­րո­պա­յի մա­կար­դա­կով:
Բնա­կա­նա­բար, հա­մա­վա­րակն ու նրա հետևանք­նե­րը երկ­րում ար­մա­տա­պես հաղ­թա­հար­ված չեն, սա­կայն կազ­մա­կեր­պա­կան այն քայ­լե­րին, որ ձեռ­նարկ­վե­ցին այս­տեղ՝ պլյուս ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի դր­ված­քը, պլյուս գեր­մա­նա­կան կար­գա­պա­հու­թյու­նը, մնում է նա­խան­ձել:
Այս պլյուս­նե­րին ա­վե­լաց­նե­լու մեկ պլյուս էլ կա, ո­րը գա­լիս է վերս­տին հա­վաս­տե­լու, թե որ­քան կարևոր նշա­նա­կու­թյան բան է մարդ­կա­յին գոր­ծը: Խոսքն ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ վե­րա­բե­րում է նրանց ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի գլ­խին կանգ­նա­ծին, ով, մեզ քաջ հայտ­նի իր վի­զա­վիի պես թեթևամ­տու­թյուն չու­նե­ցավ հայ­տա­րա­րե­լու, թե կո­րո­նա­վի­րու­սը շար­քա­յին հի­վան­դու­թյուն է, գրի­պից դեռ մի բան էլ թույլ, իսկ եր­կու ա­միս անց սկ­սեց բո­լո­րո­վին այլ եր­գեր երգել՝ ընդ­հուպ ա­ռա­ջի­կա հինգ տա­րում այդ ա­ղե­տի հետ ապ­րե­լու դժ­բախ­տու­թյունն ու­նե­նա­լու ա­ռու­մով:
Հար­կավ, ե­թե Գրի­բո­յե­դո­վը ողջ լի­ներ, այս դեպ­քի հա­մար «Խել­քից պա­տու­հաս-2»-ը կերկ­ներ, սա­կայն մեր ցա­վը, ինչ­պես հաս­կա­նում եք, Ա­լեք­սանդր Սեր­գեևի­չի եր­կի երկ­րորդ՝ չգ­րած մա­սը չու­նե­նա­լը չէ, այլ այն, որ ե­թե մեզ նմա­նի ու նման­նե­րի զո­հը լի­նե­լու տա­ռա­պանքն է վի­ճակ­ված, այդ հինգ տա­րին աչ­քիս ըն­դա­մե­նը սկզ­բի հա­մար նա­խա­տես­ված ժամ­կետ է:
Բա գի­տեք թե աշ­խարհն այլ կերպ ե՞ն տնօ­րի­նում ու կա­ռա­վա­րում մտա­գար­նե­րը:
Սա­կայն ե­կեք խե­լա­գար­նե­րին թող­նենք ի­րենց մտասևե­ռում­նե­րի հետ, անց­նենք հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջու­թյան հա­մար ան­շառ բա­նե­րին, ո­րոն­ցից մեկն էլ սպորտն է, ֆուտ­բո­լը:
ՀՍ­ՏԱԿ Ե­ՐԱՇ­ԽԻՔ­ՆԵ­ՐԻ ԲԱ­ՑԱ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԹԵ­ԼԱԴ­ՐՈՒՄ Է
Բուն­դես­լի­գա­յի վերս­կս­ված ա­ռաջ­նու­թյունն ար­ձա­նագ­րեց ա­ռա­ջին անս­պա­սե­լի ար­դյուն­քը, ո­րը հան­գեց­րեց ա­ռա­ջին ե­ռյա­կը կազ­մած­նե­րի դա­սա­վո­րու­թյան փո­փո­խու­թյան: Ե­թե նախ­կի­նում նման տե­ղա­շար­ժե­րին կա­րե­լի էր պա­կաս կարևո­րու­թյուն տալ, հի­մա ար­դեն այդ­պես չէ, ու պատ­ճառն այդ նույն կո­րո­նա­վի­րուսն է, ին­չը, օ­րի­նակ, ժա­մա­նա­կից շուտ ազ­դա­րա­րեց եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին հինգ գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րից մե­կի՝ ֆրան­սիա­կա­նի ա­վար­տը:
Ա­սելս այն է, որ չկա հս­տակ ե­րաշ­խիք, թե աշ­խար­հը հա­մա­կած հա­մա­վա­րա­կը որ պա­հին ինչ ա­նակն­կալ կմա­տու­ցի: Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե նրա դեմն առ­նել չե­ղավ, պարզ չէ՞, որ հա­մա­տա­րած ստիպ­ված կլի­նեն գնալ կա՛մ ամ­բողջ մր­ցաշր­ջա­նի ար­դյունք­նե­րի չե­ղարկ­ման, կա՛մ կդի­մեն ֆրան­սիա­ցի­նե­րի փոր­ձին (ի մի­ջի այ­լոց, նրանք էլ աչ­քի տակ են ու­նե­ցել հո­լան­դա­ցի­նե­րի օ­րի­նա­կը):
Դառ­նանք փո­փո­խու­թյուն բե­րած հան­դիպ­մա­նը:
Դա ե­ղավ «Լայպ­ցիգ»-«Ֆրայ­բուրգ» մր­ցակ­ցու­թյու­նում, որ­տեղ պար­տու­թյու­նից խու­սա­փող կող­մը տան­տե­րերն էին: Ի մի­ջի այ­լոց, ըն­թեր­ցո­ղին չէր խան­գա­րի ի­մա­նալ, որ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում «Ֆրայ­բուր­գը» նաև հաղ­թա­կան գոլն է խփել, սա­կայն, ոչ ա­ռանց մր­ցա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյան, չե­ղարկ­վել է այդ գո­լը: Ինչևէ:
Դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­ված 1:1 հա­շի­վը շա­հա­վետ ե­ղավ միան­գա­մից եր­կու թի­մի: Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», որ սե­փա­կան հար­կի տակ ա­վե­լի քան վս­տահ հան­դի­պում ու­նե­ցավ «Շալ­կեի» հետ՝ պար­տադ­րե­լով չորս ան­գամ գն­դա­կը հա­նել դար­պա­սից ու սե­փա­կա­նը պա­հել ա­նա­ռիկ, ար­դեն ե­րեք նի­շով է ա­ռաջ 51-ն ու­նե­ցող լայպ­ցիգ­ցի­նե­րից, իսկ մյուս «Բո­րու­սիան»՝ Մյոն­խենգ­լադ­բա­խի­նը, 52 միա­վո­րով տե­ղա­փոխ­վեց եր­րորդ հո­րի­զո­նա­կան՝ ար­տագ­նա­յում 3:1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Այ­նտ­րախ­տին»:
Մնա­ցած­նե­րից երկ­րի գոր­ծող չեմ­պիոն՝ «Բա­վա­րիա­յի» պոկ­վա­ծու­թյունն այն­պի­սին էր, որ ան­գամ պարտ­վե­լու դեպ­քում կմ­նար միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րի դե­րում, սա­կայն մյուն­խեն­ցի­նե­րը գնա­ցին այդ կտր­վա­ծու­թյունն ա­վե­լի մե­ծաց­նե­լու ճա­նա­պար­հով, ինչն «ՈՒ­նիոն Բեռ­լի­նի» հա­մար ար­ժե­ցավ ե­րեք միա­վո­րի կո­րուստ սե­փա­կան հար­կի տակ, իսկ բա­վա­րա­ցի­նե­րի ան­վան դի­մաց 55-ի փո­խա­րեն ար­դեն 58 միա­վոր է: «Բա­վա­րիան» հան­դի­պու­մը շա­հել է եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։
Սա­կայն բուն­դես­լի­գա­յի հեր­թա­կա­նը ներ­կա­յաց­նե­լիս աչ­քա­թող չա­նենք ինչ­պես ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած­նե­րին, այն­պես էլ հետ­նա­պա­հի դիր­քե­րում հայ­տն­ված­նե­րին: Ա­ռա­ջին­նե­րը, պարզ է, պայ­քար են մղում եվ­րա­գա­վաթ­նե­րի մաս­նակ­ցու­թյան ի­րա­վունք նվա­ճե­լու, վեր­ջին­նե­րը՝ բարձ­րա­գույն խմ­բում մնա­լու հա­մար:
Տու­րի ար­դյուն­քով ա­ռա­ջին վե­ցյա­կի մաս կազ­մեց ար­տագ­նա­յում 2:1 հաշ­վով «Աուգս­բուր­գին» պար­տու­թյան մատ­նած «Վոլ­ֆս­բուր­գը», ո­րը, վե­րը հի­շա­տակ­ված չոր­սից զատ, ի­րե­նից ա­ռաջ ու­նի նաև «Բա­յե­րին»: Ինչ վե­րա­բե­րում է ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կո­ղին, գրե­թե ան­հու­սա­լի վի­ճա­կում է «Պա­դեր­բոռ­նը», ո­րը զրո­յա­կան ոչ-ո­քի ար­դյուն­քով հան­դի­պում է ու­նե­ցել իր մյուս բախ­տակ­ցի՝ «Ֆոր­տու­նա­յի» հետ: Այս եր­կու­սի ա­րան­քում հան­գր­վա­նած «Վեր­դե­րը» բաց է թո­ղել տու­րի հան­դի­պու­մը, սա­կայն նա էլ մի ե­րա­նա­վետ վի­ճա­կում չէ: Ա­վե­լին, այդ­պի­սի վի­ճակ թի­մին չի կա­րող խոս­տա­նալ ան­գամ ակ­տի­վում ու­նե­ցած պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղը, ե­թե ան­գամ դրան­ցում վեց միա­վոր վաս­տա­կի:
Ամ­փո­փենք, սա­կայն մինչև այդ չմո­ռա­նանք նոր ի­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, դեռ եր­կար են լի­նե­լու մեր կյան­քի ան­բա­ժան մա­սը:
ՆՈՐ Ի­ՐՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ
Դա­տարկ տրի­բու­նա­նե­րը հար­կավ ծանր մտած­մունք­նե­րի են մղում, սա­կայն ակն­հայ­տո­րեն պի­տի դրանց վարժ­վել, քան­զի ու­րիշ ճար չկա, իսկ թե հան­դի­սա­տե­սը մար­զա­դաշտ վերջ­նա­կա­նա­պես ե՞րբ կվե­րա­դառ­նա, ստու­գա­պես կկա­րո­ղա­նար ա­սել միայն մեկ մարդ՝ Նոստ­րա­դա­մու­սը, բայց նրա հո­գին, գի­տեք, ա­զատ ճախ­րի սկզ­բուն­քով ար­դեն քա­նի-քա­նի դար է սա­վառ­նում ան­հու­նում, իսկ երկ­նա­յին­նե­րը երկ­րա­յին­նե­րիս չնե­րե­լու, չհան­դուր­ժե­լու շատ ու շատ պատ­ճառ­ներ ու­նեն, ու դա ա­ռա­ջին հեր­թին մեր ա­կունք­նե­րից հե­ռա­նա­լու, ինք­ներս մեզ­նից օ­տար­վե­լու պատ­ճա­ռով, ին­չի ուղ­ղա­կի հետևանքն է կո­րո­նա­վի­րուս կոչ­ված այս դի­վա­յին պա­տի­ժը:
Բայց, մեր մեջ ա­սած, մենք այն­քան էլ մենք չէինք լի­նի, ե­թե ժա­մա­նակ­նե­րի պար­տադ­րան­քին ամ­բող­ջո­վին հան­ձն­վա­ծի կեց­վածք որ­դեգ­րած լի­նեինք: Օ­րի­նակ՝ Մյոն­խենգ­լադ­բա­խում մտա­ծել են ու մար­զա­դաշ­տը հան­դի­սա­տե­սով լց­նե­լու ձև են գտել: Ճիշտ է, այդ հան­դի­սա­տեսն ա­վե­լի շուտ բու­տա­ֆո­րիկ է լի­նե­լու, քա­նի որ ի­րե­նից ներ­կա­յաց­նե­լու է ստ­վա­րաթղ­թից պատ­րաստ­ված մարդ­կա­յին ֆի­գուր­ներ, բայց դե չե­ղա­ծից հո՞ լավ է: Այս ա­նակն­կա­լը լի­նե­լու է հա­ջորդ տու­րում, ո­րով­հետև թի­մը հա­ջորդ տու­րում է սե­փա­կան մար­զա­դաշ­տում հան­դես գա­լու: Հա­մե­նայն դեպս, աչք­նե­րիս ա­ռաջ կոտր­վե­լու է գեր­մա­նա­կան պրագ­մա­տիզ­մի մա­սին ար­մա­տա­ցած ևս մեկ պատ­կե­րա­ցում:
Իսկ ընդ­հան­րա­պես ան­սո­վոր բա­նե­րը շատ են:
Օ­րի­նակ՝ ին­չով ան­սո­վոր լի­նե­լու հա­վակ­նու­թյուն չու­նի այն, որ ֆուտ­բո­լիս­տը գոլ է խփում ու բախ­վում նշել չկա­րո­ղա­նա­լու ա­նո­րո­շու­թյա­նը: Ի դեպ դրա ա­ռա­ջին զո­հը դար­ձավ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ներ­կա­յաց­նող Էր­լինգ Հո­լան­դը, ո­րը վե­րա­մեկ­նար­կած ա­ռաջ­նու­թյան ա­ռա­ջին գո­լի հե­ղի­նակն է:
Սա­կայն Հո­լան­դին բա­ժին հա­սած ա­նո­րո­շու­թյու­նը մնա­ցած­նե­րի հա­մար էլ ի­ներ­ցիա­յով շա­րու­նակ­վեց: Խոս­տո­վա­նենք, որ խփած գո­լի ու­րա­խու­թյու­նը սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյան պահ­պան­մամբ կի­սե­լը ֆուտ­բո­լում նոր բան է, իսկ ա­ռա­վել մեր­ձե­ցումն էլ ի­րար ար­մուն­կով հպ­վելն էր, ին­չը նույն­պես նոր երևույթ է:
Նո­րույթ­նե­րից էր և պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին մար­զիկ­նե­րի ի­րա­րից ո­րո­շա­կի հե­ռա­վո­րու­թյան վրա նս­տե­լը, իսկ բո­լոր փո­խա­րին­ված­նե­րը միան­գա­մից դի­մա­կա­վոր­վում էին: Բնա­կա­նա­բար՝ բժշ­կա­կան դի­մակ­նե­րով, ոչ թե մեր ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի ա­սած դի­մակ­նե­րով, որ­տեղ վեր­ջին­նե­րիս բժշ­կա­կան լի­նե­լու մա­սին են­թադ­րելն իս­կա­պես պի­տի են­թադ­րել, քան­զի ո­լոր­տի այս կազ­մա­կերպ­չի ձեռ­նարկ­նե­րի մեջ բժշ­կա­կան գոր­ծոնն ա­մե­նա­հե­տին պլա­նում է, թե չէ, հա­մա­վա­րա­կի կտր­ված­քով, շատ հե­ռու չգ­նանք, հարևան Վրաս­տա­նի հա­մե­մա­տու­թյամբ ին­չու՞ պի­տի մեզ մոտ այս­քան խայ­տա­ռակ ցու­ցա­նիշ­ներ լի­նեին:
Նո­րույթ­նե­րի շար­քից էր և փո­խա­րին­վող ֆուտ­բո­լիստ­նե­րի թվի փո­փո­խու­թյու­նը՝ 3+2 բա­ղադ­րի­չով, որ­տեղ եր­կու փո­փո­խու­թյու­նը են­թադ­րում է եր­կու խա­ղա­կե­սե­րի միջև ժամ­կե­տում ա­նե­լի­քի պար­տադ­րան­քը, ու ո­րին մար­զիչ­նե­րը ոնց որ թե դժ­վա­րու­թյամբ են դեռևս հար­մար­վում: Բո­լոր դեպ­քե­րում նկա­տենք, որ որ­քան էլ նրանք ո­րո­շա­կի շփո­թի մեջ են, այ­դու­հան­դերձ, փո­խա­րի­նում­նե­րը նկա­տե­լիո­րեն շա­տա­ցել են: Շատ մար­զիչ­ներ կա­տա­րել են չոր­սա­կան փո­խա­րի­նում, ին­չը թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի է­լի­տա­յին դի­վի­զիոն­նե­րի հա­մար իս­կա­պես նո­րույթ է:
ՏԱ­ՐԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ ԿԱՐ­ԳԱ­ՊԱ­ՀՈՒ­ԹՅՈՒՆ
Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյան պահ­պա­նու­մը ֆուտ­բո­լում մտց­ված է գրե­թե ա­մե­նու­րեք: Թի­մե­րը խա­ղա­դաշտ են դուրս գա­լիս ի­րա­րից ան­ջատ, իսկ ա­մե­նա­վեր­ջում, հա­մա­րյա հար­սա­նե­կան գե­նե­րա­լի պես, հայ­տն­վում են մր­ցա­վար­նե­րը:
Սյուր­ռեա­լիս­տա­կան հան­դեր­ձա­վո­րում ու­նեն մար­զիչ­նե­րի հետ­խա­ղյա հար­ցազ­րույց­նե­րը՝ եր­կար շտա­տիվ­նե­րի վրա հագց­ված հա­կա­նեխ­ված միկ­րո­ֆոն­ներ՝ առն­վազն եր­կու մետր հե­ռա­վո­րու­թյան պահ­պան­մամբ: Ինչ վե­րա­բե­րում է ֆուտ­բո­լիստ­նե­րին, նրանք ար­դեն հա­տուկ հատ­կաց­ված գո­տում էլ չեն զրու­ցում լրագ­րող­նե­րի հետ՝ օն­լայն մեկ­նա­բա­նու­թյուն­ներ տա­լով միայն առ­ժա­մա­նակ անց:
Թերևս մի դի­տար­կում էլ ա­նենք ու վերջ։
Չնա­յած ֆուտ­բո­լից մե­կու­սաց­ված լի­նե­լու տևա­կան ժա­մա­նա­կին, գեր­մա­նա­ցի ֆուտ­բո­լա­սե­րը ի­րեն կար­գա­պահ ու պա­տաս­խա­նա­տու պա­հեց: Սի­րած թի­մին կամ ֆուտ­բո­լիս­տին եր­կր­պա­գե­լու հա­մար ոչ մե­կը չէր գնա­ցել մար­զա­դաշտ, թե­պետ ե­թե գնար էլ, բա­նի չէր հաս­նե­լու, քան­զի մար­զա­դաշ­տե­րը շր­ջա­պատ­ված են ե­ղել ոս­տի­կա­նա­կան սեղմ շար­քե­րով ու այդ ոս­տի­կան­նե­րի ան­բա­ժան մաս կազ­մող գամ­փռ­նե­րով: Ով­քեր դեռ այդ նկար­նե­րը չեն տե­սել, ա­ռանձ­նա­պես կա­րող են այն­քան էլ վատ չզ­գալ: Մո­տա­վո­րա­պես նույնն պատ­կերն է ե­ղել, ինչ հան­դի­սա­տե­սը տե­սել է պա­տե­րազ­մա­կան թե­մա­նե­րով կի­նոն­կար­նե­րում:
Բնա­կա­նա­բար` պա­կաս ա­հա­սար­սուռ տես­քով:
ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ
Ֆուտ­բո՜լն է վե­րա­դար­ձել, ֆուտ­բո­լը ու դա ի դեմս բուն­դես­լի­գա­յի խա­ղե­րի վերս­կս­ման, ո­րը, ան­կախ ա­մեն ին­չից, ան­ցած հան­գս­տյան օ­րե­րը հի­րա­վի պատ­մա­կան դարձ­րեց Եվ­րո­պա­յում:
Դե ինչ, սկիզ­բը դր­ված է, տես­նենք շա­րու­նա­կու­թյունն ինչ կլի­նի:
Սա­կայն շա­րու­նա­կու­թյան սպաս­ման մեջ վերս­տին հա­վաստ­վեց մի պարզ ճշ­մար­տու­թյուն, որ ցան­կա­ցած մր­ցակ­ցու­թյուն լիար­ժեք է հան­դի­սա­տե­սի առ­կա­յու­թյան դեպ­քում: Ցա­վոք, աշ­խար­հում այ­սօր վի­ճակն այն­պի­սին է, որ ստիպ­ված ենք գո­հա­նալ ան­գամ դա­տարկ տրի­բու­նա­նե­րով անց­կաց­վող դի­մա­կա­յու­թյուն­նե­րով, բայց հու­սանք, որ նման վի­ճա­կը եր­կար չի տևի: Հենց այս տո­նայ­նու­թյան մեջ էլ դնենք մեր նյու­թի վեր­ջա­կե­տը:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ