Բուն­դես­լի­գան շա­րու­նա­կում է ե­ղա­նակ ստեղ­ծել

Բուն­դես­լի­գան շա­րու­նա­կում է ե­ղա­նակ ստեղ­ծել
26.05.2020 | 01:17
Բուն­դես­լի­գա­յի վերս­կս­ված խա­ղար­կու­թյան երկ­րորդ տուրն էլ ֆուտ­բո­լա­սե­րին մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ե­ղած հե­տաքր­քիր տե­ղա­շար­ժե­րի ծի­րում պա­հեց։
27-րդ տու­րում էլ շա­րու­նակ­վեց «Բա­վա­րիա»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» հե­ռա­կա մր­ցա­վե­ճը, ու նո­րից ան­խախտ մնաց թի­մե­րի՝ ի­րա­րից ու­նե­ցած չորս միա­վո­րի կտր­վա­ծու­թյու­նը։ Մեկ օր ա­ռաջ «Վոլ­ֆս­բուր­գին» իր իսկ հար­կի տակ եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ տո­նած դորտ­մունդ­ցի­նե­րի հաղ­թա­նա­կին բա­վա­րա­ցի­նե­րը պա­տաս­խա­նե­ցին սե­փա­կան հար­կի տակ «Այ­նտ­րախ­տի» նկատ­մամբ տա­րած 5։2 հա­մո­զիչ հաղ­թա­նա­կով, ին­չը հա­ջորդ տու­րում դորտ­մունդ­ցի­նե­րի հետ դի­մա­կա­յու­թյու­նում ու­նե­նա­լիք հնա­րա­վոր պար­տու­թյան դեպ­քում ան­խա­թար կպա­հի ա­ռա­ջա­տա­րի նրանց դիր­քե­րը։ Ա­հա այս­պի­սի կարևո­րու­թյան հաղ­թա­նակ։
Նկա­տենք, որ թե՛ ա­ռա­ջին, թե՛ երկ­րորդ դի­մա­կա­յու­թյուն­նե­րը հեշ­տե­րից չեն ե­ղել։ Գեր­մա­նա­կան «գայ­լե­րը» պայ­քա­րում են ա­ռա­ջին վե­ցյա­կում մնա­լու հա­մար (տու­րի ար­դյուն­քով նրանք այդ­պես էլ մնա­ցել են վե­ցյա­կը եզ­րա­փա­կո­ղի դիր­քում), ին­չը եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րի դուռ է բա­ցում նրանց ա­ռաջ, իսկ վեր­ջին տու­րե­րում ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի շր­ջապ­տույ­տի մեջ հայ­տն­ված «Այ­նտ­րախ­տը» ցան­կա­ցած պա­հի կա­րող է անս­պա­սե­լի «կրա­կող» դառ­նալ, ինչն էլ ա­րեց մյուն­խեն­ցի­նե­րի հետ խա­ղում՝ 0։3-ի պայ­ման­նե­րում պարտ­վո­ղից ա­նակն­կալ փո­խա­կերպ­վե­լով «ա­տամ» ու­նե­ցող թի­մի. հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում ֆրանկ­ֆուրտ­ցի­նե­րի կենտ­րո­նա­կան պաշտ­պան Հին­տե­րե­գե­րը եր­կու գոլ հե­ղի­նա­կեց ու մոտ էր հան­դիպ­ման մեջ բե­կում մտց­նե­լուն, սա­կայն եր­րորդ գո­լով նո­րից կյանք տվեց տան­տե­րե­րին, քա­նի որ դար­պա­սի նրա եր­րորդ ա­նընդ­մեջ գրա­վու­մը ինք­նա­գո­լի ար­դյունք ե­ղավ, ինչն էլ մյուն­խեն­ցի­նե­րին վե­րա­դարձ­րեց խաղ։ Այս­տեղ, ի վեր­ջո, գրանց­վել է 5։2 հա­շի­վը՝ տան­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն տա­լով վե­րա­դարձ­նե­լու մր­ցաշր­ջա­նի ա­ռա­ջին կե­սում մր­ցակ­ցից կրած ան­պատ­վու­թյու­նը։
Մր­ցա­շա­րի ա­ռու­մով ոչ պա­կաս կարևու­թյան հան­դի­պում էր Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա»-«Բա­յեր» դի­մա­կա­յու­թյու­նը։ Նա­խորդ տու­րի ար­դյուն­քով ա­ռա­ջին ե­ռյա­կում հայ­տն­ված տան­տե­րե­րը կա­րող էին էա­պես ամ­րապն­դել դիր­քե­րը, սա­կայն «Բա­յե­րը», որ ա­ռա­ջին ե­ռյա­կում հայ­տն­վե­լու ոչ պա­կաս հա­վակ­նու­թյուն­ներ ու­նի, ան­չափ գե­ղե­ցիկ հաղ­թա­նակ տո­նեց ու այն­տե­ղից դուրս մղեց գլադ­բախ­ցի­նե­րին։
«Բա­յե­րի» այս հաղ­թա­նա­կը ա­վե­լի քան տե­ղին ե­ղավ նաև նա­խորդ տու­րի ձա­խո­ղա­կ «Լայպ­ցի­գի» հա­մար, ո­րը հյուր էր գնա­ցել «Մայն­ցին»։ Հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ հաղ­թա­նա­կը, ա­վե­լի քան տպա­վո­րիչ լի­նե­լուց զատ, լայպ­ցիգ­ցի­նե­րին նո­րից վե­րա­դարձ­րեց ա­ռա­ջին ե­ռյակ։ Այն այժմ մեկ միա­վոր ա­վե­լի ու­նի «Բա­յե­րից» ու եր­կու­սը՝ մեն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րից։ Ակն­հայ­տո­րեն այս ե­ռյակն էլ ի­րար մեջ վի­ճար­կե­լու է եր­րորդ տե­ղը, թե­պետ ար­ծա­թե մե­դա­լի հա­վակ­նու­թյունն էլ ան­դարձ կո­րած տար­բե­րակ չէ։
Իսկ ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Ֆոր­տու­նա», «Վեր­դեր», «Պա­դեռն­բոռն» ե­ռյա­կը շա­րու­նա­կում է մնալ ան­հու­սա­լի վի­ճա­կում։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 2669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ