Շ.Մ.-ի ի­մա­ցած եր­կու եր­գը

Շ.Մ.-ի ի­մա­ցած եր­կու եր­գը
02.06.2020 | 01:18
«Մեր կի­նո­կենտ­րո­նը հիմ­նադր­վել է 2006թ-ին», -Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը նկա­տի ու­նե­նա­լով՝ այս­պես է սկ­սում իր ֆեյս­բու­քյան բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րից մե­կը կի­նո­ռե­ժի­սոր, կի­նոպ­րո­դյու­սեր Հով­հան­նես Գալս­տյանն ու նույն ա­նա­չառ օ­բյեկ­տի­վու­թյամբ շա­րու­նա­կում. «2017-ին տնօ­րե­նին ա­զա­տել են ու ան­ժամ­կետ ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար են նշա­նա­կել կի­նո­յի կա­ռա­վար­ման հետ նույ­նիսկ հե­ռա­վոր կապ չու­նե­ցող մե­կին, ով եր­կու բան է կա­րո­ղա­նում ա­նել՝ կեղծ մատ­նու­թյամբ գոր­ծեր սար­քել իր տխ­մար կա­ռա­վար­ման հետ ան­հա­մա­ձայ­նու­թյուն հայտ­նած մարդ­կանց դեմ ու պե­տա­կան եր­կու կո­պե­կով առ­նել մյուս­նե­րի լռու­թյու­նը»։
Նկա­տի ու­նե­նա­լով փաս­տա­վա­վե­րագ­րա­կան «Հայկ» կի­նոս­տու­դիա­յի գլ­խա­վո­րից իր հո­վա­նա­վոր մետ­րի՝ Ռու­բեն Գևոր­գյան­ցի ձե­ռամբ ու ժա­մա­նա­կի մշա­կույ­թի նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նի ան­խո­հեմ նշա­նակ­մամբ կի­նո­կենտ­րո­նի գլ­խին հայ­տն­ված Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյան փոր­ձան­քին, նույն ֆեյս­բու­քյան հար­թա­կում մենք մշա­կու­թա­յին կյան­քի քաղ­հա­լա­ծյալ Հով­հան­նես Գալս­տյա­նին շա­րու­նա­կել էինք այս­պես. «...ում վզին են ծան­րա­ցած հայ­կա­կան կի­նո­յում տի­րող ներ­կա­յիս ան­նոր­մալ բար­քե­րը, գու­մար­նե­րի փո­շիա­ցու­մը, մի քա­նի տաս­նյա­կից անց­նող ա­նա­վարտ մնա­ցած ֆիլ­մե­րի բե­ռը՝ հայ կի­նո­յի վեր­ջին ե­րեք տար­վա փաս­տա­ցի ան­գոր­ծու­թյու­նը»։
Հաս­կա­նա­լու հա­մար, թե ա­վար­տին մո­տե­ցող այս ե­րեք տա­րին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի քան­դա­րար գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում ի­րա­կա­նում ի՞նչ է ար­ժե­ցել կի­նո­կենտ­րոն պե­տա­կան կա­ռույ­ցին ընդ­հան­րա­պես, կի­նոար­տադ­րո­ղին ու հայ կի­նո­յին՝ մաս­նա­վո­րա­պես, դի­տար­կենք միայն 2018 թվա­կա­նը՝ ձեռ­քի տակ հայ­տն­վե­լիք փաս­տաթղ­թե­րի ամ­բող­ջա­կան տր­ցա­կի հեն­քի վրա ի­րո­ղու­թյուն­նե­րի խոր­քա­յին վեր­լու­ծու­թյունն ա­նե­լու ու հա­նուն կի­նոն ճահ­ճից փր­կե­լու ար­դյուն­քում հետևու­թյուն­նե­րի մեջ հնա­րա­վո­րինս փութ­կոտ լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնե­լով ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ու­սե­րին։
Եվ այս­պես՝ 2018-ին «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ-ը ՀՀ պե­տա­կան բյու­ջեից «Կի­նոն­կար­նե­րի ար­տադ­րու­թյուն» ծրագ­րով ստա­ցել է 897,287 մի­լիոն ՀՀ դրամ։
Որ­պես­զի ըն­թեր­ցո­ղին ա­ռա­վել ըն­կա­լե­լի լի­նի նշ­ված գու­մա­րի ծախ­սա­յին ծած­կույ­թի ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը, ա­սենք, որ կի­նո­կենտ­րո­նի ստեղծ­ման օր­վա­նից՝ 2006 թվից, Հա­յաս­տա­նում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ տա­րե­կան ար­տադր­վել է 3-4 խա­ղար­կա­յին լիա­մետ­րաժ ֆիլմ։ Այս­տեղ մի­ջան­կյալ նկա­տենք, որ նույն այդ տա­րի­նե­րին կի­նոն­կար­նե­րի ար­տադ­րու­թյան հա­մար հատ­կաց­վող գու­մա­րի չա­փի ա­ռանձ­նա­կի փո­փո­խու­թյուն չի ե­ղել:
Ի՞ՆՉ Է Ե­ՂԵԼ 2018-ԻՆ
Կի­նո­կենտ­րո­նում ար­մա­տա­վոր­ված ա­պաշ­նորհ կա­ռա­վար­ման ար­դյուն­քում զար­գաց­ման փու­լի մեջ ընդգրկվել է 18 խա­ղար­կա­յին լիա­մետ­րած ֆիլմ (հու­սով եմ՝ դեռ չեք հասց­րել մո­ռա­նալ տա­րե­կան 3-4 կի­նոն­կար թո­ղար­կե­լու ար­տադ­րա­կան հզո­րու­թյան մա­սին վկա­յու­մը, ո­րը Խոր­հր­դա­յին Միու­թյան հզոր ֆի­նան­սա­վո­րումն ու­նե­ցող «Հայ­ֆիլմ» կի­նոս­տու­դիա­յի հա­մար մի փոքր ա­վե­լի ներ­կա­յա­ցուց­չա­կան տեսք ու­ներ՝ ի դեմս տա­րե­կան 4-6 խա­ղար­կա­յին լիա­մետ­րած կի­նոն­կա­րի): Այս 18 ֆիլ­մի ծա­վա­լը հաղ­թա­հա­րե­լու հա­մար կպա­հանջ­վի առն­վազն 4-5 տա­րի, սա­կայն այդ առն­վազն 4-5 տա­րին միայն ա՛յն դեպ­քում, ե­թե
ա. կի­նո­կենտ­րո­նը դա­դա­րի նոր կի­նո­նա­խագ­ծե­րի մր­ցույթ­ներ անց­կաց­նել,
բ. ֆի­նան­սա­վո­րի բա­ցա­ռա­պես ա՛յս ֆիլ­մե­րի ար­տադ­րու­թյու­նը,
գ. այս ֆիլ­մե­րի ար­տադ­րող­նե­րը չթե­րա­նան զու­գա­հեռ վերց­ված ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րում, ա­պա­հո­վեն ֆի­նան­սա­վոր­ման մյուս՝ ոչ պե­տա­կան աղ­բյուր­նե­րը։
Մտա­ծե­լով, որ ա­վե­լի քան փաս­տա­կան ե­ղանք ո­լոր­տի ա­պաշ­նորհ կա­ռա­վա­րումն իր ողջ ա­րա­տա­վո­րու­թյան մեջ ներ­կա­յաց­նե­լու հար­ցում, շա­րու­նա­կենք սրան զու­գա­հե­ռա­բար նկա­տել, որ այս 18 ֆիլ­մից միայն 2-ն է ֆի­նան­սա­վո­րում ստա­ցել հա­ջորդ՝ «Ար­տադ­րու­թյուն» փու­լի հա­մար, ին­չից հետևում է, որ մյուս 16 ֆիլ­մե­րը հա­մալ­րել են պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում ստա­ցած ա­նա­վարտ ֆիլ­մե­րի ցան­կը, և դրանց ար­տադ­րու­թյան մեջ ներգ­րավ­ված պե­տա­կան գու­մար­նե­րը կա՛մ սա­ռեց­ված են, կա՛մ՝ փո­շիաց­ված։
Հարց կա­րող է ա­ռա­ջա­նալ, թե ին­չո՛ւ ենք խո­սում կամ-կամ-ի լեզ­վով։
Բանն այն է, որ կի­նո­կենտ­րո­նը, ո­րի թա­փան­ցիկ գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ ինք­նա­մո­ռաց դի­ֆի­րամբ­ներ է ձո­նում կի­նո­միու­թյու­նում փա­փուկ բնա­կա­լած, ա­մե­նու­րեք ու ա­մեն ին­չին ձեռք գցող ոմն «կի­նո­գետ», իր հե­տա­գա հրա­պա­րա­կում­նե­րում թաքց­րել է ֆիլ­մե­րի ար­տադ­րու­թյան ա­վար­տի ժամ­կետ­նե­րը։ Սույն փաստն առն­վազն տա­րա­կու­սե­լի է, քան­զի որևէ ֆի­նան­սա­վո­րող կա­ռույց չի՛ կա­րող ան­ժամ­կետ ֆի­նան­սա­վո­րում ի­րա­կա­նաց­նել։ Ըն­թեր­ցո­ղին նկա­տել տանք, որ դեռևս չենք խո­սում նման կա­ռա­վար­ման դեպ­քում այդ ֆիլ­մե­րի հա­մար պե­տու­թյու­նից ան­վերջ գու­մար­ներ պո­կե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին, ինչն էլ, կար­ծում ենք (սա մեր հա­մոզ­մունքն է) մտած­ված հան­ցա­վոր սխե­մա­յի ա­ռան­ցք­նե­րից մեկն է։
Շա­րու­նա­կենք։
Ա­վե­լին՝ խա­ղար­կա­յին լիա­մետ­րած ֆիլ­մի զար­գաց­ման փու­լը ֆի­նան­սա­վո­րե­լով ընդ­հա­նուր բյու­ջեի 1-2 %-ի չա­փով՝ կի­նո­կենտ­րո­նի «աշ­խա­տող» գլուխ­նե­րը (մեր հա­մոզ­մամբ՝ բա­ցա­ռա­պես սե­փա­կան շա­հի հա­մար աշ­խա­տող) այդ կի­նոծ­րագ­րե­րի հե­ղի­նակ­նե­րին հիմ­նա­կան ֆի­նան­սա­վո­րու­մը խոս­տա­ցել են տե­ղա­փո­խել հա­ջորդ տա­րի՝ դրա­նով իսկ՝
ա. փոքր գու­մար­նե­րով ի­րա­կա­նաց­րել չա­փա­զանց ռիս­կա­յին գոր­ծարք­ներ,
բ. վտան­գել պե­տա­կան գու­մար­նե­րը՝ հըն­թացս կի­նոար­տադ­րող­նե­րին մատ­նե­լով ա­նո­րո­շու­թյան ի­րենց հա­մար­տադ­րող­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու ա­ռու­մով։
ՍԽԵ­ՄԱՆ՝ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ
Ի՛նչ է ստաց­վել այս «քա­ղա­քա­կա­նու­թյան» ար­դյուն­քում։
Ստաց­վել է այն, որ տե­ղա­փոխ­ման տես­քով խոս­տաց­ված գու­մար­նե­րը կա­տա­րյալ խառ­նաշ­փոթ են ա­ռա­ջաց­րել կի­նո­կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյու­նում: Թերևս սրա լա­վա­գույն հա­վաս­տումն այն է, որ այս տա­րի zoom կոն­ֆե­րանս­նե­րից եր­կու­սում հն­չած չա­փա­զանց կոնկ­րետ հար­ցին, թե մաս­նա­վո­րա­պես 2020 թվա­կա­նի հա­մար որ­քան գու­մար կա բյու­ջեում, կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ն ցրո­ղա­կան պա­տաս­խան է տվել ու տա­լիս, քան­զի վերջ­նա­կա­նա­պես խճճ­վել է ան­ցյա­լից ե­կող խոս­տում­նե­րում ու պի­տի փոր­ձի հա­վատ ներ­շն­չող ինչ-որ լու­ծում գտ­նել:
Մինչ Շ. Միր­զա­խա­նյա­նը կլի­նի հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյան են­թա­կա լուծ­ման ո­րո­նում­նե­րում, հու­շող դի­տարկ­ման կար­գով գոր­ծի ու­սում­նա­սի­րու­թյան մեջ ընդգրկվե­լիք, ընդգրկված պատ­կան մար­մին­նե­րին մի­ջան­կյալ տե­ղե­կաց­նենք, որ կի­նո­կենտ­րո­նի ժ/պ-ն հա­ջոր­դող տար­վա հա­մար ֆի­նան­սա­կան ե­րաշ­խիք­ներ տա­լու ի­րա­վունք չու­նի: ՈՒս­տի ո­չինչ տա­րօ­րի­նակ չէ այն հար­ցում, որ պե­տա­կան գու­մար­նե­րի այս­պի­սի կա­ռա­վա­րու­մը հան­գեց­նե­լու է կի­նոար­տադ­րու­թյան պե­տա­կան կա­ռա­վար­ման հո­գե­վար­քի։
Հնա­րա­վո­րինս մեղմ լի­նենք՝ այս­պի­սի նեղ­միտ կա­ռա­վար­ման ար­դյուն­քում կա­րող ենք փաս­տել, որ ար­դեն իսկ այս պա­հի դրու­թյամբ ու­նենք շուրջ 35 լիա­մետ­րաժ կի­նոն­կա­րի նա­խա­գիծ, ո­րոնց մեջ ներ­դր­ված պե­տա­կան գու­մար­նե­րը փո­շիաց­ման վտան­գի տակ են, և որ այդ նա­խագ­ծե­րի ար­տադ­րու­թյան ա­վար­տը անհ­նար է տե­սա­նե­լի ա­պա­գա­յում։ Գաղտ­նիք բա­ցա­հայ­տած չենք լի­նի՝ ա­սե­լով, որ նման պա­րա­գա­յում պե­տու­թյու­նը ստիպ­ված կլի­նի ար­ձա­նագ­րել՝ ար­տադ­րու­թյան մեջ գտն­վող այդ լիա­մետ­րաժ ֆիլ­մե­րում կա­տար­ված պե­տա­կան ներդ­րում­նե­րը չեն ծա­ռա­յե­լու ի­րենց նպա­տա­կին, այդ ֆիլ­մե­րը այդ­պես էլ ա­վար­տին չեն հասց­վե­լու, իսկ ե­թե ե­ղա­ծի ա­վե­լի ճիշտ բնու­թագ­րա­կան եք ու­զում ի­մա­նալ՝ ՉԵՆ ՍՏԵՂԾ­ՎԵ­ԼՈՒ։
ԳԼՈՒԽ­ՆԵՐՆ Ա­ՎԱ­ԶԻՆ ՊԱՀ ՏՎԱԾ­ՆԵ­ՐԸ
Ըն­թեր­ցո­ղը բնա­կա­նա­բար ի­րա­վունք ու­նի հար­ցն­լու. «Մի՞­թե այս ա­մե­նին տե­ղյակ չէ վե­րա­դա­սու­թյամբ գոր­ծող ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը»։
Ամ­բողջ հարցն այն է, որ ոչ միայն այս, այլև հա­րա­կից բազ­մա­թիվ այլ հար­ցե­րի մա­սին ե­ղել են հա­մա­պա­տաս­խան ի­րա­զե­կում­ներ, բարձ­րա­ձայ­նում­ներ, հրա­պա­րա­կում­ներ ինչ­պես մեր, այն­պես էլ այլ ան­ձանց կող­մից նաև հարևան երկ­րի կի­նո­կենտ­րո­նի հետ հա­մե­մա­տա­կա­նի անց­կա­ցու­մով, որ գո­նե ա՛յս կերպ թա­սի­բի ընկ­նեն, սա­կայն այդ ա­մե­նը կամ շր­ջա­փակ­վում է նա­խա­րա­րու­թյան ինչ-որ օ­ղա­կում, կամ ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րին հե­տաքր­քիր չէ՝ միայն ի­րենց հայտ­նի նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, ինչն էլ մեզ հան­գեց­րել է այն մտ­քին, որ «կի­նո­կենտ­րո­նի վե­րա­դաս ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան առն­չու­թյամբ նման հույ­սեր փայ­փա­յելն ա­նօ­գուտ է, քան­զի այն­տեղ կա Ա­րա Խզ­մա­լյան ա­նու­նով փոխ­նա­խա­րար, ով մաս­նա­վո­րա­պես կի­նոար­վես­տի առն­չու­թյամբ իր աշ­խա­տան­քա­յին պար­տա­կա­նու­թյուն­նե­րը տես­նում է կի­նո­կենտ­րո­նում զար­գա­ցում­նե­րի վրա աչք փա­կե­լու, փաս­տե­րը կեղ­ծե­լու, չի­մա­ցու­թյան ար­դյուն­քում բա­նից ան­տե­ղյակ զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րով սուտ ու կեղ­ծիք տի­րա­ժա­վո­րե­լու ու նաև այդ­պես իր հար­կա­դիր թե պար­տադր­ված ան­գոր­ծու­թյու­նը պար­տա­կե­լու, կի­նո­յի Շու­շո­յի հետ ար­տա­սահ­մա­նյան վո­յաժ­նե­րում կի­նո­յի փո­ղե­րը փո­շիաց­նե­լու մեջ»։
Մեջ­բեր­վածն ամ­բող­ջու­թյամբ վերց­ված է մեր «Նա­խա­պես զգու­շաց­նում ենք՝ չք­մե­ղա­նա­լու է» ֆեյս­բու­քյան հրա­պա­րա­կու­մից, ո­րը կի­նո­կենտ­րո­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը նվիր­ված անդ­րա­դարձ­նե­րի քա­նա­կից ըն­դա­մե­նը փոք­րիկ փշուր է։ Ի դեպ այդ նույն հրա­պա­րա­կու­մում հայ կի­նե­մա­տոգ­րա­ֆի կող­քին անդ­րա­դարձ է ե­ղել հարևան Վրաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆին, ո­րը գնա­ցել է փաս­տա­ցի՛ կի­նոար­տադ­րանք ու­նե­նա­լու, վրաց կի­նոն հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյանն օր ա­ռաջ ի տես դնե­լու պե­տա­կա­նա­մետ, ազ­գա­մետ ռազ­մա­վա­րու­թյան մշակ­ման ճա­նա­պար­հով, մինչ­դեռ մեր կի­նո­կենտ­րո­նի ժ/պ-ն, որ կի­նո­յի մեջ մի այլ կար­գի կի­նո է, գնա­ցել է մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ի­րե՛ն ի տես դնե­լու, տաս­նյակ կի­նոծ­րագ­րե­րի հե­ղի­նակ­նե­րի սի­րա­շա­հե­լու ու սի­րա­շահ­վե­լու, նրանց ի­րե­նից վա­սա­լա­կան կախ­վա­ծու­թյուն մեջ պա­հե­լու, ձայ­նե­րը գնե­լու ճա­նա­պար­հով, ին­չը բա­ցար­ձա­կա­պես ընդ­հա­նուր եզ­րեր չու­նի պե­տու­թյան ու պե­տա­կան շա­հի հետ։
Ա­ՍՈՒՄ ԵՔ, ԹԵ...
Ա­սում եք՝ ա­նուղ­ղա­կի մատ­նա­ցույց ա­րե­ցի, թե որ­տե­ղից է գա­լիս մե­ծա­թիվ կի­նո­նա­խագ­ծե­րի նկատ­մամբ Շ. Միր­զա­խա­նյա­նի շեյ­լո­կյան թու­լու­թյու­՞նը, որն ի­րա­կա­նում կու­տակ­ման ան­հագ տենդ էր հա­նուն սե­փա­կան քսա­կի պա­րա­մետ­րի ընդ­լայն­մա՞ն։
Դա՝ այդ մատ­նա­ցույ­ցը, ըն­դա­մե­նը մասն է ամ­բող­ջի, ո­րի բա­ցա­հայ­տու­մը են­թադ­րում է բա­վա­կան բարդ, ա­պա­ցու­ցո­ղա­կան բա­զա պա­հան­ջող աշ­խա­տա­տար մե­խա­նիզմ, սա­կայն իր բար­դու­թյան ու աշ­խա­տա­տա­րու­թյան մեջ միան­գա­մայն ի­րա­գոր­ծե­լի է պե­տու­թյան շահն ա­ռաջ­նա­յին ու­նե­նա­լու շա­հագ­րգ­ռու­թյան դեպ­քում։
Հարց՝ ին­չու՞ ենք մենք ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րում ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ու­շադ­րու­թյու­նը խնդ­րի առն­չու­թյամբ։
Պա­տաս­խան՝ շատ պարզ, հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով. քան­զի ան­պատ­ժե­լիու­թյու­նը մղում է նո­րա­նոր «խի­զա­խում­նե­րի», իսկ սա­շա­մատ­րո­սով­ներ դժ­բախ­տա­բար հա էլ կգտն­վեն, հատ­կա­պես, որ դրանք, ի դեմս սպե­ցի­ֆիկ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող կա­ռույց­նե­րի, գե­րա­զան­ցա­բար ու­նե­նում են ա­պա­հո­վագր­ված թի­կունք։
2018 աշ­խա­տան­քա­յին տար­վա օ­րի­նա­կով ու կոնկ­րե­տա­ցու­մով մենք բե­րե­ցինք պե­տու­թյան մի­ջոց­նե­րի նկատ­մամբ ակն­հայ­տո­րեն տա­րի­նե­րով ար­մա­տա­ցած ու ան­պա­տիժ մնա­ցած վե­րա­բեր­մուն­քի ա­ռար­կա­յա­կան փաս­տում, ու պետք չէ Սո­ղո­մոն ի­մաս­տուն լի­նել հաս­կա­նա­լու հա­մար, որ ի դեմս 2018-ի ձե­ռագ­րի, 2019-ը նրա օր­գա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է ե­ղել ա­վե­լա­ցած ա­նա­վարտ կի­նո­նա­խագ­ծե­րով, դրանց ֆի­նան­սա­կան մաս­հա­նում­նե­րով, այդ մաս­հա­նում­նե­րից ար­վող..
Սա­կայն ե­կեք մարդ­կանց գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն տանք ա­ղա­ղա­կող բա­ցա­հայ­տում­ներ ա­նե­լու ի­րենց դժ­վա­րին ճա­նա­պար­հին, ո­րի ըն­թաց­քում նրանց աշ­խա­տան­քից շե­ղե­լու բազ­մա­թիվ փոր­ձեր կար­վեն ակ­ներևա­բար։ Բայց ե­կեք սրա վրա ա­ռանձ­նա­պես չսևեռ­վենք, մա­նա­վանդ որ գոր­ծի ու գոր­ծե­լու մղող հան­գա­մանք կա։ Հան­ցա­վոր սին­դի­կա­տի մոտ ա­խոր­ժա­կի պա­կաս չի նկատ­վում և 2020-ի կտր­ված­քով, իսկ հնա­րա­վոր կոծ­կում­նե­րի հա­մար ա­ռա­ջին հա­յաց­քից լավ էլ հս­տակ թի­րախ կա՝ ի դեմս կո­րո­նա­վի­րու­սի, մա­նա­վանդ որ Factor.TV-ի 24.05.2020 թվագ­րում ու­նե­ցող «Շա­բաթն ուր­բա­թից շուտ ե­կավ. հայ կի­նոար­տադ­րո­ղի հա­ջորդ «դուբլն» ա­նո­րոշ է» տե­սա­նյու­թում անհ­րա­ժեշտ «բմ­բուլն» ար­դեն գց­վել է, ու լու­ծում­նե­րի փնտր­տու­քի մա­սին իր ան­հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն­նե­րով Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն ար­դեն իսկ հայ­տն­վել է իր տա­րեր­քում։
Եվ ի­րա­կա­նում էլ՝ ի՞նչ է պա­տա­հել՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րի անս­պառ փո­շիա­ցում­նե­րը, սե­փա­կան ան­գոր­ծու­թյան պտուղ­ներն ընդ­դեմ կի­նո­յի հան­գիստ կա­րե­լի է բար­դել հա­մա­վա­րա­կի վրա ու... վերջ­նա­կա­նա­պես քան­դել հայ կի­նոն՝ այն դա­տա­պար­տե­լով հա­վեր­ժա­կան չգո­յու­թյան։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 3398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ