Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս՝ հաշվի առնելով այդ ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստեր՝ ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքի եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են՝ «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները S-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ դիվիզիոնի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։
Այսօր կառավարության նիստում հաստատվել է մինչև 2040-ը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:
Ազգային գվարդիայի 20000 մարտիկներ կարող են ներգրավվել Վաշինգտոնում կարգուկանոնի պահպանման գործում ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին՝ ճեպազրույցում հաղորդել է քաղաքային ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին:
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը, որ ապահովում է համագործակցության խորացումը բազում ոլորտներում, նախևառաջ՝ քաղաքական, տնտեսական, խաղաղության ու անվտանգության ապահովման: