«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Աստվածաշունչ. «այլասերվածությունը մահացու հանցանք է»

Աստվածաշունչ. «այլասերվածությունը մահացու հանցանք է»
25.01.2019 | 00:36

«Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրում սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց 1:26-31):


Ինչպես տեսնում ենք, մարդն արու և էգ ստեղծաբանվեց Աստծո կամքով ու ճարտարապետությամբ, և յուրաքանչյուրն իր կառուցվածքով` թե՛ ձայնով, թե՛ մտածելակերպով ու բնույթով, թե՛ մարմնի անդամների տարորոշումով, թե՛ հակառակ սեռի հանդեպ ունեցած բնական սիրով և հակումով՝ իր սեռը գիտի և ի բնե՛ գիտի: Եվ ո՛չ միայն մարդիկ, անգամ անասուններն էլ այդ ամենը գերազա՛նց գիտեն, ըստ Աստծո արու և էգի նախասահմանման:


Երկու-երեք տարեկան աղջնակն արդեն տիկնիկներ է գրկում, օրոր ասելով «քնեցնում», իսկ տղան խաղում է աշխատանքային գործիք-խաղալիքներով, զե՛նք խաղալիքներով, և ի բնե են այս մղումները, որպեսզի երբ մեծանան, աղջիկը ամուսնանա-մարդո՛ւ գնա, մայր դառնա, տղան ամուսնանա, կին բերի, հա՛յր դառնա և իր կնոջն ու երեխաներին իր աշխատանքով պահի, իր ուժով ու զորությամբ պատսպարի՛-պահպանի՛: Չէ՞ որ Աստծո առջև խոստացավ թե` տե՛ր եմ:
Մարդն ո՞վ է` ստեղծաբանվա՛ծ արարած, և իր Տե՛րն ու Ստեղծողն ունի, ինչպե՞ս իրավունք կունենար ինքն իր սեռը փոխել որոշել՝ այդպես այլանդակություն մտցնելով նախապես սահմանված աստվածային իր բնության մեջ, որն ամեն խախտող, ի վերջո՝ արդարացիորեն դատապարտվում է ոչնչացմա՛ն: Հիշե՛նք ջրհեղեղն ու Սոդոմ-Գոմորը, որ նման այլասերվածությունների պատճառով եղան:


Հին Կտակարանում (Ղևտացիների գրքում, ԺԸ-22-30) Աստված այս ամենի մասին խրատում, զգուշացնում, և ապա, չլսող-պղծվողներին խոստանում է ոչնչացմա՛ն մատնել. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է: Ո՛չ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ: Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է:
Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանե՛մ-վտարեմ: Նրանց պատճառով երկիրը գարշելի՛ դարձավ, Ես վե՛ր հանեցի երկրի անօրենությունները, և նա զզվե՛ց իր բնակիչներից: Պահպանեցե՛ք Իմ օրենքներն ու Իմ բոլո՛ր պատգամները: Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը այդ պղծությունները երբևէ չգործի, որովհետև այդ պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, և երկիրը պղծվե՛ց: Խուսափեցե՛ք նմանների կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկա՛նք չզգա, ինչպես որ նողկա՛նք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից: Ով որ կատարի նման պի՛ղծ արարքներ, նա պիտի վերացվի՛ իր ժողովրդի միջից: («Պիտի վերացվի» արտահայտությունը այդ անձի, անձանց մահապատժի՛, բնաջնջմա՛ն մասին է. գրաբարով բառացի է այդպես. «Զի ամենայն մարդ՝ որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցին անձինքն՝ որ առնիցեն զայն ի միջոյ ժողովրդեան իւրեանց»: «Յուրաքանչյուրը, ով կատարի այդ պղծություններից որևէ մեկը, պիտի սպանվե՛ն, (պատիժն) ստանալով իրենց ժողովրդից»: Այստեղից է նաև Աստծո օրենքի քարկոծումով սպանումը, որ ժողովուրդն էր ըստ օրենքի իրագործում- Մ.Ո.): Կատարեցե՛ք Իմ պահանջները, որպեսզի չկատարեք այն բոլոր օրինազանցությունները, որ ձեզնից առաջ կատարվել են, և մի՛ պղծվեք դրանցով, քանզի Ե՛ս Եմ ձեր Տեր Աստվածը...»:


Որպեսզի միասեռականության գայթակղություն ընդհանրապե՛ս չլինի Աստծո ժողովրդի մեջ և մարդը ընդհանրապե՛ս հեռու մնա այդ ախտի ստվերի՛ց անգամ, կանխագետն Աստված ժողովրդին զզվել է տալիս նույնիսկ անմեղ թվացող մի բանից` հակառակ սեռի հագուստ հագնելուց. «Չլինի, որ տղամարդու հագուստը կնոջ հագուստով փոխարինվի: Կինը տղամարդու հագուստ չհագնի և ո՛չ էլ տղամարդը կնոջ, որովհետև նման կերպ հագնվելը պի՛ղծ է քո Տեր Աստծու առջև» (Բ օրենքներ):


Իսկ Լեռան քարոզում, առաջնահերթությամբ՝ նաև նման հանցանքների խնդիրները նկատի ունենալով է Քրիստոս ասում.
«Թե աչքդ քեզ հանցանքին է գայթակղում, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, թե ձեռքդ քեզ հանցանքին է գայթակղում ` կտրի՛ր: Ավելի լավ է քո անդամներից մեկը կորչի, քան ամբողջ մարմնով ընկնես գեհեն»: (Մատթեոսի Ավետարան, «Լեռան քարոզը»): Այս խոսքերի մեջ մահացու հանցանքը անմեղադրելի դիտելու կամ հանդուրժողականության նշո՛ւյլ անգամ չկա: Այլ, ինչպես տեսնում ենք, ինքնադատաստան անելով փրկվելո՛ւ խրատ կա: Հոգևոր ուժեղը` հոգևոր հատումով (ծոմով, պահեցողությամբ և աղոթքներով, խոստովանություն-հեծեծանքներով, մեղք ու հանցանքից ապաշխարություններով, սուրբ հաղորդությամբ` ձեռք բերածը ամրակայելով), առավել դեռ մարմնավորը` մարմնական գայթակղվող օրգանի հատումով: Լեռան քարոզը գեղեցիկ պոետիկա չէ և ո՛չ էլ մարդկային փիլիսոփայություն: Եվ ովքեր հատումներին դեմ են, որ սակայն մեր հայոց դատաստանագրքերն ունեն, Քրիստոս-Աստծուն այդքանո՛վ շեղ ու կեղծ են ներկայացնում, յուղով փափկացնում մահացու խնդիրը, այդպես ապականման հնար են տալիս պիղծ հակում ունեցողներին և կամ «ո՛չ թե պատիժ, այլ իրավունք կա» ասելով՝ դեռ չձևավորված մանուկներին, երիտասարդներին դրդում են գայթակղվել նման չար ու ինքնակործան հակումների, որովհետև չարին տեղի տվող խաբվածներից շատերն են ընկնում և մոլորվում, երբ Աստծո Խոսքն ու Օրենքը չեն դիտում մարդկայինից գերակա՛ն ու թագավորակա՛նը, անփոփոխ հավերժակա՛նը: Իսկ աստվածային օրենք ու իրավունք շեղողները բարին կանեին վախենային, անգամ սարսափեի՛ն գայթակղություն դնել, երբ գրված է, թե շեղ քարոզումների վնասները պիտի գայթակղողներից, մոլորեցնողներից, մեր դեպքում` պղծություն օրենսդրողներից, պղծությունը իրավունք համարողներից ժամանակին և բարկությամբ լի պահանջվի՛, եթե ուշանան ժամանակի՛ն և մինչ ի մահ շտկվել, ապաշխարե՛լ, դարձի՛ գալ:


Պողոս առաքյալը հռոմեացիների թղթում ասում է, որ միասեռականները. «Անարգում են իրենց մարմինները, որովհետև ճշմարտությունը փոխեցին ստով և հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ո՛չ թե հավիտյան օրհնյալ արարչին: Ահա թե ինչու Աստված նրանց թողեց և նրանք մատնվեցին իրենց իսկ անարգ կրքերին, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, արուները արուների հետ խայտառակություններ էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում իրենց մոլորման հատուցումը» (Հռոմեացիներ 1:18-32):
Եվ ահա թե միասեռականները ինչ անօրեն ու անարգ պտուղների վարակ կարող են արթնացնել երկիր-հայրենիք հասարակությանդ մեջ, ժողովրդի՛դ մեջ, բանակի՛դ մեջ: Քանի որ առաքյալի խոսքի շարունակությունում տեսնում ենք, թե ինչ չար ու զազրելի են այդ պտուղներն իրենց հետևանքներով, որոնց ոմանք կամենում են իրավունք տալով, բերել- ցանել, սերմանել և ոչնչացման նողկանքը աճեցնել Հայաստանում, մեր քրիստոնյա հայրենիքում, անտեսելով, որ Աստծո բարկությունն են այդպես շարժո՛ւմ և շարժելո՛ւ:
Նման պղծագործները, ասում է առաքյալը, «Լցված են ամենա՛յն անիրավությա՛մբ, անզգամությա՛մբ, ագահությա՛մբ, կատարյալ նախանձո՛վ, սպանությա՛մբ»: Նման պղծագործություն կատարողները դառնում են. «բանսարկո՛ւ, չարախո՛ս, նախատո՛ղ, հպա՛րտ, ամբարտավա՛ն, պոռոտախո՛ս, չարահնա՛ր, անմի՛տ, ուխտադրո՛ւժ, անագորո՛ւյն, անգո՛ւթ, անողո՛րմ» (Նույն տեղում՝ Հռոմեացիներ 1:18-32): Այսինքն թե` ահա ինչպիսի ոչնչացման արժան պղծություններ են որպես թե «եվրոպական արժեքներ» ոմանք ջանում բերել մեր ժողովրդի գլխին: Եվ բնական է, նմաններին իրավունքներ տվողները կամա-ակամա դառնում են նման վայրագ մարդանմաններին, անասուններից իսկ ցած գտնվողներին, դևերի ենթականերին հանցակիցներ:


Նույն այս չար պտուղների մասին է վկայվում Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների մասին. նրանք իրենց պիղծ ցանկությունը կատարելու համար` անզգա՛մ էին, անգո՛ւթ, անողո՛րմ և չարահնա՛ր: Եվ Աստված երկնքից ծծումբ ու կրա՛կ տեղաց և ոչնչացրե՛ց այդ քաղաքները` բնակիչների և շրջակա բուսականության հետ միասին:
Նմանները, բնականաբա՛ր, Աստծով երբևէ չե՛ն ներվել և երբևէ չե՛ն ներվելու: Եվ Տիրոջ ահեղ դատաստաններից չե՛ն ազատվելու, եթե ժամանակին խոր ապաշխարության, մինչ ի մահ ապաշխարության չդիմեն, եթե ուշանան: Քանի որ՝ անգետ չե՛ն:
«Նրանք (միասեռականները և այլ պղծագործներ..) գիտեի՛ն Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բան գործողները մահվա՛ն են արժանի և ո՛չ միայն նրանք, որ անում են, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»,- ասում է Պողոս առաքյալը (նույն տեղում՝ Հռոմեացիներ 1:18-32):


Կարևոր շեշտն այստեղ է, որ վերաբերվում է ամեն մի իշխանության, բոլոր երկրների պատգամավորներին, սահմանադրական բոլոր դատարաններին, մարդու իրավունքների պաշտպաններին, բարին գործելու ի զորու բոլոր մարդկանցս: Որովհետև ովքեր միասեռականներին իրավունքներ են տալիս, նրանք Աստծուց դատվելու են որպես միասեռականնե՛ր, քանի որ, առաքելական խոսքը կրկնենք` Աստվածային սրբության կամքով արդեն ա՛յդ իսկ օրինականությունն է նախապես սահմանել. «...այդպիսի բան գործողները մահվա՛ն են արժանի, և ո՛չ միայն նրանք, որ անում են, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»:


Եվ չի կարելի չհամաձայնել անխարդախ տրամաբանության հետ, որ նման ախտերին իրավունքներ տալը ավելի՛ մեծ գայթակղության խայտառակություն է, ավելի՛ մեծ դատաստանի ենթակա, քան միայն հավանությունը: Որովհետև նման կեղծ ու սարքովի իրավունքներով տկարները գայթակղվում են և պղծությամբ ընկնում, բնականաբար, նրանց խեղված ճակատագրերի դատաստանները Աստված որոնելու է նման պիղծ օրենք ու զազրելի իրավունք սահմանադրողներից ու դրանք հաստատողներից: Նաև այն կարող ուժերից, ովքեր զորեղ են, բայց չեն հանդիմանում, թե՝ ինչու՞ եք փորձում այլասերել մե՛ր հայրենիքը, ձե՛ր հայրենիքը, մեր հայրերի հայրենիքը, մեր և ձեր զավակների ապագա հայրենիքը: Մի՞թե ուրանալու եք ձեր երեսի մյուռոնը, խաչի դրոշմը, սուրբ պատարագն ու սուրբ հաղորդությունը, որոնցով զորացաք և վեր ելաք պաշտոնյա դառնալու: Երբ նախապես գիտեիք, որ պիտի նման պղծություններից փախչե՛լ ու գարշե՛լ, և ո՛չ թե դրանց օրենքի ուժ տալ կամ դրանց համար երբևէ չեղած ու անբանական «իրավունք ու արդարացումներ» որոնել:
Իսկ երբ Աստված է հատուցում պահանջում ու թե ինչպիսին է այդ պահանջը, այդ մասին սուրբ Պողոս առաքյալը այսպե՛ս է հայտնում. «Ո՞վ կկարողանա կանգնել կենդանի Աստծո դեմ, քանի որ Աստված իր հակառակորդներին լափող կրա՛կ է: Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ: Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել Շնորհի Հոգին: Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. Ի՛մն են վրեժխնդրությունները, և Ես պիտի հատուցե՛մ,- ասում է Տերը: Եվ դարձյալ. Տե՛րը պիտի դատի Իր ժողովրդին: Ահավո՛ր է ընկնել կենդանի Աստծու Ձեռքը» (Եբրայեցիներին 10:26-31):


Երևում է, ոմանք, Բաղաամի ատելի վարդապետությամբ չարի փչացմանն են մատնում մեր հայրենին, իրե՛նց իսկ հայրենին (Բաղաամը մի մարգարե էր, որ դրամի ագահությունից, կաշառքին ձեռք երկարելու սև սրտով՝ հայրենի առաքինություններն ու սրբություններն էր ուրանում, և իր հայրենիքը պղծելով վայր գցել էր սովորեցնում խրատում հակառակորդին): Նույնն է այսօր, եթե սահմանադրությամբ պղծությունը որպես իրավունք են ընդունում:
Եկե՛ք մեր իրական Քրիստոսի արդար ու փառավոր պսակը չգցենք եվրոպական 666 չարի նշանը կրող կեղծ քրիստոսի գերանհեթեթությունների, գերայլասերությունների, գերգայլությունների ոտքերի տակ: Եկեք մեր հայրերի գովեստին արժանանալու գործեր անենք և ո՛չ թե նրանց նզովքի վերարկուն հագնելը փորձարկենք, որ չար վախճանի է հանգեցնում:
Անգամ ոչխարն էլ կհասկանա, որ միասեռականներին իրավունքներ տալը գայթակղություն գցել է նշանակում մատաղ սերնդի մեջ, երեխաների՛ մեջ, մեր բանակի՛ մեջ: Իսկ բանակների հաղթանակները Աստված մշտապես հավատո՛վ և առաքինությա՛մբ է պայմանավորել ու պայմանավորում և ո՛չ թե թվաքանակով կամ զենքի շատությամբ: Այսինքն` նաև ռազմավարական տեսակետից է անխելամիտ և անհեթեթ և աղետաբեր ստամտություն, բաղաամանման գայլ անձանց «աշխատանք»: Եվ զարմանում ես, մի՞թե մեր պատգամավորները այս ամենի մասին երբևէ չեն խորհել, խորհրդածել իրենց խելքի ու խղճմտանքի, իմացության հետ, որ նեռական զազրանքներին են կողմ քվեարկել: Եվ մի՞թե պիտի մեր իշխանությունները հետդարձ չանեն և շարունակեն տեղի տալ: Սակայն, ովքեր որ տեղի են տալու, թող իմանան, որ գայթակղություն դնողների համար Հիսուս Քրիստոս՝ Թագավորը թագավորների, նախապես է Աստծո Դատաստանը նրանց ներկայացրել. «Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պիտի գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես: Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի՛ կրակը» (Մատթեոս 18:6-9):


Վախ ունենանք Աստծուց, որպեսզի Նրա դեմ չապստամբենք՝ անտեսելով կամ ոտքի տակ տալով Նրա մեզ սրբացնող անփոփոխ կարգերն ու օրենքները: Ինչպես իմաստուններն են նախապես խրատել և Սաղմոսարանում էլ կա. «Իմաստության սկիզբը Աստծուց վա՛խ ունենալն է», որ մարդը մահացու, աղետաբեր չարիքներ չգործի:
Այսօր ողջ աշխարհով մեկ են պղծագործները մոլորեցնում, խաբում, թե իբր խառնակ մնալով կամ խառնակություն անելով էլ կփրկվեն, երբ Քրիստոս նման խոստում երբևէ չէր կարող ունենալ: «Եթե աչքդ քեզ գայթակղում է, հանի՛ր» ասողը, բնականաբար, եթե չապաշխարեն, իր ժամանակին կոտորման աղետի և դժոխքի ձեռքը պիտի տա՝ թե՛ միասեռականներին, և թե՛ բոլոր նրանց, ովքեր Աստծո դեմ պիղծ իրավունքներ սահմանելով ապստամբեցին, եթե նրանք ժամանակին մինչ ի մահ չապաշխարեն կամ ուշանան չարիքից դարձ անել:
«Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չե՛ն ժառանգելու. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չե՛ն ժառանգելու: Եվ դուք, գոնե ոմանքդ, այդպիսին էիք, բայց լվացվեցի՛ք, մաքրվեցի՛ք, արդարացվեցի՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծո հոգով»,- հայտնում է Պողոս սուրբ առաքյալը (Ա, Կորնթացիներ 6:9-11):


Ինչպես տեսնում ենք, Աստված պղծագործներին կամ նույն սեռով խառնակվողներին կամ իրենց սեռը փոխողներին փրկելու խոստում երբևէ չունի և երբևէ չի ունեցել, սակայն փրկում է այդ մահացու հանցանքներից մինչև վերջ ապաշխարողներին, մինչև վերջ մաքրվողներին, մինչև վերջ հետ դարձողներին, այդ ախտերից իսպառ լվացվողներին, ինչպես առաքյալն է ասում:
Հայտնի է, որ թե միասեռականությամբ երկիրն ապականելով վայր գցելու, թե 666-ի «Անհատական թվանիշով քարտերի» որոգայթ համակարգը՝ Քրիստոսի դերը կեղծող-խաղացող Նեռն ու նրա ճամփան սարքողներն են ծրագրել և աշխարհի գլոբալացմամբ իրագործում: Այս խարդախ խաբողին, կեղծ քրիստոսին մեր հայրերը` Դերաքրիստոս, Նեռ, սուտ քրիստոս կամ Անապատի պիղծ, Գազան և Անօրենության որդի են անվանել: Եվ հայտնել են, որ այս կեղծ արդարություն քարոզող և անօրե՛ն օրենքներ օրենսդրող Դերաքրիստոսի պիղծ անհեթեթություններին, որին ենթարկվում են թուլամիտներն ու կաշառքով հայրենի առաքինությունները ոտի տակ տվողները, քրիստոնյա հայերս պիտի ի վերջո ոտքի ելնելով` հաղթենք, որ նշանակում է քրիստոնեական առաքինության համաժողովրդական միաբանություն, մտավորական, մշակույթի այրերի միաբանություն, Մայր առաքելական սուրբ Եկեղեցու և քրիստոնեական ոչ շատ շեղ համայնքների վերարթնացում-միաբանություն` ընդհանուր հակառակորդի դեմ, որ վայրենի է, մարդասպան, ստահոդ ու պիղծ: Սուրբ Սահակ Պարթևը մեր օրերի մասին Աստծուց առաքված տեսիլք տեսնելով, գրում է, թե՝ նենգ ու պղծություններ բերող Նեռի դեմ բարի ու հաղթական պատերազմին Հայաստանում մասնակցում էին և՛ մեր եկեղեցու քաջարի զավակները, և՛ պատվարժան կանայք, նաև՝ նախարարական տներից, այսինքն թե՝ իշխանավորներից ևս քաջությամբ ելնելու են Նեռ-բռնատերի, պղծություն օրենսդրողների ու տարածողների դեմ, որպեսզի մեր սուրբ ավանդներն ու եկեղեցին ևս չպղծեն կամ չշարունակեն պղծել: Եվ Քրիստոսով, Աստծո Բանով, Խոսքով են ելնելու և հաղթելու են: Եվ տա՛ Աստված, որ Հայաստանում Աստծո իրավունքների դեմ հակառակ ելածները, մեր ու ձեր պահք ու աղոթքների, քարոզների, միաբանության և նման բազմաթիվ վկայությունների շնորհիվ պակասեն, չհաջողեն մեր հավատքն ու եկեղեցին ապականել: Սրանք` բաղաամանման գայլերը դրդվել են գլոբալացնող Նեռի պատրանքներով, և նրա տված կաշառքի ու իրենց դրամ դիզելու ագահամտությունից կուրացած են կորստականն անում, ուրանալով, որ Աստված կա` Իր դատաստաններով:
Աստվածաշնչով սեռապղծությունը անգամ անասունների համար է աններելի (ըստ Աստծո օրենքի` այլասերմամբ պղծված անասունների միսը չեն ուտում, և անգամ ակամա ուտողներն են ծանր ապաշխարության մեջ դրվում, որպեսզի այլանդակությունն ու ապականվածությունը ուտելիքով էլ մարդու մեջ մարմին չառնի և պղծանքի չդրդի), էլ ու՞ր մնաց թե՝ Աստծու կողմից մահապատժի արժան այլասերվածությունը իրավական կամ առավել ևս` քրիստոնեական համարվեր:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao