ReAnimania 2019
 

«Մա՞րդ է, թե՞ ոչ տրանսգենդերը» (մա՛րդը չի ընտրում իր սեռը, հայրենիքը, ծնողներին)

«Մա՞րդ է, թե՞ ոչ տրանսգենդերը» (մա՛րդը չի ընտրում իր սեռը, հայրենիքը, ծնողներին)
19.04.2019 | 00:26

«Եվ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը»:
Հռոմ. 12;2

Գիտե՞ք` ինչից է պատրաստված
Տրանսգենդերը` սեռը փոխած.
Մարքսիզմից ու դարվինիզմից,
Զ. Ֆրոյդի պիղծ ուսմունքից,
Դիվապաշտ դավադրությունից,
Սիրո անտարբերությունից,
Պատվաստումից, վատ սննդից,
Շռայլ գրանտներից Սորոսի,
Ա՛յ, թե ինչից է պատրաստված
Տրանսգենդերը` սեռը փոխած:
«Մա՞րդ է, թե՞ ոչ տրանսգենդերը» հարցին
Կա լոկ մեկ պատասխան.
-Մա՛րդը չի ընտրում իր սեռը,
Հայրենիքը, ծնողներին,
Անգամ մարդ կոչումը իր վեհ,
Որն Աստծով է միայն վավեր:
Ընտրում է կին ու կողակից,
Անգամ` ընկեր ու բարեկամ,
Ընտրում է վայր բնակության,
Լքում ավեր տունն ու տեղը,
ՈՒնի հնար և ընտրություն`
Տեր լինելու իր էության,
Որ նաև Աստծո պատկերն է,
Կամ` մատնելու անտերության:
Երբ պատկերը այդ անտեր է,
Ասե՛ք` մա՞րդ է տրանսգենդերը:


Առնվազն մի մատնոց փարիսեցիություն է անհրաժեշտ` պնդելու համար, որ ԱԺ ամբիոնից ոմն տրանսի ելույթը հայ ավանդական ընտանիքի բարոյական նկարագրի միակ սպառնալիքն է, ստույգ բարոյալքումը: Այդ ելույթը մեր ազգի, պետության և պետականության «փոքրիկ նավակի» վերջին հանգրվանն է, բայց ոչ թե ծովի հատակը, այլ դժոխքի հատակը: Եվ խիստ կասկածելի է այն ազգասերների ազգասիրությունը, ովքեր հայտարարում են, թե ամեն ոք իր տան չորս պատի մեջ կամ իր փեշի տակ կարող է պահել ցանկացած աղբ, միայն թե այն դուրս չհանի, չհանրայնացնի: Այդ մատնոցավոր ազգասերները հար և նման են մի պատմության իշխանություններին, ովքեր, արգելելով քաղաքացիներին հանրային վայրերում դետոնատորով ինքնաշեն ռումբեր տեղադրել, թույլատրում են նրանց այդ ռումբերը պահել սեփական տներում: Բայց չէ՞ որ արդյունքում վնասն ու ավերածությունը կլինի համատարած, որովհետև ռումբը պետք է վնասազերծել, ոչ թե քողարկել, պահպանել ու փայփայել: Ընդհակառակը. երբ ռումբը տեսանելի տեղում է, աչքի առաջ, մարդիկ կզգուշանան և ապահով վայր կհեռանան, իսկ առավել գիտակներն ու խիզախները կվնասազերծեն այդ ռումբը: Մինչդեռ ԱԺ-ում տրանսի ելույթը ցույց տվեց, որ դետոնատորի ժամացույցի հետհաշվարկը հաշված վայրկյաններ է ցույց տալիս մինչ այն ճակատագրական պահը, երբ կպայթի ազգակործանման ռումբը և հօդս կցնդեցնի բոլորին, այդ թվում` նամուսով ազգասերներին:


Բայց չէ՞ որ այդ ամենը տրանսով չի սկսվել: Թող ամեն մեկն իր ներսում և իր ընտանիքի ներսում փնտրի այդ ողբերգության ակունքները: Այո՛, մեր ներկայիս իրականությունը հետևանք է: Հետևանք է Նիկոլը, երբեմնի Վանուշը և ժողովրդի ծոցից ելած իշխանություններն ընդհանրապես: Դատարկենք մեր մատնոցներն ու տակառները և պատճառը փնտրենք ա՛յլ տեղում, ի՛ր տեղում, ճի՛շտ տեղում, եթե իրոք ունենք այն գիտակցությունը, որ հայ ազգի առաքելությունը վեհագույնն ու կարևորագույնն է Տիրոջ Սուրբ Հարությունից ի վեր: Հին Իսրայելում` հրեա ազգի մեջ, կար օրենք, որ ամեն կին, անկախ տարիքից ու կարգավիճակից, պետք է լինի խնամակալության տակ, անտեր չպետք է լինի, ինքն իր մարմնի տերը չպետք է լինի, և այդ կերպ էլ պահպանում էին համայնքի և ազգի բարոյական առողջությունը: Մենք էլ` Նոր Իսրայելը, առաջնորդվել ենք մարդու` որպես տեսակի, իրավունքները խնամարկող աստվածադիր օրենքներով, նախ մեր պետականության օրերին` Աստծուց օծյալ մեր թագավորների առաջնորդությամբ, իսկ պետականության կորստից ու հայրենազրկությունից հետո` մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգածու հովանու տակ, որովհետև Աստծո՛ հետ էինք ասոցացման պայմանագիր կնքել, ո՛չ թե Եվրոպայի, և մեզ մոտ չունեինք ՄԱԿ-ի գրասենյակ կամ ԱՄՆ դեսպանատուն: Իսկ ինչպիսի՞ն է մեր քրիստոնյա ազգի դրությունն այսօր: Մենք նման ենք չինական վերանորոգության կույսի, ով հայելու մեջ դիտում է իր հերթական պլաստիկ արտացոլանքը և չի հիշում անգամ նախորդ դեմքը, ուր մնաց` նախնականը: Եվ վերջում մի առակ.

ԻՍԿ Ո՞Վ Է ՄԱՐԴԸ
Մի անգամ մի վարդապետ հայտարարում է.
-Կինը մարդ չէ:
-Այդ դեպքում ի՞նչ կասեք տղամարդու մասին,- հարցնում են նրան:
-Տղամարդը ևս մարդ չէ,- հնչում է պատասխանը:
-Իսկ ո՞վ է մարդ, եթե ո՛չ կինը, ո՛չ էլ տղամարդը:
-Դուք ի՞նչ է, չե՞ք կարդացել: Սուրբ Գրքում պարզորոշ գրված է` Աստված ստեղծեց մարդուն` տղամարդուն և կնոջը: Միասին նրանք դառնում են մարդ: Իսկ միմյանցից զատ` ոչ:
-Այդ դեպքում, ինչպե՞ս վարվել,- կրկին հարցնում են վարդապետին:
-Դառնա՛լ մարդ,- հետևում է պատասխանը:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao