Լևոն Տեր-Պետրոսյանը չի եղել օրինական նախագահ

Լևոն Տեր-Պետրոսյանը չի եղել օրինական նախագահ
06.09.2019 | 00:39
Ան­կա­խու­թյան տա­րի­նե­րի սկզբ­նա­կան շր­ջանն ա­ռանձ­նա­ցել է կա­մա­յա­կա­նու­թյան ան­նա­խա­դեպ դրսևո­րում­նե­րով, որ­պի­սի պա­րա­գա­յում ակն­հայտ շր­ջանց­վել են ոչ միայն օ­րենք­նե­րը, այլև Սահ­մա­նադ­րու­թյու­նը: Ան­պատ­ժե­լիու­թյան զգա­ցումն այն աս­տի­ճա­նի ցայ­տուն է ե­ղել, որ նույ­նիսկ hան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ինս­տի­տու­տի ներդ­րու­մը կա­տար­վել է Սահ­մա­նադ­րու­թյան, Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի և այլ հիմ­նա­րար օ­րենք­նե­րի ակն­հայտ շր­ջանց­մամբ:
Ո­րո­շա­կի ան­ձանց՝ շու­տա­փույթ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն ստանձ­նե­լու և երկ­րում կենտ­րո­նաց­ված կա­ռա­վա­րում ձևա­վո­րե­լու մո­լուցքն այն­քան մեծ է ե­ղել, որ բա­ցար­ձա­կա­պես ի­րենց նե­ղու­թյուն չեն տվել անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­ներ ու լրա­ցում­ներ կա­տա­րե­լու Սահ­մա­նադ­րու­թյու­նում, մշա­կե­լու Սահ­մա­նադ­րու­թյա­նը և տար­րա­կան պա­հանջ­նե­րին դույզն-ինչ բա­վա­րա­րող օ­րենք­ներ։ Ա­մեն ինչ միտ­ված է ե­ղել ո­րո­շա­կի եր­կու ան­ձի՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի և Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նի կող­մից՝ կենտ­րո­նաց­ված կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով նրանց հա­մար բարձր պաշ­տոն­ներ ա­պա­հո­վող կամ ե­րաշ­խա­վո­րող ի­րա­վա­կան նոր­մեր «ձևե­լուն»: Ընդ ո­րում, ար­վել է ա­մեն ինչ, որ Հա­յաս­տա­նում ներ­դր­վի նա­խա­դե­պը չու­նե­ցող պաշ­տոն՝ Հա­յաս­տա­նի փոխ­նա­խա­գահ, ո­րին օ­րեն­քով վե­րա­պահ­վել է հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին միայն երկ­րոր­դա­կան հար­ցե­րում զի­ջող կար­գա­վի­ճակ:
Այս­պես, ՀՀՇ-ի ճնշ­ման ներ­քո, ո­րի նպա­տակն էր շու­տա­փույթ ան­ցում կա­տա­րել կենտ­րո­նաց­ված կա­ռա­վար­ման, նախ, 1990 թ. մա­յի­սի 3-ին Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հուր­դը ո­րո­շում է ըն­դու­նել «Հայ­կա­կան ԽՍՀ պրե­զի­դեն­տի պոստ հիմ­նե­լու և Հայ­կա­կան ԽՍՀ Սահ­մա­նադ­րու­թյան (Հիմ­նա­կան օ­րեն­քի) մեջ փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին», իսկ ար­դեն նույն թվա­կա­նի մա­յի­սի 14-ին Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյունն ըն­դու­նել է «Հայ­կա­կան ԽՍՀ պրե­զի­դեն­տի պոստ հիմ­նե­լու վե­րա­բե­րյալ Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի հանձ­նա­րա­րու­թյան մա­սին» ո­րո­շու­մը, ո­րով նա­խա­տես­վել էր մշա­կել «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լու մա­սին օ­րենք­նե­րի և Սահ­մա­նադ­րու­թյու­նում անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին օ­րի­նագ­ծե­րի պատ­րաս­տում: Այդ նա­խագ­ծե­րը պետք է 10-օ­րյա ժամ­կե­տում հրա­պա­րակ­վեին և մեկ ա­միս գտն­վեին հան­րա­յին քն­նարկ­ման փու­լում, ո­րից հե­տո լրամ­շակ­ված տես­քով ներ­կա­յաց­վեին Գե­րա­գույն խոր­հր­դի քն­նարկ­մա­նը:
Ինչ­պես հայտ­նի է, վե­րոն­շյալ զար­գա­ցում­ներն ըն­թա­ցել են դեռևս նախ­կին իշ­խա­նու­թյան օ­րոք, երբ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան նա­խա­գա­հը Հրանտ Ոս­կա­նյանն էր: Մյուս կող­մից` ակն­հայտ էր, որ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը վե­րած­վել էին զուտ կա­մա­կա­տար­նե­րի:
Ըն­դգ­ծենք, որ Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի 1990 թ. մա­յի­սի 3-ի և Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան 1990 թ. մա­յի­սի 14-ի հի­շյալ ո­րո­շում­ներն այդ­պես էլ չեն կա­տար­վել, ա­վե­լին՝ դրանց ըն­դու­նու­մից շուրջ 3 ա­միս անց ըն­դուն­վել է Ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գի­րը, ո­րի 12-րդ կետն ար­դեն ամ­րագ­րում է. «Սույն Հռ­չա­կա­գի­րը հիմք է ծա­ռա­յում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րու­թյան մշակ­ման, իսկ գոր­ծող սահ­մա­նադ­րու­թյան մեջ` փո­փո­խու­թյուն­նե­րի և լրա­ցում­նե­րի կա­տար­ման, պե­տա­կան մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան, հան­րա­պե­տու­թյան նոր օ­րեն­սդ­րու­թյան մշակ­ման հա­մար»:
Հա­վե­լենք, որ Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րում ան­գամ որևէ ակ­նարկ չկա «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լու մա­սին, իսկ Գե­րա­գույն խոր­հուրդն էլ ճա­նաչ­վել է միակ մար­մի­նը, ո­րը կա­րող է հան­դես գալ Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի ա­նու­նից (3-րդ կետ), ընդ ո­րում, հենց Գե­րա­գույն խոր­հր­դին է վե­րա­պահ­վել զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման մա­սին ո­րո­շում ըն­դու­նե­լու բա­ցա­ռիկ լիա­զո­րու­թյու­նը (5-րդ կետ), ինչն ար­դեն հե­տա­գա­յում «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լու գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում մո­ռա­ցու­թյան է մատն­վում:
Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի հիմ­նա­րար դրույթ­նե­րից է նաև այն, որ Հա­յաս­տա­նի տա­րած­քում պետք է գոր­ծեին միայն Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյու­նը և օ­րենք­նե­րը, ին­չը դի­տարկ­վել է որ­պես ինք­նիշ­խա­նու­թյան էա­կան հատ­կա­նիշ: Մինչ­դեռ այս ար­դեն հան­րա­ճա­նաչ ի­րա­վա­կան սկզ­բուն­քը ևս դար­ձյալ «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լու մո­լուց­քի ար­դյուն­քում շատ շու­տով մո­ռա­ցու­թյան է մատն­վել:
Պատ­մա­կան անց­քե­րի վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ ՀՀՇ-ի պա­րագ­լուխ­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, կաշ­կանդ­ված լի­նե­լով խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան մոս­կո­վյան կենտ­րո­նից, միառ­ժա­մա­նակ ձեռն­պահ են մնա­ցել «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լուց, ան­գամ Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րում են շր­ջան­ցել այդ թե­ման, սա­կայն խոր­հր­դա­յին կար­գե­րի փլու­զու­մից հե­տո ան­մի­ջա­պես ան­ցել են ա­րագ հա­կագ­րո­հի:
Եվ, ա­հա, ար­դեն մեկ տա­րի անց, 1991-ի հու­նի­սի 25-ին «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լու նույ­նա­բո­վան­դակ ո­րո­շում է կա­յաց­րել ար­դեն ՀՀ Գե­րա­գույն խոր­հուր­դը, ո­րով դար­ձյալ նա­խա­տես­վել է նա­խա­գիծ պատ­րաս­տել նաև Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու վե­րա­բե­րյալ: Դրա­նից ե­րեք օր ա­ռաջ՝ հու­նի­սի 22-ին, ՀՀ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյունն ար­դեն ո­րո­շել էր հիմ­նել «պրե­զի­դեն­տի պոստ», ո­րի ընտ­րու­թյուն­նե­րը պետք է կա­յա­նա­յին հենց 1991 թ., այ­սինքն` դեռ ան­գամ Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­նե­րը չկա­տա­րած, օ­րեն­քը չըն­դու­նած, նա­խա­գա­հու­թյունն ար­դեն ո­րո­շել էր ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կե­տը:
Վե­րոն­շյալ եր­կու ո­րո­շում­նե­րից բա­ցա­ռա­պես ըն­թա­ցիկ օ­րենք­նե­րով կյան­քի կոչ­վե­ցին միայն այն դրույթ­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում էին զուտ օ­րեն­սդ­րա­կան ե­ղա­նա­կով «Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի» պաշ­տոն հիմ­նե­լուն և ընտ­րու­թյան ժամ­կե­տին, ըստ այդմ էլ՝ 1991 թ. օ­գոս­տո­սի 1-ին ըն­դուն­վեց «ՀՀ Նա­խա­գա­հի մա­սին» ՀՀ օ­րեն­քը, իսկ հա­ջորդ օ­րը՝ օ­գոս­տո­սի 2-ին, «ՀՀ Նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քը: Ինչ վե­րա­բե­րում է Սահ­մա­նադ­րու­թյա­նը, այդ­պես էլ շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը թույլ չտ­վեց այդ­պի­սի «ման­րուք­նե­րի» վրա ու­շադ­րու­թյուն դարձ­նել, ին­չի ար­դյուն­քում ար­մա­տա­պես վե­րա­նայ­վեց կա­ռա­վար­ման ողջ հա­մա­կար­գը, մինչ­դեռ Սահ­մա­նադ­րու­թյու­նը մնաց ան­փո­փոխ: Այս­պի­սով խախտ­վել է Գե­րա­գույն խոր­հր­դի 1991-ի հու­նի­սի 25-ի «պրե­զի­դեն­տի պոստ» հիմ­նե­լու վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը, ո­րով նա­խա­տես­վել էր նա­խա­գիծ պատ­րաս­տել նաև Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու վե­րա­բե­րյալ:
Ընդ ո­րում, 1978 թ. Սահ­մա­նադ­րու­թյան ի­րա­վա­բա­նա­կան ու­ժը, մինչև 1995 թ. Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մը, երբևէ չի կա­սեց­վել կամ դա­դա­րեց­վել, ա­վե­լին` հարկ ե­ղած դեպ­քում դրա­նում կա­տար­վել են անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ: Հատ­կան­շա­կան է այն, որ այդ հար­ցին անդ­րա­դարձ է ար­վել միայն 1995 թ. Սահ­մա­նադ­րու­թյամբ, ո­րի 116-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տի հա­մա­ձայն, «Սահ­մա­նադ­րու­թյան ու­ժի մեջ մտ­նե­լու պա­հից` 1) դա­դա­րում է 1978 թվա­կա­նի Սահ­մա­նադ­րու­թյան, հե­տա­գա փո­փո­խու­թյուն­նե­րով և լրա­ցում­նե­րով հան­դերձ, ինչ­պես նաև սահ­մա­նադ­րա­կան օ­րենք­նե­րի գոր­ծո­ղու­թյու­նը»: Այս­պի­սով, 1978 թ. Սահ­մա­նադ­րու­թյան բարձ­րա­գույն ի­րա­վա­բա­նա­կան ու­ժը մինչև նոր Սահ­մա­նադ­րու­թյան ու­ժի մեջ մտ­նե­լը՝ գոր­ծո­ղու­թյու­նը, հաս­տատ­վել է հենց ՀՀ ա­ռա­ջին Սահ­մա­նադ­րու­թյամբ: Իսկ 1978 թ. Սահ­մա­նադ­րու­թյան 170-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր օ­րենք­նե­րը և պե­տա­կան մար­մին­նե­րի մյուս ակ­տե­րը հրա­տա­րակ­վում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րու­թյան հի­ման վրա և նրան հա­մա­պա­տաս­խան»:
Բա­ցի վե­րը նշ­վա­ծից, 171-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­մը կա­տար­վում է ՀԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ո­րոշ­մամբ` ըն­դուն­ված Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի առն­վազն եր­կու եր­րոր­դի մե­ծա­մաս­նու­թյամբ»: Այ­սինքն՝ «ՀՀ Նա­խա­գա­հի մա­սին» ՀՀ օ­րենք կա­րող էր ըն­դուն­վել բա­ցա­ռա­պես Գե­րա­գույն խոր­հր­դի կող­մից պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի առն­վազն եր­կու եր­րոր­դի մե­ծա­մաս­նու­թյամբ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լուց հե­տո, ին­չը չի ար­վել: Չի բա­ցառ­վում, որ նա­խա­ձեռ­նող­նե­րը պար­զա­պես վս­տահ չեն ե­ղել, թե այդ փու­լում Գե­րա­գույն խոր­հր­դում հնա­րա­վոր կլի­ներ ա­պա­հո­վել ձայ­նե­րի այդ­չափ մեծ շեմ, ին­չի կա­րի­քը բա­ցար­ձա­կա­պես չկար ըն­թա­ցիկ օ­րենք (տվյալ պա­րա­գա­յում` 1991 թ. օ­գոս­տո­սի 1-ին «ՀՀ Նա­խա­գա­հի մա­սին» ՀՀ օ­րեն­քը, և օ­գոս­տո­սի 2-ին՝ «ՀՀ Նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քը) ըն­դու­նե­լու պա­րա­գա­յում:
Այս­պի­սով, Գե­րա­գույն խոր­հուրդն ու նրա նա­խա­գա­հու­թյունն ի սկզ­բա­նե նա­խա­տե­սե­լով սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ, դրա հա­մար այդ­պես էլ չեն դրսևո­րել անհ­րա­ժեշտ հետևո­ղա­կա­նու­թյուն և ձեռ­նա­մուխ են ե­ղել ըն­թա­ցիկ օ­րենք­նե­րով կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ար­մա­տա­կան փո­փո­խու­թյա­նը:
Գործ­նա­կա­նում փորձ է ար­վել այս բարդ խնդ­րի օ­րի­նա­կան լուծ­ման պատ­րանք ստեղ­ծել, սա­կայն էլ ա­վե­լի է խճող­վել ի­րա­վի­ճա­կը, քան­զի Գե­րա­գույն խոր­հուր­դը դի­մել է ակն­հայտ ա­պօ­րի­նի քայ­լի, այն է՝ 1991 թ. սեպ­տեմ­բե­րի 25-ին ըն­դու­նել է «Ան­կախ պե­տա­կա­նու­թյան հիմ­նադ­րույթ­նե­րի մա­սին», այս­պես կոչ­ված, սահ­մա­նադ­րա­կան օ­րենք (մինչև Սահ­մա­նադ­րու­թյան 2015 թ. փո­փո­խու­թյուն­ներն այդ­պի­սի օ­րեն­սդ­րա­կան ակտ նա­խա­տես­ված չի ե­ղել ՀՀ ի­րա­վա­կան հա­մա­կար­գում), ո­րով քո­ղարկ­ված կեր­պով ա­ռա­ջադր­վել է Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու ան­հե­ռան­կար և ա­պօ­րի­նի այ­լընտ­րանք. «Մինչև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նոր սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մը գոր­ծող սահ­մա­նադ­րու­թյունն ու օ­րենք­նե­րը գոր­ծում են այն­քա­նով, որ­քա­նով դրանք չեն հա­կա­սում սույն օ­րեն­քին և «Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան մա­սին» Հռ­չա­կագ­րի հի­ման վրա ըն­դուն­ված օ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րին (16-րդ հոդ­ված): Այս օ­րեն­սդ­րա­կան ակ­տի բուն նպա­տա­կը ե­ղել է Սահ­մա­նադ­րու­թյան շր­ջան­ցու­մը, սա­կայն այն­քան ան­հե­ռա­տես են ե­ղել, որ միա­ժա­մա­նակ կա­տա­րել են վե­րա­պա­հում. «Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան մա­սին» Հռ­չա­կագ­րի հի­ման վրա ըն­դուն­ված օ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րին», այս­պի­սով ան­տե­սե­լով, որ Հռ­չա­կա­գի­րը ևս նա­խա­տե­սել է 1978 թ. Սահ­մա­նադ­րու­թյան ան­վե­րա­պահ գոր­ծո­ղու­թյու­նը և, հարկ ե­ղած դեպ­քում, դրա­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Ընդ ո­րում, ինչ­պես նշե­ցի, բուն Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար ա­վե­լի մեծ շեմ է ե­ղել սահ­ման­ված, քան ցան­կա­ցած այլ ի­րա­վա­կան ակ­տի ըն­դուն­ման, այդ թվում՝ սահ­մա­նադ­րա­կան օ­րենք կոչ­վա­ծի: Ակն­հայտ է, որ տվյալ դեպ­քում գոր­ծել են ոչ թե ի­րա­վա­չափ ե­ղա­նակ­նե­րով, այլ դրսևո­րել են ի­րա­վի­ճա­կա­յին մտա­ցա­ծին ու հնա­րո­վի քայ­լե­րով բար­դու­թյու­նը շր­ջան­ցե­լու նկր­տում:
Վե­րոն­շյալ փաս­տարկ­նե­րի պա­րա­գա­յում, մինչև 1995 թ. Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մը, ՀՀ Նա­խա­գա­հի պաշ­տո­նը ե­ղել է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ինս­տի­տուտ, ուս­տի ան­հաս­կա­նա­լի է հա­ճախ կի­րառ­ման մեջ դր­վող «ա­ռա­ջին նա­խա­գահ» եզ­րույ­թը: Բնո­րոշ է այն, որ ո­րոշ ի­րա­վա­գետ­ներ գեթ մեկ ան­գամ չեն անդ­րա­դար­ձել ի­րենց քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դի «պե­տա­կան կեն­սագ­րու­թյա­նը», ձգ­տե­լով ա­մեն ինչ մո­ռա­ցու­թյան մատ­նել՝ թե­ման դարձ­նե­լով ան­ձեռ­նմ­խե­լի:
Հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ցույց են տա­լիս, որ խիստ կենտ­րո­նաց­ված կա­ռա­վար­ման անց­նե­լու ձգ­տում­նե­րը թե­լադր­ված չեն ե­ղել միայն անձ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րով՝ փա­ռա­սի­րու­թյամբ, այլ հե­տապն­դել են նաև քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին հնա­րա­վո­րինս ու­ժի գոր­ծադր­մամբ, ան­հա­մա­չափ մի­ջոց­նե­րով չե­զո­քաց­նե­լու նպա­տակ: Այն, որ նա­խա­գա­հի պաշ­տո­նի հիմ­նու­մից և երկ­րի խիստ կենտ­րո­նաց­ված կա­ռա­վար­ման անց­նե­լուց հե­տո ՀՀ ողջ տն­տե­սու­թյան, սո­ցիա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­րար հար­ցե­րը որևէ վար­չա­պե­տի կող­մից մինչև 2015 թ. սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի, լրա­ցում­նե­րի հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­նե­րի ու­ժի մեջ մտ­նե­լը չէին կա­րող տնօ­րին­վել, այ­սինքն` նրանք չէին կա­րող ճա­նաչ­վել, լի­նել այդ հար­ցե­րի լուծ­ման ինք­նու­րույն պա­տաս­խա­նա­տու­ներ, ար­դեն վա­ղուց հայտ­նի իրո­ղու­թյուն է, սա­կայն անդ­րա­դառ­նանք ա­ռա­վել ա­ռանց­քա­յին՝ զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման խնդ­րին:
Ինչ­պես ար­դեն նկա­տե­ցինք, Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րով զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման բա­ցա­ռիկ լիա­զո­րու­թյու­նը վե­րա­պահ­ված է ե­ղել միայն Գե­րա­գույն խոր­հր­դին, սա­կայն դա չի խան­գա­րել, որ ա­ռանց սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի, ար­դեն մեկ տա­րի անց, զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման լիա­զո­րու­թյու­նը փո­խանց­վի հան­րա­պե­տու­թյան նո­րըն­տիր նա­խա­գա­հին. մաս­նա­վո­րա­պես, «ՀՀ Նա­խա­գա­հի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 8-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը ճա­նաչ­վել է զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար և այդ կար­գա­վի­ճա­կով.
«...հան­րա­պե­տու­թյան վրա զին­ված հար­ձակ­ման դեպ­քում ո­րո­շում է ըն­դու­նում զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման մա­սին, իսկ ար­տա­քին վտան­գի առ­կա­յու­թյան դեպ­քում հայ­տա­րա­րում է ռազ­մա­կան դրու­թյուն հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում կամ ա­ռան­ձին շր­ջան­նե­րում: Նշ­ված դեպ­քե­րում կա­րող է հայ­տա­րա­րել ընդ­հա­նուր կամ մաս­նա­կի զո­րա­հա­վաք:
Լայ­նա­ծա­վալ ա­ղե­տի դեպ­քում կամ այլ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում, ել­նե­լով վի­ճա­կի ա­րագ կար­գա­վոր­ման և օ­րի­նա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից, կա­րող է հայ­տա­րա­րել մինչև ե­րեք ա­միս տևո­ղու­թյամբ ար­տա­կարգ դրու­թյուն, ո­րի ժամ­կե­տը եր­կա­րաց­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Գե­րա­գույն խոր­հր­դի հա­մա­ձայ­նու­թյամբ:
Զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման, ռազ­մա­կան կամ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին ո­րո­շում­նե­րը ոչ ուշ, քան քա­ռա­սու­նութ ժամ­վա ըն­թաց­քում ներ­կա­յաց­նում է Գե­րա­գույն խոր­հր­դի հաս­տատ­մա­նը:
Պա­տե­րազ­մա­կան ռազ­մա­կան և ար­տա­կարգ դրու­թյան կար­գա­վի­ճա­կը սահ­ման­վում է օ­րեն­քով»:
Հիմք ըն­դու­նե­լով հի­շյալ օ­րեն­սդ­րա­կան ձևա­կեր­պու­մը, որն իր ար­տա­ցո­լու­մը չի ստա­ցել 1978 թ. Սահ­մա­նադ­րու­թյան մեջ լրա­ցում կա­տա­րե­լով, ՀՀ նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը բա­զում ան­գամ զին­ված ու­ժերն օգ­տա­գոր­ծե­լու հրա­մա­նագ­րեր է ար­ձա­կել, ընդ ո­րում, ոչ միայն ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու, այլև ա­ռան­ձին հան­րա­հա­վաք­նե­րի դի­մա­կա­յե­լու դեպ­քե­րում: Այս­պես, այդ­պի­սի հրա­մա­նագ­րեր են ար­ձակ­վել 1992 թ. հու­նի­սի 19-ին՝ «Մեղ­րու և Կա­պա­նի շր­ջան­նե­րում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին», 1992 թ. հու­լի­սի 29-ին՝ «Գո­րիս քա­ղա­քում և Գո­րի­սի շր­ջա­նում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին», 1992 թ. հու­լի­սի 29-ին՝ «Կրաս­նո­սելս­կի շր­ջա­նում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին», 1993 թ. փետր­վա­րի 8-ին՝ «Ար­մա­վի­րի շր­ջա­նում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին»: Բո­լոր այս հրա­մա­նագ­րե­րում ար­տա­կարգ դրու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներ են հա­մար­վել ինչ­պես ներ­քին գոր­ծե­րի, այն­պես էլ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը:
Ինչ վե­րա­բե­րում է 1996 թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին հա­ջոր­դող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, երբ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը բո­ղո­քար­կող ան­ձինք մաս­նակ­ցում էին մե­ծա­քա­նակ հան­րա­հա­վաք­նե­րի, ա­պա այս դեպ­քում զին­ված ու­ժե­րը, այդ թվում՝ ծանր զին­տեխ­նի­կան ան­մի­ջա­պես մարդ­կանց հետ շփում­նե­րի հար­թու­թյամբ օգ­տա­գոր­ծե­լը ե­ղել է ա­ռանց ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու:
Նկա­տենք, որ Գե­րա­գույն խոր­հր­դի կող­մից Ան­կա­խու­թյան հչա­կագ­րի հիմ­քով կա­յաց­վել է զին­ված ու­ժե­րի միայն մաս­նա­կի օգ­տա­գործ­ման ըն­դա­մե­նը մեկ ո­րո­շում, այն է՝ 1990 թ. օ­գոս­տո­սի 29-ին կա­յաց­վել է «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լու մա­սին» ո­րո­շում, ընդ ո­րում, սա ե­ղել է ար­տա­կարգ դրու­թյան մա­սին ա­ռա­ջին ո­րո­շու­մը: Այս ո­րոշ­մամբ հե­տապ­նդ­վում էր Հա­յոց Ազ­գա­յին Բա­նա­կի (ՀԱԲ), որ­պես ռազ­մա­կան կազ­մա­կեր­պու­թյան, գոր­ծու­նեու­թյան դա­դա­րե­ցու­մը, իսկ կա­տար­ման պա­տաս­խա­նա­տու­ներ էին ճա­նաչ­ված ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան և նրան են­թա­կա զոր­քե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, պե­տա­կան անվ­տան­գու­թյան կո­մի­տեի, ինչ­պես նաև մի­լի­ցիա­յի կա­ռուց­վածք­նե­րում ընդգրկված հա­սա­րա­կա­կան կար­գի պահ­պա­նու­թյան ջո­կատ­նե­րը:
Այս­պի­սով, մինչև 1995 թ. Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մը «պրե­զի­դեն­տի պոստ» (նա­խա­գա­հի պաշ­տոն) հիմ­նե­լու վե­րա­բե­րյալ օ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րը ե­ղել են ակն­հայտ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, բուն հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նը ե­ղել է Սահ­մա­նադ­րու­թյամբ չնա­խա­տես­ված, իսկ նրա կող­մից զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման հրա­մա­նագ­րեր ար­ձա­կե­լու լիա­զո­րու­թյու­նը որևէ կերպ սահ­ման­ված չի ե­ղել ինչ­պես Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րով, այն­պես էլ Սահ­մա­նադ­րու­թյամբ: «Ա­ռա­ջին նա­խա­գահ» կոչ­ված Լևոն Տեր-Պետ­րո­սյանն այս­պի­սով չի ե­ղել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րի­նա­կան կամ լե­գի­տիմ նա­խա­գահ: Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` մի՞­թե նա ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը չի զբա­ղեց­րել ու զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման հրա­մա­նագ­րեր ար­ձա­կել սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­մամբ:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao