Շատ պարզ ա­սում եմ` վա­խե­ցեք դա­ժան հա­տու­ցու­մից

Շատ պարզ ա­սում եմ` վա­խե­ցեք դա­ժան հա­տու­ցու­մից
11.10.2019 | 00:08
Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նում ո­րո­շա­կի նպա­տակ ու­նե­ցող թեր­թիկ­ներ և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վա­կան գր­քույկ­ներ բա­ժա­նե­լու մի­ջո­ցով քա­րոզ­չու­թյուն է ի­րա­կա­նաց­վում հօ­գուտ այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար գործ­նա­կա­նում լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ու դրա վա­վե­րաց­ման հա­մար նպաս­տա­վոր հան­րա­յին կար­ծի­քի ձևա­վոր­ման:
Ար­տա­քուստ ան­մեղ ան­վա­նում ու­նե­ցող («Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան կա­նանց նկատ­մամբ բռ­նու­թյան և ըն­տա­նե­կան բռ­նու­թյան կան­խար­գել­ման ու դրա դեմ պայ­քա­րի մա­սին») Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի այլ վտանգ­նե­րի մա­սին դեռ չն­շե­լով, ևս մեկ ան­գամ ըն­դգ­ծեմ. կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից, ըն­դու­նու­մից հե­տո Հա­յաս­տա­նը պար­տա­վոր­ված լի­նե­լով ըն­դու­նե­լու խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին օ­րենք և ըն­դու­նե­լով այն, հնա­րա­վո­րու­թյուն է տա­լու, որ ԼԳԲՏ-նե­րը (լես­բու­հի­նե­րը, գե­յե­րը, բի­սեք­սուալ­նե­րը, տրանս­վես­տիտ­նե­րը) կա­րո­ղա­նան Հա­յաս­տա­նում ե­րե­խա որ­դեգ­րել, ին­չը նշա­նա­կում է խե­ղել նրանց հո­գեաշ­խար­հը, հո­գե­պես և հոգևոր ա­ռու­մով, բա­ցառ­ված չէ նաև մարմ­նա­պես պղ­ծել նրանց: Հնա­րա­վո­րու­թյուն է տա­լու նաև, որ, օ­րի­նակ, տրանս­գեն­դեր­ներն աշ­խա­տեն ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րակ­չա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, զբաղ­վեն մա­տաղ սերն­դի «դաս­տիա­րա­կու­թյամբ»…
Ա­վե­լին, այ­լա­սեր­ված­նե­րը կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից և հի­շյալ օ­րեն­քի ըն­դու­նու­մից հե­տո մեր երկ­րում միան­գա­մայն լե­գալ կեր­պով և ան­կաշ­կանդ կա­րո­ղա­նա­լու են կազ­մա­կեր­պել-անց­կաց­նել ի­րենց գեյ-շքերթ­նե­րը, այդ թվում նաև` Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում, այ­սինքն` Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քի սր­տում, որ­տեղ ան­ցյալ տար­վա գար­նա­նը հա­վաք­վել էին «թավ­շյա հե­ղա­փո­խա­կան­նե­րը»… Կա­րո­ղա­նա­լու են ա­նար­գել, ա­զա­տո­րեն հան­դես գալ այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյամբ (այն տգետ­նե­րը, ով­քեր կար­ծում են, թե դա ի­րենց կամ ի­րենց ե­րե­խա­նե­րի վրա չի ազ­դե­լու, թող ծա­նո­թա­նան, թե ինչ բան են Օ­վեր­տո­նի պա­տու­հանն ու 25-րդ կադ­րը), այդ թվում նաև` հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, ռա­դիո­յով, մա­մու­լով, օ­րի­նակ, ի­րար փա­թաթ­ված եր­կու լես­բու­հի կամ տղա­մարդ պատ­կե­րող մե­ծա­դիր փո­ղո­ցա­յին գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րով (բա­ներ­նե­րով) սո­ցիա­լա­կան, իսկ, ըստ էու­թյան, հա­կա­սո­ցիա­լա­կան գո­վազդ ի­րա­կա­նաց­նե­լով և այլ կերպ:
Ան­շուշտ, դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ հի­շյալ թեր­թիկ­ներն ու գր­քույկ­նե­րը բա­ժան­վել են ա­ռանց հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Ռու­բեն Միր­զա­խա­նյա­նի գի­տու­թյան ու թույ­լտ­վու­թյան, իսկ ե­թե դա այդ­պես չէ, ա­պա սպա­սում ենք ռեկ­տո­րի կող­մից շու­տա­փույթ հերք­ման, ինչ­պես նաև հա­մալ­սա­րա­նում նշ­ված թեր­թիկ­նե­րը տա­րա­ծե­լու ար­գել­քին ու, հօ­գուտ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման քա­րոզ­չու­թյան դա­դա­րեց­ման, ե­թե, ի­հար­կե, այն շա­րու­նակ­վում է այլ ֆա­կուլ­տետ­նե­րում ու կուր­սե­րում:
Հա­մալ­սա­րա­նում թեր­թիկ­նե­րի ու գր­քույկ­նե­րի տա­րած­ման վե­րա­բե­րյալ մեր ու­նե­ցած վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյու­նը հաս­տա­տեց «Ֆեյս­բու­քի» օգ­տա­տեր Վա­հե Գրի­գո­րյա­նը հոկ­տեմ­բե­րի 7-ի ուշ ե­րե­կո­յան կա­տար­ված հետևյալ գրառ­մամբ.
«Հար­գե­լի քա­ղա­քա­ցի­ներ, ինձ են դի­մել ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի մի խումբ ու­սա­նող­ներ և հայտ­նել, որ ռեկ­տո­րի թույ­լտ­վու­թյամբ և դե­կա­նի ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ Երևա­նի Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նում ի­րենց բա­ժան­վել են ինչ-որ թեստ-թեր­թիկ­ներ «ա­ջակ­ցենք Ստամ­բու­լյան Կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը» գրու­թյամբ, որ­տեղ ներ­կա­յաց­ված են ա­պա­կողմ­նո­րո­շող հար­ցեր, ին­չի մի­ջո­ցով փորձ է ար­վում ցույց տալ, թե հան­րու­թյու­նը և ե­րի­տա­սար­դու­թյու­նը կողմ է այդ հան­ցա­վոր, ազ­գա­յի­նի դեմ ու ԼԳԲՏ քա­րոզ ի­րա­կա­նաց­նող կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը:
Հատ­կան­շա­կան է, որ այդ ախ­տով տա­ռա­պող­նե­րը ար­դեն չեն խոր­շում բա­ցա­հայտ ա­սե­լուց, որ ի­րենց կոն­վեն­ցիան ի­րոք ուղղ­ված է ե­րե­խա­նե­րի ու կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան քո­ղի տակ ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի ընդ­լայն­մա­նը:
Ե­թե ո­րոշ շր­ջա­նակ­ներ և կար­ճա­միտ ու­ղեղ­նե­րի երբևէ չաշ­խա­տած ծալ­քեր դեռ չեն ըն­կա­լել, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի վա­վե­րաց­վե­լու, ու­րեմն ստիպ­ված կլի­նենք հա­տուկ բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ տա­նել այդ ուղ­ղու­թյամբ:
Բո­լոր ա­պա­ցույց­նե­րը, նա­մակ­նե­րը և այլ անհ­րա­ժեշ­տը կտե­ղադ­րեմ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում:
Սպա­սում եմ սրա հետ կապ­ված պաշ­տո­նա­կան պար­զա­բան­ման:
Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի վա­վե­րաց­վե­լու:
Թույլ չենք տա։
Ցտե­սու­թյուն»:
Ո՞ր դե­կա­նի, այս պա­հին դեռ չգի­տենք, բայց կփոր­ձենք պար­զել: Այժմ, սա­կայն, ար­դեն պարզ է, որ ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նում թի­րա­խա­վո­րե­լով ե­րի­տա­սար­դու­թյան ան­տե­ղյակ հատ­վա­ծին, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ կեղ­ծիք է տա­րած­վում: Դրա հա­մար օգ­տա­գործ­վում է հին մե­թո­դը` ներ­կա­յաց­նե­լով այն իբրև կա­նանց նկատ­մամբ բռ­նու­թյան դեմ ուղղ­ված փաս­տա­թուղթ, թաքց­նե­լով կոն­վեն­ցիա­յի էու­թյունն ու բուն նպա­տա­կը, մա­սամբ էլ կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ ան­ձանց գեն­դե­րա­յին ինք­նու­թյան ու սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման մա­սով կի­սաճշ­մար­տու­թյուն­ներ (կեղ­ծի­քի ա­մե­նա­նուրբ ու նենգ տե­սա­կը) ներ­կա­յաց­նե­լով:
Ըստ հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րից մե­կի հայտ­նած տե­ղե­կու­թյան, ու­սա­նող­նե­րը ստո­րագ­րել են մի փաս­տա­թուղթ, ո­րով ի­րենց հա­մա­ձայ­նու­թյունն են հայտ­նել մաս­նակ­ցե­լու ա­նա­նուն հարց­մա­նը` հե­տա­գա հե­տա­զո­տու­թյուն կա­տա­րե­լու նպա­տա­կով: Չեն ման­րա­մաս­նել, ա­սել են` «թե­զի հա­մար է»: ՈՒ­սա­նող­նե­րը ստո­րագ­րել են այդ փաս­տա­թուղ­թը, հե­տո նրանց տվել են մի թղթա­պա­նակ, ո­րը ման­րա­մասն ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո ու­սա­նող­նե­րից ո­մանք հաս­կա­ցել են, որ նպաս­տում են կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը: Բե­մում փոք­րիկ բե­մադ­րու­թյուն է ե­ղել` բա­վա­կան սր­տա­ռուչ ու հուզ­մուն­քով լի, ո­րից հե­տո թեր­թիկ­ներ են բա­ժան­վել ու­սա­նող­նե­րին, ո­րոնք պետք է լրաց­նեին դրանք` ըն­տա­նե­կան բռ­նու­թյան հետ կապ­ված:
Բա­ժան­վող հար­ցա­թեր­թիկ­նե­րում ու­սա­նող­նե­րը պետք է լրաց­նեին ու լրաց­րել են ի­րենց տա­րի­քը, բնա­կու­թյան վայ­րը (Երևան, այլ քա­ղա­քա­յին բնա­կա­վայր, գյու­ղա­կան բնա­կա­վայր…), ֆա­կուլ­տե­տը, կուր­սը, ա­մուս­նա­կան կար­գա­վի­ճա­կը, ինչ­պես նաև պա­տաս­խա­նեին (պա­տաս­խա­նել են) շե­ղող ու մո­լո­րեց­նող մի շարք հար­ցե­րի: Հա­մալ­սա­րա­նում բա­ժան­ված այլ թեր­թիկ­նե­րով ներ­կա­յաց­նե­լով կի­սաճշ­մար­տու­թյու­նը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի փաս­տա­ցի գո­վազդն է ի­րա­կա­նաց­վել: Կազ­մա­կեր­պիչ­նե­րը թես­տը կրկ­նել են 2-րդ ան­գամ (հե­տաքր­քիր է` ին­չո՞ւ, երևի ա­ռա­ջի­նի ար­դյունք­նե­րը չեն գո­հաց­րել…) և ու­սա­նող­նե­րին ա­սել, որ էս­սե գրեն, վեր­ջին­ներս մի ակ­նարկ են գրել: Այս տե­ղե­կատ­վու­թյան հե­ղի­նակ ու­սա­նո­ղին մտա­հո­գում է, որ ին­քը չգի­տակց­ված կամ հու­զա­կան վի­ճա­կում (հի­շյալ բե­մադ­րու­թյան ար­դյուն­քում) ստո­րագ­րել է և չգի­տե` կո՞ղմ, թե՞ դեմ դիր­քո­րո­շում է հայտ­նել, ո­րով­հետև հս­տակ ո­չինչ չի ե­ղել, հարց­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը միայն շա­րու­նակ կրկ­նել են, որ ռեկ­տո­րի, դե­կա­նի թույ­լտ­վու­թյու­նը և ա­ջակ­ցու­թյունն ու­նեն, և որ ա­մեն բան ար­վում է միայն գի­տա­փոր­ձի և հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մար: Ա­հա նաև հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­հի­նե­րից մե­կի` Տա­թև Թով­մա­սյա­նի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը ման­կա­վար­ժա­կա­նում կա­տար­վա­ծի առն­չու­թյամբ.
«Իսկ այ­սօր ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նում ռեկ­տո­րի մա­կար­դա­կով, դե­կա­նա­տի հս­կո­ղու­թյամբ, բա­նից ան­տե­ղյակ, պար­տա­դիր կեր­պով ա­պա­հո­վե­ցին մեր մաս­նակ­ցու­թյու­նը, վերց­րին մեր ստո­րագ­րու­թյուն­նե­րը, տվե­ցին թես­տեր, որ­տեղ հար­ցե­րը ա­պա­կողմ­նո­րո­շող էին և ինչ­պես էլ պա­տաս­խա­նեիր, միևնույն է, ի շահ նրանց էր լի­նե­լու, ցու­ցադ­րե­ցին մի ներ­կա­յա­ցում, որ­տեղ բա­վա­կան սր­տաճմ­լիկ կեր­պով ներ­կա­յաց­րին բռ­նու­թյան, թմ­րա­մո­լու­թյան, տրանս­գեն­դեր­նե­րի և այլ­նի մա­սին։ Շատ հզոր ու­ժով ազ­դե­ցին ան­տե­ղյակ մաս­սա­յի վրա, իսկ ինչ կա­նի չտե­ղե­կաց­ված մար­դը, բնա­կան է՝ պետք է դեմ լի­նի բռ­նու­թյա­նը։ Հա­րյու­րից ա­վե­լի մաս­նակ­ցից միայն տասն էին տե­ղյակ, բայց ի՞նչ տո­կոս կկազ­մի այդ փոք­րիկ բոյ­կո­տը. նրանց ընդ­հան­րաց­ված ար­դյունքն է պետք, ո­րը կօգ­տա­գոր­ծեն ի­րենց հար­մար»։
Զգու­շաց­նում եմ ման­կա­վար­ժա­կա­նի ստա­հակ­նե­րին. ե­թե այս հա­յու­հու խի­զախ գրառ­ման հա­մար նրա դեմ ինչ-որ հե­տապն­դում­ներ սկս­վե­ցին, ան­ձամբ ինձ հետ եք գործ ու­նե­նա­լու… Ո­մանք երևի լսել են, որ Բել­գիա­յում միա­սեռ զույ­գե­րի հա­մար միան­գա­մայն լե­գալ կեր­պով ե­րե­խա­նե­րի տո­նա­վա­ճառ (https://www.face­book.com/ntvoffi­cial/vi­de­os/444034749567221/UzpfSTEwM­DAw­MzAwNzEyNjk2ODoyMjc0MD­UwOTY2MDM4NDUy/ ) է կազ­մա­կերպ­վել ու կա­յա­ցել, որ­տեղ պղծ­ված զույ­գե­րը, տրանս­գեն­դեր­նե­րը կա­րո­ղա­ցել են սու­րո­գատ մայ­րե­րից ի­րենց հա­մար ե­րե­խա գնել։ Սա՞ եք ու­զում, այ գեն­դե­րիստ­ներ և եվ­րո­պո­լիտ­ներ, Եվ­րո­պա­յի թավ­շյա սա­տա­նիս­տա­կան բար­քե՞րն եք ու­զում տես­նել Հա­յաս­տա­նում, Աստ­ծո սուրբ հո­ղը, որ­տեղ Աստ­ված ա­ռա­ջին մարդ­կանց ա­րա­րեց, և որ­տեղ ի­ջավ ջր­հե­ղե­ղից փրկ­ված Նո­յը, պղծ­վա՞ծ եք ու­զում տես­նել…
Ձեր ծոծ­րա՛­կը կտես­նեք, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցումն ու դա չե՛ք տես­նի, Հա­յաս­տա­նը Սո­դոմ ու Գո­մոր չի՛ դառ­նա, շատ պարզ ա­սում եմ ձեզ` վա­խե­ցեք դա­ժան հա­տու­ցու­մից: Իսկ թե Հա­յոց եր­կիրն ի­րար խառն­վեց Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման պատ­ճա­ռով, թե ներ­քին բա­խում­ներ ե­ղան, ո­րից կա­րող է Ադր­բե­ջանն օգտ­վել, վա՜յ ձեզ…
Ա­սում են` չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի: Թերևս ոչ բո­լոր դեպ­քե­րում է դա այդ­պես, բայց այս դեպ­քում, կար­ծում եմ, հենց այդ­պես է, քա­նի որ ո­մանք ինք­նա­բա­ցա­հայտ­վում են: Պա­տաս­խա­նատ­վու­թյունն ան­խու­սա­փե­լի է լի­նե­լու: Այս հոդ­վա­ծում չեմ անդ­րա­դառ­նա հա­մալ­սա­րա­նում շատ բարձր պաշ­տոն զբա­ղեց­նող­նե­րից մե­կի սե­ռա­կան կողմ­նո­րոշ­մա­նը (կար­ծում եմ, հա­մալ­սա­րա­նում ու հա­մալ­սա­րա­նից դուրս քչե­րը չէ, որ գի­տեն այդ մա­սին), բայց ե­թե ո­մանք հա­մա­պա­տաս­խան հետևու­թյուն­ներ չա­րե­ցին, ա­պա ստիպ­ված եմ լի­նե­լու նրա ու ման­կա­վար­ժա­կա­նի հար­ցով, որ­տեղ, ըստ ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի, հա­յաս­տա­նյան մա­սոն­նե­րը վա­ղուց ի­րենց որջն են ստեղ­ծել, լր­ջո­րեն զբաղ­վել:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao