USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Չենք կարող հոտած համակարգի վրա ստեղծել նորը»

«Չենք կարող հոտած համակարգի վրա ստեղծել նորը»
29.06.2018 | 03:59

Վերջին մեկ ամսում ԱԱԾ-ը մեկը մյուսի հետևից բացահայտում է խոշոր գործեր, որոնց հայտնաբերման համար պահանջվում են երկարատև ուսումնասիրություններ և ծավալուն աշխատանք։ Արդյոք այդ բացահայտումները մեկ ամսվա արդյու՞նք են, թե՞ ԱԱԾ-ում արդեն ունեին հավաքագրված փաստեր, ինչը հեշտացրեց նոր աշխատակազմի աշխատանքը` հարցրինք պետական վերահսկողության ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ։


-Հավատացեք` ցանկության դեպքում կարելի է նաև մեկ ամսում, անգամ մեկ օրում շատ գործ անել։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի գործողություններին, կարծում եմ` այս դեպքում գործել է «և-և»-ի տարբերակը։
-Աղմկահարույց բացահայտումներին զուգընթաց վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ դրանք ավելի շատ հաշվեհարդարի են նման։ Ի՞նչ կասեք։
-Հավատացնում եմ, որ ոչ մի հաշվեհարդարի միտում չկա։ Հաշվեհարդար կարելի էր համարել այն դեպքում, եթե բոլորին միասին, առանց հիմքերի կալանավորեինք։ Այսինքն, գործեինք նախկին իշխանության մոտեցմամբ` սկզբում կալանավորեինք, հետո նոր մեղադրական փնտրեինք։ Սակայն մենք դա չենք անում, քանի որ հաշվեհարդարի նպատակ չունենք։ Բացի այդ, շատ լավ հասկանում ենք, որ շատ մարդիկ կարող են և մեղավոր չլինել։ Այսօր այն, ինչ իրականացվում է, իրականացվում է օրենքի տառին համաձայն։ Կա կոռուպցիայի դեմ պայքար իրականացնելու քաղաքական կամք, և մեր բոլոր գործողություններն այդ շրջանակներում են իրականացվում։
-Պարոն Սանասարյան, ի՞նչ եք կարծում, ստուգումներն ու բացահայտումները կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացումների վրա։
-Ոչ։ Հակառակը, այս գործընթացները տնտեսության վրա միայն դրական ազդեցություն են ունենալու, քանի որ չենք կարող հոտած համակարգի վրա ստեղծել նորը և աչք փակել երկրից թալանվածի վրա, ինչը հասարակությունը չի կարող դրական ընկալել։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao