«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.07.2018 | 21:01

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:


Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։


Ս.թ. հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բռնի կերպով ներխուժեցին և զավթեցին Մայր Աթոռի Դիվանատունը: Օրենքի լեզվով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում: Եվ միայն 4 օր անց, ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների բազմաթիվ բողոքներից հետո, ՀՀ ոստիկանությունը Դիվանատունը զավթած անձանց դուրս հանեց Մայր Աթոռի տարածքից։
Հուլիսի 11-ին ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Դիվանատուն ներխուժածներից մեկի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: ՈՒ թեև տրված հաղորդումից անցել է 15 օր, ոստիկանությունը մինչ օրս չի ներկայացրել նշված զանգվածի փորձաքննության արդյունքները։


Հուլիսի 12-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով, որոշվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ղեկավարներից Կորյուն աբեղային տալ մեկ շաբաթ ժամանակ` ուղղվելու և ապաշխարելու համար։
Սակայն, հուլիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները կրկին մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, վիրավորական արտահայտություններ հնչեցրին Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին: Տարածքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ու առանձին հոգևորականների ջանքերով միայն հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ բախումից:


Մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, Գնդեվանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի փորձ կատարվեց, որի կադրերը, առանց լրագրողական մեկնաբանության, տարածեցին նաև որոշ լրատվական կայքեր ու գործակալություններ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնից դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք են ստացել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ նախապատրաստվող նյութերը:
Վերոնշյալ միջադեպի առթիվ իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լրագրողներ, եկեղեցու հազարավոր զավակներ:


Հակառակ նախաձեռնության հեղինակների հայտարարությունների, թե իրենց աջակցում են նաև հոգևորականներ, այս ամբողջ ընթացքում արվել են բազում հայտարարություններ թե՛ առանձին հոգևորականների, թե՛ հայաստանյայց ու սփյուռքյան թեմերի առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։
Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, իրավապահ մարմինների ոչ համարժեք և պասիվ գործելաոճը, Քննչական կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհամարժեքությունը, հանրային լայն հնչեղություն ունեցած միջադեպերին արագ և արդյունավետ չարձագանքելն անուղղակի նպաստում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուն և նոր սադրանքներ իրականացնելուն:


Մեր գնահատմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունները ոտնձգություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և միտված են հայության հոգևոր անվտանգության խարխլմանը: Այդ ամենը ձեռնտու է միայն հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին։


Այն, ինչ կատարվում է Եկեղեցու ներսում, պետք է լուծվի եկեղեցական իրավունքի նորմերին համապատասխան, բայց սա արդեն ներեկեղեցական հարց չէ: Վերոնշյալ նախաձեռնության անդամները դուրս են դրվել Հայ Եկեղեցուց, Եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճան ունեցողների՝ եպիսկոպոսների բանադրանքի տակ են ու չեն կարող ներկայանալ իբրև Եկեղեցու զավակներ ու որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կյանքին: Հետևաբար շարժումը ներեկեղեցական չէ և արտաքին ճնշում է Հայ Եկեղեցու վրա:


Վերը ներկայացված իրավիճակը պահանջում է պետության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ իրականացվող ոտնձգության անհապաղ կասեցում ու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծում։ Նման անօրինական գործողությունները ստվեր են գցում աշխարհում առաջին քրիստոնյա երկրի վարկանիշի վրա և հեռու են ժողովրդավար երկիր կառուցելու նկրտումներից: Հակառակ դեպքում, պաշտպանված չլինելով պետության կողմից, հազարավոր հավատացյալներ կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանելու հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա հոգևոր առաջնորդին։

Հայտարարությանը միացել են խնդրով մտահոգ 88 անձինք` մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ

Երևան, 26 հուլիսի, 2018 թվական

Հայկ Նահապետյան – «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ
Հայկ Բաբուխանյան - ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ
Վահրամ Բաղդասարյան - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար
Արտաշես Գեղամյան - ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ
Շուշան Պետրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ, ԱԺ պատգամավոր
Խաչիկ Ասրյան - «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ
Վահան Բաբայան - «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ
Սարգիս Ավետիսյան - «Համերաշխություն» կուսակցության նախագահ
Արտակ Գրիգորյան - ՍԻՄ կուսակցության փոխնախագահ, բանաստեղծ
Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
Գեղամ Գրիգորյան - «Իրավունք» թերթի եւ www.iravunk.com կայքի տնօրեն
Հրանտ Սարաֆյան – «Իրավունք» թերթի լրագրող
Կարինե Եսայան – «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համանախագահ, պատմական գիտությունների թեկնածու
Հարությունյան Ավագ – ՀԱԱ կինոֆոտոֆոնո մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու
Լիա Ավետիսյան – «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի համահիմնադիր, գրող-հրապարակախոս
Արթուր Հովհաննիսյան – «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան, հրապարակախոս
Արմինե Սիմոնյան – «Հայ ձայն» լրատվական կայքի խմբագիր
Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր
Արտակ Մովսիսյան – «Արարատ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար
Զառա Գևորգյան – «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող
Քերոբ Սարգսյան - «Իրավունք» թերթի բաժնի վարիչ, վերլուծաբան
Արմեն Մանվելյան – «Հայ ձայն» լրատվական կայքի հոդվածագիր, պատմական գիտությունների թեկնածու
Վարդան Աստվածատրյան - «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» եւ « Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի տնօրեն
Հասմիկ Ղազարյան – magnis.news կայքի թարգմանիչ
Հասմիկ Բակունց – «Եվրասիական Ինֆորմացիոն լիգա» կայքի խմբագիր
Տիգրան Սիմոնյան – «Փաստարկ» ակումբի ղեկավար
Արման Վանեսքեհյան – «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան
Իրինա Աբրոյան – «Ռեպուբլիկա Արմենիա» թերթի մշակույթի և կրթության գծով պատասխանատու
Լիլիթ Եղիազարյան - «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ
Պանդուխտ Սյունի – «Ոսկանապատ» հայկական վերլուծաբանական կենտրոնի առաջատար մասնագետ
Ալմաստ Մուրադյան - «Դիալոգ» ՀԿ նախագահ
Վահագն Չախալյան - «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինք, նախագահ
Խաչիկ Ստամբոլցյան – «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման նախագահ
Սևան Աղաջանյան – «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ
Մամիկոն Խորշուդյան - «Եռամիասնություն հանուն զարգացման» հկ նախագահ
Անի Կարապետյան – «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ
Դավիթ Ալեքսանյան – «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ
Էդուարդ Փոլադով — Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ
Դավիթ Սահակյանց – «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր
Արամ Սաֆարյան - «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
Արման Բոշյան – Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ
Զարուհի Բաբուխանյան - «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման» ՀԿ նախագահ
Արման Ղուկասյան - «Միջազգային հումանիտար զարգացում» հկ նախագահ
Ծովինար Կոստանյան - Հայրենանվեր երիտասարդների միավորում (ՀԱՅԵՄ) հկ նախագահ
Կարեն Բալայան - «Կիլիկիա» նավարկության ակումբի նախագահ
Վալերի Թունյան– պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՃՀ դասախոս
Ավետիս Հարությունյան – պատմ. գիտ. թեկնածու, ՀՊՄՀ և Գևորգյան ճեմարանի դասախոս
Նիկոլայ Հովհաննիսյան - արևելագետ, ԱԳԱ թղթակից-անդամ
Տիգրան Քոչարյան – Մեդիա փորձագետ
Արշակ Արզիկյան – տնտեսագետ
Գևորգ Մկրտչյան- փիլիսոփա, սոցիոլոգ
Սերգեյ Շաքարյանց - քաղաքական փորձագետ
Գրիգոր Բալասանյան - ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու
Արա Մարտիրոսյան – ՀՊՄՀ լրագրության բաժնի դասախոս, պատմաբան, լրագրող
Հայկ Սահակյանց - «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի տնօրեն
Ասլան Մխիթարյան - ճարտարապետ
Ազատ Սարգսյան – ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու
Լալա Հակոբյան- բանասեր, մանկավարժ
Արփինե Նավասարդյան- Կենսաբանական Գիտությունների թեկնածու
Արմեն Պապյան - փորձագետ, վերլուծաբան
Բակուր Կարապետյան -գրող, հրապարակախոս
Վահրամ Սահակյան - գրող, թատերագիր
Մարգարիտ Իգիթյան - երաժշտագետ
Սվետլանա Գուլյան - արվեստագետ
Արամ Սարգսյան - մանկաբարձ-գինեկոլոգ
Աշոտ Սարգսյան – պատմության ուսուցիչ
Սերգեյ Կոնակով – ծրագրային ապահովման ինժեներ
Վահե Ավետիսյան – պատմական գիտությունների թեկնածու
Գրիգոր Ծատուրյան — ճարտարապետ
Արամ Գրձելյան — մաթեմատիկոս,
Սեդա Ավետիսյան — երաժիշտ
Մարինա Շահբազյան — մանկավարժ
Արմեն Բլբուլյան — Մանկաբարձ, Հանրապետական ծննդատան փոխտնօրեն
Արսեն Սարգսյան — Ինժեներ, «Մարս» ՓԲԸ փոխտնօրեն
Հրիփսիմե Գրիգորյան — Ժողովրդական նկարիչ
Գրիգոր Բրուտեան — աստղագետ
Արամ Մկրտչյան - հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիա
Կարինե Հայրապետյան - մշակութաբան, մանկավարժ, Գերմանիա
Վահե Մեսրոպյան - գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱՄՆ
Գևորգ Նուրումյան - հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիա
Անուշ Մկրտչյան Ցայլեր - քաղաքագետ, արվեստաբան, Գերմանիա
Տաթեւ Մկրտչյան Նուցցո - Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Գերմանիա
Էդուարդ Ցայլեր - «Կապիտոլ» «Պալատին» կինոտան տնօրեն, Գերմանիա
Անի Մենուա - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մագիստրոս, Արտիում Գերմանիա
Լարիսա Հովհաննիսյան - հասարակական-քաղաքական գործիչ, Իսպանիա
Պապին Պողոսյան - երգիչ, ԱՄՆ
Արմեն Բարսեղյան - «Տեսակետ» հաղորդաշարի հեղինակ, ԱՄՆ
Գայանե Գադուկյան – Ճարտարագետ, Ֆրանսիա
Աշխեն Նուրումյան – մշակութաբան, Ֆրանսիա
Տիգրան Քոթանջյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
Ազատուհի Բարսեղյան - Քաղաքական գիտությունների թեկնածու
Տիգրան Շադունց - Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն
Տիգրան Մկրտումյան - տնտեսագետ
Էմիլ Մարկոսյան - իրավաբան, իրավապաշտպան, հասարակական գործիչ
Արաքս Պողոսյան - լրագրող
Լիա Իվանյան - արձակագիր, թարգմանիչ
Աննա Բեգլարյան - վերլուծաբան
Թագուհի Հովսեփյան - փաստաբան
Միքայել Փարսադանյան - իրավաբան, իրավագետ
Շահե Աճեմյան - սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար

Մաքսիմ Ոսկանյան-բանաստեղծ, թարգմանիչ


Հ.Գ.- Հայտարարությունը բաց է միանալու համար: Այն ստորագրելու համար մտեք «Իրավունք»-ի ֆեյսբուքյան էջ եւ թողեք ձեր անուն ազգանունը, աշխատանքի վայրը, կամ զբաղմունքը, հեռախոսահամար, որով կարող ենք կապնվել եւ այլ տվյալներ:

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ