USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Սեդրակ և Կամիլա Երկանյանները կներկայացնեն հայաստանյան պրեմիերաներ

Սեդրակ և Կամիլա Երկանյանները կներկայացնեն հայաստանյան պրեմիերաներ
10.09.2018 | 22:35

Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` մեկ համերգային երեկոյին. Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին, ժ. 19:00 կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: «Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես կգան Սեդրակ և Կամիլա Երկանյանները (դաշնամուր):

«Հայր և դուստր Երկանյաններով առաջին անգամ հանդես ենք գալու համերգով, հիմնականում հայաստանյան պրեմիերաներ ենք ներկայացնելու: Առաջին անգամ Հայաստանում հնչելու է Բախի երկու կոնցերտ, դրանցից մեկը` Բրանդենբուրգյան 4-րդ կոնցերտը ես եմ փոխադրել երկու դաշնամուրի համար: Առաջին անգամ կներկայացվեն Պուլենկի սոնատը երկու դաշնամուրի համար, Մայքլ Աշճյանի «Տանգոն» և ամերիկահայ կոմպոզիտոր Դայանա Գուլքասյան-Ռաբեի «Տանգոն» »,-նշում է «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ Մշակոյթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը` շեշտելով, որ հանդիսատեսին ներկայացվելու է մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր:


Սեդրակ Երկանյանի խոսքով` «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, սեպտեմբերի 27-ին էլ հանդես է գալու Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգով:


Նշենք, որ «Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և հանրահռչակելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao