USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Նշվեց Համազգայինի հիմնադրման 90-ամյակը

Նշվեց Համազգայինի հիմնադրման 90-ամյակը
12.09.2018 | 23:17

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված Հոբելյանական գլխավոր հանդիսությունը, որի գեղարվեսական հայտագրի հեղինակը և բեմադրիչը Վարդան Մկրտչյանն էր։ Մինչ հոբելյանական հանդիսությունը Մայր թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ Համազգայինի հրատարակչական գործունեությանը նվիրված ցուցադրություն․ ներկայացված էին պատմական լուսանկարներ, «Ես եմ» խորագրով ցուցահանդեսի աշխատանքները, ելույթ ունեցավ «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։ Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի շնորհավորական ուղերձում կարևորվում է Համազգայինի ազգապահպան գործունեությունը նշելով, որ Համազգայինը գործեց ու առաջնորդվեց այն գիտակցումով, որ ազգի ոգին պահպանվում է ազնիվ արվեստի, ազգային մշակույթի փոխանցումով։ Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, մեծապես կարևորելով Համազգայինի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության մշակութային կյանքում և հայապահպանության գործում, իր շնորհավորական ուղերձում նշում է, որ այսօր էլ, անմնացորդ նվիրումով Համազգայինը շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը՝ մեծ նպաստ բերելով հոգևոր և մշակութային մնայուն արժեքների ձևավորմանը, հայ մշակույթի հանրահռչակմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Համազգայինի հոբելյանական հանդիսության ընթացքում ցուցադրվեց համերգային-թատերականացված ինքնատիպ բեմադրություն հետևյալ խմբերի մասնակցությամբ՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն, Երևանի Մնջախաղի պետական թատրոն, «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթ, Երևանի պետական կամերային երգչախումբ, «Միայն աղջիկներ» վոկալ խումբ, «Էմմանուել Հովհաննիսյան և ընկերներ» դուդուկահարների խումբ, «Սասնա ծռեր» ազգագրական համույթ։

Հոբելյանական հանդիսության ընթացքում «ՄուշՌում» ստուդիայի կողմից ներկայացվեցին անիմացիոն տեսանյութեր, որոնք արտացոլում էին Համազգայինի 90-ամյա գործունեության ընդհանրական ուղղությունները։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ