Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որքանո՞վ է բարոյական ժողովրդի շուրջ 40 տոկոս ծայրահեղ աղքատներին կոչ անելը` «վե՛ր կաց և քայլի՛ր»

Որքանո՞վ է բարոյական ժողովրդի շուրջ 40 տոկոս ծայրահեղ աղքատներին կոչ անելը` «վե՛ր կաց և քայլի՛ր»
22.02.2019 | 00:29

Նիկոլը լավ խոսեց Թումանյանի թեմայով: Լավ խոսեց, բայց վտանգավոր, Թումանյանի անունից ասելով. «Հայ ժողովուրդ, վե՛ր կաց և քայլի՛ր»: Նիկոլի ասածը նշանակում է մոռանալ, որ Թումանյանը միշտ եղել է աղքատների, գաղթականների ու մահացու հիվանդների կողքին, նրանց խնդիրները լուծելով: Եվ երբ այսօր ԼԳԲՏ-ներին իրավունք տալու օրենքն են ուզում ներդնել, և նման հակամարդկային այլ օրենքներ էլ, եկեղեցու պատմությունը հանելով` դպրոցն ապականել «սեռական դաստիարակության» դասընթացներով, որոնց զազրելի հետևանքները այլ երկրների նման օրինակներից արդեն հայտնի են, ապա… Պարո՛ն վարչապետ, նախ ժողովրդին նման կապանքներից պետք է ազատել, նոր միայն հարկի-անհարկի քայլելու կոչեր անել: Հո միայն սահուն ու գեղեցիկ գոռգռալով չէ՞… Եվ հետո, որքանո՞վ է բարոյական ժողովրդի շուրջ 40 տոկոս ծայրահեղ աղքատներին կոչ անելը` «վե՛ր կաց և քայլի՛ր»: Իսկը տեղին է վկայակոչել հայտնի դիպվածը` Հիսուս իր հետևից գնացող քաղցածներին կերակրեց…


Թեպետ քայլելու պատգամը նույնն է, բայց մոտեցումն է տարբեր, գրեթե հակառակ: Ըստ Ավետարանի և ըստ Թումանյանի` ճանապարհ պիտի բացել Քրիստոսի առաջ, որ Նա թագավորի և ո՛չ թե նրա անունով եկող հակոտնյան: Թումանյանն իր ստեղծագործություններով և հասարակական գործերով ժողովրդին Քրիստոսի մոտ է առաջնորդում, Նրա հովվությանը ընտելացնում, վարժում:


Երբ Տերը Ղազարոսին հարություն տվեց, պատվիրեց նախ պատանքի կապանքները քանդել, որ կենդանացած մեռելը կարողանա քայլել: Այդպես պիտի անենք նաև մենք… Պետք է ջանանք ժողովրդին ազատել կյանքին խանգարող կապանքներից: Եթե, իհարկե, հասկանում ենք, թե այդ կապանքները ինչ բաներ են: Այդ անելն ենք մաղթում կոչվածներին:
Մեջբերենք.
«Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»: Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. և ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած և երեսը վարշամակով պատած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան և թողէ՛ք, որ գնայ»: Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 11, 39:45):
Եթե ոչ, Աստծո դատաստանը նույնն է, քանի որ պատվիրանները նույնն են:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ