Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քայլողներն արդեն բիզնես են խլում

Քայլողներն արդեն բիզնես են խլում
01.03.2019 | 02:41

Մինչ երբեմնի ակտիվիստ, այսօր ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանը բարձր գոռում է, թե «գերեզմանոցում էլ լինի, կոռուպցիայի դեմ պայքար է տալու, Հայաստանի անկախության, ազատության ու զարգացման համար կռիվ է տալու», տրամաբանական հարց է առաջանում՝ ու՞մ դեմ ես պայքար տանում, դու հենց այդ իշխանության մեջ ես ու հենց քո կառույցում են կոռուպցիոն դեպք հայտնաբերել։ Ինքդ քեզ հե՞տ ես պայքարի դուրս եկել, թե՞ էլի ՀՀԿ-ի ուրվականի հետ ես կռիվ տալիս, ավելի հե՞շտ է ամեն ինչ բարդել նախորդների վրա, հասարակությանը օրը տասն անգամ ասել, որ սիրում ես նրանց, ձեռքի հետ էլ մարդկանցից բիզնեսներ խլել։


Ի՞նչ երեսով է այսօր ՊՎԾ-ի ղեկավարը կոչ անում ԱԱԾ իր գործընկերներին նախաքննական փուլում գաղտնիությունը պահել, որպեսզի «որևիցե մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չհայտնվեն նման ինֆորմացիաները», երբ ինքն առաջիններից էր, որ ֆեյսբուքով ստուգումների արդյունքների մասին էր հայտարարում՝ դրանք անգամ ստուգվող կառույցի տնօրենությանը չներկայացնելով։ Հիմա սեփական մաշկի վրա զգալուց հետո՞ է կոչեր անում։ Սանասարյանի հայտարարությունները դեռ օդում էին, երբ ԱԱԾ-ն անակնկալ մատուցեց Սանասարյանին՝ ներկայացնելով պաշտոնական հաղորդագրությունը և հաստատելով կոռուպցիոն գործարքներում հայտնված ՊՎԾ-ի աշխատակիցների առկայությունը։
Հիմա գլխավոր խնդիրը՝ ի՞նչ է անելու Դավիթ Սանասարյանը։ Պարզ է, նա հերքում է, որ առնչություն ունի այդ գործի հետ, չնայած մամուլը դեռ օրեր առաջ գրել էր, որ հնարավոր է ձերբակալվի Դավիթ Սանասարյանը։ Ի դեպ, ՊՎԾ-ի կոռուպցիոն դեպքի և ձերբակալված աշխատակիցների մասին առաջինն էլի մամուլն էր գրել, այսինքն, որքան էլ փորձի իրենից հեռացնել հարցը, չի հաջողվի։ Սակայն իշխանությունը, հայտնի ֆիլմի հանգույն, կասի՝ նրա հանցանքը փոքր է, ու կների, եթե, իհարկե, Սանասարյանը չշարունակի թեժացնել ներիշխանական պայքարը։


Իսկ հրապարակային հերքումը, թե նա ընդհանրապես տեղյակ չէ այս ամենից, առնվազն տարակուսանք է հարուցում։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի աջ ձեռքը չգիտի՞, թե ձախն ինչ է անում։


Հիշեցնենք, որ ՊՎԾ-ի ղեկավարին երեկ անուղղակի պատասխանել էր նաև առողջապահության նախարարը։ Չխորանալով ներիշխանական գզվռտոցների մեջ, ընդամենը մի դիտարկում. իշխանության գլխարկը շատ ծանր է, և ամեն «քայլող» չի կարող կառավարման օղակում լինել։ Պատասխանատվության բեռի ծանրությունն ամեն մեկի ուսերի բանը չէ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ