«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

ՈՒմ հետ էր փոխնախարարը «շաշկի խաղացել»

ՈՒմ հետ էր փոխնախարարը «շաշկի խաղացել»
02.04.2019 | 03:18

«Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։ Ավելին, մեզ հետ մասնավոր զրույցներում շատերը համոզմունք հայտնեցին, որ այս կալանավորմանը պետք է հետևի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն կնշանակի, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է, իսկ եթե ոչ, ուրեմն հին ավանդույթները շարունակվում են»։


Հիշեցնենք, որ կաշառք վերցնելու փաստն առնչվում է պետպատվերի հատկացման հետ։ Ի դեպ, «Իրատեսի» թիվ 21-ում «Խտրականությանը պետք է վերջ դրվի» հոդվածում մենք անդրադարձել ենք պետպատվերի թեմային, նշելով, որ այս հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում։ Իսկ այս տարվա փետրվարին նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով, թե ինչու նախկինում իր ղեկավարած «Мибис» համակարգչային տոմոգրամայի և «Յամերի» հետազոտման կենտրոնին 2019-ին երկու անգամ ավելի գումար է հատկացվել պետպատվերի համար, ասել էր, որ ինքն այլևս այդ կենտրոնի հետ կապ չունի, և որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։ Այստեղ են ասել` առանց մեկնաբանության։ Նկատենք, որ պետպատվերի հատկացումը առողջապահության ոլորտում որևէ փոխնախարարի իրավունքը չէ, և պետպատվերը հաստատում է նախարարը։ Ամեն դեպքում, այս պահին փաստը մնում է փաստ, որ առողջապահության նախարարը կամայական մոտեցում է ցուցաբերում ոլորտում, ինչը բժշկական շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։ Նույն այդ շրջանակները փաստում են, որ շուրջ վեց ամիս է «Արմենիա» ԲԿ-ի ղեկավարն ընդունելություն է խնդրում Արսեն Թորոսյանից, սակայն ապարդյուն։ Բանը հասել է նրան, որ աշխատակիցները պատրաստվում են դիմում-բողոք գրելու վարչապետին։ Ի դեպ, նշվում է նաև, որ «Արմենիա» ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են առողջապահության նախարարի «թեթև ձեռքով»։ Որքանով է այս տեղեկությունը հավաստի, փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao