Ինչպես Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերածվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի

Ինչպես Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերածվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի
06.09.2019 | 01:45
Տուն՝ տան մեջ, թան­գա­րան՝ թան­գա­րա­նում: Այս­պի­սի ձևա­չափ ու­նի Ստե­փա­նա­վա­նի մշա­կույ­թի և ժա­ման­ցի կենտ­րո­նը, ո­րի ներ­սում՝ Ստե­փան Շա­հու­մյա­նի տուն-թան­գա­րանն է: Իբրև տուն-թան­գա­րան գոր­ծել է 1934-ից: Ամ­բող­ջա­կան հա­մա­լի­րը կա­ռուց­վել է 1978-ին՝ Ստե­փան Շա­հու­մյա­նի ծնն­դյան 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ: Ճար­տա­րա­պե­տը Սեր­վետ Պո­ղո­սյանն է:
90-ա­կան­նե­րին, երբ պատ­վան­դա­նից, ուղ­ղա­կի և ա­նուղ­ղա­կի ի­մաս­տով, ցած էին բեր­վում սո­վե­տա­կան հե­րոս­նե­րը, Շա­հու­մյա­նի տուն-թան­գա­րա­նը պահ­պա­նե­լու հա­մար այն «վե­րաձևե­ցին» մշա­կույ­թի և ժա­ման­ցի կենտ­րո­նի: Թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի ջան­քե­րով այս­տեղ ստեղծ­վեց նաև քա­ղա­քի պատ­մու­թյան թան­գա­րա­նը: Ստե­փա­նա­վա­նի մշա­կույ­թի և ժա­ման­ցի կենտ­րո­նի տնօ­րեն ՀԱՍ­ՄԻԿ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ երկ­րա­շար­ժից հե­տո տա­րա­ծաշր­ջա­նի գրե­թե բո­լոր մշա­կու­թա­յին կա­ռույց­նե­րը փլ­վել էին, միակ կան­գուն շենքն այս հա­մա­լիրն էր, նաև այդ պատ­ճա­ռով նպա­տա­կա­հար­մար էր տուն-թան­գա­րա­նը դարձ­նել մշա­կույ­թի և ժա­ման­ցի կենտ­րոն. «Հո­րին­ված­քով և ճար­տա­րա­պե­տա­կան ո­ճով սա ե­զա­կի կա­ռույց է: Գոր­ծու­նեու­թյամբ նույն­պես ա­ռանձ­նա­նում է: Կենտ­րոնն ու­նի 3 բա­ժին` թան­գա­րա­նա­յին, ժա­ման­ցի և տեխ­նի­կա­կան: Թան­գա­րա­նա­յին բա­ժինն իր գոր­ծու­նեու­թյու­նը կազ­մա­կեր­պում է թան­գա­րա­նա­յին կա­նո­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան: Ժա­ման­ցի բաժ­նում գոր­ծում են գու­սա­նա­կան հա­մույ­թը, տիկ­նի­կա­յին թատ­րո­նը, վո­կա­լի, քա­նո­նի, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի, կեր­պար­վես­տի, շախ­մա­տի, պա­րի խմ­բակ­ներ: Կազ­մա­կերպ­վում են ցու­ցա­հան­դես­ներ, ի­րա­գործ­վում են կր­թա­կան, մշա­կու­թա­յին տա­րա­տե­սակ ծրագ­րեր՝ ներգ­րա­վե­լով տա­րա­ծաշր­ջա­նի ե­րե­խա­նե­րին»:
Կենտ­րո­նում կա­րե­լի է տես­նել Ստե­փա­նա­վա­նի պատ­մու­թյա­նը, մշա­կույ­թին, ան­ցյա­լին ու ներ­կա­յին վե­րա­բե­րող բազ­մա­պի­սի ցու­ցան­մուշ­ներ: Թան­գա­րանն ու­նի ֆոն­դա­յին պա­հուստ, որն ակ­տի­վո­րեն գոր­ծում է, հա­մալր­վում, հա­ճա­խա­կի թար­մաց­վում, նյու­թեր են դուրս բեր­վում և կենտ­րո­նում, և ար­տագ­նա ցու­ցադ­րու­թյուն­նե­րի հա­մար: Վեր­ջին ցու­ցա­հան­դե­սը, օ­րի­նակ, անց­կաց­վել է Մա­յո­րի ձո­րում, որ­տեղ Շա­հու­մյա­նը ժա­մա­նա­կին գաղտ­նի ժո­ղով­ներն էր անց­կաց­նում:
Կենտ­րո­նի ա­ռանց­քը ե­ղել և շա­րու­նա­կում է մնալ Ստե­փան Շա­հու­մյա­նի տուն-թան­գա­րա­նը: Այս­տեղ կա­րե­լի է տես­նել Շա­հու­մյա­նի կյան­քին ու գոր­ծու­նեու­թյա­նը վե­րա­բե­րող բազ­մա­պի­սի ցու­ցան­մուշ­ներ, այդ թվում՝ Շա­հու­մյա­նի մահ­ճա­կա­լը, գրա­սե­ղա­նը, սե­ղա­նի գիր­քը, Շա­հու­մյա­նի գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րը, հա­ցից պատ­րաս­տած կո­շի­կը և այլն:
Անդ­րա­դառ­նա­լով «Շա­հու­մյա­նը հե­րո՞ս է, թե՞ հա­կա­հե­րոս, այ­ցե­լու­նե­րի մո­տե­ցում­ներն ինչ­պի­սի՞ն են, կամ ինք­ներդ ինչ­պե՞ս եք ներ­կա­յաց­նում մարք­սիզ­մի հայ տե­սա­բա­նին» հար­ցե­րին՝ Հաս­միկ Մով­սի­սյանն ա­սաց, որ փոր­ձում են շեշ­տը դնել Ստե­փան Շա­հու­մյա­նի ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյան, ա­ռա­ջա­դի­մա­կան գա­ղա­փար­նե­րի վրա. «Կա­րե­լի է ա­սել՝ իր ժա­մա­նա­կի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն էր, փոր­ձում էր ա­մեն ինչ ա­նել հայ ժո­ղովր­դի բա­րօ­րու­թյան հա­մար: Կյան­քի ըն­թաց­քում հս­կա­յա­ծա­վալ ազ­գան­վեր աշ­խա­տանք կա­տա­րեց»:
Անդ­րա­դար­ձանք նաև թան­գա­րա­նի խն­դիր­նե­րին: «ՈՒ­նի՞ Շա­հու­մյա­նի տուն-թան­գա­րա­նը վե­րա­նո­րոգ­ման կա­րիք» հար­ցին ի պա­տաս­խան տնօ­րենն ա­սաց, որ թե՛ տնա­կը, թե՛ ընդ­հա­նուր շեն­քը հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն: ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող կենտ­րո­նը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ կա­րո­ղա­նում է միայն մաս­նա­կի վե­րա­նո­րո­գում­ներ ա­նել: Գեր­խն­դիր են հա­մա­րում ա­պա­կի­նե­րի հար­ցը (ա­ռա­ջին հարկն ա­պա­կե­պատ է). դրանք փո­խե­լու են­թա­կա են, ար­դեն քայ­քայ­ված են, կա­րող են փշր­վել- թափ­վել, վնա­սել ան­ցորդ­նե­րին, ե­րե­խա­նե­րին: Կա նաև ցու­ցան­մուշ­նե­րը թար­մաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն: Մեր զրու­ցա­կի­ցը հա­մոզ­ված է, որ այս բա­րե­փո­խում­նե­րը կա­րող են զգա­լիո­րեն ա­վե­լաց­նել այ­ցե­լու­նե­րի թի­վը: Փոր­ձե­ցինք ճշ­տել՝ ինչ­պե՞ս է փակ տա­րած­քում գտն­վող կա­ռույ­ցը օ­դա­փոխ­վում: Պարզ­վեց՝ ու­նե­ցել են օ­դա­փո­խու­թյան հա­մա­կարգ, որն ան­սարք է, վա­ղուց չի գոր­ծում, վերևի հար­կում թթ­ված­նի պա­կաս կա, ներքևում, հս­կիչ­նե­րի հս­կո­ղու­թյամբ, եր­բեմն դռ­նե­րը բա­ցում են, փոր­ձում հնա­րա­վո­րինս օ­դա­փո­խել տա­րած­քը: Կա նաև ջե­ռուց­ման խն­դիր: Այս­տեղ ամ­ռա­նը շատ շոգ է, ձմ­ռան ա­միս­նե­րին՝ ցուրտ, ին­չը, սա­կայն, չի խո­չըն­դո­տում ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քին:
Ի դեպ, յու­րա­տե­սակ այս կենտ­րոնն ընդգրկված չէ զբո­սաշր­ջա­յին ծրագ­րե­րում, թեև աշ­խա­տա­կից­նե­րը գոր­ծուղ­վել են Երևան, թան­գա­րա­նի մա­սին պատ­մող բուկ­լետ­ներ են տրա­մադ­րել զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րին: Տուն-թան­գա­րա­նի տոմսն ար­ժե 400 դրամ: Ընտ­րել են նվա­զա­գույն գու­մա­րա­յին շե­մը: Ֆի­նան­սա­կան բա­ցը փոր­ձում են լրաց­նել նաև հա­մեր­գա­յին ծրագ­րե­րով, տիկ­նի­կա­յին ներ­կա­յա­ցում­նե­րով և այլ մի­ջո­ցա­ռում­նե­րով: Թան­գա­րա­նա­յին բաժ­նի վա­րիչ ՄԱՐ­ԳԱ­ՐԻ­ՏԱ ՍԱ­ՔՈՒ­ԼՅԱ­ՆԸ պատ­մեց վեր­ջին և սպաս­վող նո­րու­թյուն­նե­րի մա­սին: Վեր­ջերս Ստե­փա­նա­վա­նի մշա­կույ­թի և ժա­ման­ցի կենտ­րո­նը, Ա­րամ Խա­չատ­րյա­նի տուն-թան­գա­րա­նի հետ հա­մա­տեղ, նա­խա­դե­պը չու­նե­ցող մշա­կու­թա­յին-կր­թա­կան հե­ծան­վար­շավ է ի­րա­կա­նաց­րել՝ զու­գակց­ված խա­չատ­րյա­նա­կան ե­րաժշ­տու­թյամբ: «Ծրագ­րի ա­ռա­ջին փու­լը մեկ­նար­կեց մեր կենտ­րո­նում, ներ­կա­յաց­րինք թան­գա­րա­նը, ո­րից հե­տո մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը, Հա­յաս­տա­նի հե­ծան­վորդ­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի ան­դամ­նե­րի հետ, ուղևոր­վե­ցին Լո­ռե բերդ, ծա­նո­թա­ցան բեր­դի պատ­մու­թյա­նը: Ար­շավն ա­վարտ­վեց քա­ղա­քա­յին այ­գում՝ Սոս Սարգ­սյա­նի հու­շար­ձա­նի մոտ: Ար­շա­վի ծրագ­րով ներ­կա­յաց­վեց եր­կու թան­գա­րան: Ակ­տի­վա­ցավ թան­գա­րան-հա­մայնք կա­պը: Ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու»: Թան­գա­րա­նա­յին բաժ­նի վա­րի­չը տե­ղե­կաց­րեց նաև, որ հոկ­տեմ­բե­րի 20-ին եր­կօ­րյա «հե­ղա­փո­խա­կան» կի­նո­փա­ռա­տոն են նա­խա­տե­սում՝ Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի ինս­տի­տուտ-հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­տեղ, ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հատ­կաց­րած դրա­մաշ­նոր­հով:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ստեփան Շահումյանի տուն-թանգարան
  • Տուն-թանգարանը՝ մինչ համալիրի ստեղծումը
  • Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Հասմիկ Մովսիսյան
  • Մարգարիտա Սաքուլյան
Դիտվել է՝ 1743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao