Զգու­շա­նանք մեր մարմ­նե­ղեն Տա­ճա­րը ա­պա­կա­նե­լուց

Զգու­շա­նանք մեր մարմ­նե­ղեն Տա­ճա­րը ա­պա­կա­նե­լուց
04.10.2019 | 00:07
«Ար­դարև, կեն­դա­նի Աստ­ծու տա­ճար եք դուք, ինչ­պես ա­սաց Աստ­ված. «Պի­տի բնակ­վեմ նրանց մեջ և պի­տի ըն­թա­նամ նրանց մի­ջով և նրանց Աստ­վա­ծը պի­տի լի­նեմ, և նրանք պի­տի լի­նեն Իմ ժո­ղո­վուր­դը» (Բ Կոր. 6; 16):
Ա­ռա­քյա­լի այս խոս­քերն ըն­դգ­ծում են քրիս­տո­նյա­նե­րիս տր­ված բա­ցա­ռիկ շնոր­հը: Աստ­ված Իր բո­լոր ա­րա­րած­նե­րի հա­մար մեծ շնորհ­ներ է պատ­րաս­տել և ա­ռա­տո­րեն բաշ­խում է դրանք` այս կյան­քը զար­դա­րե­լու և լց­նե­լու հա­մար:
Բայց այդ ընդ­հա­նուր շնորհ­նե­րի կող­քին կան բա­ցա­ռիկ շնորհ­ներ, ո­րոնք մար­դուն կա­րող են տր­վել միայն այն պա­րա­գա­յում, երբ նա որ­դե­գիր է դար­ձել Աստ­ծուն: Մկր­տու­թյամբ մար­դուն տր­վող շնորհ­նե­րից վեր­ջի­նը, որ կար­ծես լրումն է նա­խորդ­նե­րի, այս­պի­սին է. «լի­նել ... Տա­ճար Հոգ­ւոյն Սր­բոյ»: Նոր ՈՒխ­տի շնոր­հի տակ ապ­րող քրիս­տո­նյան Կեն­դա­նի Աստ­ծո Տա­ճար լի­նե­լու նվի­րա­կան ի­րա­վունքն է ստա­նում: Այս­պի­սի ի­րա­վունք մար­դուն չեն տվել ո՛չ հին ազ­գե­րը, ո՛չ հին կրոն­նե­րը, և ո՛չ հին լե­զու­նե­րը: Այն չկար նաև Հին ՈՒխ­տում: Միայն Աստ­ծո Որդու Մար­դե­ղաց­մամբ, Չար­չա­րանք­նե­րով, Խա­չե­լու­թյամբ, Մահ­վամբ, Թաղ­մամբ և Հա­րու­թյամբ մար­դը ճա­նա­պարհ գտավ վե­րա­դառ­նա­լու այս պատ­վին ու սր­բու­թյա­նը` Սուրբ Մկր­տու­թյամբ: Մկր­տու­թյու­նը փր­կու­թյան ճա­նա­պարհ է բա­ցում ոչ միայն մեր հո­գու, այլև մարմ­նի հա­մար: Այս շնոր­հով վե­րա­փոխ­վեց մեր ողջ էու­թյու­նը: Աստ­ծո պատ­կե­րը մեր ներ­սում, մեր սր­տե­րի վրա դր­վեց, Քրիս­տոս ա­ներևույթ կեր­պով մտավ և սր­բեց մեր ներ­քին տա­ճա­րը: Նա ե­կավ Աստ­ծուց հե­ռա­ցած մեր վի­ճա­կը փո­խե­լու և մեր տա­ճա­րը մաք­րե­լու հա­մար: Նախ Նա մեր տա­ճա­րը մաք­րեց մեր Մկր­տու­թյամբ: Եվ ա­մեն օր Քրիս­տոս ու­զում է մա­քուր պա­հել մեր տա­ճա­րը Ա­պաշ­խա­րու­թյան մի­ջո­ցով: Իսկ վերջ­նա­կա­նա­պես Նա մեր տա­ճա­րը կմաք­րի Սուրբ Հա­րու­թյան ժա­մա­նակ, երբ մե­ռել­նե­րի հա­մընդ­հա­նուր Հա­րու­թյուն կլի­նի: Բայց այդ մաք­րե­լը մեր հա­մա­ձայ­նու­թյամբ և գոր­ծակ­ցու­թյամբ պետք է լի­նի: Սո­ղո­մո­նյան Տա­ճա­րի մաք­րե­լու խոր­հր­դով Քրիս­տոս մեզ ևս պի­տի մաք­րի մեղ­քի հնու­թյու­նից:
Բարձ­րյալն Աստ­ված նախ­կի­նից բո­լո­րո­վին տար­բեր մի նոր բնա­կա­վայր, նոր սր­բա­րան, նոր տա­ճար ընտ­րեց` մար­դու սիր­տը, ո­րը նրա (մար­դու) հա­մար մեծ զո­րու­թյուն և մխի­թա­րու­թյուն ե­ղավ: Այս­պի­սով, Աստ­ծո սր­բա­րա­նը մարդն է, և մեկ տե­սակ Տա­ճար` մար­դու մար­մի­նը: Այս կեն­դա­նի և ան­մահ Տա­ճա­րի ա­ղո­թա­վոր փա­ռա­բա­նի­չը մար­դու հո­գին է, սիր­տը սուրբ սե­ղանն է, խն­կոց ա­նու­շա­հո­տու­թյունն էլ առ Աստ­ված ե­ղած սր­տա­գին զգաց­մունք­ներն են: Աստ­ծո սահ­մա­նած մեկ օ­րում կկոր­ծան­վեն տիե­զեր­քի բո­լոր տա­ճար­նե­րը, բայց կեն­դա­նի տա­ճար­նե­րը կմ­նան կան­գուն, քան­զի տիե­զեր­քը ստեղծ­ված է մար­դու հա­մար, մար­դը` Աստ­ծու: Եվ մար­դու հա­մար այս հան­գա­ման­քից ա­վե­լի բարձր կա­տա­րե­լու­թյուն, պա­տիվ և մխի­թա­րու­թյուն չկա: Աստ­ված մեր մեջ է, մեր ներ­սում է բնակ­վում. Նա ոչ միայն ա­ներևու­թա­պես մեզ հետ է` մեզ մոտ, ոչ միայն խոր­հր­դա­վոր րո­պե­նե­րին մեզ հս­կում է, այլև մեր մար­մի­նը Նրա Տա­ճարն է: Ի՜նչ փա­ռա­վոր մե­ծու­թյուն է սա, ի՜նչ շքեղ ժա­ռան­գու­թյուն:
Հո­գին, որ ըն­դու­նում է Աստ­ծուն իր մեջ, Նրա հետ շփ­ման մի­ջո­ցով դառ­նում է Աստ­ծո Տա­ճար: Եվ սա աս­վում է ոչ միայն բո­լո­րի ընդ­հան­րու­թյան մա­սին, այլև ա­մեն հա­վա­տա­ցյա­լի հա­մար ա­ռան­ձին-ա­ռան­ձին. երբ մար­դու հո­գին և միտ­քը բժշկ­վում են մեղ­քի ախ­տա­հա­րու­թյու­նից, միա­նում են Աստ­ծո հետ: Այդ­ժամ քրիս­տո­նյան սե­փա­կան փոր­ձով է հաս­կա­նում և ճա­նա­չում Սուրբ Գր­քում աս­վա­ծը. «Դուք Աստ­ծու Տա­ճար եք»: Մեծ է այս ար­ժա­նի­քը քրիս­տո­նյա­յի հա­մար. սրա­նում է ամ­բող­ջա­նում նրա ա­նընդ­հատ ձգ­տու­մը` չառ­նչ­վել ան­մա­քուր մարդ­կանց, հատ­կա­պես` ան­հա­վատ­նե­րի հետ, որ­պես­զի չպղծ­վի Աստ­ծո Տա­ճա­րը: Քրիս­տո­սի և բե­լիա­րի միջև (այ­սինքն` նրանց գոր­ծե­րի) ո՛չ մի ընդ­հան­րու­թյուն չկա, այդ պատ­ճա­ռով էլ քրիս­տո­նյա­յի և չա­րա­գոր­ծի միջև (այ­սինքն` նրանց գոր­ծե­րի ու ըն­թաց­քի) ոչ մի ընդ­հան­րու­թյուն չպի­տի լի­նի: «Դուք Աստ­ծու Տա­ճար եք». այս խոս­քե­րը աս­վում են ոչ թե մար­դա­հա­ճու­թյուն ա­նե­լու հա­մար, այլ ներ­կա­յաց­նե­լու հա­մար այն ի­րա­կա­նու­թյու­նը, որ շր­ջա­պա­տում է քրիս­տո­նյա­յին: Հի­շա­տա­կե­լով իր խոս­քե­րը հաս­տա­տող սուր­բգ­րա­յին խոս­քե­րը (Ղևտ. 26; 12), ա­ռա­քյա­լը կար­ծես ա­մեն քրիս­տո­նյա­յի հար­ցադ­րում է ա­նում. «Ե­թե դու Աստ­ծու Տա­ճար ես, ին­չու՞ ես ա­մեն պատ­ճա­ռով վա­զում մեղ­սա­սի­րու­թյան մե­հյան­նե­րը, այդ­պի­սի ա­րար­քը ար­դյո՞ք ներ­ման է ար­ժա­նի. մտա­ծի՛ր, թե Ով է ապ­րում քո մեջ և ար­ժա­նի՛ ե­ղիր Նրան»: Ան­հա­վատ­նե­րը կուռ­քե­րի մե­հյան­ներն են, կամ էլ հենց ի­րենք` կուռ­քե­րը: Իսկ հա­վա­տա­ցյալ­նե­րը Աստ­ծո Տա­ճար են. ոչ այն աստ­ված­նե­րի, ո­րոնց մա­սին շա­տա­խո­սում են ան­հա­վատ­նե­րը, այլ Կեն­դա­նի Աստ­ծու: Քրիս­տոս քա­րո­զում է զգու­շա­նալ բե­լիա­րից, որ ի­րեն աստ­ծու տեղ է դնում: Հա­վա­տա­ցյալ­նե­րին Նա հա­վի­տե­նա­կան կյանք խոս­տա­ցավ, որ­պես­զի նրանք, մեր­ժե­լով հա­վա­տու­րա­ցու­թյու­նը, խու­սա­փեն ան­հա­վա­տու­թյան մո­լո­րու­թյու­նից: Ար­գե­լեց պաշ­տել կուռ­քե­րին, ո­րով­հետև Աստ­ծու Տա­ճա­րի հա­մար դրանք թշ­նա­մա­կան են: Ո­չինչ այն­քան վնա­սա­կար չէ քրիս­տո­նյա­յի հա­մար, որ­քան կուռ­քե­րը, ո­րով­հետև դրանք ստի­պում են հե­ռա­նալ Աստ­ծու Տա­ճա­րից: Պետք է մենք ևս նա­խան­ձախն­դիր լի­նենք Աստ­ծու Տա­ճա­րը մա­քուր պա­հե­լուն:
Ցա­վոք, մենք հա­ճախ ան­տար­բեր ենք լի­նում այդ հար­ցում: Աստ­ված նա­խընտ­րում է բնակ­վել մարդ­կանց սր­տե­րում, այ­նինչ այ­սօր այդ սր­տե­րը ա­վեր­ված են ան­տար­բե­րու­թյամբ ու ա­պա­կան­ված մեղ­քով, իսկ Տե­րը` վտա­րան­դի: Այ­սօր մար­դու հա­մար իր մար­մի­նը դար­ձել է ան­վերջ հա­ճույք­ներ վա­յե­լե­լու մի բութ գոր­ծիք, որ կորց­րել է Աստ­ծու որ­դեգ­րու­թյամբ ստա­ցած իր պա­տիվն ու նշա­նա­կու­թյու­նը: Մար­դիկ պա­րար­տաց­նում են մե­հյան­նե­րի վե­րած­ված ի­րենց մար­մին­նե­րը, իսկ Աստ­ծու Հո­գուն չեն նկա­տում: Չա­րը բա­ժա­նում է մար­դու հո­գին Աստ­ծուց, այ­նինչ այդ հո­գու հա­մար Աստ­ված իր կյանքն է տվել: Իսկ Աստ­ծուց հե­ռա­ցած ապ­րե­լը ա­մե­նա­մեծ մեղ­քե­րից մեկն է: Աստ­ծու ներ­կա­յու­թյան վայր դարձ­նե­լու փո­խա­րեն մեր տա­ճար­նե­րը վե­րա­ծում ենք ա­մեն տե­սակ պղ­ծու­թյան ու չա­րի­քի պա­հես­տի: Նա­յե­ցե՛ք, տե­սե՛ք, թե ի՜նչ նա­խան­ձա­վոր կուռ­քեր կան այն­տեղ կան­գուն, ի՜նչ այ­լան­դակ ա­նա­սուն­նե­րի, սո­ղուն­նե­րի շա­չյուն է լս­վում այն­տեղ, սր­բու­թյան, ար­դա­րու­թյան շնոր­հի փո­խա­րեն հեշ­տու­թյան, ցան­կու­թյան ի՜նչ բուր­վառ­ներ կան: Տե­սե՛ք, թե Աստ­ծո ներ­կա­յու­թյամբ ի՜նչ ան­վա­յել խոր­հուրդ­ներ և մտա­ծում­ներ կան: Տե­սե՛ք` հպար­տու­թյան, ամ­բար­տա­վա­նու­թյան, ա­տե­լու­թյան ի՜նչ սե­ղան­ներ կան կանգ­նեց­ված, տե­սե՛ք` բա­րո­յա­կան մար­դաս­պա­նու­թյան, ա­նաս­նա­կան ցան­կու­թյուն­նե­րի, ան­բա­րո­յա­կան կյան­քին հա­տուկ ի՜նչ ո­գի­ներ կան այն­տեղ բազ­մած: Աստ­ծու Հո­գին այլևս չի գա­լիս և չի օթևա­նում մեր տա­ճար­նե­րում: Իսկ ա­ռա­քյա­լը մեզ խս­տու­թյամբ զգու­շաց­նում է. «Ե­թե մեկն Աստ­ծու տա­ճարն ա­պա­կա­նի, Աստ­ված էլ նրան պի­տի ա­պա­կա­նի. ո­րով­հետև սուրբ է Աստ­ծու տա­ճա­րը, որ դուք եք» (Ա Կոր. 3:17):
ՈՒ­րեմն, մաք­րենք մեր ներ­սը ա­մեն տե­սակ աղ­տե­ղու­թյու­նից, լի­նենք նա­խան­ձախն­դիր Աստ­ծու Տա­ճա­րի մաք­րու­թյան ու սր­բու­թյան հա­մար: Աշ­խա­տենք, որ աստ­վա­ծա­հա­ճո լի­նեն մեր սր­տե­րը` իբրև Տի­րոջ բնա­կա­րան: Զգու­շա­նանք մեր մարմ­նե­ղեն Տա­ճա­րը ա­պա­կա­նե­լուց, Աստ­ծո ար­դա­րու­թյու­նը մեր ա­ռա­քի­նու­թյու­նը դարձ­նենք, Նրա սր­բու­թյու­նը մեր օ­րեն­քը հա­մա­րենք և Կեն­դա­նի Աստ­ծու Տա­ճար լի­նենք:
Ա­ղո­թենք Սուրբ Ներ­սես Շնոր­հա­լու հետ` ա­սե­լով.
Նո­րո­գող հնու­թեանց,
Նո­րո­գեա՛ և զիս,
Նո­րոգ զար­դա­րեա՛: Ա­ՄԵՆ:
Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ`
Տեր Պարգև քա­հա­նա ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao