«Մեզ պետք է նկա­րիչ­նե­րի միու­թ­յուն՝ ակ­տիվ ան­դամ­նե­րով, ոչ թե մարդ­կան­ցով, որ ուղ­ղա­կի ան­դա­մագր­ված են»

«Մեզ պետք է նկա­րիչ­նե­րի միու­թ­յուն՝ ակ­տիվ ան­դամ­նե­րով, ոչ թե մարդ­կան­ցով, որ ուղ­ղա­կի ան­դա­մագր­ված են»
11.10.2019 | 02:19
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ ՍՈՒ­ՐԵՆ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆՆ է: Զրու­ցել ենք միու­թյու­նում առ­կա խն­դիր­նե­րի, դրանց հնա­րա­վոր լու­ծում­նե­րի, առ­կա բա­րե­փո­խում­նե­րի ու հե­ռա­հար ծրագ­րե­րի մա­սին:
-Կա կար­ծիք, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը Խոր­հր­դա­յին Միու­թյու­նից մնա­ցած կա­ռույց­ներ են, կորց­րել են ի­րենց նշա­նա­կու­թյու­նը և այլն: Մեծ հաշ­վով՝ ո՞րն է նկա­րիչ­նե­րի միու­թյան գոր­ծա­ռույ­թը:
-Ընդ­հան­րա­պես, միու­թյուն­նե­րը կարևոր են պե­տու­թյան հա­մար, ո­րով­հետև կա­րո­ղա­նում են հա­մա­կար­գել դաշ­տը: Նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը հա­մա­կար­գում է վի­զուալ ար­վես­տի դաշ­տը, փոխ­կա­պակց­ված է դառ­նում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը թե՛ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հետ, թե՛ միու­թյան ան­դամ­նե­րի: Մենք սկ­սել ենք ակ­տի­վո­րեն աշ­խա­տել նա­խա­րա­րու­թյան հետ, և կա­րո­ղա­նում ենք օգ­նել շատ հար­ցե­րում, ո­րով­հետև ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հա­մար պետք է հա­մա­կար­գող դաշտ:
-Կար­ծում եմ՝ կա նաև միու­թյան գոր­ծե­լաո­ճը ար­դիա­կա­նաց­նե­լու, ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մա­հունչ քայ­լե­լու խն­դիր: Ինք­ներդ, ստանձ­նե­լով նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նը, ի՞նչն եք փոր­ձել շտ­կել, վե­րա­փո­խել, ա­վե­լաց­նել:
-Շտ­կում­ներ ու ա­վե­լա­ցում­ներ ա­նընդ­հատ են ար­վում: Նոր թի­մի գա­լով շատ բան է փոխ­վել միու­թյու­նում՝ մի­ջա­վայ­րը, տրա­մադ­րու­թյու­նը, կա­պը հան­րու­թյան, ար­վես­տա­սեր­նե­րի հետ: Գու­ցե հա­սա­րակ մի բան թվա, բայց միու­թյան ֆեյս­բու­քյան է­ջը, որ շուրջ տա­սը տա­րի գոր­ծում է, մոտ 3000 հետևորդ ու­ներ, հի­մա հետևորդ­նե­րի թի­վը հաս­նում է 10 հա­զա­րի: Այ­սինքն, տասն ամս­վա ըն­թաց­քում էա­պես ա­ճել է հետևորդ­նե­րի թի­վը, ին­չը նշա­նա­կում է՝ լի­նել ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Շա­տե­րը մեզ գրում են նաև ա­ռան­ձին նա­մակ­նե­րով, կար­ծիք են հայտ­նում, հոր­դո­րում են այս կամ այն բանն ա­նել: Սոց­ցան­ցի մի­ջո­ցով շնոր­հա­վո­րում ենք նկա­րիչ­նե­րի ծնն­դյան օ­րե­րը, ող­ջու­նում նրանց ձեռք­բե­րում­նե­րի հա­մար, հրա­պա­րա­կում թե՛ մեզ մոտ, թե՛ աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող մշա­կու­թա­յին նո­րու­թյուն­նե­րը:
Փոխ­վել-ար­դիա­կա­նաց­վել է ցու­ցա­հան­դես­նե­րը գո­վազ­դող պաս­տառ­նե­րի ձևը: Նա­խաս­րահ մտ­նե­լիս ար­դեն երևում է, որ նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում ես: Այն ժա­մա­նակ չէր հաս­կաց­վում՝ դա ճե­մաս­րա՞հ է, թե՞ վերևի հար­կի հյու­րա­նո­ցի շքա­մուտ­քը: Ա­ռա­ջին հար­կում՝ հենց մուտ­քի մոտ կար տաք­սի ծա­ռա­յու­թյուն, հի­մա դրա տե­ղում նկար­չա­կան խա­նութ է: Այ­սինքն, ա­մեն ինչ ա­նում ենք, որ նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը գոր­ծի իր բնույ­թին հա­մա­հունչ:
-Ի՞նչ հա­ճա­խա­կա­նու­թյամբ են կազ­մա­կերպ­վում ցու­ցա­հան­դես­նե­րը:
-Էա­պես ա­ճել է ցու­ցա­հան­դես­նե­րի թի­վը, բարձ­րա­ցել է ո­րա­կը: Նախ­կի­նում աս­վում էր՝ նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը տար­վա ըն­թաց­քում կազ­մա­կեր­պել է 50 ցու­ցա­հան­դես, և դա դժ­գո­հու­թյան տե­ղիք էր տա­լիս, ո­րով­հետև ի­րա­կա­նում այդ ցու­ցա­հան­դես­նե­րը միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ չէին ի­րա­կա­նաց­վում: Ըն­դա­մե­նը սրահն է տրա­մադր­վել, և տվյալ ար­վես­տա­գե­տը կազ­մա­կեր­պել է իր ցու­ցա­հան­դե­սը: Մենք այս տա­րի կազ­մա­կեր­պել ենք չորս ցու­ցա­հան­դես՝ խմ­բա­կա­յին և վար­կա­նի­շա­յին (հան­րա­պե­տա­կան): Նկար­նե­րի պի­տակ­նե­րից սկ­սած՝ մո­տե­ցու­մը փոխ­վել է: Պի­տակ­ներն ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից են դար­ձել, ցու­ցա­հան­դե­սին հա­մա­հունչ պա­տե­րը նոր գույ­նով են ներկ­վում: Նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը ու­նի հնա­րա­վո­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու բարձ­րա­կարգ ցու­ցա­հան­դես­ներ, դրա ա­պա­ցույ­ցը ա­միս­ներ ա­ռաջ Կո­մի­տաս վար­դա­պե­տի և Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ծնն­դյան 150-ա­մյակ­նե­րին նվիր­ված ցու­ցա­հան­դեսն էր: Եր­կու հարկ էր զբա­ղեց­նում. երկ­րորդ հար­կում ներ­կա­յաց­ված էին միու­թյան ան­դամ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը, ա­ռա­ջին հար­կում՝ թան­գա­րան­նե­րից և տար­բեր մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րից բեր­ված աշ­խա­տանք­ներ էին, որ վե­րա­բե­րում էին այդ եր­կու հս­կա­նե­րին: Ցու­ցադ­րու­թյու­նը հե­տաքր­քիր էր, ար­վես­տա­սեր­նե­րի ար­ձա­գան­քը՝ շատ դրա­կան: Նշեմ նաև, որ Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի պե­տա­կան քո­լե­ջի և գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի սա­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տր­վեց մաս­նակ­ցե­լու գար­նա­նա­յին և աշ­նա­նա­յին ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­վաք­նե­րին, ո­ր տե­ղի ու­նե­ցան Նկար­չի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը: Խմ­բա­կա­յին ցու­ցա­հան­դես­նե­րի լա­վա­գույն մաս­նա­կից­նե­րը ար­ժա­նա­նում են խրա­խու­սա­կան դիպ­լոմ­նե­րի և նյու­թա­կան մր­ցա­նակ­նե­րի, ին­չը նախ­կի­նում չի ե­ղել: Բա­ցել ենք միու­թյան մաս­նա­ճյուղ ե­րեք տար­բեր մար­զե­րում, ո­րոնք բաց­ման օր­վա­նից ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն են ծա­վա­լում: Հա­մա­գոր­ծակ­ցում ենք տար­բեր մշա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, ի­րա­կա­նաց­նում տար­բեր փա­ռա­տո­ներ, սիմ­պո­զիում­ներ, հան­դի­պում­ներ և ցու­ցա­հան­դես­ներ:
-Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րում վե­թինգ է սպաս­վում: Շա­տե­րի ան­դա­մու­թյու­նը ինք­նան­պա­տակ է, վա­ղուց չեն ստեղ­ծա­գոր­ծում, միու­թյան կյան­քին չեն մաս­նակ­ցում, և կա մտադ­րու­թյուն զտե­լու-մաք­րե­լու դաշ­տը: Նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում պատ­կերն ինչ­պի­սի՞ն է:
-Ցա­վոք, մեզ մոտ էլ կա այդ խն­դի­րը: Կան մար­դիկ, որ ոչ մի ակ­տի­վու­թյուն չեն ցու­ցա­բե­րում: Պետք է վե­րա­նա­յել միու­թյան կազ­մը, և մտա­ծում ենք՝ ի՞նչ ա­նել, որ ան­ցն­ցում անց­նի այդ գոր­ծըն­թա­ցը: Մեզ պետք է նկա­րիչ­նե­րի միու­թյուն՝ ակ­տիվ ան­դամ­նե­րով, ոչ թե մարդ­կան­ցով, որ ուղ­ղա­կի ան­դա­մագր­ված են:
-Ի՞նչ ա­նել, որ նկա­րիչ­նե­րը ներ­կա­յաց­վեն, հան­րահռ­չակ­վեն մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, փո­խա­դարձ կա­պեր ձեռք բեր­վեն:
-Միայն նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը չի կա­րող դրա­նով զբաղ­վել, պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյունն է պետք: Մենք ու­նենք 1200-ից ա­վե­լի ան­դամ, չենք կա­րող զբաղ­վել նրանց բո­լո­րի հան­րահռ­չակ­մամբ, աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յաց­նե­լով և վա­ճա­ռե­լով: Նկա­րիչ­ներն ի­րենք էլ պետք է ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րեն այդ հար­ցում:
Ինչ վե­րա­բե­րում է փո­խա­դարձ կա­պե­րին, իբրև օ­րի­նակ, օ­րեր ա­ռաջ ա­վարտ­վեց Սևա­նում և Դի­լի­ջա­նում ըն­թա­ցող «Ար­վեստ ա­ռանց սահ­ման­նե­րի» խո­րագ­րով ար­վես­տի մի­ջազ­գա­յին պլե­նե­րը, ո­րին մաս­նակ­ցում էին Սանկտ Պե­տեր­բուր­գի նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ­ներ, Սանկտ Պե­տեր­բուր­գի Ի. Ռե­պի­նի ան­վան ա­կա­դե­միա­յի և պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի և Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի պե­տա­կան քո­լե­ջի դա­սա­խոս­ներ: Ծրագ­րի նպա­տակն էր ստեղ­ծել նոր կա­պեր եր­կու եր­կր­նե­րի բուհե­րի և նկա­րիչ­նե­րի միու­թյուն­նե­րի միջև, ի­րա­կա­նաց­նել դա­սա­խոս­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման, ու­սա­նող­նե­րի փո­խա­նակ­ման ծրագ­րեր:
-Շատ հա­ճախ նկա­րիչ­նե­րը, նաև այլ բնա­գա­վա­ռի ար­վես­տա­գետ­նե­րը, դժ­գո­հում են, որ հրա­վեր­ներ են ստա­ցել դր­սից, բայց նա­խա­րա­րու­թյու­նը նույ­նիսկ ճա­նա­պար­հա­ծախ­սը հո­գալ չի ցան­կա­ցել:
-Ինչ­քան էլ ա­սում են՝ ա­ջակ­ցու­թյուն չկա, ի­րա­կա­նում՝ կա: Իմ փոր­ձից եմ ա­սում, ես բազ­միցս դի­մել եմ նա­խա­րա­րու­թյուն՝ դեռ մինչ նա­խա­գա­հե­լը, որ­պես նկա­րիչ և ստա­ցել եմ ո­րո­շա­կի ա­ջակ­ցու­թյուն: Ծանր վի­ճա­կում է մեր պե­տու­թյու­նը, կա­մաց-կա­մաց ոտ­քի է կանգ­նում: Մինչև պե­տու­թյու­նը չկա­յա­նա, մշա­կույ­թը չի կա­րող շատ մեծ վե­րելք­ներ ու­նե­նալ: Կեր­պար­վես­տը թանկ հա­ճույք է: Մար­դիկ տես­նում են ուղ­ղա­կի նկա­րը, բայց այդ նկա­րի ետևում ֆի­նան­սա­կան մեծ ծախ­սեր կան:
-Խո­սենք հա­յաս­տա­նյան շու­կա­յի մա­սին: Ա­սում են՝ մեզ մոտ ար­վես­տի միակ գոր­ծող շու­կան Վեր­նի­սաժն է:
-Չէ, միայն Վեր­նի­սա­ժը չէ, ու­նենք նաև մաս­նա­վոր պատ­կե­րաս­րահ­ներ: Քիչ են, բայց ու­նենք, և կա­րո­ղա­նում են պատ­շաճ կեր­պով դր­սում ցու­ցադ­րել մեր հե­ղի­նակ­նե­րին: Կրկ­նում եմ, սա ընդ­հա­նուր խն­դիր է և պետք է մի օր լուծ­վի, բայց այս խն­դի­րը միայն նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը չի վե­րա­բե­րում:
-Ի՞նչ է ար­վում ֆի­նան­սա­կան հար­ցե­րի կար­գա­վոր­ման հա­մար, ինչ­պե՞ս են օգ­տա­գործ­վում միու­թյա­նը պատ­կա­նող տա­րածք­նե­րը:
-Կա­րո­ղա­ցանք մա­սամբ վե­րա­նո­րո­գել նկա­րիչ­նե­րի միու­թյան Շոր­ժա­յում գտն­վող հան­գս­տի տու­նը, և այս տա­րի ան­նա­խա­դեպ շատ էր նկա­րիչ­նե­րի հոս­քը:
-Գե­ղար­վես­տի կոմ­բի­նա­տի և Ծաղ­կա­ձո­րի տան մա­սին ի՞նչ կա­սեք:
-Ծաղ­կա­ձո­րի տան հետ կապ­ված խն­դիր­ներ կան, ո­րով­հետև միու­թյան նախ­կին նա­խա­գա­հը, ա­ռանց վար­չու­թյա­նը տե­ղե­կաց­նե­լու, պայ­մա­նա­գիր է կն­քել, միու­թյան հա­մար շատ վատ պայ­մա­նա­գիր: Նկա­րիչ­նե­րը չեն կա­րո­ղա­նում օգտ­վել այդ հան­գս­տյան տնից: Հի­մա փոր­ձում ենք այդ հար­ցը կար­գա­վո­րել: Նույ­նը գե­ղար­վես­տի կոմ­բի­նա­տի դեպ­քում է: Այդ ահ­ռե­լի տա­րած­քը շատ ցածր վճա­րով տր­ված է վար­ձա­կա­լու­թյան (վար­ձա­կա­լու­թյան գու­մա­րը հա­զիվ հե­րի­քում է տա­րած­քի գույ­քա­հար­կը վճա­րե­լուն), վար­ձա­կա­լը տա­լիս է են­թա­վար­ձա­կա­լու­թյան: Կոմ­բի­նա­տում կա ինչ-որ հատ­ված, որ նա­խա­տես­ված է քան­դա­կի ձու­լա­րա­նի հա­մար, բայց շատ քան­դա­կա­գործ­ներ չեն գնում այն­տեղ՝ բո­ղո­քե­լով վատ պայ­ման­նե­րից, նա­խընտ­րում են այլ վայ­րում ձու­լել ի­րենց քան­դակ­նե­րը: Մենք աշ­խա­տում ենք քան­դա­կի կոմ­բի­նա­տը ակ­տի­վաց­նե­լու, նոր տեխ­նի­կա­յով վե­րա­զի­նե­լու ուղ­ղու­թյամբ, որ մեր քան­դա­կա­գործ­նե­րը, ինչ­պես խոր­հր­դա­յին շր­ջա­նում էր, հի­մա էլ կա­րո­ղա­նա­նան աշ­խա­տել այն­տեղ:
-Նկա­րիչ­նե­րի միու­թյան հա­մա­գու­մար­նե­րի ժա­մա­նակ, որ­պես կա­նոն, նա­խորդ ղե­կա­վար­նե­րին վե­րա­բե­րող բաց­թո­ղում­ներն էին վեր հան­վում: Ինք­ներդ վե­րա­նա­յե՞լ եք ձեր նա­խոր­դի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բաց­թո­ղում­ներ հայտ­նա­բեր­վե՞լ են, փորձ ար­վե­լու՞ է՝ շտ­կել դրանք և ա­ռաջ գնալ։
-Միան­շա­նակ բաց­վե­լու են խն­դիր­նե­րը: Երբ աու­դի­տո­րա­կան ըն­կե­րու­թյուն հրա­վի­րե­ցինք, և հաշ­վա­պա­հա­կան վեր­լու­ծու­թյուն­ներ ար­վե­ցին, շատ խախ­տում­ներ գրանց­վե­ցին: Ստիպ­ված էինք դի­մելու ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, որ այդ խն­դիր­նե­րին լու­ծում տան: Իսկ բաց­թո­ղում­նե­րը շատ են, մենք հետ չենք գնում, մենք ա­ռաջ ենք գնում, հետ նա­յե­լով՝ սխալ­ներն ենք տես­նում, փոր­ձում ենք շտ­կել դրանք և չկրկ­նել:
-Ձեր պա­պի­կը՝ Սու­րեն Սա­ֆա­րյա­նը, նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ է ե­ղել: Ա­սում են՝ օ­րի­նա­կե­լի նա­խա­գահ էր: Կա՞ն բա­ներ, որ վերց­րել եք նրա­նից, սկզ­բունք­ներ, ո­րոնց հետևում եք:
-Իմ պա­պը՝ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Սու­րեն Սարգ­սի Սա­ֆա­րյա­նը, միու­թյու­նը ղե­կա­վա­րել է 70-ա­կան­նե­րին, մոտ 14 տա­րի: Դեռ չի ե­ղել մե­կը, որ բո­ղո­քի այդ շր­ջա­նից, բա­ցա­ռիկ նա­խա­գահ է ե­ղել, կա­րո­ղա­ցել է բո­լո­րին օգ­նել: Ին­քը, չու­նե­նա­լով ար­վես­տա­նոց, բո­լո­րին օգ­նել է ար­վես­տա­նոց, բնա­կա­րան ձեռք բե­րե­լու հար­ցում: Կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին միայն նրան ար­վես­տա­նոց են հատ­կաց­րել: Նա «Մեկ նկա­րի ցու­ցա­հան­դե­սի» հե­ղի­նակն է: Խոր­հր­դա­յին շր­ջա­նում նման ցու­ցա­հան­դես ա­նե­լը շատ դժ­վար էր, այն ա­ռու­մով, որ այդ ցու­ցա­հան­դե­սին մար­դիկ ներ­կա­յաց­նում էին ինչ ու­զում էին՝ ա­ռանց հանձ­նախմ­բի, և այդ ամ­բողջ ցու­ցադ­րու­թյու­նը գն­վում էր: Ինչ եմ վերց­րել նրա­նից: Ե­թե դու ստանձ­նել ես այս­պի­սի լուրջ կա­ռույ­ցի ղե­կը, պետք է ա­մեն ինչ ա­նես, որ այդ կա­ռույ­ցի ան­դամ­ներն ի­րենց բա­վա­րար­ված զգան: Դա շատ դժ­վար է: Ես փոքր եմ ե­ղել, երբ իմ պա­պը մա­հա­ցել է, բայց նրա ըն­կեր­նե­րի սանն եմ ե­ղել, շատ եմ նրանց հետ շփ­վել, և վս­տահ եմ, որ այն պատ­գամ­նե­րը, որ ինձ տվել են նրա ըն­կեր­նե­րը, նույնն էլ ին­քը կտար:
-Վար­չա­կան աշ­խա­տան­քը չի՞ խան­գա­րում ստեղ­ծա­գոր­ծա­կա­նին:
-Հա­մա­տե­ղե­լը շատ դժ­վար է, վար­չա­կան աշ­խա­տան­քը օր­վա զգա­լի մա­սը խլում է, բայց ա­մեն ինչ ա­նում եմ, որ ժա­մա­նակ գտ­նեմ նկա­րե­լու հա­մար: Շատ դժ­վար ի­րա­վի­ճա­կում է գտն­վում այս կա­ռույ­ցը, հի­մա մի քիչ շատ է ժա­մա­նակ ծախս­վում, բայց կա­մաց-կա­մաց կկար­գա­վոր­վի, և աշ­խա­տան­քը կթեթևա­նա:
-Ամ­փո­փիչ հարց. ար­վես­տա­բան-ար­վես­տա­գետ կա­պը ինչ­պե՞ս կա­րե­լի է աշ­խու­ժաց­նել:
-Այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար մշա­կու­թա­յին, ար­վես­տա­գի­տա­կան պար­բե­րա­կան­ներ են հար­կա­վոր, ար­վես­տա­բան­նե­րի ակ­տի­վու­թյունն է հար­կա­վոր: Այս­տեղ ցու­ցա­հան­դես­նե­րը քն­նար­կում­նե­րով են ա­վարտ­վում, և ե­թե տա­րես­կզ­բին հա­զիվ տա­սը հո­գի կար, հի­մա ա­թոռ­նե­րը չեն հե­րի­քում, որ բո­լո­րին տե­ղա­վո­րենք: Այ­սինքն, միու­թյան հան­դեպ ակ­տի­վու­թյու­նը շատ է մե­ծա­ցել, վե­րա­բեր­մուն­քը փոխ­վել է, փոր­ձում ենք նաև ֆի­նան­սա­պես նկա­րիչ­նե­րին օգ­տա­կար լի­նել, նվեր­ներ տալ Ա­մա­նո­րին և տար­վա ըն­թա­ցում: 65 տա­րե­կա­նից բարձր նկա­րիչ­նե­րին անվ­ճար ենք տրա­մադ­րում ցու­ցաս­րահ­նե­րը, անվ­ճար տպագ­րում պլա­կատ­նե­րը:
-Նկա­րիչ­նե­րը թո­շակ չեն ստա­նում: Ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քը աշ­խա­տանք չի՞ հա­մար­վում:
-Չեն ստա­նում, ո­րով­հետև միու­թյուն­նե­րը ՀԿ-ի կար­գա­վի­ճակ ու­նեն: Նկա­րի­չը հի­մա ուղ­ղա­կի ան­տես­ված է։ Ես միշտ ա­սում եմ՝ մի բան է ա­զատ նկա­րի­չը, մեկ այլ բան՝ ան­տես­ված նկա­րի­չը: Փոր­ձում ենք հաս­տիք ստա­նա­լու, սոց­փա­թե­թից օգտ­վե­լու հա­մար ու­ղի­ներ գտ­նել: Մի շարք հան­դի­պում­ներ են ե­ղել, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կան, խոս­տում­ներ, ո­րոնց մենք հա­վա­տում ենք:
Ար­վես­տա­նոց­նե­րի հետ կապ­ված խն­դիր­ներ կան. ար­վես­տա­նոց­նե­րը ար­հես­տա­նո­ցի կար­գա­վի­ճակ են ստա­ցել, հարկ­վում են ինչ­պես առևտրա­յին կենտ­րոն­նե­րը, խա­ղատ­նե­րը: Միայն Սանկտ Պե­տեր­բուր­գում 1000-ից ա­վե­լի ար­վես­տա­նոց կա, այդ եզ­րույ­թը առ­կա է ի­րենց կա­նո­նադ­րու­թյան մեջ: Երևա­նում, մար­զե­րում շատ լք­ված գոր­ծա­րան­ներ կան, կա­րող ենք ար­վես­տա­նո­ցի վե­րա­ծել: Իսկ դրա օ­րի­նա­կը կա. Մոսկ­վա­յում գոր­ծում է ար­վես­տի լուրջ կենտ­րոն, որ նախ­կի­նում գոր­ծա­րան է ե­ղել: Թբի­լի­սում նախ­կին գոր­ծա­րա­նի ահ­ռե­լի տա­րած­քը դար­ձել է ա­վես­տի կենտ­րոն, կոչ­վում է «Ֆաբ­րի­կա»: Մենք էլ պետք է ա­ռաջ­նորդ­վենք այդ սկզ­բունք­նե­րով և վերց­նենք այն լա­վը, որ կա­տար­վում է մեր շուր­ջը:
Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao