Որպես միակ այ­լընտ­րանք

Որպես միակ այ­լընտ­րանք
22.10.2019 | 00:33

(Նախորդ մասը)

Պա­րոն Ճշ­մա­րի­տյա­նը նույն­պես, ինչ­պես ըն­դուն­ված է այ­սօր­վա տն­տե­սա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան մեջ, մաս­նա­վո­րին դի­տար­կում է որ­պես ար­դյու­նա­վետ տն­տե­սա­վար­ման է­տա­լոն: Սա­կայն փաստ է, որ այ­սօր այդ մաս­նա­վոր տն­տե­սու­թյունն այն­պի­սի խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նել և կանգ­նեց­րել հա­սա­րա­կու­թյա­նը, ո­րոնց լու­ծումն իր ու­ժե­րից վեր է: Մաս­նա­վո­րը շատ դեպ­քե­րում չու­նի այն հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու լծակ­նե­րը, ո­րոնք նրան թույլ կտան իր տն­տե­սու­թյու­նը դարձ­նել ար­դյու­նա­վետ: Ա­ռա­ջին և ա­մե­նա­կարևոր հան­գա­ման­քը, որն ի չիք է դարձ­նում նրա ար­դյու­նա­վե­տու­թյան պատ­րան­քը, թանկ փողն է, ո­րը նա ստիպ­ված է վերց­նել իր բիզ­նեսն սկ­սե­լու կամ շա­րու­նա­կե­լու կամ ընդ­լայ­նե­լու նպա­տա­կով: Թանկ փո­ղը նույն­պես մաս­նա­վո­րի ար­դյու­նա­վետ աշ­խա­տե­լու մղ­ման հետևանք է, սա­կայն այս դեպ­քում այն հան­դես է գա­լիս որ­պես տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան ար­գելք:


Մեկ այլ այդ­պի­սի հան­գա­մանք է այն տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րը, որ­տեղ կա­րող է գոր­ծել մաս­նա­վո­րը: Այդ մի­ջա­վայ­րին հա­տուկ են ա­նազ­նիվ մր­ցակ­ցու­թյու­նը, մե­նաշ­նորհ­նե­րը, կո­ռուպ­ցիան, պրո­տեկ­ցիո­նիզ­մը: Սրանք կա­պի­տա­լիս­տա­կան տն­տե­սու­թյան մշ­տա­կան ու­ղե­կից­ներն են ե­ղել և այն­տեղ էլ սկզբ­նա­վոր­վել են:
Վե­րազ­գա­յին ֆի­նան­սա­կան, տն­տե­սա­կան կոր­պո­րա­ցիա­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյան լծակ­ներն ու­նեն աշ­խար­հի բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րում և դրան­ցով այդ տա­րա­ծաշր­ջա­նա­յին շու­կա­նե­րում թե­լադ­րում են ի­րենց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ին­չը սո­վո­րա­բար հա­կա­սում է նույն շու­կա­յի տրա­մա­բա­նու­թյա­նը:
Ե­թե այս ա­մե­նին ա­վե­լա­նում են պե­տա­կան բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան մի­ջամ­տու­թյուն­նե­րը այլ, ոչ բա­րե­կամ դի­տարկ­վող, եր­կր­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին՝ այդ եր­կր­նե­րի ներ­քին կյան­քի՝ ի­րենց կող­մից կա­ռա­վա­րե­լիու­թյան, դրանց տն­տե­սու­թյուն­նե­րի ճնշ­ման, քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րի փլուզ­ման հաս­նե­լու նպա­տա­կով, ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ հա­վե­լյալ խն­դիր­ներ կա­րող են ա­ռա­ջա­նալ մաս­նա­վոր տն­տե­սա­վա­րո­ղի հա­մար:


1. Ցան­կա­ցած պե­տա­կան կարևո­րու­թյուն ու­նե­ցող նպա­տա­կի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վոր կդառ­նա, ե­թե միայն այդ նպա­տա­կը սահ­մա­նող եր­կի­րը (պե­տու­թյու­նը) ին­քը կա­րո­ղա­նում է ստեղ­ծել և պաշտ­պա­նել այն մի­ջա­վայ­րը, ո­րը թույլ կտա ի­րա­կա­նաց­նել դե­պի նպա­տա­կը տա­նող անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­նե­րը:
2. Խն­դիր­նե­րը, ո­րոնց լուծ­ման կա­րիքն ու­նենք, հա­մա­պե­տա­կան են: Դրանց լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մաս­նա­վո­րի մոտ փնտ­րելն ի­մաստ չու­նի: Ե­թե մենք մեր խն­դիր­նե­րին նա­յենք մաս­նա­վո­րի դի­տան­կյու­նից, ա­պա կտես­նենք, որ նրա հա­մար այդ ի­րա­վի­ճա­կում բո­լո­րո­վին այլ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ կան, ո­րոնք դույզն-ինչ կապ չու­նեն պե­տա­կան կա­րիք­նե­րի հետ.
.մաս­նա­վո­րը եր­բեք անհ­րա­ժեշտ ծա­վալ­նե­րով ներդ­րում չի ա­նի տն­տե­սու­թյան մեջ,
.մաս­նա­վո­րի նա­խընտ­րած ո­լորտ­նե­րը ոչ միշտ են հա­մընկ­նում այն պա­հանջ­մունք­նե­րին, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են պե­տու­թյան ներ­սում,
.մաս­նա­վորն իր ներ­դր­ման ար­դյուն­քում ակն­կա­լում է ա­ռա­վե­լա­գույն շահ ՝ գոր­ծի սկզ­բից մինչև վերջ,
.մաս­նա­վո­րը ցան­կա­ցած ժա­մա­նակ կա­րող է դա­դա­րեց­նել իր բիզ­նե­սը ցան­կա­ցած պատր­վա­կով,
.մաս­նա­վորն իր ողջ շա­հույ­թը կա­րող է դուրս տա­նել երկ­րից, և ան­վե­րա­դարձ,
.մաս­նա­վոր բիզ­նե­սի ընդ­լայն­ման ճա­նա­պար­հը տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րին պե­տու­թյան մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րինս կր­ճա­տումն է (գոր­ծող մո­դե­լի պայ­ման­նե­րում),
.մաս­նա­վոր կա­պի­տա­լը ի­րա­կան տն­տե­սա­կան մի­ջա­վայր դժ­կա­մու­թյամբ է գնում ցածր ե­կա­մուտ­նե­րի պատ­ճա­ռով, իսկ դրանք ցածր են նույն մաս­նա­վոր կա­պի­տա­լի կող­մից տրա­մադր­վող վար­կա­յին մի­ջոց­նե­րի բարձր տո­կո­սադ­րույք­նե­րի պատ­ճա­ռով:
Ար­դյո՞ք ա­վե­լի հեշտ և նպա­տա­կա­յին է մաս­նա­վո­րին հա­մա­կել պե­տա­կան ծրագ­րե­րի կարևո­րու­թյամբ և շա­հու­թա­բե­րու­թյամբ, քան վե­րա­դարձ­նել այն պե­տա­կան լծակ­նե­րը, ո­րոնց կորս­տով է պայ­մա­նա­վոր­ված պե­տու­թյան ան­կա­րո­ղու­նա­կու­թյու­նը, և ինք­նու­րույն, ու, ըստ իս, շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ լու­ծել այդ խն­դիր­նե­րը:
3. Մենք վս­տահ ենք, և այդ մա­սին մեր հան­գա­մա­նա­լից կար­ծի­քը ներ­կա­յաց­րել ենք «Ի­րա­տե­սի» այս տար­վա 8, 9, 10 հա­մար­նե­րում «Որն է մեր ճա­նա­պար­հը» վեր­տա­ռու­թյամբ, որ այս տն­տե­սա­կան մո­դե­լի մեջ մնա­լով մենք չենք կա­րող լու­ծել մեր երկ­րի ա­ռաջ ծա­ռա­ցած հիմ­նախն­դիր­նե­րը:
4. Ա­ռա­վել ևս մաս­նա­վոր ճա­նա­պարհ­նե­րով դրանք լու­ծե­լու մեր հնա­րա­վո­րու­թյուն­ներն սպառ­ված են, և դա պայ­մա­նա­վոր­ված է մեր դիր­քով, տն­տե­սու­թյան վի­ճա­կով, պաշտ­պա­նա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով, ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կով, ժա­մա­նա­կով։
5. Մենք չու­նենք այդ ժա­մա­նա­կը:


Ինչ­պես ար­դեն փաս­տե­ցինք, պետք է փո­խել ու­ղին:
ՈՒ­ղին փո­խե­լու ո­րո­շու­մը մեծ ռիսկ և պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում: Սա­կայն ռիս­կը և պա­տաս­խա­նատ­վու­թյունն այս­տեղ բա­վա­րար լի­նել չեն կա­րող, միայն դրան­ցով այս դեպ­քում հա­ջո­ղու­թյան հաս­նել չի լի­նի: Կարևո­րա­գույնն այս­տեղ նպա­տա­կի ի­մա­ցու­թյունն է, դրան հաս­նե­լու ճա­նա­պար­հի ի­մա­ցու­թյու­նը:
Այս­պես ու­րեմն: Հա­նուն ինչ­պի­սի՞ նպա­տակ­նե­րի ար­ժե գնալ ու­ղին փո­խե­լու ռիս­կին, ո­րո՞նք են այդ հա­մա­պե­տա­կան նպա­տակ­նե­րը: Մենք այն­պի­սի խն­դիր­նե­րի լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն պետք է ստեղ­ծենք, ինչ­պի­սիք են երկ­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան անվ­տան­գու­թյու­նը, նաև ժո­ղովր­դագ­րա­կան, տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան, պա­րե­նա­յին, հա­ղոր­դակ­ցա­կան, է­ներ­գե­տիկ, բնա­պահ­պա­նա­կա­ն մշա­կու­թա­յին անվ­տան­գու­թյու­նը: Սրանք մեծ խն­դիր­նե­րի դա­սեր են՝ փո­խա­դար­ձա­բար շաղ­կապ­ված և մի­մյանց վրա էա­կա­նո­րեն ազ­դե­լու կա­րո­ղու­թյամբ:


Այս նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար մենք պետք է կա­րո­ղա­նանք հա­մախմ­բել հա­սա­րա­կու­թյան բո­լոր շեր­տե­րը, կենտ­րո­նաց­նենք հա­սա­րա­կու­թյան ողջ նե­րու­ժը: Ողջ հա­սա­րա­կու­թյա­նը հա­մախմ­բե­լու մի­ջոց պետք է դառ­նան այն ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնք մենք կընտ­րենք դե­պի նշ­ված նպա­տակ­նե­րը շարժ­վե­լու հա­մար: Երկ­րի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, կախ­ված իր կր­թա­կան, մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րից, ներգ­րավ­վա­ծու­թյան ձևից, պետք է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա մաս­նակ­ցե­լու երկ­րի վե­րա­կան­գն­ման ո­լոր­տա­յին ծրագ­րե­րին որ­պես շի­նա­րար, գյու­ղա­ցի, բան­վոր, գիտ­նա­կան, զին­վո­րա­կան, մտա­վո­րա­կան։
Ինչ­պի­սի՞ քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան մի­ջա­վայր ենք մենք պատ­կե­րաց­նում, որ­տեղ հնա­րա­վոր կլի­նի վե­րը թվարկ­ված հա­մա­պե­տա­կան խն­դիր­նե­րի լու­ծու­մը: Ո­րո՞նք են այդ մի­ջա­վայ­րի կա­ռուց­ման սկզ­բունք­նե­րը:


Մենք պետք է ստեղ­ծենք տն­տե­սա­վար­ման հիբ­րի­դա­յին մո­դել, ո­րը չի մեր­ժի տն­տե­սա­վար­ման և ոչ մի ձև, ո­րը ոչ միայն թույլ կտա ու­նե­նալ ա­ռան­ձին-ա­ռան­ձին պե­տա­կան և մաս­նա­վոր հատ­ված­ներ, այլև կա­րող է միա­վո­րել կամ հա­մադ­րել տն­տե­սա­վար­ման այդ և այլ ձևե­րը միևնույն տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րում: Մենք պետք է ձևա­վո­րենք վս­տա­հե­լի, կան­խա­տե­սե­լի, գոր­ծըն­կե­րա­յին օ­րեն­սդ­րա­կան մի­ջա­վայր տն­տե­սա­կան դաշ­տի բո­լոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար՝ ան­կախ նրանց սե­փա­կա­նու­թյան ձևից: Պետք է ստեղ­ծենք կա­յուն, ճկուն և հա­սա­նե­լի ֆի­նան­սա­կան հա­մա­կարգ:
Մեր երկ­րի ներ­կա վի­ճա­կը մեծ ա­րա­գու­թյամբ փո­խե­լու հա­մար պետք է հս­կա­յա­կան տն­տե­սա­կան նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նա­ցում կյան­քի տար­բեր ո­լորտ­նե­րում և միա­ժա­մա­նակ: Դրանց հա­մար անհ­րա­ժեշտ են հս­կա­յա­կան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ: Դրանք ա­մե­նայն բծախ­նդ­րու­թյամբ պետք է ծախս­վեն տն­տե­սու­թյան ամ­բող­ջա­կան ճյու­ղեր ոտ­քի կանգ­նեց­նե­լու հա­մար:
Այդ­պի­սի մասշ­տա­բա­յին ծրագ­րեր կա­րող է և լիա­զոր­ված է ա­նե­լու միայն պե­տու­թյու­նը, և դրանք պետք է լի­նեն ճշգր­տո­րեն պլա­նա­վոր­ված ու կա­ռա­վա­րե­լի՝ սկզ­բից մինչև վերջ: ՈՒ­րեմն պե­տու­թյունն ին­քը պետք է դառ­նա դրանց լուծ­ման նա­խա­ձեռ­նո­ղը: Այդ նպա­տա­կով պե­տու­թյու­նը պետք է վե­րա­դարձ­նի այն լծակ­նե­րը, ո­րոնք նրան թույլ կտան լիո­վին վե­րահս­կել և ան­խա­փան կա­ռա­վա­րել իր կող­մից գե­նե­րաց­վող տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րը:


Եզ­րա­կա­ցու­թյունն այն է, որ տն­տե­սու­թյան բո­լոր ճյու­ղե­րում պետք է ստեղ­ծել ստ­վար պե­տա­կան սեկ­տոր: Այս նպա­տակն ա­ռա­վել քան հաս­կա­նա­լի է և հիմ­նա­վոր­ված. ու­նե­նա­լով հզոր պե­տա­կան տն­տե­սու­թյուն` մենք կա­րող ենք պե­տա­կան գան­ձա­րա­նի հա­մար ա­պա­հո­վել ա­ռա­վել մեծ ե­կա­մուտ­ներ, քան դա կա­րող է ա­նել հա­մար­ժեք մաս­նա­վոր տն­տե­սու­թյու­նը, և պարզ չէ, թե այդ­պի­սի մաս­նա­վոր տն­տե­սու­թյուն ու­նե­նա­լու հա­մար մեզ­նից քա­նի տա­րի կպա­հանջ­վի: Դա չա­փա­զանց կարևոր հան­գա­մանք է սկզբ­նա­կան է­տա­պում տն­տե­սու­թյան զար­գաց­ման անհ­րա­ժեշտ դի­նա­մի­կա ա­պա­հո­վե­լու տե­սան­կյու­նից:


Մյուս կող­մից պե­տու­թյունն իր տն­տե­սու­թյան մեջ կա­րող է ներդ­նել այն­պի­սի լծակ­ներ, ո­րոնք թույլ կտան հա­սա­րա­կա­կան ար­դյուն­քի հա­մե­մա­տա­բար ար­դար վե­րա­բաշ­խում ի­րա­կա­նաց­նել, նման անհ­րա­ժեշ­տու­թյուն ստեղ­ծե­լով նաև մաս­նա­վո­րի հա­մար: Սրանք չեն սահ­մա­նա­փա­կում մաս­նա­վոր տն­տե­սու­թյան, մաս­նա­վոր կա­պի­տա­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, հա­սա­րա­կա­կան տե­սան­կյու­նից, դարձ­նում են ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րին հա­մա­չափ:
Պե­տա­կան տն­տե­սու­թյան առ­կա­յու­թյու­նը ե­րաշ­խիք է նաև ի­րա­կան մր­ցակ­ցա­յին, ես կա­սեի՝ հա­մա­գոր­ծակ­ցա­յին տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րի հնա­րա­վո­րու­թյան:
Պե­տա­կան զս­պող, հա­կակշ­ռող, հա­մա­գոր­ծակ­ցա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա վե­րաց­նե­լու կա­պի­տա­լիս­տա­կան տն­տե­սու­թյան այն հիմ­նա­կան ա­րատ­նե­րը, ո­րոնք այ­սօր­վա փա­կու­ղա­յին վի­ճա­կի պատ­ճառն են:


Պե­տա­կան հզոր տն­տե­սա­կան հատ­վա­ծի առ­կա­յու­թյու­նը հնա­րա­վոր կդարձ­նի մաս­նա­վոր տն­տե­սու­թյան հա­մար հա­մե­մա­տա­բար ա­վե­լի նպաս­տա­վոր մի­ջա­վայ­րի ձևա­վո­րու­մը:
Կարևո­րա­գույն նպա­տակ է հան­րա­յին ար­դյուն­քի ստեղծ­ման ձևե­րի բազ­մա­զա­նու­թյու­նը, ին­չը թույլ կտա նպա­տա­կա­յին կա­ռա­վա­րել կա­պի­տա­լի շր­ջապ­տույ­տը, դրա կու­տակ­ման և տն­տե­սու­թյու­նից դուրս բե­րե­լու սպառ­նա­լիք­նե­րը, ա­պա­հո­վել ստեղծ­ված հա­վե­լյալ ար­ժե­քի բաշխ­ման հնա­րա­վո­րինս ար­դար մե­խա­նիզմ­նե­րի գոր­ծո­ղու­թյու­նը: Միայն այդ ճա­նա­պար­հով է հնա­րա­վոր շա­րու­նա­կա­բար թու­լաց­նել հա­սա­րա­կու­թյան բևե­ռա­ցու­մը, ձևա­վո­րել հա­մե­րաշխ հա­սա­րա­կու­թյուն:


Այս ա­մե­նի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վոր կա­րող է դառ­նալ, ե­թե վե­րա­կեն­դա­նաց­նենք պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, օժ­տենք անհ­րա­ժեշտ լիա­զո­րու­թյուն­նե­րով, պար­տա­վո­րու­թյուն­նե­րով և պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Պատ­կե­րա­վոր ա­սած՝ պատ­ռել է պետք նեո­լի­բե­րալ տն­տե­սա­վար­ման հա­մա­կար­գի կող­մից մեր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գին հագց­րած զս­պա­շա­պի­կը: Այդ զս­պա­շա­պի­կը մի կող­մից կաշ­կան­դում է մեր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, զր­կե­լով նրան պե­տա­կան, հա­սա­րա­կա­կան կյան­քի կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ժա­մա­նա­կին և հա­մա­պա­տաս­խան ար­ձա­գան­քե­լու կա­րո­ղու­թյու­նից, մյուս կող­մից՝ ա­զա­տում նրան այդ նույն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը «ան­ձամբ» ծրագ­րե­լու և կա­ռա­վա­րե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից: Մեր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը լիո­վին հար­մար­վել է ի­րե­րի այդ­պի­սի վի­ճա­կին, դար­ձել է ա­ներևա­կա­յե­լի թափ­թփ­ված ու դան­դաղ­կոտ և կորց­րել ոտ­քը գծից դուրս դնե­լու ցան­կու­թյունն ու կա­րո­ղու­թյու­նը:


Այդ կա­րո­ղու­թյունն ու ցան­կու­թյու­նը մեր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գին վե­րա­դարձ­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ և բա­վա­րար կլի­նի մի քա­նի հիմ­նա­րար օ­րենք­նե­րի ըն­դու­նու­մը, ո­րոնք նրան թույլ կտան և կպա­հան­ջեն ինք­նու­րույ­նա­բար ընտ­րել և գոր­ծադ­րել երկ­րի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան, հա­սա­րա­կա­կան կյան­քի կա­ռա­վար­ման մե­խա­նիզմ­նե­րը:
Անհ­րա­ժեշտ է կա­ռու­ցել այն­պի­սի քա­ղա­քա­կան հա­մա­կարգ, որ­տեղ կա­ռա­վար­ման ցան­կա­ցած օ­ղա­կում ո­րո­շում­նե­րի կա­յա­ցու­մը և դրանց ի­րա­կա­նա­ցու­մը կու­նե­նան անհ­րա­ժեշտ ա­րա­գու­թյու­նը, հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը, վե­րահս­կե­լիու­թյունն ու հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյու­նը, որ­տեղ լիա­զոր պե­տա­կան պաշ­տո­նյան՝ ու­նե­նա­լով գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ո­րո­շա­կի ա­զա­տու­թյուն, լիո­վին պա­տաս­խա­նա­տու կլի­նի իր կա­յաց­րած ո­րո­շում­նե­րի հա­մար:
Մի խոս­քով, որ­պես­զի կա­րո­ղա­նանք լու­ծել մեր կարևո­րա­գույն խն­դիր­նե­րը, մենք պետք է ստեղ­ծենք մեր ի­րա­կան տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րը և կա­ռա­վա­րենք մեր ի­րա­կան տն­տե­սու­թյու­նը՝ ի հա­կադ­րու­թյուն այն կեղծ տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րի, ո­րի մո­դե­րա­տո­րը ոչ թե հո­գում է մեր ա­ռա­ջըն­թա­ցի մա­սին, այլ իր իսկ կող­մից ստեղծ­ված քա­ղա­քա­կան, կեղծ շու­կա­յա­կան բազ­մա­թիվ գոր­ծիք­նե­րի ան­թա­քույց գոր­ծադր­մամբ հար­կադ­րում է մեզ մնալ թույլ, կա­խյալ, ան­հե­ռան­կար:


Թե ինչ­պի­սի տն­տե­սա­կան ծրագ­րեր կա­րող են գոր­ծարկ­վել որ­պես ո­լոր­տա­յին հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման ճա­նա­պարհ­ներ, դրանք նույն­պես կներ­կա­յաց­նենք: Այժմ նշենք միայն, որ այդ ծրագ­րե­րի գոր­ծարկ­մամբ ար­դեն մենք ան­մի­ջա­պես փո­փո­խու­թյուն­ներ կզ­գանք մեր կյան­քում, և դրանք կլի­նեն հու­սադ­րող, ոգևո­րող փո­փո­խու­թյուն­ներ: Մի քա­նի տա­րում մենք կա­րող ենք ան­ճա­նա­չե­լիո­րեն փո­խել մեր եր­կի­րը, վե­րաց­նել ա­նո­րո­շու­թյունն ու հու­սա­հա­տու­թյու­նը, վերջ տալ ար­տա­գաղ­թին, մարդ­կանց ա­պա­հո­վել աշ­խա­տան­քով ու ապ­րուս­տի մի­ջո­ցով:
Հինգ տար­վա ըն­թաց­քում հնա­րա­վոր կլի­նի 2 ան­գամ ա­վե­լաց­նել ՀՆԱ-ն, իսկ տասը տար­վա ըն­թաց­քում կա­րող ենք ու­նե­նալ այ­սօր­վա ՀՆԱ-ի հն­գա­պա­տի­կը: Այդ տասը տա­րի­նե­րի ըն­թաց­քում հնա­րա­վոր կլի­նի լիո­վին լու­ծել վերևում թվարկ­ված հիմ­նախն­դիր­նե­րից շա­տե­րը, ամ­բող­ջու­թյամբ պե­տա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին դարձ­նել բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նը, կր­թու­թյու­նը: Կա­րող ենք սկիզ­բը դնել երկ­րորդ մաս­սա­յա­կան ներ­գաղ­թի, սա­կայն բո­լո­րո­վին այլ շար­ժա­ռիթ­նե­րով, այլ բո­վան­դա­կու­թյամբ և ար­դյուն­քով:


Կար­ծիք կա­րող է լի­նել, որ ծրագ­րե­րը հա­վակ­նոտ են, և որ այդ­պի­սիք ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու նե­րուժ մենք չու­նենք (ֆի­նան­սա­կան, մարդ­կա­յին, նյու­թա­կան):
Մեր կար­ծի­քով՝ ոչ հա­վակ­նոտ, իր հիմ­նա­կան տեն­դենց­նե­րում չպ­լա­նա­վոր­ված, չկա­ռա­վար­վող, շար­քա­յին ծրագ­րե­րով մենք որ­պես պե­տու­թյուն և ժո­ղո­վուրդ ոչ միայն ոտ­քի կանգ­նե­լու, այլև մեր պե­տա­կա­նու­թյու­նը նույ­նիսկ պա­հե­լու հնա­րա­վո­րու­թյուն չենք ու­նե­նա­լու:
Մեր եր­կիրն այ­սօր գտն­վում է գրե­թե նույն մա­կար­դա­կի վրա, ինչ մա­կար­դա­կի էր նա­խա­խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նը: Մենք ա­վե­րել ենք մեր ողջ խոր­հր­դա­յին ժա­ռան­գու­թյու­նը և ներ­կա պայ­ման­նե­րում, ներ­կա պա­հանջ­նե­րով և դրան հա­մա­զոր պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու հա­մար պար­տա­վոր ենք գնա­լու մասշ­տա­բա­յին ծրագ­րե­րի ճա­նա­պար­հով: Միայն այս ճա­նա­պարհն է, որ հնա­րա­վոր կդարձ­նի մեր կեն­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը զու­գա­հեռ ձևա­վո­րել ժա­մա­նա­կա­կից, ու­զում էի ա­սել՝ գեր­ժա­մա­նա­կա­կից, պե­տա­կան հա­մա­կարգ, ո­րը մի քա­նի քայլ ա­ռաջ կլի­նի սպաս­վող մար­տահ­րա­վեր­նե­րից և դրանք կլու­ծի ա­ռանց գե­րա­գույն ճի­գե­րի, ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քա­յին ռե­ժի­մով: Իսկ նե­րու­ժի վե­րա­բե­րյալ մենք կաս­կած չու­նենք:


Սպառ­նա­լիքն այլ տե­ղում է: Սպառ­նա­լիքն այն կեղծ աշ­խարհն է, այն զու­գա­հեռ «ի­րա­կա­նու­թյու­նը», որն ա­մեն օր թափ­վում է մեր գլ­խին մա­մու­լով, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, ցան­ցե­րով: Այն խցա­նում է մեր ճա­նա­չե­լու, հաս­կա­նա­լու, մտա­ծե­լու կա­րո­ղու­թյուն­նե­րը: Ա­ռա­ջա­նում է կեղծ մտա­ծո­ղու­թյուն իր ար­ժեք­նե­րով և աս­տի­ճա­նա­բար դառ­նում է տի­րա­պե­տող ներ­կա­յաց­ման, ինք­նա­ներ­կա­յաց­ման բո­լոր հար­թակ­նե­րում: Մեր բո­լոր պա­հանջ­նե­րը, մտա­հո­գու­թյուն­ներն ու խն­դիր­նե­րը մղ­վում են երկ­րորդ, եր­րորդ, չոր­րորդ պլան:
Սրանք սպա­ռո­ղա­կան մշա­կույ­թի ծա­ղիկ­ներն են, և սրանց նպա­տակն է մար­դուն զր­կել կարևոր խն­դիր­նե­րի մա­սին մտա­ծե­լու, ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից տար­բե­րե­լու կա­րո­ղու­թյու­նից:
Մենք այդ հոր­ձա­նու­տում ենք, և մեր պե­տա­կան-հա­սա­րա­կա­կան փխ­րուն կա­ռուց­ված­քը եր­կար չի դի­մա­նա: Սա է սպառ­նա­լի­քը:
Խնդ­րում ենք մտա­ծել այս ա­մե­նի վե­րա­բե­րյալ: Խնդ­րում ենք լր­ջո­րեն մտա­ծել: Ոչ միայն որ­պես շա­հա­ռու, այլև որ­պես պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­ցի: Ձեր ո­րո­շու­մից է կախ­ված, թե որ­տեղ կլի­նի մեր հա­ջորդ հան­գր­վա­նը:

Վահ­րամ ԲԱ­ՅԱ­ԴՅԱՆ
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao