Բրեն­դը պետք է պա­հել

Բրեն­դը պետք է պա­հել
12.11.2019 | 01:53

«Հայ­ֆիլմ» նա­խա­ձեռ­նու­թյու­նը դար­ձել է «Հայ կի­նո­յի վե­րած­նունդ» ՀԿ: Նպա­տակն ու պա­հանջ­նե­րը նույնն են: ՀԿ-ի նա­խա­գահ Հայկ Բա­բա­յանն ա­սաց, որ ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյա­նին ա­ռա­ջար­կել են փո­խել «Հայ­ֆիլ­մի» կար­գա­վի­ճա­կը` պետ­գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեից տե­ղա­փո­խել ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն, ի­րա­կա­նաց­նել կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ, կոնկ­րետ հաս­տիք­ներ տալ, որ ա­մեն մե­կը զբաղ­վի կոնկ­րետ բաժ­նի զար­գաց­մամբ՝ մար­քե­թինգ, կր­թու­թյուն, կի­նոար­տադ­րու­թյուն, ստեղ­ծել սցե­նա­րիստ­նե­րի, կաս­կա­դյոր­նե­րի, պրո­դյուս­երնե­րի դպ­րոց: «Նո­րից պետք է «Հայ­ֆիլ­մի» լո­գոն տե­ղադ­րել պա­տի վրա, որ «Հայ­ֆիլմ» մտ­նե­լիս չմ­տա­ծեն, թե գտն­վում են լամ­պե­րի պա­հես­տում կամ կա­հույ­քի ցե­խում: Չենք ա­սում, թե խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի նման պետք է ֆիլ­մեր ար­տադ­րի, բայց բրեն­դը պետք է պա­հել ա­մեն գնով»,- ըն­դգ­ծեց Հայկ Բա­բա­յա­նը:


ՈՒ­նեն նաև սո­ցիա­լա­կան ծրագ­րեր. կա­ռա­վա­րու­թյանն ա­ռա­ջար­կե­լու են ԵԹԿ­ՊԻ-ի միա­կող­մա­նի կամ երկ­կող­մա­նի ծնո­ղա­զուրկ ու­սա­նող­նե­րին, ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին «Հայ­ֆիլ­մի» ռեկ­վի­զի­տոր­նե­րից, տա­րած­քից, տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից 30 տո­կոս զեղ­չով օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել: «Հայ­ֆիլ­մը» ըն­կալ­վում է որ­պես գույք: Սա նշա­նա­կում է, որ մենք այ­սօր կանգ­նած ենք մշա­կու­թա­յին գե­րեզ­մա­նի ա­ռաջ, պե­տու­թյու­նը պետք է քայ­լեր ձեռ­նար­կի, որ հայ­կա­կան կի­նոար­տադ­րու­թյու­նը սկ­սի տե­ղից շար­ժել»,- հա­վե­լեց ՀԿ-ի փոխ­նա­խա­գահ Հայկ Զա­քա­րյա­նը:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao