Գոր­ծող կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րը և բույ­սե­րի գե­նո­մի խմ­բագ­րու­մը

Գոր­ծող կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րը և բույ­սե­րի գե­նո­մի խմ­բագ­րու­մը
17.12.2019 | 01:42
Մի­ջատ­նե­րով տե­ղա­փոխ­վող վի­րուս­նե­րի օգ­նու­թյամբ բույ­սե­րի գե­նո­մի խմ­բագ­րու­մը չա­փա­զանց վտան­գա­վոր է: Բա­ցի այդ, ըստ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ի, ԱՄՆ-ը ժան­տախ­տի բակ­տե­րիա­նե­րով գի­տա­փոր­ձեր է կա­տա­րում՝ հա­կա­բիո­տիկ­նե­րին դի­մաց­կուն կեն­սա­բա­նա­կան զենք ստեղ­ծե­լու հա­մար:
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյան մի շարք հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րից ոչ հե­ռու բա­ցել է տաս­նյակ կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ, ո­րոնք, ըստ ռու­սաս­տան­ցի մի շարք մաս­նա­գետ­նե­րի ու մեկ­նա­բան­նե­րի, նաև գե­նե­տի­կա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ են, այ­սինքն` այն­տեղ կա­տար­վում են գե­նե­տի­կա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, մի­գու­ցե նաև` փոր­ձեր, փոր­ձար­կում­ներ: Ի՞նչ են թաքց­նում այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րը…
Հի­շեց­նենք, որ այս թե­մա­յին նախ­կի­նում անդ­րա­դար­ձել ենք նաև մեր «Ին­չու՞ է ան­հան­գս­տա­ցած Ռու­սաս­տա­նը» հրա­պա­րակ­մամբ:
Ռու­սաս­տա­նում հատ­կա­պես ան­հան­գս­տա­ցած են Վրաս­տա­նում գոր­ծող ա­մե­րի­կյան կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յով (Ռի­չարդ Լու­գա­րի հան­րա­յին ա­ռող­ջու­թյան հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյամբ), թեև քա­նիցս հրա­պա­րա­կավ ան­հան­գս­տու­թյուն են հայտ­նել նաև այլ հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, այդ թվում նաև Հա­յաս­տա­նում գտն­վող կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յի առն­չու­թյամբ:
Ռի­չարդ Լու­գա­րի հան­րա­յին ա­ռող­ջու­թյան հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նը բաց­վել է 2011 թ. Թբի­լի­սիի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի հարևա­նու­թյամբ, Ա­լեք­սեևկա գյու­ղում, ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րով: Կենտ­րո­նը, ըստ պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­ված նպա­տա­կի, զբաղ­վում է կեն­սա­բա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյամբ: Վրաս­տա­նի պե­տա­կան անվ­տան­գու­թյան նախ­կին նա­խա­րար Ի­գոր Գիոր­գա­ձեն 2018 թ. վեր­ջին հայ­տա­րա­րել էր, որ ին­քը փաս­տաթղ­թեր ու­նի, ո­րոնք հաս­տա­տում են, որ հե­տա­զո­տա­կան կենտ­րոնն ի­րա­կա­նաց­րել է վտան­գա­վոր փոր­ձեր:
«Lenta.ru»-ի տե­ղե­կաց­մամբ, այս տար­վա նո­յեմ­բե­րին Ռու­սաս­տա­նի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Նի­կո­լայ Պատ­րուշևը գրել է մի ցու­ցակ, ո­րում ներ­կա­յաց­ված են Ռու­սաս­տա­նի անվ­տան­գու­թյան հիմ­նա­կան սպառ­նա­լիք­նե­րը: Կե­տե­րից մե­կը վե­րա­բե­րում է ար­տա­քին ու­ժե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող «Միաս­նա­կան հու­մա­նի­տար տա­րած­քի ոչն­չաց­ման և ժո­ղո­վուրդ­նե­րի տա­րան­ջատ­ման» քա­ղա­քա­կա­նու­թյա­նը` կապ­ված ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հետ, ինչ­պես նաև այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ան­դամ պե­տու­թյուն­նե­րի տա­րածք­նե­րում ԱՄՆ-ի կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի ստեղծ­մա­նը:
Ըստ ռու­սաս­տան­ցի մեկ­նա­բան­նե­րի, Պեն­տա­գո­նի ջան­քե­րով ստեղծ­ված այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րում ու­սում­նա­սիր­վում են վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րը և ստեղծ­վում են կեն­սա­բա­նա­կան զեն­քեր: Այս տար­վա հուն­վա­րին ՌԴ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րը հա­վաս­տել է, որ Միա­ցյալ Նա­հանգ­ներն ամ­բողջ աշ­խար­հում շա­հա­գործ­ման է հանձ­նել ա­վե­լի քան 200 կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա, և դրան­ցից տե­ղա­կայ­ված են նաև Ադր­բե­ջա­նում, Հա­յաս­տա­նում, Վրաս­տա­նում, Ղա­զախս­տա­նում, Մոլ­դո­վա­յում, ՈՒզ­բեկս­տա­նում և ՈՒկ­րաի­նա­յում:
Նման դիր­քո­րո­շում ու­նի նաև Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը:
«Մաս­նա­վո­րա­պես, խոս­քը ԱՄՆ-ի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մա­սին է` օ­դում վա­րակ­ված մի­ջատ­նե­րի (որ­պես հատ­կա­պես վտան­գա­վոր ին­ֆեկ­ցիոն ա­գենտ­նե­րի ա­ռաք­ման մի­ջոց) տա­րած­ման հա­մար ա­նօ­դա­չու թռ­չող սար­քի, մարդ­կանց վա­րակ­ման նպա­տա­կով թեթև և հրաձ­գա­յին զեն­քի հա­մար կեն­սա­բա­նա­կան բա­ղադ­րու­թյամբ պար­կուճ­նե­րով տար­բեր տե­սա­կի զի­նամ­թեր­քի ստեղծ­ման նպա­տա­կով, ինչ­պես նաև գի­տա­փոր­ձե­րի մա­սին` ժան­տախ­տի բակ­տե­րիա­նե­րի հետ, ո­րոնք ու­նակ են ստեղ­ծե­լու գո­յու­թյուն ու­նե­ցող բո­լոր տե­սա­կի հա­կա­բիո­տիկ­նե­րից պաշտ­պա­նող կեն­սա­թա­ղանթ­ներ»,- ըստ «Lenta.ru»-ի, ա­մե­րի­կյան կեն­սա­բա­նա­կան զեն­քի վտանգ­նե­րի մա­սին ա­սել է ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը:
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյան ներ­քո է գտն­վում պաշտ­պա­նա­կան հե­ռան­կա­րա­յին հե­տա­զո­տա­կան ծրագ­րե­րի գոր­ծա­կա­լու­թյու­նը (Defense Advanced Research Projects Agency, հա­կիրճ` DARPA)` կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը զբաղ­վում է պաշտ­պա­նա­կան ո­լոր­տում ա­ռա­վել ժա­մա­նա­կա­կից ու բազ­մա­խոս­տում տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­րոն­մամբ, մշակ­մամբ ու ներ­դր­մամբ, պա­տաս­խա­նա­տու է պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջա­դեմ հե­տա­զո­տա­կան ծրագ­րե­րի նա­խագ­ծի գոր­ծա­կա­լու­թյան կամ DARPA կազ­մա­կեր­պու­թյան հա­մար, ո­րը փնտ­րում է, զար­գաց­նում և ի­րա­կա­նաց­նում է ռազ­մա­կան ո­լոր­տում ա­մե­նաա­ռա­ջա­դեմ և խոս­տում­նա­լից տեխ­նո­լո­գիա­նե­րը: Դա հենց այն է, ին­չը պա­տաս­խա­նա­տու է, ռու­սա­կան ա­վան­դույթ­նե­րով, «նմա­նա­կը չու­նե­ցող» և «բե­կում­նա­յին» մշա­կում­նե­րի հա­մար:
DARPA-ի հիմ­նա­կան աշ­խա­տան­քը կա­ռուց­ված է մի քա­նի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի շուրջ, ո­րոնց թվում, այս դեպ­քում, հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում կեն­սա­բա­նա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի բա­ժան­մուն­քը:
Այս ստո­րա­բա­ժա­նու­մը լուծ­ման են­թա­կա բազ­մա­թիվ ա­ռա­ջադ­րանք­նե­րի շար­քում զբաղ­վում է կեն­սա­բա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րից հե­ռան­կա­րա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մշակ­մամբ: Նախ և ա­ռաջ ՝ ու­ժե­ղաց­նե­լու մար­դու ի­մու­նա­յին հա­մա­կար­գը, ին­չը թույլ է տա­լիս ակ­տի­վաց­նել հա­կա­մար­մին­նե­րի ար­տադ­րու­թյու­նը, և ի­րա­կա­նաց­նել գե­նո­մը խմ­բագ­րե­լու փոր­ձե­րի կեն­սա­քի­միա­կան ար­գե­լա­փա­կում: Պաշտ­պա­նա­կան այդ­պի­սի մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, ըստ նրանց պատ­րաստ­վա­ծու­թյան, ծրագր­վում է մինչև կեն­սա­բա­նա­կան հար­ձա­կու­մը:
Պեն­տա­գո­նում խոս­տո­վա­նում են, որ այդ­պի­սի տեխ­նո­լո­գիա­ներն ու­նեն եր­կա­կի նշա­նա­կու­թյուն, բայց հա­վե­լում են, որ խոս­քը, նախ և ա­ռաջ, մար­դու ա­ռող­ջու­թյան պաշտ­պան­ման ու վե­րա­կան­գն­ման, և ոչ թե դրա նույ­նիսկ ոչ նշա­նա­կա­լի փո­փո­խու­թյան մա­սին է:
DARPA-ի ա­ռաջ­նա­յին ծրագ­րե­րից մե­կը նվիր­ված է չա­փա­զանց կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում, օ­րի­նակ՝ ե­րեք շա­բա­թում, պատ­վաս­տա­նյու­թե­րի ար­տադ­րու­թյան մե­թոդ ստեղ­ծե­լուն: Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը վս­տահ է, որ ա­պա­գա հա­կա­մար­տու­թյուն­նե­րը կնե­րա­ռեն ներ­կա­յումս գո­յու­թյուն ու­նե­ցող դե­ղե­րի ազ­դե­ցու­թյա­նը չեն­թարկ­վող բակ­տե­րիա­նե­րի և վի­րուս­նե­րի շտամ­ներ, ո­րոնք ան­հայտ են ժա­մա­նա­կա­կից գի­տու­թյա­նը, և ո­րոնք ձեռք են բեր­վում ար­հես­տա­կան պայ­ման­նե­րում: Պատ­վաս­տա­նյու­թե­րի ա­րագ զար­գաց­ման հա­մար ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րը ցան­կա­նում են ձեռք բե­րել բնու­թյան մեջ հան­դի­պող և, որ­քան հնա­րա­վոր է, մե­ծա­թիվ միկ­րոօր­գա­նիզմ­նե­րի նմուշ­ներ, և դրանց նշա­նա­կա­լի մա­կար­դա­կի հա­վաք­մամբ էլ զբաղ­վում են ողջ մո­լո­րա­կի վրա սփռ­ված ա­մե­րի­կյան ռազ­մա­կան կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րը:
Ռու­սաս­տանն ան­հան­գս­տա­ցած է նաև այն ա­ռու­մով, որ չու­նի բա­վա­րար ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ` կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի մի­ջազ­գա­յին սե­փա­կան ցան­ցի ծա­վալ­ման, ի­րա­վի­ճա­կի բա­վա­րար հս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու և հնա­րա­վոր սպառ­նա­լիք­նե­րին հա­մար­ժեք ար­ձա­գան­քե­լու հա­մար:
Հարկ է նշել, որ Պեն­տա­գո­նի հո­վա­նու ներ­քո ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը եր­բեմն ա­ռա­ջաց­նում են բա­վա­կա­նին ո­րո­շա­կի մտա­հո­գու­թյուն­ներ: Նախ և ա­ռաջ, խոս­քը DARPA-ի ի­րա­կա­նաց­րած «Մի­ջատ­նե­րի դաշ­նա­կից­ներ» ծրագ­րի մա­սին է, ո­րին գեր­մա­նա­ցի և ֆրան­սիա­ցի գիտ­նա­կան­նե­րը փաս­տա­ցի մե­ղադ­րել են «Բակ­տե­րիո­լո­գիա­կան (կեն­սա­բա­նա­կան) և թու­նա­վոր զեն­քե­րի մշակ­ման, ար­տադ­րու­թյան, պա­շար­նե­րի կու­տակ­ման ար­գել­ման ու դրանց ոչն­չաց­ման մա­սին կոն­վեն­ցիա­յի» պո­տեն­ցիալ խախտ­ման հա­մար:
Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, նա­խա­գի­ծը, ո­րը են­թադ­րա­բար նե­րա­ռում է գե­նի հո­րի­զո­նա­կան փո­խանց­ման ակ­տիվ կի­րա­ռում` բույ­սե­րի գե­նո­մի խմ­բագ­րում մի­ջատ­նե­րով տե­ղա­փոխ­վող վի­րուս­նե­րի օգ­նու­թյամբ, չա­փա­զանց վտան­գա­վոր է և չի ար­դա­րաց­նում հայ­տա­րար­ված նպա­տակ­նե­րը:
Ըստ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան, ԱՄՆ-ն աշ­խա­տում է բո­լոր տե­սա­կի հա­կա­բիո­տիկ­նե­րի հան­դեպ կա­յուն, դի­մաց­կուն կեն­սա­բա­նա­կան զենք ստեղ­ծե­լու վրա: Այս մա­սին Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ին հղում կա­տա­րե­լով, այս տար­վա սեպ­տեմ­բե­րին տե­ղե­կաց­րեց ՏԱՍՍ գոր­ծա­կա­լու­թյու­նը: Ինչ­պես նշել են ՌԴ ԱԳՆ-ոմ, նմա­նաբ­նույթ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են անց­կաց­վում աշ­խար­հի տար­բեր մա­սե­րում, նե­րա­ռյալ` Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րին մոտ: Նշ­վում էր նաև, որ ԱՄՆ-ը ժան­տախ­տի բակ­տե­րիա­նե­րով գի­տա­փոր­ձեր է կա­տա­րում՝ հա­կա­բիո­տիկ­նե­րին դի­մաց­կուն կեն­սա­բա­նա­կան զենք ստեղ­ծե­լու հա­մար:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ