«Յու­վեն» էլ է մեկ քա­ռոր­դում

«Յու­վեն» էլ է մեկ քա­ռոր­դում
17.01.2020 | 01:23
Ի­տա­լիա­յի գա­վա­թի մեկ ու­թե­րոր­դի շր­ջա­նա­կում «Յու­վեն­տու­սը» մր­ցել է «ՈՒ­դի­նե­զեի» հետ ու հա­մո­զիչ հաղ­թա­նակ տա­րել չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ՝ դուրս գա­լով քա­ռորդ եզ­րա­փա­կիչ: Դուբ­լով ա­ռանձ­նա­ցել է Պաու­լո Դի­բա­լան, մե­կա­կան գոլ են հե­ղի­նա­կել Գոն­սա­լո Ի­գուաինն ու Դուգ­լաս Կոս­տան: Հան­դի­պու­մը բաց է թո­ղել Քրիշ­տի­նաու Ռո­նալ­դուն, ով կր­կին վե­րա­կանգ­նել է նշա­նա­ռու­թյունն ու ար­դեն իսկ դար­ձել ի­նը գո­լի հե­ղի­նակ՝ ռմ­բար­կու­նե­րի ցու­ցա­կում դուրս գա­լով երկ­րորդ հո­րի­զո­նա­կան:
Այս­տեղ հարկ հա­մա­րենք հի­շել պոր­տու­գա­լա­ցու կա­պակ­ցու­թյամբ դի­տար­կու­մը, որ օ­րերս ա­րել է «ծեր սի­նյո­րա­յի» գլ­խա­վոր մար­զիչ Մաու­րի­ցիո Սա­րին, ինչն ա­նուղ­ղա­կիո­րեն գա­լիս է վկա­յե­լու, որ ի­րա­կան հիմ­քեր ու­նեին խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե ժա­մա­նա­կին սև կա­տու էր ան­ցել մարզ­չի ու ֆուտ­բո­լիս­տի միջև և որ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը կար­ծես թե հարթ­ված են: Տե­սեք թե ինչ է ա­սում ի­տա­լա­ցի մաս­նա­գե­տը. «Ես կցան­կա­նա­յի օգ­նել Քրիշ­տիա­նուին, որ նվա­ճի վե­ցե­րորդ «Ոս­կե գն­դա­կը»: Այն գա­ղա­փա­րը, որ ինչ-որ մե­կը ա­վե­լի շատ «Ոս­կե գն­դակ» է նվա­ճել, ա­վե­լի քան նյար­դայ­նաց­նում է: Ես մտա­ծում եմ, թե ինչ­պես օգ­նեմ նրան: Սա է իմ նպա­տա­կը և թի­մի նպա­տա­կը»:
Հե­տաքր­քիր է, որ սրա­նից օ­րեր ա­ռաջ Սա­րին խնդ­րին ևս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նա­լու ա­ռի­թը բաց չէր թո­ղել՝ ա­սե­լով, որ «Ռո­նալ­դուի հետ ա­մեն ինչ կար­գին է։ Նա լու­ծել է ա­ռող­ջու­թյան հետ կապ­ված իր բո­լոր ոչ մեծ խն­դիր­ներն ու հի­մա գտն­վում է ար­տա­կարգ մար­զա­վի­ճա­կում։ Թվե­րը խո­սում են այդ մա­սին։ «Ռո­մա­յի» դեմ խա­ղում Քրիշ­տիա­նուն 11000 մետ­րը վա­զել է ժա­մում 22 կմ ա­րա­գու­թյամբ»:
Դառ­նա­լով գա­վա­թա­յին մյուս հան­դի­պում­նե­րին, ա­սենք, որ մեկ քա­ռոր­դում են ար­դեն «Մի­լա­նը», «Ֆիո­րեն­տի­նան», «Նա­պո­լին», «Լա­ցիոն», «Ին­տե­րը»:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ