«Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել»

«Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել  ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել»
21.02.2020 | 01:57
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը գե­ղան­կա­րիչ ԿԱՄ­ՍԱՐՆ է (ԿԱ­ՄՈ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ): Զրույ­ցի ա­ռանց­քում նկար­չի ար­վես­տա­նոցն է, դր­սի ու ներ­սի աշ­խար­հը, ար­վես­տի ուժն ու մեզ շր­ջա­պա­տող աշ­խար­հը:
-Մեր նա­խորդ զրույ­ցը ե­րեք տա­րի ա­ռաջ էր: Այս ըն­թաց­քում ի՞նչն է փոխ­վել:
-Ա­վե­լի շատ եմ ար­վես­տա­նո­ցում լի­նում: Ե­թե նույ­նիսկ շատ չեմ նկա­րում, միևնույն է, ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թաց­քի մեջ եմ:
-Այ­սինքն՝ ա­վե­լի շատ ար­վես­տա­նո­ցում եք լի­նում, քան տա՞­նը:
-Ա­յո, ի­րա­կա­նում հենց այդ­պես է: Ար­վես­տա­նո­ցը տան վերևի հար­կում է, բայց մեծ մա­սամբ ար­վես­տա­նո­ցում եմ: Նաև դա­սա­վան­դում եմ գե­ղար­վես­տի դպ­րո­ցում:
-Մեր նա­խորդ հար­ցազ­րույ­ցում ա­սել էիք. «Գույ­նը գե­ղան­կար­չի հա­մար և՛ տրա­մադ­րու­թյուն է, և՛ հո­գե­վի­ճակ: Հե­տաքր­քիր հո­գե­բա­նա­կան վի­ճակ հի­շե­ցի. բա­նա­կից զո­րացր­վե­լուց (1982 թ.) հե­տո ա­միս­ներ շա­րու­նակ վառ գույ­նե­րով չէի կա­րո­ղա­նում նկա­րել»: Այս ըն­թաց­քում ի՞նչ գույ­նե­րով էիք նկա­րում:
-Հի­մա շատ ա­զատ եմ, բո­լոր գույ­ներն օգ­տա­գոր­ծում եմ: Դր­սից ու ներ­սից ստաց­ված զգա­ցո­ղու­թյուն­նե­րը փոր­ձում եմ վե­րա­ցարկ­ված ձևով ներ­կա­յաց­նել: Դրանք այ­սօր­վա իմ ապ­րում­ներն են, զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք առ­նչ­վում են մեր ժա­մա­նա­կին: Ես ապ­րում եմ Հա­յաս­տա­նում, այս ի­րա­կա­նու­թյան մեջ, որն ինչ-որ ձևով, ու­զեմ, թե չու­զեմ, ար­տա­ցոլ­վում է իմ կտավ­նե­րում:
-Մի նկա­րից մի քա­նի­սը նկա­րելն ըն­դուն­վա՞ծ է՝ միան­ման կամ մի քիչ փոխ­ված:
-Կա­րող են մի քիչ տար­բեր լի­նել, իսկ նույն հե­ղի­նա­կա­յին կա­տար­մամբ մի քա­նի աշ­խա­տան­քը պետք է հա­մա­րա­կալ­վի, նշ­վի՝ ո­րե­րորդն է:
-Դժ­վար չէ՞ նույ­նու­թյամբ նկա­րե­լը:
-Ո­րոշ նկա­րիչ­ներ ա­նում են: Ես էս­քիզ ու­նեմ, որ հա­ջող­ված եմ հա­մա­րում, բայց մեծ կտա­վի վրա նույ­նու­թյամբ փո­խադ­րե­լիս այլ բան է ստաց­վում: Ան­գամ ար­տան­կար դժ­վա­րու­թյամբ եմ ա­նում, կաշ­կանդ­վում եմ...
-Վե­րա­ցա­կան նկար­նե­րը վեր­նագ­րու՞մ եք, որ ա­սե­լի­քը տեղ հաս­նի:
-Փոր­ձում ես նկա­րել այն, ինչ մտա­ծել ես, բայց եր­բեմն նկա­րե­լիս կամ վերջ­նար­դյուն­քում ինչ-որ բան փոխ­վում է: Կա­րող է մի բան սկ­սես, ու­րիշ բան դառ­նա: Վեր­նագ­րում եմ, բայց այն­պես, որ վեր­նա­գի­րը պար­տադ­րող չլի­նի, դի­տողն իր ա­զա­տու­թյու­նը չկորց­նի:
-88-ի շարժ­մա­նը, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին վե­րա­բե­րող աշ­խա­տանք­ներ ու­նեք՝ «Հա­յաս­տան 88» (1988 թ.), «Գո­յա­պայ­քար» (1992 թ.), «Հուն­վար 94» (1994 թ.), «1988» (1994 թ.), «Տագ­նապ» (2016 թ.): Մաս­նակ­ցե՞լ եք շարժ­մա­նը:
-Ե­ղեգ­նա­ձո­րում 88-ին ինք­նա­բուխ խառն­վե­ցի շարժ­մա­նը: Երբ Երևա­նում, Ար­ցա­խում ցույ­ցեր էին, փոքր քա­ղաք­նե­րում իշ­խա­նա­վոր­նե­րը փոր­ձում էին ինչ-որ մարդ­կանց օգ­տա­գոր­ծել՝ շարժ­ման ըն­թաց­քը կա­ռա­վա­րե­լու հա­մար: Ե­ղեգ­նա­ձո­րում ան­կախ հան­րա­հա­վա­քի ա­ռա­ջին կազ­մա­կեր­պի­չը ես եմ ե­ղել: Երբ շար­ժու­մը վե­րած­վեց կու­սակ­ցու­թյան, հե­ռու մնա­ցի այդ ա­մե­նից, բայց ոչ միան­գա­մից. ժո­ղո­վուր­դը դրա­կան էր վե­րա­բեր­վում մեզ ու միան­գա­մից դուրս գա­լը նշա­նա­կում էր ժո­ղովր­դին ա­նո­րո­շու­թյան մեջ թող­նել: Ե­րեք տա­րուց ա­վե­լի այդ գոր­ծըն­թաց­նե­րի մեջ եմ ե­ղել:
-Այ­սինքն՝ այն ժա­մա­նակ մտա­վո­րա­կա­նը ա­ռաջ­նոր­դի դեր էր կա­տա­րում, շա­հում ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, հա­մակ­րան­քը: Հի­մա նույ­նը չենք կա­րող ա­սել: Ի՞նչն է փոխ­վել:
-Երբ ներ­քին ա­րյան կան­չով ես մտ­նում նման «խա­ղի» մեջ, ժո­ղովր­դի վս­տա­հու­թյա­նը, հա­մակ­րան­քին ար­ժա­նա­նա­լու խն­դիր չես դնում քո առջև: Պատ­կե­րաց­րեք ժա­մա­նա­կաշր­ջա­նի ի­մաս­տով. 80-ա­կան­նե­րի վեր­ջին կու­սակ­ցու­թյուն­ներ գո­յու­թյուն չու­նեին, հի­մա կան կու­սակ­ցու­թյուն­ներ, քա­ղա­քա­կան շար­ժում­ներ, խմ­բա­վո­րում­ներ, դաշ­տը, ի վեր­ջո, ի­րենցն է: Բայց կան մտա­վո­րա­կան­ներ, ար­վես­տա­գետ­ներ, որ հրա­շա­լի վեր­լու­ծում են հա­սա­րա­կա­կան- քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյուն­նե­րը:
-90-ա­կան­նե­րից հե­տո Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում ի՞նչ բե­կում­ներ ե­ղան:
-Դե, մինչև 90-ա­կան թվա­կան­ներն էլ մեծ հե­տաք­րք­րու­թյամբ կար­դում էի և ու­սում­նա­սի­րում հայ­կա­կան բարձ­րա­վան­դա­կում ստեղծ­ված ժայ­ռա­պատ­կեր­նե­րի մա­սին հրա­պա­րակ­ված նյու­թե­րը: 92-ից սկ­սե­ցի ժայ­ռա­պատ­կե­րա­յին գծան­կար­նե­րը, խոր­հր­դա­նի­շե­րը օգ­տա­գոր­ծել գե­ղան­կար­չու­թյան մեջ: Պետք է ա­սեմ, որ այդ տա­րի­նե­րին ժայ­ռա­պատ­կե­րա­յին խոր­հր­դա­նի­շե­րի նկատ­մամբ ար­վես­տա­գետ­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը այդ­քան մեծ չէր, ա­ռա­վել ևս գե­ղան­կար­չու­թյան մեջ չեմ հի­շում, որ որևէ մե­կը օգ­տա­գոր­ծած լի­ներ: Հե­տա­գա­յում դա տա­րած­վեց... Վեր­ջին տա­րի­նե­րին այդ պատ­կեր­նե­րը ա­ռա­վել շատ օգ­տա­գոր­ծում են նաև կի­րա­ռա­կան ար­վես­տի մեջ: Երբ ա­վե­լի տա­րած­վե­ցին այդ դրսևո­րում­նե­րը, ես թո­ղե­ցի դա:
Ո­րոշ ժա­մա­նակ ստեղ­ծա­գոր­ծա­կան դա­դար ու­նե­ցա. ղե­կա­վա­րում էի Ե­ղեգ­նա­ձո­րի երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը և շուրջ տա­սը տա­րի ընդ­հան­րա­պես չէի նկա­րում: Երբ նո­րից վե­րա­դար­ձա ար­վես­տա­նոց, նկա­րե­լու այդ տե­սակն ան­ցած փուլ էր ինձ հա­մար, փոր­ձե­ցի նոր բան ա­նել: Չնա­յած եր­բեմն անդ­րա­դառ­նում էի, բայց ինձ հե­տաք­րք­րողն ար­դեն ոչ թե ար­ված գծա­պատ­կեր­ներն էին, այլ տվյալ ժա­մա­նա­կի քան­դա­կա­գործ-նկար­չի ա­զատ ու պլաս­տիկ մտա­ծո­ղու­թյու­նը ի­րեն շր­ջա­պա­տող ա­ռար­կա­յա­կան և ոչ ի­րե­ղեն երևույթ­նե­րի նկատ­մամբ:
-ՈՒ­նե՞ք ա­նա­վարտ նկար­ներ կամ նկար­ներ, որ ոչ ո­քի ցույց չեք տա:
-ՈՒ­նեմ աշ­խա­տանք, որ նկա­րում եմ, բայց իմ ու նկա­րի երկ­խո­սու­թյու­նը չի ստաց­վում, շր­ջում եմ: Ո­րոշ ժա­մա­նակ հե­տո նո­րից անդ­րա­դառ­նում եմ, այդ­պես կա­րող է մի քա­նի ան­գամ կրկն­վել, մինչև ակն­կալ­վող զրույ­ցի կա­յա­նա­լը:
-Եր­կա՞ր եք աշ­խա­տում կտա­վի վրա:
-Շատ տար­բեր է, նկար կա ա­րագ է ծն­վում, նկար կա, որ տան­ջում է քեզ: Երևի՝ ինչ­պես մարդն է ծն­վում…
-Կա՞ն նկար­ներ, ո­րոն­ցից չեք կա­րո­ղա­նում ա­զատ­վել:
-Մի ժա­մա­նակ կա­յին նկար­ներ, որ, այս­պես ա­սած, ար­վես­տա­նո­ցում ու­նեին ի­րենց տե­ղը: Մի նկար կար, շատ էի հա­վա­նում, գնորդ ու­նե­ցավ և գնաց ՝ Ա­մե­րի­կա, լու­սան­կա­րը, որ տես­նում էի, ու­զում էի մոտս լի­ներ, ափ­սո­սում էի, որ վա­ճա­ռե­ցի, բայց հե­տո սկ­սե­ցի այլ կերպ մտա­ծել: Ի վեր­ջո, նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում և միայն ինքդ տես­նել: Մե­կը կա­րող է իր տան պա­տից կա­խել, հե­տո վա­ճա­ռել… Նկարն իր կյանքն ու­նի, ե­թե այն լավն է, ապ­րում է:
-Իսկ ի՞նչն է ապ­րեց­նում նկա­րը՝ ար­վես­տի ու­՞ժը, թե՞ պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը:
-Ներ­քին է­մո­ցիո­նալ ու­ժը, է­ներ­գե­տի­կան: Ե­թե նկա­րը լավն է, այդ ազ­դե­ցու­թյու­նը լի­նում է:
-Ի՞նչ կա­սեք քա­ղա­քա­շի­նա­կան նո­րու­թյուն­նե­րի մա­սին, հու­շար­ձան­նե­րի, որ զար­դա­րում են մայ­րա­քա­ղա­քը, և ոչ միայն: Թե­կուզ Ե­ղեգ­նա­ձո­րի օ­րի­նա­կով:
-Շատ բա­ներ կան, որ վատ են ար­վում: Ե­ղեգ­նա­ձո­րում մի քա­նի փո­ղոց­նե­րում շեն­քեր են կա­ռու­ցել, բայց շեն­քի ճա­կա­տա­յին մա­սից սկս­վում են գա­զի հաստ խո­ղո­վակ­նե­րը: Ի՞նչ է դա, գա­զա­խո­ղո­վա­կա­յին ճար­տա­րա­պե­տու­թյու՞ն, ո՞նց կա­րող է նման բան լի­նել: Երևա­նում էլ շատ բա­ներ չեմ հա­վա­նում: Օն­լայն հար­թակ­նե­րից եմ տե­ղե­կա­նում, հե­տո երբ Երևա­նում եմ լի­նում, ինքս մո­տե­նում, նա­յում եմ, զգում եմ, որ ինչ-որ բան իր տե­ղում չէ: Ա­սենք՝ Ա­րա­մի ար­ձա­նը:
-Ինձ թվում է՝ երբ ար­ձա­նը լավն է, այն­քան է ձուլ­վում քա­ղա­քին, որ անց­նում, չես նկա­տում, Ա­րա­մի ար­ձա­նի մո­տով անց­նե­լիս միշտ նա­յում եմ, մտա­ծե­լով, ին­չու՞ է այս­տեղ:
-Քան­դակն էլ ինձ դուր չի գա­լիս, բա­ցի այդ, իր տե­ղում էլ չէ, ճիշտ չէ, մեկ ու­րիշ ճար­տա­րա­պե­տու­թյան վրա է դր­վել, ու­րիշ հե­ղի­նա­կի ի­րա­վունքն է խախտ­վել:
-Մյուս կող­մից՝ չէ՞ որ ար­վես­տա­գե­տը մր­ցույ­թում հաղ­թում է և ի­րա­կա­նաց­նում գա­ղա­փա­րը, որ հաս­տա­տել է մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­խում­բը:
-Ճիշտ ձևա­վոր­ված մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­խում­բը կա­րող է դրա­կան գնա­հա­տել կամ մեր­ժել: Բայց եր­բեմն հանձ­նա­ժո­ղո­վի մաս­նա­գի­տա­կան կար­ծի­քը ան­տես­վում և ինչ-որ մե­կի կամ­քով է տե­ղադր­վում այս կամ այն ար­ձա­նը: Կար­ծում եմ՝ խն­դիր­նե­րը հիմ­նա­կա­նում դրա­նից են ա­ռա­ջա­նում:
-Ի՞նչ խն­դիր ու­նի նկա­րի­չը Հա­յաս­տա­նում:
-Խն­դիր­ներն ա­վե­լի շատ կեն­ցա­ղա­յին են, որ չես կա­րող ան­տե­սել, բայց ժա­մա­նակ են խլում: Ի­րա­կա­նում մանր խն­դիր­ներ են, որ պետք է հեշտ լուծ­վեին, բայց մեր երկ­րում այդ­պես չէ:
-Լուրջ խն­դիր­նե­րից, ծանր ապ­րում­նե­րից, զայ­րույ­թից, կար­ծում եմ, կա­րող է ար­վեստ ծն­վել:
-Ի­հար­կե, ար­վես­տը միայն այն չէ, որ սի­րուն լի­նի ու վերջ: Պի­կա­սո­յի բո­լոր նկար­նե­րը սի­րու՞ն են: Չէ՛: Նկար կա, նա­յում ես, ճն­շող տպա­վո­րու­թյուն է թող­նում: Ար­վես­տը միայն հիա­նա­լու և պայ­ծա­ռա­նա­լու հա­մար չէ, այն պետք է ազ­դե­ցու­թյուն ուե­նա՝ և՛ դրա­կան, և՛ բա­ցա­սա­կան:
-Դուք նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ եք: Ի՞նչ կա­սեք միու­թյան գոր­ծու­նեու­թյան մա­սին: Նոր նա­խա­գա­հը իր հետ կար­ծես նոր փո­փո­խու­թյուն­ներ է բե­րել:
-Ցու­ցա­հան­դես­նե­րը, մի­ջո­ցա­ռում­նե­րը, հան­դի­պում­նե­րը ա­վե­լի հե­տաքր­քիր են դար­ձել: Հետևում եմ միու­թյան ֆեյս­բու­քյան է­ջին, ե­թե Երևա­նում եմ, ցու­ցա­հան­դես­ներ են լի­նում, մտ­նում եմ, նա­յում: Սա­ֆա­րյա­նը կա­ռու­ցո­ղա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րեց: Ժա­մա­նա­կին նկա­րիչ­ներ կա­յին, որ չէին էլ մտ­նում միու­թյուն, հի­մա ցու­ցա­հան­դես­նե­րի են մաս­նակ­ցում և այլն: Ա­վե­լի աշ­խու­ժա­ցել է միու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը:
-Ձեր ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սին ե՞րբ սպա­սենք: Առ­հա­սա­րակ, ի՞նչ նո­րու­թյուն­ներ ու­նեք:
-Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես դեռ չեմ նա­խա­տե­սել, երբ այդ պա­հը գա, կի­մա­նաք: Հա­մա­գոր­ծակ­ցում եմ «Gala Art Gallery»-ի հետ, որ­տեղ պար­բե­րա­բար հե­տաքր­քիր ան­հա­տա­կան և խմ­բա­կա­յին ցու­ցադ­րու­թյուն­ներ են կազ­մա­կերպ­վում, օ­ժան­դա­կում են ար­վես­տա­գետ­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, նաև աշ­խա­տանք­նե­րի վա­ճառ­քին: Դրա­կան եմ գնա­հա­տում ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը:
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
  • DSC_1311 Կոմպոզիցիա, 2018 թ.
  • Կոմպոզիցա, 2018թ.
  • Տաք կեսօր, 2019թ.
Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ