«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Ա­նան­ց­յալ քա­ղաք­նե­րը, մար­դիկ ա­վե­լի խո­ցե­լի են ու դա­տա­պարտ­ված»

«Ա­նան­ց­յալ քա­ղաք­նե­րը, մար­դիկ ա­վե­լի խո­ցե­լի են ու դա­տա­պարտ­ված»
25.02.2020 | 02:05

Ին­չի՞ կա­րիք ու­նեն Երևանն ու երևան­ցին, նո­րաց­նու՞մ են­քԵրևա­նը, թե՞ կորց­նում քա­ղա­քի դի­մա­գի­ծը: Ար­ձա­կա­գիր ԴԱ­ՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԻ հետ ճե­պազ­րույ­ցը մեր քա­ղա­քում տի­րող բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լոր­տի, քա­ղա­քա­շի­նա­կան, հա­սա­րա­կա­կան խն­դիր­նե­րի մա­սին է:

-Դա­վիթ, քա­ղա­քը մար­դի՞կ են, թե՞ շեն­քե­րը։ Ի դեպ, քո գր­քի՝ «Հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կա­նի» շա­պի­կին շեն­քե­րի նկար է:
-Քա­ղա­քը մար­դիկ են: Գր­քիս շա­պի­կին էլ են մար­դիկ, հետ­նան­կա­րում` շեն­քեր և կի­սա­խար­խուլ տուն:
-Այդ շեն­քե­րը կեն­դա­նու­թյուն են ստա­նում, երբ մար­դիկ են ապ­րում, ներս ու դուրս ա­նում: Ստաց­վում է, շեն­քերն ա­վե­լի շուտ են ծն­վում, քան մար­դի՞կ (հարցս բխում է Վարդ­գես Պետ­րո­սյա­նի «Քա­ղա­քի կի­սա­բաց լու­սա­մուտ­նե­րը» վի­պա­կից):
-Շեն­քե­րի մեջ մտ­նե­լուց ա­ռաջ, նախ, ի­րենց ներ­սի պատ­կե­րաց­ման, ճա­շա­կի ու մտա­ծե­լա­կեր­պի հա­մա­ձայն, մար­դիկ կա­ռու­ցում են այդ շեն­քե­րը: Ի­րա­կա­նում շեն­քե­րը մարդ­կանց նման են: Շենք մտ­նե­լուց ա­ռաջ նախ բակ ես մտ­նում: Հի­մա մի գե­ղե­ցիկ կամ տգեղ շենք կա­րող են կա­ռու­ցել ա­ռանց մի­ջա­վայ­րի, միայ­նակ ու շր­ջա­պա­տին խորթ, ո­րից էլ դառ­նում է ան­հաս­կա­նա­լի ու աչ­քին օ­տար: Ան­գամ չես էլ ու­զում նա­յես, էլ ուր մնաց մտ­նես…
-Թա­մա­նյանն էլ է քն­նա­դատ­վել ժա­մա­նա­կին, այ­սօր ա­սում են՝ թա­մա­նյա­նա­կան Երևա­նը կորց­նում ենք: Գու­ցե խի՞ստ ենք դա­տում: Պար­զա­պես դժ­վա­րու­թյամբ ենք բա­ժան­վում հի­շո­ղու­թյուն­նե­րից, ան­ցյա­լից:
-Քա­ղա­քի դեպ­քում հենց հարցն gvhն է, որ չպի­տի բա­ժան­վես հի­շո­ղու­թյու­նից, ա­նան­ցյալ քա­ղաք­նե­րը, մար­դիկ ա­վե­լի խո­ցե­լի են ու դա­տա­պարտ­ված: Չի կա­րե­լի ներ­կան կա­ռու­ցել ան­ցյա­լը ոչն­չաց­նե­լու հաշ­վին: Թա­մա­նյա­նա­կան Երևա­նը չենք կորց­նում, ինչ-որ մե­կը դր­սից չի ե­կել ու տա­նում մեզ­նից այդ Երևա­նը, այն մենք ենք կոր­ծա­նում…
-Ո՞ր թա­ղա­մա­սը , ան­կյու­նը կամ վայրն է քեզ դուր գա­լիս, և ի՞ն­չը կու­զեիր ջնջ­վեր մեր քա­ղա­քից:
-Ես փո­ղոց­ներն են սի­րում՝ Զա­քյան, Ա­բո­վյան, ընդ­հան­րա­պես սի­րում եմ քայ­լել քա­ղա­քում: Կենտ­րո­նում կու­զեի փո­ղո­ցա­յին գար­շա­հոտ առևտու­րը հօդս ցն­դեր, մայ­թե­րը ա­զատ­վեին:
-Ե­թե դր­սից հյուր գա, ա­ռա­ջի­նը ու՞ր կտա­նես, ի՞ն­չը ցույց կտաս մեր քա­ղա­քում:
-Ա­ռաջ կտա­նեի «Մո­նու­մենտ», բայց հի­մա կտա­նեմ մեր տուն:
-Երևա­նում նպա­տակ կա երկ­նա­քեր կա­ռու­ցե­լու: Ող­ջու­նե­լի՞ գա­ղա­փար է: Առ­հա­սա­րակ, ինչ­պի­սի՞ն կու­զեիր լի­ներ մեր քա­ղա­քը:
-Երկ­նա­քեր կա­ռու­ցե­լու հա­մար նախ թող սեյս­միկ հաշ­վարկ­ներ ա­նեն: Թող կա­ռու­ցեն, բայց ոչ, ա­սենք, օ­պե­րա­յի կող­քին։ Ե­թե կենտ­րո­նում վեր­ջին 10 տա­րում կա­ռուց­ված շեն­քե­րը վերց­նեին ու տա­նեին Երևա­նից դուրս, մի նոր քա­ղաք կկա­րո­ղա­նա­յին կա­ռու­ցել: Կու­զեի նախ հո­գա­տար ու քա­ղա­քա­կիրթ մարդ­կան­ցով լց­վեր քա­ղա­քը, ան­ցածն ար­դեն ինք­նա­բե­րա­բար կլա­վա­նար:
-«Հին Երևան» նա­խա­գի­ծը փորձ է վեր­հա­նե­լու պատ­մու­թյու­՞նը, թե՞ բիզ­նես ծրա­գիր է, և դար­ձյալ խե­ղա­թյուր­վե­լու է Երևա­նի պատ­կերն ու պատ­մու­թյու­նը:
-Ընդ­հան­րա­պես ժա­մա­նա­կա­կից քա­ղաքն ա­ռանց բիզ­նե­սի պատ­կե­րաց­նելն անհ­նար է: Մե­կը մյու­սին պետք է օգ­նեն: ՈՒղ­ղա­կի ճա­շա­կով բիզ­նես­մեն­ներ պետք է լի­նեն, որ քա­ղա­քի դեմքն ան­ճա­շակ չդարձ­նեն: Նախ­կի­նում էլ, ե­թե հետ նա­յես, կտես­նես, որ գե­ղե­ցիկ, դի­մա­գիծ ու­նե­ցող շեն­քե­րը կա­ռուց­վել են այդ ժա­մա­նա­կի հա­րուստ­նե­րի պատ­վե­րով, նրանց հա­մար: Ա­մեն դեպ­քում, ա­ռա­վե­լա­գույնս հի­նը պի­տի պահ­պան­վի: Բայց, կրկ­նեմ, շեն­քե­րը ա­ռան­ձին վերց­րած ո­չինչ են, ե­թե չկա մի­ջա­վայր՝ բակ, հա­մա­լիր:
-Ծխե­լու ար­գել­քը ծխող­նե­րին կդարձ­նի՞ չծ­խող: Ինքդ ո՞ր դեպ­քում կթող­նեիր ծխե­լը:
-Որ­քան քիչ հնա­րա­վո­րու­թյուն լի­նի ծխե­լու, այն­քան լավ, բայց ինքս ծխե­լը կթող­նեմ: Դր­սում չծ­խես, տա­նը, մի­ջանց­քում, պատշ­գամ­բում կծ­խես, հնար միշտ էլ կգտն­վի: Ինքս ինձ հա­մար ո­րո­շել եմ, որ կթող­նեմ, երբ ե­րե­խաս ծն­վի:
-Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի տակ պատ­մա­կան շեր­տի վեր­հան­ման գա­ղա­փա­րը առ­կայ­ծեց, մա­րեց, նույ­նը կա­րող ենք ա­սել Ա­ջափ­նյա­կի մետ­րո­յի մա­սին: Ին­չու՞ ո­չինչ գլուխ չի գա­լիս, և ին­չու՞ է ա­մեն ինչ քն­նա­դատ­վում դեռ ո­չինչ չա­րած:
-Նախ խոս­տա­նա­լուց ա­ռաջ պետք է մտա­ծել, գո­նե մի փուլ անց­նել, նոր հրամց­նել հա­սա­րա­կու­թյա­նը: Ցան­կու­թյուն ու­նե­նա­լը լավ բան է, բայց շատ ա­րագ չպետք է բարձ­րա­ձայ­նել: Այս­տեղ խոս­քի ար­ժե­քի ու խոս­քին վս­տա­հե­լու հարցն է նախ և ա­ռաջ: Բայց դե քն­նա­դա­տե­լը, ա­վել-պա­կաս խո­սելն ու ան­գա­ղա­փար բար­բա­ջե­լը մտել են մեր ա­ռօ­րյան: Երբ լավ, ճիշտ գործ ես ա­նում, պի­տի ու­շադ­րու­թյուն չդարձ­նես նման խո­սակ­ցու­թյուն­նե­րին:
-Ա­ռաջ­նա­հերթ ին­չի՞ կա­րիք ու­նի մեր քա­ղա­քը: Ա­սում ենք՝ ա­մեն ինչ կենտ­րո­նաց­րել ենք քա­ղա­քում, բայց ի­րա­կա­նում քա­ղաքն էլ ան­կա­տար է:
-Քա­ղա­քա­կիրթ մարդ­կանց ու քա­ղա­քա­կիրթ տրանս­պոր­տի կա­րիք ու­նի, մի­ջա­վայ­րի և օ­դի, մա­քուր օ­դի կա­րիք:
-Քո պատ­կե­րաց­րած, ե­րա­զած Երևա­նը՝ մեկ բա­ռով:
-Իմ պատ­կե­րաց­րած Երևա­նում ում խել­քին ինչ փչի, չի կա­րող ա­նել: Իմ ե­րա­զած Երևա­նը չի կա­րող մի բա­ռի մեջ ամ­փոփ­վել։
Ճե­պազ­րույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 3495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ