«Գնա­ցել են նրանք, որ կա­րող էին նոր­մալ գծել այդ լո­գոն կամ գնա­հա­տել»

«Գնա­ցել են նրանք, որ կա­րող էին նոր­մալ գծել այդ լո­գոն կամ գնա­հա­տել»
28.02.2020 | 12:18

Սև ու սպի­տա­կից սա­հուն ան­ցում կա­տա­րե­ցինք «Ա­յո»-ի ու «Ոչ»-ի: «Ա­յո»-ի լո­գոն ան­հա­ջող դուրս ե­կավ: Պարզ­վեց, որ ապ­րի­լի 5-ի սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի «Ա­յո»-ի շտա­բի հայ­տա­րա­րած բաց մր­ցույ­թի վերջ­նար­դյուն­քում 3 մի­լիոն դրա­մի պարգևը տրա­մադր­վել է գրա­գո­ղին: Սկ­սե­ցին փնտ­րել բնօ­րի­նա­կի հե­ղի­նա­կին: Քա­ղա­քա­կան վա­վե­րագ­րու­թյու­նից ան­ցում կա­տա­րե­ցինք աբ­սուր­դի թատ­րո­նի: Կա­րող էինք գո­նե մե­ղադ­րել հանձ­նախմ­բին ոչ պրո­ֆե­սիո­նալ կամ ոչ բա­րե­խիղճ գոր­ծե­լաո­ճի հա­մար: Բայց պարզ­վեց, որ պե­տա­կան մա­կար­դա­կով անց­կաց­վող մր­ցույթը ոչ հան­ձնա­ժո­ղո­վի նա­խա­գահ է ու­նե­ցել, ոչ էլ հա­մա­պա­տասխան մաս­նա­գետ­ներ: Ի՞նչ է մտա­ծում այս ա­մե­նի մա­սին մեր կող­քին ապ­րող ար­վես­տա­գե­տը: Հար­ցերն ուղ­ղե­ցինք գեղանկարիչ ՎԱ­ՀԱԳՆ Ի­ԳԻ­ԹՅԱ­ՆԻՆ:

-Վա­հագն, ի՞նչ ես մտա­ծում աղ­մուկ հա­նած լո­գո­յի պատ­մու­թյան մա­սին: Այս­տեղ լավ ու վատ ար­վես­տի՞ խն­դիր է, գրա­գո­ղու­թյա՞ն, ոչ ճիշտ հանձ­նախմ­բի՞, թե՞ քա­ղա­քա­կան են­թա­շերտ կա հար­ցում՝ 90-ա­կան­նե­րի «Ա­յո»-ն վե­րա­դառ­նում է, կրկն­վում:
-Ինձ հա­մար այս ա­մեն ին­չը ա­հա­վոր մանր է ՝ ա­նող­ներն էլ, ա­սող­ներն էլ, լսող­ներն էլ։ Գո­ղա­ցել է, չի գո­ղա­ցել` շատ ան­լուրջ եմ վե­րա­բեր­վում այս հար­ցին բո­լոր կող­մե­րից: Առ­հա­սա­րակ, չեմ հաս­կա­նում ին­չու՞ են սկ­սել դա ա­նել, ին­չու՞ են աղ­մուկ հա­նում, խա­բել խա­բել է…
-Այ­սինքն՝ գրա­գո­ղու­թյու­նը նոր­մալ երևու՞յթ է:
-Գրա­գո­ղու­թյուն ա­նո­ղի հա­մար՝ ա­յո: Մեր մշա­կու­թա­յին ո­րա­կը շատ է ի­ջել, ֆեյս­բու­քին որ հետևում եք, չեք տես­նում՝ ուր ենք հա­սել, այդ պայ­ման­նե­րում գրա­գո­ղու­թյունն էլ է լավ բան, ա­մեն ինչն էլ լավ բան է: Եվ սա ոչ թե քա­ղա­քա­կա­նու­թյուն է, այլ խեղ­ճու­թյուն:
-Իսկ ե­թե հանձ­նախմ­բում լի­նեին ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ՝ նկա­րիչ­ներ, նկա­րիչ-ձևա­վո­րող­ներ, կն­կա­տեի՞ն կեղ­ծի­քը:
-Ի­հար­կե, ե­թե հանձ­նախմ­բում լի­ներ, օ­րի­նակ, Ռու­բեն Ա­րուտ­չյա­նը, որն այդ թվե­րին ա­րել է նման բա­ներ: Առ­հա­սա­րակ, մեր վաս­տա­կա­շատ նկա­րիչ­նե­րը ան­պայ­ման կն­կա­տեին:
-Իսկ գրա­գո­ղու­թյան դեպ­քեր հա­ճա՞խ են հան­դի­պում ձեր ո­լոր­տում:
-Ին­չու՞ ոչ: Չեմ ու­զում ոչ ո­քի նե­ղաց­նել, ես էլ եմ օգտ­վում, օ­րի­նակ, մար­մի­նը նկա­րե­լու հա­մար պետք է վճա­րես բնոր­դին, փո­խա­րե­նը կա­րող եմ պատ­րաս­տի մարմ­նի ձևը վերց­նել, իմ տար­բե­րա­կը մա­տու­ցել: Դրա­նից ա­վե­լին վերց­նելն ար­դեն փն­թիու­թյուն է:
-Ինքդ կմաս­նակ­ցեի՞ր այդ լո­գո­յի մր­ցույ­թին:
-Ին­չու՞ ոչ, ես «Ոչ»-ին էլ հա­ճույ­քով կմաս­նակ­ցեի: Ա­մե­նա­լավ բա­նը, որ կա­րող են ա­նել՝ «Ոչ»-ի կող­մա­կից­ներն էլ լո­գո­յի մր­ցույթ թող հայ­տա­րա­րեն, ես էլ մաս­նակ­ցեմ «Ա­յո»-ին էլ, «Ոչ»-ին էլ:
-Բայց չես մաս­նակ­ցել:
-Նախ տե­ղե­կաց­ված չեմ ե­ղել, հե­տո էլ ես նույ­նիսկ նկա­րիչ­նե­րի միու­թյան ցու­ցա­հան­դես­նե­րին չեմ մաս­նակ­ցում: Շփ­վե­լու, որևէ բան ա­նե­լու, նույ­նիսկ բարևե­լու ժա­մա­նակ չու­նեմ:
-Ինչ-որ ելք կա՞ այս վի­ճա­կից:
-Ել­քը կր­թելն է ե­րե­խա­նե­րին՝ զրո դա­սա­րա­նից: Այս որ­տե՞ղ ենք ապ­րում, ո՞ր դա­րում, այս ո­րա­կով սահ­մա՞ն ենք պա­հում, այս ո­րա­կով մշա­կու՞յթ, գի­տու­թյու՞ն ենք զար­գաց­նում:
-Քա­նի որ գի­տու­թյու­նից խո­սե­ցիր, կո­րո­նա­վի­րու­սը սահ­մա­նին կանգ­նած է, ի՞նչ ենք ա­նում պաշտ­պան­վե­լու հա­մար:
-Ես, օ­րի­նակ, ա­սեմ ինչ եմ ա­նում՝ ե­րե­խա­նե­րիս ման­կա­պար­տե­զից հա­նել եմ: Իմ քայ­լը դա է:
-Իսկ դի­մակ­ներ ձեռք բե­րե՞լ ես:
-Դեռ ոչ, դեռ չեմ գի­տակ­ցում այդ վա­խը, չեմ հաս­կա­նում՝ փո՞ղ են աշ­խա­տում, թե՞ ոչ:
-Իսկ գի­տե՞ս, որ դե­ղատ­նե­րում չկա դի­մակ:
-Դե, դի­մա­կը հա­կա­ռակ գոր­ծա­ռույթ է կա­տա­րում՝ դի­մա­ցի մար­դուն է պաշտ­պա­նում հի­վան­դից: Դի­մակ­նե­րը, որ քեզ են պաշտ­պա­նում դր­սից, 3-4 դո­լար են, կա­րե­լի է առ­ցանց պատ­վի­րել: Բայց պատ­վե­րը մեկ ա­միս հե­տո է գա­լիս, կո­րո­նա­վի­րու­սը գնա­ցած կլի­նի:
-Հույս ու­նե­նանք, որ եր­կի­րը լքե­լու նոր պատ­ճառ չի լի­նի:
-Ես ե­րեկ հի­շե­ցի, որ իմ տա­րի­քի 24 տղա կար մեր բա­կում, այս պա­հին մնա­ցել են չոր­սը: 20 հո­գի այս­տեղ չի ապ­րում՝ Ռու­սաս­տա­նում են, Ա­մե­րի­կա­յում: Գնա­ցել են նրանք, որ կա­րող էին նոր­մալ գծել այդ լո­գոն կամ գնա­հա­տել:
-Մեր զրույց­նե­րի ժա­մա­նակ միշտ անդ­րա­դար­ձել ենք նկար­չա­կան շու­կա­յի խն­դիր­նե­րին: Այս ա­ռու­մով ա­ռաջ­խա­ղա­ցում կա՞:
-Շու­կան թու­լա­ցել է, միան­շա­նակ:
-Պատ­ճա՞­ռը:
-Չեմ կա­րող ա­սել, բայց փող ու­նե­ցող­նե­րի մեծ մա­սը փա­խավ երկ­րից, ով էլ ու­նի, մնա­ցել է, նկար չի գնում:
-Գի­տեի՞ր, որ նկար գնելն ու նվի­րե­լը կո­ռուպ­ցիա է հա­մար­վում:
-Չգի­տեի:
-Այ­սինքն, քեզ­նից եր­բեք նկար չե՞ն գնել որևէ պաշ­տո­նյա­յի նվի­րե­լու հա­մար:
-Ստաց­վում է՝ էլ չեն էլ գնի:
-Մեր զրույ­ցը մի լու­սա­վոր կե­տով կա­րո՞ղ ես ա­վար­տել:
-Ես ու­րա­խա­նում եմ, որ դեռ կան նկա­րիչ­ներ, ո­րոնք, փակ­ված ի­րենց ար­վե­տա­նո­ցում, աշ­խա­տում են և այս ա­մեն ին­չի հետ ոչ մի կապ չու­նեն: Փոքր խումբ են, ու գու­ցե շատ ա­վե­լի մեծ են…
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ