«Նրանք ոչ միայն ժա­մա­նա­կա­կից­ներ են, այլև եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել են նույն ար­վես­տա­նո­ցում»

«Նրանք ոչ միայն ժա­մա­նա­կա­կից­ներ են, այլև եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել  են նույն ար­վես­տա­նո­ցում»
03.03.2020 | 01:53
«Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի» ար­վես­տա­յին տա­րած­քում շուրջ մեկ ա­միս (փետր­վա­րի 28-ապ­րի­լի 4) ար­վես­տա­սեր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն դի­տե­լու Մա­րիամ և Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյան քույ­րե­րի գե­ղան­կար­չա­կան, գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րը: «Գույնն ու գի­ծը միա­ձուլ­վե­լով ծնում են մի պատ­կե­րա­վոր երկ­խո­սու­թյուն այն մա­սին, թե որ­քան տար­բեր կա­րող են լի­նել հա­րա­զատ քույ­րե­րը ար­վես­տի ի­րենց ըն­կա­լում­նե­րով: Մա­րիամ և Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյան քույ­րե­րը 20-րդ դա­րի հայ կեր­պար­վես­տի վառ ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րից են: Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյա­նի նուրբ ու հա­վա­սա­րակ­շռ­ված գի­ծը լրաց­նում են Մա­րիա­մի բուռն, կրա­կոտ գույ­նե­րը, ո­րի ար­դյուն­քում էլ ձևա­վոր­վել է Աս­լա­մա­զյան քույ­րե­րի գե­ղար­վես­տա­կան ինք­նա­տիպ աշ­խար­հը»,- նշ­ված է մի­ջո­ցառ­ման ա­նո­տա­ցիա­յում:
Այս ցու­ցադ­րու­թյամբ մեկ­նար­կում է «XX դար. Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյանն ու իր ժա­մա­նա­կա­կից­նե­րը» նա­խա­գի­ծը, ին­չը Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի դս­տեր՝ ԳԱ­ՅԱ­ՆԵ ՆԻ­ԿՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ խոս­քով՝ ա­մենևին պա­տա­հա­կան չէ. «Այդ մարդ­կանց միաց­նում էր ոչ միայն ազ­գակ­ցա­կան կա­պը, այլև ստեղ­ծա­գոր­ծա­կան: Նրանք ոչ միայն ժա­մա­նա­կա­կից­ներ են, այլև եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել են նույն ար­վես­տա­նո­ցում. ա­ռա­ջին հար­կում Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյանն էր, երկ­րոր­դում՝ Աս­լա­մա­զյան քույ­րե­րը: Նրանք միա­սին մեծ թվով ցու­ցադ­րու­թյուն­ներ են ու­նե­ցել: Եր­կար դա­դա­րից հե­տո ա­ռիթ է ըն­ձեռ­վել նո­րից մեկ հար­կի տակ տես­նե­լու Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի և Աս­լա­մա­զյան քույ­րե­րի ար­վես­տը»: Գա­յա­նե Նի­կո­ղո­սյա­նը նշեց, որ նրանք ե­րեքն էլ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ճա­նաչ­ված և սիր­ված վար­պետ­ներ էին, ցու­ցադ­րվել են աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում: Հա­վե­լեց, որ 1987-ին քույ­րե­րը Գյում­րիում թան­գա­րան բա­ցե­ցին. ու­րախ էին, որ ի­րենց ժա­ռան­գու­թյու­նը բաց կլի­նի ցու­ցադ­րու­թյան հա­մար ու կպատ­կա­նի հայ ժո­ղովր­դին:
«Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» ցու­ցաս­րա­հի տնօ­րեն, ար­վես­տա­գետ ՍԱՐ­ԳԻՍ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ներ­կա­յաց­ված շուրջ 30 աշ­խա­տանք­նե­րը եր­կար տա­րի­ներ պահ­վում են Աս­լա­մա­զյան քույ­րե­րի պատ­կե­րաս­րա­հի ֆոն­դե­րում: Ցու­ցադ­րու­թյա­նը զու­գըն­թաց կանց­կաց­վի ոչ ֆոր­մալ ար­վես­տա­յին կր­թա­կան ծրա­գիր, ո­րին ներգ­րավ­ված են լի­նե­լու ար­վես­տի դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­ներ թե՛ մար­զե­րից, թե՛ մայ­րա­քա­ղա­քից: Ե­րե­խա­նե­րը կծա­նո­թա­նան խո­շո­րա­գույն վար­պետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին, կմաս­նակ­ցեն փո­րագ­րու­թյան դա­սըն­թաց­նե­րի և ի­րենց հետ կտա­նեն սե­փա­կան աշ­խա­տանք­նե­րը՝ ու­նե­նա­լով հուշ-նկար մշա­կու­թա­յին այս կարևոր ի­րա­դար­ձու­թյու­նից: Բա­ցի այդ, ԵՊՀ հայ ար­վես­տի պատ­մու­թյան և տե­սու­թյան ամ­բիո­նի ու­սա­նող­նե­րը «Թան­գա­րա­նա­գի­տու­թյուն» ա­ռար­կան անց­նե­լու են «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» ցու­ցաս­րա­հում, կգ­րեն զե­կույց­ներ, հիմ­նադ­րա­մը դրանց հի­ման վրա կկազ­մա­կեր­պի շնոր­հան­դես­ներ, ար­վես­տա­բան­նե­րը կլ­սեն, կօգ­նեն ու­սա­նող­նե­րին: Իսկ ցու­ցադ­րու­թյան փակ­ման նա­խօ­րեին, հա­վա­նա­բար ապ­րի­լի 3-ին, Աս­լա­մա­զյան քույ­րե­րի ար­վես­տը հիմ­նա­վոր կեր­պով կներ­կա­յաց­նեն հրա­վիր­ված ար­վես­տա­բան­նե­րը: Ցու­ցաս­րա­հի տնօ­րե­նը նկա­տում է, որ այս կերպ Հա­յաս­տա­նում ար­վես­տա­բա­նա­կան դպ­րո­ցը զար­գաց­նե­լու կարևոր քայլ է ար­վում:
Մա­րիամ և Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյան քույ­րե­րի պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՎԱՐԴ­ՊԱ­ՐՈ­ՆՅԱՆՆ ա­սաց, որ Գյում­րիում գտն­վող պատ­կե­րաս­րա­հում պահ­վում է Մա­րիամ և Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյան­նե­րի ա­մե­նա­մեծ հա­վա­քա­ծուն՝ 620 բնօ­րի­նակ աշ­խա­տանք: Փոքր հատ­ված նե­րառ­ված է մշ­տա­կան ցու­ցադ­րու­թյան մեջ, մնա­ցած և՛ կի­րա­ռա­կան, և՛ գրա­ֆի­կա­կան, և՛ գե­ղան­կար­չա­կան աշ­խա­տանք­նե­րը պահ­վում են պա­հոց­նե­րում: Անհ­րա­ժեշ­տու­թյուն կա ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­խե­լու ցու­ցադ­րու­թյու­նը: Վեր­ջին ան­գամ նո­րաց­վել է 2018-ին: Պատ­կե­րաս­րա­հի տա­րած­քից դուրս ցու­ցա­հան­դես­ներ քիչ են ե­ղել: Սա եր­րորդ շր­ջիկ ցու­ցադ­րու­թյունն է, որ կազ­մա­կերպ­վել է նույն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շնոր­հիվ: Նմա­նօ­րի­նակ ցու­ցադ­րու­թյու­նե­րով փոր­ձում են ներ­կա­յաց­նել տար­բեր տա­րի­նե­րի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը: Կոնկ­րետ այս հա­վա­քա­ծուն ա­ռա­ջին ան­գամ ցու­ցադր­վել է Աս­լա­մա­զյան քույ­րե­րի պատ­կե­րաս­րա­հում 2019-ին՝ նվիր­ված Ան­կա­խու­թյան օր­վան: Երևա­նում ցու­ցադր­վում է ա­ռա­ջին ան­գամ: Տնօ­րե­նը նշեց նաև, որ ցու­ցան­մուշ­նե­րը ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս են բե­րվել 2018-ին, ցու­ցադր­վել Մոսկ­վա­յի Արևել­քի թան­գա­րա­նում: Վեր­ջին տվյալ­նե­րով՝ Աս­լա­մա­զյան­նե­րի պատ­կե­րաս­րա­հի այ­ցե­լու­նե­րի 60 տո­կո­սը Հա­յաս­տա­նից է, 40 տո­կո­սը՝ ար­տերկ­րից:
Ինչ վե­րա­բե­րում է խն­դիր­նե­րին, Մի­քա­յել Վարդ­պա­րո­նյանն ա­սաց, որ դրանք շատ են, բայց մի քա­նիսն ար­դեն լուծ­ված են. «Oրի­նակ, 2018 թվա­կա­նից պատ­կե­րաս­րա­հը ջե­ռուց­վում է. հա­սա­րակ խն­դիր է թվում, բայց պատ­կե­րաս­րա­հի հա­մար մեծ նշա­նա­կու­թուն ու­նի, ո­րով­հետև նկար­նե­րի պահ­պան­ման հա­մար անհ­րա­ժեշտ է ո­րո­շա­կի ջեր­մաս­տի­ճան: Պատ­կե­րաս­րա­հը վթա­րա­յին պատշ­գամբ ու­նի, որն այս տա­րի վե­րա­կան­գն­վե­լու է»:
Պատ­կե­րաս­րա­հը երկ­հար­կա­նի շենք է, ա­ռա­ջին հար­կում ցու­ցադր­վում են Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյա­նի, երկ­րորդ հար­կում` Մա­րիամ Աս­լա­մա­զյա­նի գոր­ծե­րը:
19-րդ դա­րի ճար­տա­րա­պե­տու­թյան վառ օ­րի­նակ հան­դի­սա­ցող այդ կա­ռույ­ցը 1980 թվա­կա­նին նե­րառ­վել է «Կու­մայ­րի ար­գե­լոց թան­գա­րա­նի» մեջ՝ հա­մալ­րե­լով պե­տու­թյան կող­մից պահ­պան­վող պատ­մամ­շա­կու­թա­յին կա­ռույց­նե­րի ցան­կը: Պատ­կե­րաս­րա­հի շեն­քը 136 տա­րում եր­կու ան­գամ են­թարկ­վել է հզոր փոր­ձու­թյուն­նե­րի՝ ա­ղե­տա­լի երկ­րա­շար­ժե­րի ¥1923, 1988¤, հե­տո վե­րա­կան­գն­վել է և վե­րա­բաց­վել: 1988 թվա­կա­նին Գյում­րու երկ­րա­շար­ժից հե­տո շեն­քը տրա­մադր­վել էր ա­նօթևան­նե­րին և վե­րա­բաց­վել է 2004 թվա­կա­նին:
«XX դար. Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյանն ու իր ժա­մա­նա­կա­կից­նե­րը» նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վում է «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի» և ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ: Տար­վա ըն­թաց­քում փո­փոխ­վող ցու­ցադ­րու­թյուն­նե­րով կներ­կա­յաց­վեն 20-րդ դա­րի խո­շո­րա­գույն ար­վես­տա­գետ­նե­րը՝ Զու­լեյ­կա Բաժ­բեուկ-Մե­լի­քյան, Մա­րի Հո­վե­լյան-Հա­կո­բյան, Հով­հան­նես Զար­դա­րյան, Խա­չա­տուր Իս­կան­դա­րյան, Ա­լեք­սանդր Գրի­գո­րյան:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ