«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Կգա ժա­մա­նակ, երբ նո­րից կսկ­սեն գե­րակշ­ռել ե­րաժշ­տա­կան ու գե­ղե­ցիկ եր­գե­րը»

«Կգա ժա­մա­նակ, երբ նո­րից  կսկ­սեն գե­րակշ­ռել ե­րաժշ­տա­կան ու գե­ղե­ցիկ եր­գե­րը»
06.03.2020 | 02:02
«Ի­րա­տե­սի» հյու­րը ռոք եր­գիչ, կի­թա­ռա­հար ՎԱ­ՀԱԳ ՌԱՇՆ է: Զրույ­ցի թե­ման՝ եր­գա­ցա­նակ, ծրագ­րեր, խն­դիր­ներ, քա­ղա­քա­կա­նու­թյուն:
-Վա­հագ, Ձեր եր­գա­ցան­կը շա­րու­նա­կում են հա­մալ­րել հայ գրող­նե­րի բա­նա­ստեղ­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա գր­ված եր­գե­րը: Քա­նի՞ նման երգ ու­նեք:
-Ան­կեղծ ա­սած, չեմ հաշ­վել, մո­տա­վո­րա­պես 30 երգ եմ ձայ­նագ­րել, 100-ից ա­վե­լին դեռ թղ­թին է։
-Երբ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը սիր­ված է, հա­վա­նա­կան է, որ ե՞րգն էլ ու­շադ­րու­թյան կար­ժա­նա­նա, թե՞ կա մտա­վա­խու­թյուն` սիր­ված հե­ղի­նա­կի սիր­ված գոր­ծը պետք է ըստ ար­ժան­վույն ներ­կա­յաց­նել, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը մե­ծա­նում է:
-Բնա­կա­նա­բար, պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյամբ մո­տե­նալ, իսկ սիր­ված լի­նե­լը ինք­նան­պա­տակ չէ, ե­թե ինձ դուր է գա­լիս, ար­դեն լավ է (ժպ­տում է- Ա. Ս.):
-Ձեր եր­գե­րի ե­րաժշ­տու­թյան հե­ղի­նա­կը բա­ցա­ռա­պես Դու՞ք եք:
-Ոչ միայն, ու­նեմ եր­գեր, որ հայրս է գրել, մեկ երգ՝ մո­րեղ­բայրս, իսկ վեր­ջին շր­ջա­նում մի քա­նի երգ՝ շատ լավ կոմ­պո­զի­տոր Հաս­միկ Ար­շա­կյա­նը:
-Կա­րե­լի՞ է ա­սել, որ «Լու­սամ­փո­փի պես աղ­ջի­կը» Ձեր այ­ցե­քարտն է:
-Ժա­մա­նա­կին ա­յո, հի­մա չգի­տեմ ար­դեն, շա­տե­րը «Ես կգամ» եր­գով եմ ճա­նա­չում ու սի­րում ինձ:
-Ի՞նչ խն­դիր ու­նեն եր­գիչ­ներն այ­սօր՝ հա­մերգ­նե­րով ներ­կա­յա­նա­լու՞, ձայ­նաս­կա­վա­ռակ կամ տե­սա­նյութ թո­ղար­կե­լու՞, թե՞ այ­սօր ա­ռաջ­նա­յի­նը եր­գի տա­րա­ծումն է հա­մա­ցան­ցում, հա­ջո­ղու­թյան գրա­վա­կանն էլ դի­տում­ներն են ա­պա­հո­վում:
-Ե­թե նա­յենք բիզ­նե­սի տե­սան­կյու­նից՝ խն­դիր­նե­րը շատ են, քա­նի որ ի­րա­կան եր­գար­վես­տը մղ­վել է երկ­րորդ պլան, և գե­րակշ­ռում է եր­գով փող աշ­խա­տե­լու ցան­կու­թյու­նը: Ար­դյուն­քում տու­ժում է հան­դի­սա­տե­սը։ Սա նման է սնն­դին. կար ժա­մա­նակ, որ «Յու­պին» ու «Ին­վայ­թը», գա­զա­վոր­ված ըմ­պե­լիք­նե­րը, իբր բնա­կան հյու­թե­րը բո­լո­րիս սե­ղա­նին էին, բայց ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մար­դիկ տար­բե­րա­կե­ցին օգ­տա­կա­րը վնա­սա­կա­րից: Նույնն էլ եր­գար­վես­տում կլի­նի, կգա ժա­մա­նակ, երբ նո­րից կսկ­սեն գե­րակշ­ռել ե­րաժշ­տա­կան ու գե­ղե­ցիկ եր­գե­րը, ոչ այն, ինչ հի­մա մա­տուց­վում է։
Իսկ խն­դիր­ներն իս­կա­պես բազ­մա­զան են, լավ եր­գիչ­նե­րը հի­մա գու­մար չու­նեն, ին­չու՞ ոչ, թե­կուզ ներ­կա­յա­նա­լու հա­մար։ Քա­նի որ ձայ­նագ­րու­թյուն­նե­րը, գոր­ծի­քա­վո­րու­մը, մեկ երգ թո­ղար­կե­լը փոքր ծախս չէ:
-Կեն­դա­նի հա­մեր­գի ըն­թաց­քու՞մ են ի­րա­պես հա­ղոր­դակց­վում երգ­չի հետ:
-Բնա­կա­նա­բար, կեն­դա­նի հա­մեր­գին եր­գիչն ու հան­դի­սա­տե­սը փո­խա­դարձ շփ­ման մեջ են և է­ներ­գիա են ստա­նում մի­մյան­ցից։
-Հա­մերգ­նե­րով հա­ճա՞խ եք հան­դես գա­լիս:
-Հա­ճախ, բայց հիմ­նա­կա­նում ա­կում­բա­յին ձևա­չա­փով, իսկ մեծ բե­մի հա­մար խումբ է պետք: Ա­ռայժմ ժա­մա­նակ չու­նեմ դրա­նով զբաղ­վե­լու:
-Հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րը հա­ճա՞խ են խախտ­վում: Վեր­ջերս աղ­մուկ հա­նեց «Ով է նա» եր­գի նոր կա­տա­րու­մը: Հե­ղի­նա­կը խն­դի­րը բարձ­րա­ձայ­նեց: Գոր­ծը դա­տա­րան հա­սավ: Ինք­ներդ առ­նչ­վե՞լ եք նման դեպ­քի:
-Ես ա­ռանձ­նա­պես չեմ հետևում, քա­նի որ եր­գը կա­տա­րո­ղինն ու հան­դի­սա­տե­սինն է դառ­նում թո­ղարկ­ման օ­րից, այ­սինքն, դառ­նում է հան­րա­յին սե­փա­կա­նու­թյուն։ Գո­ղա­նալ չի կա­րե­լի, բայց եր­գել ոչ ոք չի կա­րող ար­գե­լել։
-«Հայ հե­ղի­նա­կում» գրան­ցու՞մ եք Ձեր եր­գե­րը:
-Եր­կար ժա­մա­նակ է՝ ոչ։ Ա­ռաջ գրան­ցում էի։
-Քա­ղա­քա­կա­նու­թյուն և մշա­կույթ կա­պի մա­սին ի՞նչ կա­սեք: Գի­տենք, որ մեր եր­գիչ-երգ­չու­հի­նե­րը հիմ­նա­կա­նում այս կամ այն քա­ղա­քա­կան բևե­ռում են: Նոր­մա՞լ եք ըն­դու­նում սա, թե՞ պետք է ա­ռա­վե­լա­գույնս ա­զատ լի­նի ար­վես­տա­գե­տը:
-Եր­գի­չը, ար­վես­տա­գե­տը սո­վո­րա­կան ՀՀ քա­ղա­քա­ցի են, նրանց էլ պետք է հե­տաք­րք­րեն ու մտա­հո­գեն երկ­րին ու ժո­ղովր­դին վե­րա­բե­րող հար­ցե­րը, ուս­տի դրա­կան եմ հա­մա­րում, երբ ու­նե­նում են կոնկ­րետ քա­ղա­քա­կան հա­յացք­ներ։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նի բա­ռե­րով գր­ված եր­գը հա­վա­նու՞մ եք՝ որ­պես ար­վեստ, հղում, ա­սե­լիք, քա­ղա­քա­կա­նու­թյուն:
-Չեմ հա­վա­նում, ան­կեղծ: Ա­ռա­ջին եր­գը լավն էր, հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ ստեղծ­ված, դա հո­գով էր գր­ված։ Ճիշտ է, չու­ներ ո­րա­կյալ հն­չո­ղու­թյուն, գոր­ծի­քա­վո­րում, բայց հո­գին կար։ Իսկ սա զուտ սար­քած երգ է, բազ­միցս նշել եմ, որ սար­քած եր­գե­րը հո­գի չեն ու­նե­նում։
-Ծրագ­րե՞ր…
-Շատ են՝ հա­մերգ­ներ, նոր եր­գեր, զու­գեր­գեր, հո­լո­վակ­ներ։ Ման­րա­մասն չեմ նշի, բայց խոս­տա­նում եմ, որ այս տա­րի ուն­կն­դիրս պա­րապ չի մնա:
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ
Դիտվել է՝ 3191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ