«Փա­րա­ջա­նո­վ­յան կի­նոն շա­րու­նա­կու­թ­յուն կու­նե­նար, ու, վս­տահ եմ, «Հայ­ֆիլ­մը» այս­պես չէր հանգ­չի»

«Փա­րա­ջա­նո­վ­յան կի­նոն շա­րու­նա­կու­թ­յուն  կու­նե­նար, ու, վս­տահ եմ, «Հայ­ֆիլ­մը»  այս­պես չէր  հանգ­չի»
10.03.2020 | 01:51

Գրող, կի­նո­գետ, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ՍԵՐ­ԳԵՅ ԳԱԼՍՏ­ՅԱ­ՆԻ հա­մար տա­րին հո­բե­լ­յա­նա­կան է: Տար­բեր ա­ռիթ­նե­րով անդ­րա­դար­ձել ենք սիր­ված մտա­վո­րա­կա­նի ան­ցած ու­ղուն, գր­քե­րին: Այս ան­գամ զրույ­ցի ա­ռանց­քը նրա՝ դեռևս աշ­խա­տան­քա­յին փու­լում գտն­վող Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վին նվիր­ված գիրքն է:

-Մար­կեսն ա­սում է. «Տա­րիքն ապ­րածդ տա­րի­նե­րը չեն, այլ այն, թե ինչ ես զգում»: Ի՞նչ եք զգում Դուք հո­բե­լյա­նա­կան այս տա­րում:
-Ինձ թվում է՝ նոր եմ ա­վար­տել միջ­նա­կարգ դպ­րո­ցը, հի­շո­ղու­թյուն­նե­րումս դեռ դպ­րոցն է, ըն­կե­րա­կան շր­ջա­պա­տը: Շատ կապ­ված եմ իմ դա­սա­րա­նի հետ, ե­րա­զումս էլ եմ հա­ճախ տես­նում և տա­րիքս այդ­պի­սին եմ զգում: Զար­մա­նում եմ՝ ո՞նց հա­սա ութ­սու­նի շե­մին, ե՞րբ ութ­սունս բո­լո­րեց: Իսկ բո­լո­րել է հուն­վա­րին: Տա­րիքս ին­չու՞ չեմ զգում. ար­դեն շուրջ ե­րե­սուն գիրք եմ հրա­տա­րա­կել: 29-րդ գիրքս՝ «Մաեստ­րոն», 2019-ի աշ­նա­նը լույս տե­սավ, 30-րդը՝ «Փա­րա­ջա­նով. հան­դի­պում­ներ և ոչ միայն» գիր­քը, շու­տով պատ­րաստ կլի­նի տպագ­րու­թյան:
-Փա­րա­ջա­նո­վին նվիր­ված մեծ թվով գրա­կա­նու­թյուն կա, ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում Ձեր գիր­քը:
-Գր­քում ներ­կա­յաց­ված են իմ հան­դի­պում­նե­րը Փա­րա­ջա­նո­վի հետ՝ Թբի­լի­սիում, Երևա­նում, նաև հայտ­նի մարդ­կանց հետ զրույց­ներս Փա­րա­ջա­նո­վի մա­սին: Օ­րի­նակ, 1973-ին Մոսկ­վա­յի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նում հան­դի­պել եմ Ջի­նա Լո­լոբ­րի­ջի­դա­յի հետ. հարց­րի՝ ի՞նչ գի­տեք Հա­յաս­տա­նի և հայ կի­նո­յի մա­սին, ա­սաց՝ շատ լավ բա­րե­կամ ու­նեմ՝ նկա­րիչ Գրի­գոր Շլ­դյա­նը, ում ար­վես­տա­նո­ցում հա­ճախ եմ լի­նում, նա է ինձ հոր­դո­րել, որ գամ Հա­յաս­տան ու լու­սան­կար­նե­րի շարք ա­նեմ: Ջի­նան նաև ա­սաց, որ հայ ռե­ժի­սո­րի ֆիլմ է տե­սել Փա­րի­զում՝ «Հրե նժույգ­ներ»: Ա­սաց, որ ապ­շած էին, դա մի նոր խոսք է կի­նոար­վես­տում, կի­նո­պոե­զիա է: Հարց­րի՝ տե­սե՞լ է «Նռան գույ­նը» ֆիլ­մը, ա­սաց, որ լսել է դրա մա­սին, բայց չի տե­սել, որ­պես հանձ­նախմ­բի ան­դամ կպա­հան­ջի այն ցու­ցադ­րել, նկա­տեց, որ այդ դեպ­քում հարկ կլի­նի ևս մի հան­դի­պում, պետք է փոր­ձենք գտ­նել ի­րար: Եվ նա­յել էր ֆիլ­մը: Փա­ռա­տո­նի փակ­ման օ­րը «Ռո­սիա» հյու­րա­նո­ցի հա­մեր­գա­յին սրա­հի վերևի հար­կում հանձ­նախմ­բի ան­դամ­նե­րը փակ­ման ա­րա­րո­ղու­թյուն էին կազ­մա­կեր­պել: Ես մա­մու­լի ներ­կա­յա­ցու­ցիչ էի, փոր­ձե­ցի բարձ­րա­նալ վերև, մո­տե­նալ Ջի­նա Լո­լոբ­րի­ջի­դա­յին, ճա­նա­պարհս փա­կե­ցին, ա­սա­ցին, որ չի կա­րե­լի: Բայց հան­կարծ որ­սա­ցի իր հա­յաց­քը, բա­ժա­կը բարձ­րաց­րած ե­կավ դե­պի ինձ, ու մեր հար­ցազ­րույ­ցը կա­յա­ցավ: Խո­սեց «Նռան գույ­նի» մա­սին, ա­սաց, որ հրա­շա­լի ֆիլմ է, ա­վե­լին է քան կի­նո­պոե­զիան, դա ար­վես­տի փի­լի­սո­փա­յու­թյուն է, և կար­ծում է՝ հետևորդ­ներ չի ու­նե­նա, 100 տա­րի է պետք, որ ծն­վի մե­կը և կա­րո­ղա­նա նման ար­վեստ ստեղ­ծել:
-Ինչ­պե՞ս է «Նռան գույ­նը» ճեղ­քել խոր­հր­դա­յին գրաքն­նու­թյունն ու էկ­րան բարձ­րա­ցել, ի՞նչ գի­տեք այդ մա­սին:
-68 թվա­կանն էր: Գեղ­խոր­հուր­դը պետք է նա­յեր «Նռան գույ­նը» ու թույլ տար կամ թույլ չտար ֆիլ­մի տա­րա­ծու­մը: Գեղ­խոր­հր­դի կազ­մում էին՝ Մար­տի­րոս Սա­րյա­նը, Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը, Էդ­վարդ Միր­զո­յա­նը, Մո­րուս Հաս­րա­թյա­նը, Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Գևորգ Հայ­րյա­նը: Եվ ո­րո­շում են՝ ցու­ցադ­րու­թյունն ար­գե­լել: Մար­տի­րոս Սա­րյա­նը վս­տա­հեց­նում է, որ հան­ճա­րեղ գործ է, ե­թե նա սխալ­վում է, իր սխա­լը կուղ­ղի, ո­րով­հետև հան­ճա­րի սխալն էլ է հե­տաքր­քիր, հոր­դո­րում է ՝ չխան­գա­րել Փա­րա­ջա­նո­վին, թույլ տալ ֆիլ­մը էկ­րան բարձ­րա­նա: Հա­մա­ձայ­նում են, Մո­րուս Հաս­րա­թյա­նը ա­ռա­ջար­կում է փո­խել վեր­նա­գի­րը: Ֆիլ­մը կոչ­վում էր «Սա­յաթ-Նո­վա»: Հայ­րյա­նը ա­սում է՝ «Նռան գույ­նը», միան­գա­մից բո­լո­րը հա­մա­ձայ­նում եմ: Հե­տա­գա­յում Փա­րա­ջա­նովն իր հու­շե­րում գրում է, որ ֆիլ­մի վեր­նագ­րի հա­մար գոհ է ու շնոր­հա­կալ:
-Ձեր գիր­քը ե՞րբ պատ­րաստ կլի­նի:
- 2019-ի դեկ­տեմ­բե­րից եմ սկ­սել գրել՝ զու­գա­հեռ ծա­նո­թա­նա­լով տար­բեր գր­քե­րի: Ինձ օգ­նեց նաև այն, որ հի­շո­ղու­թյուն­նե­րիս մի մա­սը գրա­ռել եմ, մի մասն էլ տպագր­վել է իմ «Հա­յե­լի» գր­քում: Հու­նիս-հու­լիս ա­միս­նե­րին հա­վա­նա­բար կա­վար­տեմ: Լույս է ըն­ծա­յե­լու «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը: Իմ գրե­թե բո­լո­րը գր­քե­րը պետ­պատ­վե­րով են հրա­տա­րակ­վել, բայց մինչև 2023 թվա­կան գրահ­րա­տա­րակ­ման հա­մար պետ­պատ­վեր նա­խա­տես­ված չէ:
-Լու­սան­կար­ներ կա՞ն գր­քում:
-Ա­յո, շուրջ եր­կու տաս­նյակ լու­սան­կար­ներ կան:
-Դր­սում հան­րահռ­չա­կե­լու միտք ու­նե՞ք:
-«Փա­րա­ջա­նով. հան­դի­պում­ներ և ոչ միայն» գիր­քը լույս է տես­նե­լու «Հայ կի­նո­գոր­ծիչ­ներ» մա­տե­նա­շա­րով: Այդ մա­տե­նա­շա­րի բո­լոր գր­քե­րը երկ­լե­զու են՝ հա­յե­րեն և ռու­սե­րեն: Վեր­ջի­նը «Ֆրուն­զե Դով­լա­թյանն» էր, որ լույս տե­սավ 2018-ին: Ազ­գա­յին կի­նո­կենտ­րոնն էր վճա­րում թարգ­մա­նա­կան ծախ­սե­րի հա­մար: Հի­մա չկա թարգ­մա­նու­թյան հա­մար նա­խա­տես­ված գու­մար: Հնա­րա­վոր է միայն հա­յե­րեն լի­նի: Դր­սում ներ­կա­յաց­նե­լու մա­սին դժ­վար է խո­սե­լը, ե­թե թարգ­մա­նու­թյուն չկա:
-Ին­չու՞ այդ­քան ուշ անդ­րա­դար­ձաք Փա­րա­ջա­նո­վին՝ Ձեր 80-ա­մյա­կի նա­խա­շե­մին:
-Մտա­վա­խու­թյուն ու­նեի, ա­նընդ­հատ մտա­ծում էի՝ ի՞նչ կա­ռուց­ված­քով ներ­կա­յաց­նեմ Փա­րա­ջա­նո­վին. վեր­լու­ծե՞մ ֆիլ­մե­րը, կի­նո­գե­տի հա­յաց­քո՞վ ներ­կա­յաց­նեմ «Նռան գույ­նը» «Ա­շուղ Ղա­րի­բը», «Մո­ռաց­ված նախ­նի­նե­րի ստ­վեր­նե­րը»: Ի վեր­ջո ընտ­րե­ցի այս ձևա­չա­փը՝ «Փա­րա­ջա­նով. հան­դի­պում­ներ և ոչ միայն»: «Ոչ միայ­նը» ու­րիշ­նե­րի խոսքն է իր մա­սին՝ Տար­կովս­կու, Տո­նի­նո Գուե­րա­յի և այ­լոց:
Մի գլուխ կա՝ «Փա­րա­ջա­նովն ա­սում էր»: Oրի­նակ, նա ա­նընդ­հատ մրմն­ջում էր իր սի­րած ա­ղոթ­քը. «Թող կրկ­նա­պատկ­վի և ե­ռա­պատկ­վի ա­մե­նայն վեհն ու գե­ղե­ցի­կը»: Դա էր նրա ա­ղոթ­քը: Նա պաշ­տում էր գե­ղե­ցի­կը: Փա­րա­ջա­նո­վը աչ­քե­րը բա­ցել՝ տա­նը գե­ղե­ցիկ հին ապ­րանք­ներ է տե­սել: Հայ­րը՝ Հով­սե­փը, հնա­վա­ճառ էր, վա­ճա­ռում էր ինչ ա­սես, այդ թվում՝ ոս­կի, ա­դա­մանդ: Փա­րա­ջա­նո­վը գրում է՝ ի՞նչ կեն­սագ­րու­թյուն, իմ կեն­սագ­րու­թյու­նը մեկ բա­ռով կա­րե­լի է ձևա­կեր­պել՝ դարդ: Անվ­տան­գու­թյան կո­մի­տեն շա­րու­նակ հե­տապն­դել է հո­րը, խու­զար­կել տու­նը: Գրում է՝ մայրս ա­մեն ա­ռա­վոտ մի բուռ ա­դա­մանդ էր տա­լիս, որ կուլ տամ, հե­տո ամ­բողջ օ­րը գի­շե­րա­նո­թը հետևիցս բռ­նած ման գա­լիս:
-Գիր­քը բուհ կմտ­նի՞:
-Իմ գրե­թե բո­լոր գր­քե­րը թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը գնել ու օգ­տա­գոր­ծում է որ­պես ու­սում­նա­կան ձեռ­նարկ՝ «Դով­լա­թյա­նը», «Ներ­սես Հով­հան­նի­սյա­նը», «Ռու­բեն Գևոր­գյան­ցը», «Ա­տա­մա­նո­վը», «Ռո­բերտ Սա­հա­կյան­ցը»:
-Ե­թե Փա­րա­ջա­նո­վը ողջ լի­ներ...
-Երբ Կիևում՝ Դով­ժեն­կո­յի ան­վան կի­նոս­տու­դիա­յում նա նկա­րա­հա­նում է «Մո­ռաց­ված նախ­նի­նե­րի ստ­վեր­նե­րը», Յու­րի Ի­լեն­կոն, նրա հետ աշ­խա­տող մյուս օ­պե­րա­տոր­նե­րը փոր­ձում են ա­լա­փա­րա­ջա­նո­վյան ֆիլ­մեր ստեղ­ծել՝ կրկ­նել Փա­րա­ջա­նո­վին, բայց չի հա­ջող­վում: Մեզ մոտ էլ Ա­զա­տյան ա­մու­սին­նե­րը փոր­ձե­ցին նկա­րա­հա­նել վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մեր՝ փա­րա­ջա­նո­վյան մո­տիվ­նե­րով ու պլաս­տի­կա­յով, բայց, ինչ­պես Տար­կովս­կին էր ա­սում, նա այն­պի­սի պլաս­տի­կա է ստեղ­ծել կի­նո­յում, որ ոչ ոք չի կա­րող կրկ­նել:
-Իսկ ե­թե խո­սենք Փա­րա­ջա­նո­վի՝ ժա­մա­նա­կի, կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի վրա ու­նե­ցած ազ­դե­ցու­թյան մա­սին:
-Նա ու­զում էր նկա­րա­հա­նել «Ա­րա Գե­ղե­ցիկ», «Սա­սուն­ցի Դա­վիթ»... Ե­թե այդ ֆիլ­մե­րը նկա­րա­հան­վեին ու էկ­րան բարձ­րա­նա­յին, «Հայ­ֆիլ­մի» ա­նու­նը թն­դա­լու էր, ինչ­պես Կիևի­նը՝ «Մո­ռաց­ված նախ­նի­նե­րի ստ­վեր­նե­րը» ֆիլ­մից հե­տո: Փա­րա­ջա­նո­վյան կի­նոն շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նար, ու, վս­տահ եմ, «Հայ­ֆիլ­մը» այս­պես չէր հանգ­չի: Հե­տաքր­քիր մի դր­վագ հի­շե­ցի. Փա­րա­ջա­նո­վը նկա­րա­հա­նում էր «Ա­շուղ Ղա­րի­բը», օ­պե­րա­տո­րը Ալ­բերտ Յա­վու­րյանն էր: Նկա­րա­հա­նում էր մու­սուլ­մա­նա­կան ֆիլմ, ճիշտ այն ժա­մա­նակ, երբ Ար­ցա­խի հար­ցը բարձ­րաց­վեց, Սում­գա­յի­թի ջար­դե­րը սկս­վե­ցին: Եվ Փա­րա­ջա­նո­վը կար­ծես տագ­նապ է ապ­րում, զղ­ջում: Գրում է իր հու­շե­րում՝ ես էլ եմ քրիս­տո­նյա, իմ օ­պե­րա­տորն էլ, և մենք ստեղ­ծել ենք մու­սուլ­մա­նա­կան ֆիլմ, բայց կար­ծում եմ` մեր ազգն ըն­դու­նակ է ըն­դու­նե­լու ու­րիշ ազ­գու­թյուն­նե­րի ար­վես­տը, հա­յերն ինձ ճիշտ կհաս­կա­նան: Ալ­բերտ Յա­վու­րյա­նը պատ­մում է, որ ֆիլմն ար­դեն մոն­տաժ­վում էր, կան­չում է ի­րեն («Վրաց­ֆիլմ» կի­նոս­տու­դիա­յում էին ըն­թա­նում նկա­րա­հա­նում­նե­րը): Նոր դր­վագ­ներ է նկա­րա­հա­նում` Ա­շուղ Ղա­րի­բին մահ­մե­դա­կան­նե­րը հա­լա­ծում են, հայ ե­րե­խա­նե­րը փր­կում են հա­լա­ծան­քից, տա­նում ե­կե­ղե­ցի: Ա­շուղ Ղա­րիբն էլ իր հեր­թին կո­վի կաթ է հայ­թայ­թում (վատ ժա­մա­նակ­ներ էին) ու կե­րակ­րում հայ մա­նուկ­նե­րին: ՈՒ նոր գլուխ է ա­վե­լաց­նում ֆիլ­մում՝ «Աստ­ված մեկն է»: Կա­րեն Քա­լան­թա­րի վկա­յու­թյամբ` նա կյան­քի վեր­ջում տանջ­վում էր մարմ­նա­պես ու բա­րո­յա­պես, ան­սանձ երևա­կա­յու­թյու­նից պայ­թում էր գլու­խը, ծվատ­վում էր սիր­տը: Բոր­բոք­ված ու­ղե­ղում ցնորք­ներ էին ծն­վում: Նա ա­սում էր, որ մեղք է գոր­ծել հա­րա­զատ ժո­ղովր­դի դեմ, և հի­մա Աստ­ված պատ­ժում է ի­րեն. նրան թվում էր, որ իր սե­րը տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի ար­վես­տի ու մշա­կույ­թի հան­դեպ, ան­կախ նրանց ազ­գու­թյու­նից ու կրո­նից, հա­վա­սար է դա­վա­ճա­նու­թյան ու հա­վա­տու­րա­ցու­թյան: Նրան տան­ջում էր այն միտ­քը, որ ին­քը շատ քիչ բան է ա­րել իր ժո­ղովր­դի հա­մար: Նա ու­զում էր ապ­րել՝ բաց թո­ղա­ծը լրաց­նե­լու հա­մար:
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ
Դիտվել է՝ 1768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ