«Հան­դի­սա­տեսն ի­րա­վունք ու­նի դի­տե­լու պատ­շաճ ո­րա­կի ներ­կա­յա­ցում­ներ»

«Հան­դի­սա­տեսն ի­րա­վունք ու­նի դի­տե­լու պատ­շաճ ո­րա­կի ներ­կա­յա­ցում­ներ»
17.03.2020 | 01:11

Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման հա­մար մեր հան­րա­պե­տու­թյու­նում առ­ժա­մա­նակ փակ են ՀՀ ԿԳՄՍ են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող թա­տե­րա­կան և հա­մեր­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը՝ թատ­րոն­ներ, հա­մեր­գաս­րահ­ներ, թան­գա­րան­ներ և գրա­դա­րան­ներ։ Այս ըն­թաց­քում հե­տաձգ­վեց նաև օ­պե­րա­յին թատ­րո­նում սպաս­վող մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման գոր­ծըն­թա­ցը (ա­տես­տա­ցիա): Ա­նո­րոշ ժա­մա­նա­կով կդա­դա­րեն նաև նոր թափ ստա­ցած անս­տո­րա­գիր նա­մակ­նե­րը: Ա­տես­տա­ցիան, ինչ­պես կա­րե­լի էր են­թադ­րել, միան­շա­նակ չի ըն­դուն­վել՝ նոր կր­քե­րի տե­ղիք տա­լով: «Ի­րա­տե­սը» թե­մա­յի առն­չու­թյամբ հար­ցեր է ուղ­ղել Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և տնօ­րեն ԿՈՆՍ­ՏԱՆ­ՏԻՆ ՕՐ­ԲԵ­ԼՅԱ­ՆԻՆ։

-Օ­պե­րա­յին թատ­րո­նում սպաս­վող ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման գոր­ծըն­թացն ար­դյո՞ք ճիշտ ժա­մա­նա­կին է ար­վում և ըստ կար­գի՞, թե՞ ար­տա­հերթ է, ինչ­պես վկա­յում են ո­րոշ աղ­բյուր­ներ:
-Թատ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տող­նե­րի ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է` հիմք ըն­դու­նե­լով ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի 2009 թ. հուն­վա­րի 29-ի թիվ 707-Ա ան­հա­տա­կան հրա­մա­նը, ո­րով հաս­տատ­վել է մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վար­ման քն­նու­թյուն­նե­րի օ­րի­նա­կե­լի կա­նո­նա­կարգ, ո­րի հա­մա­ձայն` ըն­դուն­վել է թատ­րո­նի տնօ­րե­նի 2014 թվա­կա­նի ապ­րի­լի 30-ի թիվ 134-Ա հա­մա­պա­տաս­խան հրա­մա­նը։ Ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման հրա­ման­նե­րով էլ թատ­րո­նին ի­րա­վունք է վե­րա­պահ­ված ցան­կա­ցած ժա­մա­նակ անց­կաց­նե­լու ար­տա­հերթ ո­րա­կա­վոր­ման քն­նու­թյուն­ներ։ Բա­ցի այդ, թատ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տող­նե­րի ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման գոր­ծըն­թա­ցի ի­րա­վա­կան հիմք է հան­դի­սա­նում նաև ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 120-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սը, ո­րի հա­մա­ձայն, աշ­խա­տո­ղի մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը զբա­ղեց­րած պաշ­տո­նին կամ կա­տար­վող աշ­խա­տան­քին գնա­հա­տում է գոր­ծա­տուն։ Գոր­ծա­տուն ինքն է ո­րո­շում, թե երբ ու ինչ կար­գով է ի­րա­կա­նաց­վե­լու նշ­ված գոր­ծըն­թա­ցը։ Ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման նպա­տա­կը աշ­խա­տող­նե­րին ա­զա­տե­լը չէ։ Բա­ցի այդ, ո­րա­կա­վոր­ման ստու­գում­նե­րը ի­րա­կա­նաց­վե­լու են ար­տա­սահ­մա­նից հրա­վիր­ված ա­նա­չառ մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Կար­ծում ենք՝ հան­դի­սա­տեսն ի­րա­վունք ու­նի դի­տե­լու պատ­շաճ ո­րա­կի ներ­կա­յա­ցում­ներ, իսկ այդ ո­րա­կի ա­պա­հով­ման հիմ­նա­կան գոր­ծո­նը ար­տիս­տի ո­րա­կա­վոր­ման ստու­գումն է։
-Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ ա­տես­տա­ցիան ճա­նա­պարհ է հար­թում «Օ­պե­րա­յին ե­րի­տա­սար­դա­կան ծրագ­րի» ար­տիստ­նե­րի հա­մար. նրան­ցից շա­տե­րը, հնա­րա­վոր է, փո­խա­րի­նեն թատ­րո­նի վաս­տա­կա­շատ մե­ներ­գիչ­նե­րին:
-Թատ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տող­նե­րի ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման հիմ­նա­կան նպա­տա­կը սահ­ման­ված է ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի 2009 թվա­կա­նի հուն­վա­րի 29-ի թիվ 707-Ա ան­հա­տա­կան հրա­մա­նով հաս­տատ­ված օ­րի­նա­կե­լի կա­նո­նա­կար­գի 2-րդ կե­տով, ո­րի հա­մա­ձայն ո­րա­կա­վոր­ման ստու­գու­մը ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան շա­րու­նա­կա­կան կա­տա­րե­լա­գործ­ման գոր­ծըն­թաց է, ին­չը նպաս­տում է խմ­բե­րի մաս­նա­գի­տա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան խն­դիր­նե­րի ար­դյու­նա­վետ լուծ­մա­նը, ստեղ­ծա­գոր­ծա­կան անձ­նա­կազ­մի ո­րա­կա­կան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը և կադ­րա­յին հո­սու­նու­թյան կա­ռա­վար­մա­նը։ Ինչ­պես հս­տակ երևում է կա­նո­նա­կար­գից, ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման նպա­տա­կը ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տող­նե­րին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լը կամ թատ­րո­նը նոր կադ­րե­րով հա­մալ­րե­լը չէ։ Թատ­րո­նում ա­տես­տա­ցիա­յի ար­դյուն­քում կամ այլ պատ­ճառ­նե­րով ե­թե ա­ռա­ջա­նում է թա­փուր հաս­տիք, հայ­տա­րար­վում է բաց մր­ցույթ, ո­րին կա­րող են մաս­նակ­ցել բո­լոր ցան­կա­ցող­նե­րը, ով­քեր հա­մա­պա­տաս­խա­նում են ա­ռա­ջադր­ված չա­փա­նիշ­նե­րին:
-ՀՀ վաս­տա­կա­վոր և ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի կո­չում ու­նե­ցող­նե­րը մաս­նակ­ցե­լու՞ են ո­րա­կա­վոր­ման ստուգ­ման գոր­ծըն­թա­ցին, թե՞ ար­տո­նու­թյուն­ներ կու­նե­նան:
-Ան­ձի պաշ­տոն­նե­րը, կո­չում­ներն ու պարգևնե­րը չեն կա­րող մշ­տա­պես ա­պա­հո­վել ան­ձի ստեղ­ծա­գոր­ծա­կան բարձր ո­րա­կը, ուս­տի նշ­ված ըն­թա­ցա­կար­գե­րում որևէ բա­ցա­ռու­թյուն չի ար­ված ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի 2009 թվա­կա­նի հուն­վա­րի 29-ի թիվ 707-Ա ան­հա­տա­կան հրա­մա­նով։
-Որ­քա­նո՞վ է նպա­տա­կա­հար­մար «Օ­պե­րա­յին ե­րի­տա­սար­դա­կան ծրագ­րի» գոր­ծու­նեու­թյու­նը, երբ ԵՊԿ-ում կա օ­պե­րա­յին ստու­դիա, ո­րը լիո­վին կա­տա­րում է այդ գոր­ծա­ռույ­թը: Առ­հա­սա­րակ, ե­րի­տա­սարդ ար­տիստ­ներն ինչ­պե՞ս են ընդգրկվում օ­պե­րա­յին թատ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մում:
-Օ­պե­րա­յին ար­վես­տը հա­մար­վում է սինկ­րե­տիկ ար­վեստ, որն իր մեջ խտաց­նում է մի քա­նի դժ­վա­րա­գույն մաս­նա­գի­տու­թյուն­ներ, իսկ օ­պե­րա­յին բե­մը, որ­պես դա­սա­կան ար­վես­տը ներ­կա­յաց­նող կարևո­րա­գույն հար­թակ, ակն­հայ­տո­րեն չի կա­րող լի­նել փոր­ձա­դաշտ, որ­տեղ ու­սա­նող­նե­րը կփոր­ձեն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րը։ Օ­պե­րա­յին բեմն ար­տիստ­նե­րից պա­հան­ջում է մինչև բեմ բարձ­րա­նա­լը լի­նել հղկ­ված՝ և՛ ար­տիս­տա­կան, և՛ երգ­չա­կան հմ­տու­թյուն­նե­րով լիար­ժե­քո­րեն պատ­րաստ՝ կրե­լու բեմ բարձ­րա­նա­լու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ու­նե­նալ թե՛ երգ­չա­կան, թե՛ կր­թա­կան և թե՛ ար­տիս­տա­կան մեծ ու­նա­կու­թյուն­ներ։ ՈՒս­տի ե­րի­տա­սարդ ար­տիստ­նե­րի օ­պե­րա­յին ծրա­գի­րը դառ­նում է այն ա­ռանց­քը, ո­րի մի­ջո­ցով ու­սա­նո­ղը, որն ար­դեն ստա­ցել է բա­զա­յին կր­թու­թյուն, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա կա­տա­րե­լա­գործ­վե­լու և ձեռք բե­րե­լու բե­մի հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր հմ­տու­թյուն­նե­րը։ Պետք է նշել, որ գրե­թե բո­լոր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը, ո­րոնք պա­հան­ջում են մեծ հմ­տու­թյուն­ներ, ինչ­պի­սին է օ­պե­րա­յին երգ­չի մաս­նա­գի­տու­թյու­նը, բա­զա­յին կր­թու­թյու­նից հե­տո անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն լրա­ցու­ցիչ կա­տա­րե­լա­գործ­ման (որ­պես օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել ա­ռող­ջա­պա­հու­թյան կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րա­յի ինս­տի­տու­տը, դի­վա­նա­գի­տա­կան դպ­րո­ցը, փաս­տա­բա­նա­կան դպ­րո­ցը և այլն)։
«Young artist opera program» ծրագ­րե­րը գոր­ծում են եվ­րո­պա­կան, ա­մե­րի­կյան, ռու­սա­կան և արևե­լյան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր օ­պե­րա­յին թատ­րոն­նե­րում, հիմ­նա­կա­նում նույն ան­վան­մամբ, և նրանց գոր­ծու­նեու­թյունն ու ա­ռա­քե­լու­թյու­նը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են Հա­յաս­տա­նի նույ­նա­նուն ծրագ­րի ա­ռաջ­նա­յին նպա­տակ­նե­րին ու խն­դիր­նե­րին։ Որ­պես օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել հա­մաշ­խար­հա­յին մե­ծու­թյան օ­պե­րա­յին հետևյալ թատ­րոն­նե­րը, ո­րոնք, որ­պես բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն, ու­նեն ե­րի­տա­սար­դա­կան ծրագ­րեր։ Հի­շա­տակ­ման են ար­ժա­նի Նյու Յոր­քի «Մետ­րո­պո­լի­տան» օ­պե­րա­յին թատ­րո­նի, Լոն­դո­նի «Ռո­յալ» օ­պե­րա­յին թատ­րո­նի, Մոսկ­վա­յի «Մեծ թատ­րո­նի», Սիդ­նե­յի օ­պե­րա­յին թատ­րո­նի, Ավ­ստ­րա­լիա­յի «Փալմ Բիչ» օ­պե­րա­յին թատ­րո­նի, Հոն­կոն­գի օ­պե­րա­յին թատ­րո­նի, Ե­րու­սա­ղե­մի օ­պե­րա­յին թատ­րո­նի, Լոս Ան­ջե­լե­սի օ­պե­րա­յին թատ­րո­նի, Տե­խա­սի Թայ­լե­րի օ­պե­րա­յին թատ­րո­նի, Չե­դար Ռա­փիդս օ­պե­րա­յին թատ­րո­նի, Սա­րա­տո­գա­յի, Չի­կա­գո­յի օ­պե­րա­յին թատ­րոն­նե­րի ե­րի­տա­սար­դա­կան օ­պե­րա­յին ծրագ­րերը։
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ