Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րո­գու­մը հաս­տատ­վել է

Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րո­գու­մը հաս­տատ­վել է
08.05.2020 | 00:38
Թատ­րոն-հան­դի­սա­տես կա­պը տե­ղա­փոխ­վել է առ­ցանց հար­թակ: Թա­տե­րա­կան գոր­ծիչ­նե­րը փոր­ձում են և՛ հան­րու­թյան մշա­կու­թա­յին ժա­մանցն ա­պա­հո­վել, և՛ ան­գործ չմ­նալ, և՛ նոր նա­խագ­ծեր կյան­քի կո­չել: «Կեն­դա­նի շփու­մը ե՞րբ կվե­րա­կան­գն­վի» հար­ցը սա­րե­րի հետևում է, փո­խա­րե­նը ա­ռաջ են գա­լիս հար­ցեր, որ կա­յին մինչ հա­մա­վա­րա­կը և լու­ծում են պա­հան­ջում` ան­կախ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րած պայ­ման­նե­րից:
Օ­րերս Կա­ռա­վա­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ քն­նարկ­վել են կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի բնա­գա­վառ­նե­րում 2020 թ. ծախ­սա­յին ծրագ­րե­րը: Կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի նո­րոգ­ման, մշա­կու­թա­յին ո­լոր­տի հու­շար­ձան­նե­րի վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման, հան­րա­յին գրա­դա­րան­նե­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի զար­գաց­ման, թատ­րոն­նե­րի շեն­քե­րի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման և այլ ձեռ­նար­կու­մե­րի հա­մար 2020 թ. պե­տա­կան բյու­ջեով հատ­կաց­վե­լու է 4,4 մլրդ դրամ:
Դեռևս տա­րես­կզ­բին անդ­րա­դար­ձել էինք Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի վե­րա­նո­րոգ­ման խնդ­րին: Թե՛ տնօ­րե­նը, թե՛ գե­ղար­վե­տա­կան ղե­կա­վարն ըն­դգ­ծում էին, որ ա­մե­նա­մեծ խն­դի­րը շեն­քի վե­րա­նո­րոգ­ման հարցն է` հու­սա­լով, որ թատ­րո­նի 90-ա­մյա­կը (2021 թ.) կն­շեն բա­րե­կարգ շեն­քում:
Մինչ հա­մա­վա­րա­կը նա­խա­տես­վում էր վե­րա­նո­րո­գում, բայց կա­ռա­վա­րու­թյու­նը դեռ չէր հաս­տա­տել նա­խա­գի­ծը: Փոր­ձե­ցինք ճշ­տել՝ վեր­ջին խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թա­ցում ի՞նչ է ո­րոշ­վել, ա­ջակ­ցե­լու՞ է կա­ռա­վա­րու­թյու­նը թատ­րո­նի վե­րա­նո­րոգ­մա­նը:
Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վե­ստա­կան ղե­կա­վար ՎԱ­ՀԵ ՇԱՀ­ՎԵՐ­ԴՅԱՆՆ ա­սաց, որ այդ հարցն ուղ­ղել է Ա­րա Խզ­մա­լյա­նին և ստա­ցել դրա­կան պա­տաս­խան: Թատ­րո­նի վե­րա­նո­րոգ­ման նա­խա­գի­ծը պատ­րաստ է, թե երբ կսկս­վեն բուն աշ­խա­տանք­նե­րը, որ­քան գու­մար է տրա­մադր­վե­լու, դեռ չի կա­րող ա­սել:
«Թատ­րոնն ու­նի և՛ հիմ­նա­կան, և՛ կոս­մե­տիկ վե­րա­նո­րոգ­ման կա­րիք, ո­րով­հետև եր­կար ժա­մա­նակ ո­չինչ չի ար­վել, դր­սի պա­տե­րը տեղ-տեղ պար­զա­պես քանդ­վում են՝ խո­նա­վու­թյու­նից և տա­րի­ներ շա­րու­նակ տե­ղա­ցող անձրևնե­րից: Դահ­լի­ճի ա­թոռ­նե­րը նույն­պես շար­քից դուրս են ե­կել, բե­մում շատ ա­նե­լիք կա»,- ման­րա­մաս­նեց նա:
Որ­պես կա­նոն, վե­րա­նո­րոգ­ման ըն­թաց­քում թա­տե­րա­կան ակ­տիվ կյան­քը դա­դար է առ­նում: Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված, այս­պես թե այն­պես, դա­դա­րի շր­ջան է, մար­դիկ տանն են, ներ­կա­յա­ցում­ներ չկան, կար­ծես ճիշտ ժա­մա­նակն է շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ սկ­սե­լու: Մեր այս դի­տարկ­մա­նը թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը հա­մա­ձայ­նեց, նշեց նաև, որ մե­կու­սա­ցու­մից հե­տո, նո­րո­գում­ներն էլ ե­թե լի­նեն, ի­րենք կնա­խա­պատ­րաստ­վեն թատ­րո­նի շեն­քի բաց­մա­նը. քա­նի որ ե­կող տա­րին հո­բե­լյա­նա­կան է: Ինչ վե­րա­բե­րում է թա­տե­րա­կան դա­դա­րին, Վա­հե Շահ­վեր­դյանն ա­սաց, որ մե­կու­սա­ցու­մից հե­տո ներ­կա­յա­ցում­ներ դեռ չեն լի­նի, բայց կլի­նեն ստեղ­ծա­գոր­ծա­կան պրպ­տում­ներ:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ