«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Փա­շի­ն­յա­նի իշ­խա­նու­թ­յան հետ­հաշ­վար­կը միաց­ված է»

«Փա­շի­ն­յա­նի իշ­խա­նու­թ­յան հետ­հաշ­վար­կը միաց­ված է»
15.05.2020 | 00:29

Իշ­խա­նու­թյու­նը ո­րո­շեց ար­տա­կարգ դրու­թյու­նը մեկ ամ­սով էլ եր­կա­րաձ­գել։ Վի­րու­սա­կիր­նե­րի այ­սօր­վա թվե­րը հաշ­վի առ­նե­լով` ար­դեն դժ­վար է որևէ տրա­մա­բա­նու­թյուն գտ­նել վի­րու­սի դեմ պայ­քա­րե­լու իշ­խա­նու­թյան քայ­լե­րում, բայց փաստ է, որ ևս մեկ ա­միս ապ­րե­լու ենք «ձևա­կան» ար­տա­կարգ ռե­ժի­մի պայ­ման­նե­րում։ Վի­րու­սի դեմ պայ­քա­րի, իշ­խա­նու­թյան քայ­լե­րի ու ներ­քին այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցել ենք «Դե­մոկ­րա­տա­կան այ­լընտ­րանք» կու­սակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նող խմ­բի ղե­կա­վար, քա­ղա­քա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՍՈՒՐԵ­ՆՅԱՆ­ՑԻ հետ։

-Ի­մաս­տա­վոր­վա՞ծ էր կա­րան­տի­նա­յին շր­ջա­նը, երբ այ­սօր վիու­սա­կիր­նե­րի թի­վը կրկ­նա­կի շատ է, բայց սահ­մա­նա­փա­կում­նե­րը մեղ­մաց­վել են։ Ըստ Ձեզ, վի­րու­սը վե­րահս­կե­լու իշ­խա­նու­թյան քայ­լե­րը տրա­մա­բան­վա՞ծ են։
-Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման սկզ­բի օ­րե­րից Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի քայ­լե­րը ե­ղել են ոչ հա­մար­ժեք։ Երբ ԱՀԿ-ն մար­տի 11-ին պան­դե­միա էր հայ­տա­րա­րել, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում էին հետևո­ղա­կա­նո­րեն «Ա­յո»-ի քա­րոզ­չու­թյու­նը, ին­չի հետևան­քով Հա­յաս­տա­նում բռնկ­վեց հա­մա­ճա­րա­կը։ Ար­տա­կարգ դրու­թյուն, կա­րան­տի­նա­յին ռե­ժիմ մեզ մոտ շատ ուշ է սահ­ման­վել, իսկ հե­տո երբ վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը մե­ծա­ցավ, սկ­սե­ցին սահ­մա­նա­փա­կում­նե­րը թու­լաց­նել։ Այս պա­րա­գա­յում աբ­սուրդ է, որ ևս մեկ ա­միս ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը եր­կա­րաձ­գում են։ Ի­մի­տա­ցիոն, պո­պու­լիս­տա­կան քայ­լերն ա­վե­լի են վատ­թա­րաց­նում թե՛ հա­մա­ճա­րա­կա­յին, թե՛ տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը։
-Չնա­յած երկ­րում ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ է, բազ­մա­թիվ խն­դիր­ներ կա­րոտ են լուծ­ման, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը լրիվ այլ տրա­մա­բա­նու­թյամբ է աշ­խա­տում։ Խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի խոր­հր­դա­րա­նում ար­դեն եր­կու շա­բաթ է ընդ­դի­մու­թյունն ու իշ­խա­նու­թյունն ի­րար են «ու­տում», հեր­թը հա­սավ բռուն­ցք­նե­րին, հայ­հո­յանք­նե­րին, ու հի­մա խոր­հր­դա­րա­նը քա­ղա­քա­կան հուն ոչ մի կերպ չի վե­րա­դառ­նում։ Ինչ­պի­սի՞ն է Ձեր գնա­հա­տա­կա­նը խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պին և դրան հետևած քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին։
-Խոր­հր­դա­րա­նում կա­տար­վա­ծը խս­տա­գույնս դա­տա­պար­տե­լի է, Ազ­գա­յին ժո­ղո­վը չպի­տի վե­րած­վի հայ­հո­յանք­նե­րի հար­թա­կի։ Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյան ա­մե­նա­թույլ խոր­հր­դա­րանն է սա։ Տե­ղի ու­նե­ցա­ծը կոտ­րեց այն մի­ֆը, թե այս իշ­խա­նու­թյու­նը նոր մշա­կույթ, ար­ժե­քա­յին հա­մա­կարգ է բե­րել, հեր­քեց Փա­շի­նյա­նի այն պն­դում­նե­րը, թե սա իր ո­րա­կով բա­ցա­ռիկ խոր­հր­դա­րան է։ Ա­վե­լին, Փա­շի­նյանն իր ե­լույ­թով խրա­խու­սեց բռ­նու­թյու­նը, ընդ­դի­մա­դիր խոսքն այ­սու­հետ կա­րե­լի է հա­մա­րել սադ­րիչ ու բռուն­ցք­նե­րով լռեց­նել։
-Լրա­ցավ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վար­ման 2 տա­րին, ու այն բա­վա­կան խոր­հր­դան­շա­կան ի­րա­դար­ձու­թյամբ «տոն­վեց»։ Նման մի­ջա­դե­պե­րով ար­դյո՞ք խն­դիր դր­ված չէ հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու կարևոր խն­դիր­նե­րից, այդ թվում` ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան շուրջ զար­գա­ցում­նե­րից։
-Չեմ կար­ծում, թե հա­տուկ բա­ներ են բե­մադ­րում, որ մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը շե­ղեն։ Պար­զա­պես այս իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ձևա­կեր­պել կարևոր խն­դիր­նե­րի օ­րա­կար­գը։ Իշ­խա­նու­թյան լր­ջու­թյունն այն մա­կար­դա­կում չէ, որ զբաղ­վի կեն­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մամբ։ Տե­ղի է ու­նե­նում քա­ղա­քա­կան կյան­քի լյում­պե­նա­ցում, ինչն էլ հան­գեց­նում է նման տհաճ տե­սա­րան­նե­րի։ Իսկ կարևոր խն­դիր­ներ կու­տակ­վում են, հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­ներ էլ չկան։ Եր­կու տար­վա ըն­թաց­քում այս իշ­խա­նու­թյունն ա­պա­ցու­ցել է իր ինս­տի­տու­ցիո­նալ սնան­կու­թյու­նը, ի վի­ճա­կի չէ ձևա­կեր­պե­լու հա­սուն օ­րա­կարգ և ի­րա­կա­նաց­նե­լու այն։
-Տե­սա­կետ է հն­չում, որ այս իշ­խա­նու­թյունն ար­դեն «ան­ցած է­տապ» է, և ե­թե այ­լընտ­րան­քա­յին լուրջ ուժ ստեղծ­վի, երկ­րում իշ­խա­նա­փո­խու­թյուն կլի­նի։ Նախ` հա­մա­մի՞տ եք այս կար­ծի­քին, հե­տո էլ` ին­չու՞ ընդ­դի­մա­դիր բևեռ չի ձևա­վոր­վում, ե­թե ընդ­դի­մա­խոս­նե­րի պա­կաս չկա։
-Իշ­խա­նու­թյունն այ­սօր չի կա­րող սպա­սար­կել ան­գամ սե­փա­կան օ­րա­կար­գը։ Հա­մոզ­ված եմ` ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը եր­կա­րաձգ­վում է ոչ այն­քան հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի, որ­քան այն նպա­տա­կով, որ իշ­խա­նու­թյու­նը վս­տահ չէ, թե դրա չե­ղար­կու­մից հե­տո դրա­կան ել­քով կանց­կաց­նի սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն։ Ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի եր­կա­րաձգ­ման հիմ­նա­կան շար­ժա­ռի­թը դա է։ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հետ­հաշ­վար­կը միաց­ված է, վար­կա­նի­շը սրըն­թաց գա­հա­վի­ժում է։ ՈՒ­նենք իշ­խա­նու­թյան ճգ­նա­ժամ, որ­քան էլ իշ­խա­նու­թյունն իր ֆեյ­քե­րով փոր­ձի ան­պար­տե­լիու­թյան, հա­ջո­ղու­թյուն­նե­րի միֆ ստեղ­ծել։ Ակն­հայտ է նաև, որ իշ­խա­նու­թյան տար­բեր կենտ­րոն­ներ տար­բեր ու­ղերձ­ներ են հղում հան­րու­թյա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մա­դիր ու­ժի ձևա­վոր­մա­նը, դրա հա­մար ժա­մա­նակ է պետք։ Կար­ծում եմ` ի­րա­կան այ­լընտ­րան­քա­յին բևեռ շատ ա­րագ կձևա­վոր­վի, որն առն­չու­թյուն չի ու­նե­նա ո՛չ գոր­ծող, ո՛չ էլ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Նախ­կին­նե­րի ֆո­բիա­յով Փա­շի­նյա­նը չի կա­րող եր­կար ժա­մա­նակ հա­մախմ­բել մարդ­կանց։ Մինչև տար­վա վերջ կձևա­վոր­վի ընդ­դի­մա­դիր բևեռ և հնա­րա­վոր է, որ այս իշ­խա­նու­թյու­նը մինչև հեր­թա­կան ընտ­րու­թյուն­ներ չի ձգի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ