Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Ասում են...

Ասում են...
03.07.2020 | 00:18

...թե խորհր­դա­րա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում շա­տե­րը, որոնք քչից-­շա­տից կա­յա­ցած են եղել, իրենց գործն են ու­նե­ցել, խիստ փոշ­մա­նել են, որ պատ­գա­մա­վոր են դար­ձել. հենց նրանք են, որ հայտն­վել են Նի­կոլ Փաշ­ին­յա­նի «ցու­ցա­կում»` որ­պես անհ­նա­զանդ­ներ: Վեր­ջին­ներս, ինչ­պես նաև «Իմ քայ­լում» շա­տե­րը, շո­կի մեջ են հայտն­վում, երբ Նի­կոլ Փաշ­ին­յանն «ան­կաշ­կանդ», ադեկ­վա­տու­թյու­նը կորց­րած, խմ­բակ­ցու­թյան նիս­տում ամե­նա­վեր­ջին հայ­հո­յանք­ներն է հն­չեց­նում, ին­չը վեր­ջերս շատ է պա­տա­հում հատ­կա­պես Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նին առնչ­վող գոր­ծըն­թաց­նե­րի կա­պակ­ցու­թյամբ: Քայ­լա­կան­նե­րը պն­դում են՝ բա­ցի նրա­նից, որ Նի­կոլ Փաշ­ին­յանն ան­հա­վա­սա­րակ­շիռ անձ է, նաև դիտ­մամբ է իրեն այդ­պես պա­հում` հատ­կա­պես Վա­հագն Հո­վա­կիմ­յա­նի, վեր­ջերս էլ՝ Վլա­դի­միր Վար­դան­յա­նի և այ­լոց նկատ­մամբ, որ­պես­զի մնա­ցած­նե­րը վա­խե­նան, «չտզ­զան»։ Ասում են նաև՝ անհ­նա­զանդ­նե­րի բա­նա­կը գնա­լով մե­ծա­նում է, իսկ «կոմպ­րո­մատ­ներ» նրանց նկատ­մամբ այդ­պես էլ չեն գտն­վում. գտն­ված­ներն էլ «տու­զիկ» թե­մա­նե­րով են. զո­րօ­րի­նակ, թե Սոֆ­յա Հով­սեփ­յանն ինչ­պես է իրեն տր­ված գրանտ­նե­րը ծախ­սել, Վա­հագն Աթա­բեկ­յա­նի՝ ծան­րոց­ներ փո­խադ­րող «Կուր­յեր» ըն­կե­րու­թյու­նը լու­ծար­վե­լիս ինչ փոք­րիկ կիք­սեր է թույլ տվել և այլն։

Դիտվել է՝ 22248

Մեկնաբանություններ