USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 
  • Գերագույն օրենքը հասարակության առողջությունն է

    Գերագույն օրենքը հասարակության առողջությունն է

    11.12.2013| 17:20
    Թեև ոչ հաճախ, մեկ էլ տեսար թերթում, բանավեճի ընթացքում, կամ հարցազրույցների ժամանակ մի որևէ պաշտոնյա գովեստի թունդ խոսքեր ուղղեց առ ավելի բարձր պաշտոնյա։ Դա լա՞վ է, թե՞ վատ, կամ ինչպե՞ս է դա ընկալվում հասարակության տարբեր շերտերի կողմից, դժվար է ասել։ Ա՛յ, եթե համոզված լինես, որ այդ խոսքերը բխում են հոգու խորքից, անկեղծ են և հնչում են որպես երաշխիքի խոսքեր՝ հասարակության լայն շերտերին աջակցելու համար, գուցե ինչ-որ տեղ ընդունելի է, բայց, այնուամենայնիվ, կասկածի տեղ կա՝ արդյո՞ք դա իր մեջ չի պարունակում հաճոյանալու, ինչ-որ ակնկալիքներ ստանալու էլեմենտներ։ Իսկ որ դա առկա է մեր հասարակության մեջ (և ոչ միայն մեր), փաստ է։
  • Իսկ որն է մե՛ր այցեքարտը

    Իսկ որն է մե՛ր այցեքարտը

    31.10.2013| 12:11
    Հայտնի է, որ յուրաքանչյուր էթնոս, դարերով ապրելով և արարելով որևէ աշխարհագրական տարածքում, մշակում է իր համար վարվեցողության, պահվածքի որոշակի նորմեր և դրանցով ներկայանում մյուս ազգերին` որպես մի յուրահատուկ ամբողջություն, գուցե և անկրկնելի։ Դարերի ընթացքում պահվածքի, մտածելակերպի ձևերից լավագույնները դառնում են համամարդկային սեփականություն, նաև տվյալ ազգի այցեքարտը։
  • Բիբլիական Արարատն իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա

    Բիբլիական Արարատն իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա

    23.10.2013| 22:15
    Վերջերս օրաթերթերից մեկում ընթերցեցի մի հոդված, որ իբր ՀՀ «Սահմանադրությունում մեծ բաց, մեծ խոց չկա», սակայն համամիտ չլինելով այդ մտքի հետ, որոշեցի ձեզ ներկայացնել կարծիք-առաջարկություն: Հոդվածում նաև տեղեկատվություն կար, որ, ՀՀ նախագահի լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել:
  • Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

    Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

    18.10.2013| 15:42
    Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել է` «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»:
  • Վշտակցում են

    Վշտակցում են

    16.10.2013| 16:45
    «ՖԼԵՇ» ընկերության ղեկավար ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ իր խորին վշտակցությունն է հայտնում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին` սիրելի եղբորորդու` ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ցավալիորեն անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում որդեկորույս ծնողների, ընտանիքի անդամների ու հարազատների անսփոփ վիշտը:
  • Մեր երկիրը քաղաքական «ճիճվաթափության» խիստ կարիք ունի

    Մեր երկիրը քաղաքական «ճիճվաթափության» խիստ կարիք ունի

    03.10.2013| 15:35
    Կանխավ հայցում եմ մասնագետ բժիշկների ու կենսաբանների ներողամտությունը այս վերլուծության համար: Վերջերս շատ է գրվում ու խոսվում այն մասին, որ Երկրագունդը կենդանի օրգանիզմ է, որ կենդանի օրգանիզմ է ցանկացած հասարակական-քաղաքական կառույց, այդ թվում ազգը: Այս հարցի շուրջ բանավիճելու ի զորու չեմ, սակայն այս տեսակետն ինձ համար միանգամայն ընդունելի է, զարգացնելու համար այն գաղափարը, որն արդեն երկար ժամանակ զբաղեցնում է ուղեղս ու միտքս:
  • «Մե խատ կույր աղիք հանելու համար կթու կովս տփի գետին»

    «Մե խատ կույր աղիք հանելու համար կթու կովս տփի գետին»

    20.09.2013| 12:12
    Հայտնի է, որ մեր հասարակության մի զգալի հատվածը կիսաաղքատ, աղքատ կամ ծայրահեղ աղքատ է։ Պատճառների մասին շատ են խոսում և չարժե դրանց անդրադառնալ, սակայն կա ևս մի լուրջ պատճառ, որի մասին թեև հստակ չեն արտահայտվում, բայց այն իր տեսակարար կշռով «պատվավոր» տեղերից մեկն է գրավում. դա հասարակական առողջապահությունն է։
  • Նոյ Նահապետի և Նոյյան տապանի հայտնությունը

    Նոյ Նահապետի և Նոյյան տապանի հայտնությունը

    23.07.2013| 16:34
    Եթե համաշխարհային ջրհեղեղի և դրա հետ կապված հնագույն մարդկության մասին աստվածաշնչյան ավանդապատումը մտացածին լիներ` հազարամյակներ շարունակ չէր պահպանվի մարդկանց հիշողության մեջ, չէր գրվի գրքերում, հանրագիտարաններում, այդ մասին կինոնկարներ չէին ստեղծվի, ու Նոյյան տապանը չէին փնտրի Արարատ լեռան լանջերին։ Սակայն կան նաև այդ ջրհեղեղի եղելության ժխտողներ կամ Նոյյան տապանի` այլ տարածքներում (Վրաստան, Ղրղզստան, Ճապոնիա և այլն) հանգրվանելու կարծիքներ։
  • Մարդու հոգին այրող էջեր

    Մարդու հոգին այրող էջեր

    17.07.2013| 17:20
    Ի՞նչ է պատահել, Աստված իմ, միանգամից շատերն են սկսել հուշել գրել: Մի՞թե աշխարհի վերջն է: Ե՞րբ են սկսում հուշերով տարվել, ե՞րբ են անցյալին կուլ գնում, ինչպե՞ս, ի՞նչ առիթով, եթե ներկան անողոք շառաչում է, տեղեկատվության պակաս չկա, համացանցը հասանելի է ամենքիս:
  • Անհնար է, որ բոլորը հավասար ապրեն

    Անհնար է, որ բոլորը հավասար ապրեն

    11.06.2013| 12:54
    Մեր կյանքը լի է ամեն ինչով` հարուստներով ու աղքատներով, գործատուներով ու վարձու բանվորներով, հեռացողներով ու մնացողներով, երկրապահներով ու երկրաքանդներով, քաղաքական և «քաղաքական» գործիչներով, շատ այլ բաներով։ Եվ երբեմն հարկ է լինում այս բարդ թոհուբոհի մեջ գտնել պարզագույն ճշմարտությունները, հուսալով, որ նրանք երևան կգան բանավեճերի ընթացքում։