Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի առաջին օրը նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին:
NoonPost-ը (Եգիպտոս) գրում է, որ Մեծ Բրիտանիան բարձր զարգացած արդյունաբերական երկիր է և ընդգրկված է աշխարհի ամենազարգացած պետությունների ցուցակում, առաջատար դեր է խաղացել աշխարհում, նախքան ԱՄՆ-ը կվերցներ «առաջնության դափնիները»:
Մոսկվայի Հասարակական մոնիտորինգի հանձնաժողովի գործադիր քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, չարտոնված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 600 մարդ՝ գրում է eadaily.com կայքը:
Հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Միջոցառումը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով: Ֆորումի թեման է վստահության վերականգնումը և սկզբունքների, քաղաքականության և համագործակցության մշակումը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանից ժամանած բժիշկ-փորձագետներին: Պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ քննարկումները շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով:
Հայաստանում երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 173-ով, գրանցվել է մահվան 9 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Հունվարի 23-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:
Եթե վերացարկվենք սկանդալներից ու սկանդալների հավակնող քաղաքական շինծու կամ մարտաշունչ հռետորաբանությունից, կոնկրետ ի՞նչ կատարվեց նոյեմբերից 10-ից հետո Հայաստանում:
Թուրքիայի Բարեկեցության հիմնադրամը շարունակում է ռազմավարական քայլերը: Ռուսաստանի հետ կնքվել է համատեղ հիմնադրամի 8,1 միլիարդ թուրքական լիրայի համաձայնագիր, Ջեյհանը դառնում է նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն:
«Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքին Մշակույթի մի խումբ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ձայն հայրենեաց» շարժումը, որը մտավորականների կամավոր միություն է:
Բայդենի վարչակազմը աշխատանքային առաջին լիարժեք օրը բախվեց առաջին լուրջ արտաքին քաղաքական փորձությանը Ռուսաստանի հարցում, նույն ուղղությամբ, որ ստվերը կախված էր նրա նախորդի վրա տարի՝ գրում է Կատրինա Մենսոնը Financial Times-ում: