ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աբրահամ Լինքոլն՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահ

Աբրահամ Լինքոլն՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահ
20.12.2014 | 13:35

«Ավետարանի իմ սիրած համարը և իմ կյանքի նշանաբանը Ղուկասի 4.18-ն է, երբ Հիսուսն ասում է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ և ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու»:
«Ես հաճախ եմ ծնկի իջնում Աստծո առջև այն զորեղ համոզմունքով, որ իմ կարիքների համար ուրիշ ոչ մեկին չեմ դիմի, բացի Աստծուց»:
«Ես հավատում եմ, որ Աստվածաշունչը Աստծո կողմից մարդուն տրված ամենալավ նվերն է: Ամենայն գեղեցկություն աշխարհի Փրկչից մեզ է փոխանցվում այդ Գրքի միջոցով: Առանց այդ Գրքի ճշմարտությունը կեղծիքից չէինք կարողանա զանազանել»:

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ