ՆԱՏՕ-ն Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների վերացման հայեցակարգ կընդունի: Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա: Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենին: Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:               
 

Ասում են

Ասում են
24.05.2022 | 07:26

Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել կառուցել, մեծացնել ու հզորացնել իր բանակը։ Ամեն օր բարեփոխումների վրա են աշխատում, նոր սպառազինություն են ներկրում, ոչ միայն վերականգնում են պատերազմի ժամանակ կրած կորուստները, այլև անընդհատ նոր բան են բերում։ Նրանց խոսքով՝ իրենք անցնում են Թուրքիայի, ավելի ստույգ, ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին։


Այսինքն, Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել, իսկ եթե նկատի ունենանք աշխարհակարգի փոփոխությանը միտված արդի գործընթացները,, ապա չեմ կարծում, թե նույնիսկ հարցն այն է, որ Հայաստանը կդառնա պակաս ինքնիշխան, մենք կդառնանք ամբողջովին թուրքահպատակ տարածք։ Ցավոք, ես կարծում եմ, որ կա շատ լուրջ, շատ իրական և շատ մոտ վտանգ, որ մենք կարող ենք ընդհանրապես չլինել այս տարածաշրջանում։


Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում գրավել է մի քանի տարածքներ Սիրիայում, Իրաքում, և այդ տարածքներում տեղի բնակչությունը ոչնչացվում է, արտաքսվում կամ մնում է ստրուկի կարգավիճակում։


Կարեն Վրթանեսյան

Դիտվել է՝ 18340

Մեկնաբանություններ