Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն Khorramshahr-4 բալիստիկ հրթիռի վերաբերյալ ասել է հետևյալը. «Եթե մենք միաժամանակ արձակենք 100 հրթիռ, այդ հրթիռները թշնամու տարածքում կվերածվեն 8000 հրթիռի և կխոցեն 8000 թիրախ»:               
 

Ասում են

Ասում են
30.12.2022 | 11:07

Ես ցանկանում եմ հիշեցնել, թե ով է փակել Լաչինի միջանցքը, ով է արգելակել նրա աշխատանքը։ Դա Ռուսաստանը չէր, դրա ներկա վիճակի մասին վերջերս հստակ արտահայտվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Սրան որևէ բան չկա ավելացնելու։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահ զորակազմի հասցեին արվող քննադատությանը ներկա իրավիճակում, ապա ես դա անընդունելի եմ համարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հրապարակային հարձակում գործին չի օգնի։ Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել, աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի։


Մարիա Զախարովա

Դիտվել է՝ 117034

Մեկնաբանություններ