Խաչվերացը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, չնայած ժողովուրդն այն կապում է մահացածների հետ։ Ի դեպ, եկեղեցական այդ տոնակատարությունը ժողովուրդն անվանում է Սբխեչ, այսինքն` Սուրբ խաչի տոնի պարզեցված արտահայտությունը։
Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում ասում է. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն և իմաստություն»։
Դժբախտաբար, այսօրվա կյանքում երազների հանդեպ ճիշտ ըմբռնում չկա, քանի որ ժողովրդի մեծ մասը փորձում է դրանց մեջ ինչ-ինչ նշաններ տեսնել. պատմում են միմյանց, մեկնաբանում, օգտվում երազահաններից և ընկնում մեծ մոլորության մեջ:
Կաթոլիկ եկեղեցին իր բազմադարյա արգելքներով ու ինկվիզիցիայի արյունոտ տեռորով անձնավորում էր «ծնողի կերպարը», որին և պատկանում էր իշխանության մենաշնորհը` «գաղտնիքը» պահելու պատրվակով։ Եվ պահպանում էր «գաղտնիքը» սեփական իշխանությունն ամրացնելու նպատակով։
Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել, ինչ դիվահար ու մոլորյալ բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռը ասես չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Առակագրի խոսքի համաձայն` երիտասարդությունն այն տարիքն է, երբ մարդը հույժ ընդունակ է ուրախության, քանի որ ո՛չ երեխայի նման անկատար է, ո՛չ էլ ծերի նման ուժասպառ:
ՈՒկրաինական պատերազմի ելքը սկզբունքային նշանակություն ունի աշխարհի ապագայի համար։
Որ աշխարհի բոլոր գործերը կառավարվում են ուժային սկզբունքներով, կասկածի ենթակա չէ, որում կարելի է համոզվել միջազգային հարաբերությունների ոլորտում ամեն օրվա նորությունները կարդալով ու դրանց ներքին իմաստը հասկանալով։
Եվ եթե ուժային աշխարհում հակամարտ կողմերից մեկը բոլոր միջոցներով ձգտում է ընթացիկ պատերազմական գործողությունների դադարեցման, ապա դա նշանակում է, որ դրանք շարունակելը նա համարում է համարժեք իր պարտությանը...