Երաժշ­տա­կան գլուխ­գոր­ծոց­ներն է­ներ­գե­տիկ մեծ նե­րուժ են մեր ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հա­մար

Երաժշ­տա­կան գլուխ­գոր­ծոց­ներն է­ներ­գե­տիկ մեծ նե­րուժ են մեր ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հա­մար
13.12.2019 | 01:02
«Խա­չատ­րյա­նի ե­րաժշ­տու­թյու­նը գու­նեղ է‚ արևա­յին, հու­զա­կան։ Այն մարդ­կանց տա­լիս է պայ­ծա­ռա­գույն հույ­զեր։ Նրա մե­ղե­դու հու­զա­կա­նու­թյունն ուղ­ղա­կի ցն­ցում է: Երևի շատ հա­մընկ­նում է իմ բնա­վո­րու­թյան հետ։ Ա­սում են‚ թե ես է­մո­ցիո­նալ մարդ եմ»‚- ա­հա այս­պես ար­տա­հայտ­վեց հայ մեծ կոմ­պո­զի­տոր Ա­րամ Խա­չատ­րյա­նի ար­վես­տի մա­սին աշ­խար­հահռ­չակ ջու­թա­կա­հար‚ «Գրեմ­մի» մր­ցա­նա­կի կրկ­նա­կի դափ­նե­կիր Մաք­սիմ Վեն­գե­րո­վը:
Ջու­թա­կա­հա­րի իր ե­րաժշ­տա­կան ու­ղին Վեն­գե­րո­վը սկ­սել է 5 տա­րե­կա­նից։ Ա­ռա­ջին հա­մեր­գը կա­յա­ցել է Նո­վո­սի­բիրս­կում: Որ­պես ե­րա­ժիշտ շր­ջել է գրե­թե ամ­բողջ աշ­խար­հում։ Սերտ կա­պեր ու­նի նաև հայ ե­րա­ժիշտ­նե­րի հետ՝ դաշ­նա­կա­հար‚ դի­րի­ժոր Վա­հագն Պա­պյան‚ թավ­ջու­թա­կա­հար Վահ­րամ Սա­րա­ջյան։ Վեր­ջին­նե­րիս հետ Վեն­գե­րո­վը ե­ռյա­կով շր­ջա­գա­յել է աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում։ Մաք­սիմ Վեն­գե­րո­վը ցա­վով նշեց‚ որ թավ­ջու­թա­կա­հար Վահ­րամ Սա­րա­ջյա­նը հե­ռա­ցավ կյան­քից։
«Դա ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն է‚ մենք չէինք սպա­սում։ Մա­հից մեկ շա­բաթ ա­ռաջ եմ զրու­ցել նրա հետ։ Նա ինձ իր փա­ռա­տո­նին էր հրա­վի­րում‚ ո­րը պետք է ամ­ռա­նը տե­ղի ու­նե­նար։ Մենք ծրագ­րեր էինք ի­րար հետ կազ­մում, բայց հան­կարծ այդ դժ­բախտ դեպ­քը տե­ղի ու­նե­ցավ։ Տա­ղան­դա­վոր ե­րա­ժիշտ էր թավ­ջու­թա­կա­հար Վահ­րամ Սա­րա­ջյա­նը։ Մենք ե­րե­քով՝ Սա­րա­ջյա­նի և Վա­հագն Պա­պյա­նի հետ աշ­խար­հի գրե­թե կե­սը շր­ջա­գա­յել ենք։ Դա 20 տա­րի ա­ռաջ էր‚ ե­ղել ենք լա­վա­գույն հա­մեր­գաս­րահ­նե­րում։ Այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեր աս­տե­ղա­յին ժա­մե­րից է ե­ղել։ Վա­հագն Պա­պյա­նի հետ աշ­խա­տել եմ եր­կար տա­րի­ներ‚ հա­մա­գոր­ծակ­ցել եմ և՛ որ­պես ջու­թա­կա­հար‚ և՛ որ­պես դի­րի­ժոր։ Վա­հագն Պա­պյա­նից ստա­ցել եմ դի­րի­ժո­րու­թյան ա­ռա­ջին դա­սե­րը։ Նա իմ ա­ռա­ջին պրո­ֆե­սորն էր‚ ով ծա­նո­թաց­րեց դի­րի­ժո­րու­թյան մե­ծա­գույն դպ­րո­ցի հետ։ Պա­պյա­նի շնոր­հիվ էլ դար­ձա դի­րի­ժոր‚ ին­չի հա­մար շատ շնոր­հա­կալ եմ։ Վեր­ջերս նվա­գել ենք Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յում‚ մյուս տա­րի մի քա­նի հա­մա­տեղ հա­մերգ­ներ ու­նենք։ Վա­հագ­նը ինձ հա­մար շատ մոտ ու հա­րա­զատ մարդ է։ Այն­պես որ, բա­րե­կամ­ներ Հա­յաս­տա­նում ես ու­նեմ»‚- ա­սաց Մաք­սիմ Վեն­գե­րո­վը։
«Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­րող եմ ա­սել‚ որ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը լա­վա­գույնն է։ Դա ա­սում եմ ոչ թե նրա հա­մար‚ որ ինքս դա­սա­կան ե­րա­ժիշտ եմ։ Մե­ծա­գույն կոմ­պո­զի­տոր­նե­րի՝ դա­րեր ա­ռաջ ստեղ­ծած ե­րաժշ­տա­կան գլուխ­գոր­ծոց­ներն է­ներ­գե­տիկ մեծ նե­րուժ են մեր ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հա­մար։ Ես տե­ղյակ եմ‚ որ ձեր երկ­րում Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խումբն ի­րա­կա­նաց­նում է Դաս A նա­խա­գի­ծը դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի հա­մար‚ դա հրա­շա­լի բան է։ Հենց ե­րաժշ­տու­թյունն է մարդ­կանց տա­լիս հույս ու ո­գե­ղե­նու­թյուն։ Երբ ե­րե­խան որևէ ե­րաժշ­տա­կան գոր­ծիք է նվա­գում‚ նա և՛ ֆի­զի­կա­պես է ակ­տիվ‚ և՛ հո­գե­պես հա­րուստ։ Բաց­վում են է­ներ­գե­տիկ չակ­րա­նե­րը։ Ե­րաժշ­տու­թյամբ զբաղ­վող ե­րե­խան ու­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան մեծ զգա­ցում‚ ճա­շակ‚ կար­գա­պա­հու­թյուն‚ լայն մտա­հո­րի­զոն‚ աշ­խար­հա­յացք։ Ե­թե ան­գամ ե­րե­խա­նե­րը հե­տա­գա­յում չեն դառ­նում պրո­ֆե­սիո­նալ ե­րա­ժիշտ­ներ‚ միևնույն է‚ ե­րաժշ­տու­թյու­նը նրանց կյան­քում դրա­կան մեծ փո­փո­խու­թյուն է կա­տա­րում՝ թող­նե­լով դրա­կան հետք»։
Անդ­րա­դառ­նա­լով ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան ե­րաժշ­տու­թյա­նը՝ Մաք­սիմ Վեն­գե­րովն ըն­դգ­ծեց‚ որ ե­րաժշ­տա­կան հան­ճար­նե­րը ար­դեն իսկ գրել են այն­պի­սի գլուխ­գոր­ծոց­ներ‚ որ դժ­վար է նրանց գե­րա­զան­ցել‚ և ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­տոր­ներն ապ­րում են նրանց ստ­վե­րում։ Ջու­թա­կա­հա­րը հույս հայտ­նեց‚ որ այ­նուա­մե­նայ­նիվ ժա­մա­նա­կի հետ աշ­խար­հը նո­րո­վի կբաց­վի։
Նշենք‚ որ Մաք­սիմ Վեն­գե­րո­վը Հա­յաս­տա­նում է Խա­չատ­րյա­նի 7-րդ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում և հան­դես է գա­լու Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ։ Իսկ 2020 թվա­կա­նի հուն­վա­րին Վեն­գե­րո­վը և Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը մեկ­նե­լու են եվ­րո­պա­կան հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի։
Ար­փի ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ