«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Այս հե­ղա­փո­խու­թ­յու­նը Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար նշա­նա­կու­թ­յուն է ու­նե­ցել»

«Այս հե­ղա­փո­խու­թ­յու­նը Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար նշա­նա­կու­թ­յուն է ու­նե­ցել»
12.05.2020 | 01:09

Մա­յի­սի 8-ին խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած ծեծ­կռ­տու­քը և դրան հետևած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը նրա եր­կա­մյա կա­ռա­վար­ման յու­րա­հա­տուկ գնա­հա­տա­կանն էր։ Բա­ցի էա­կան խն­դիր­նե­րի բա­ցա­հայ­տու­մից, այդ մի­ջա­դե­պը մի նր­բե­րանգ էլ ու­ներ։ Ոչ վաղ ան­ցյա­լում միևնույն դա­շին­քի ան­դամ­ներն այ­սօր ի­րար են ծե­ծում ու մե­ղադ­րում նախ­կին­նե­րի հետ կա­պի մեջ։ «Ելք» խմ­բակ­ցու­թյան եր­րորդ հա­մա­րը ա­ռա­ջի­նին մե­ղադ­րում է նախ­կին ռե­ժի­մի սպա­սար­կու լի­նե­լու մեջ, իսկ հին­գե­րորդ հա­մա­րը ծե­ծում է նրան, մինչ­դեռ, փաստն այն է, որ բո­լորն էլ նույն խմո­րից են հունց­ված։ Խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցա­ծի, ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցում ենք ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ, ՀՀԿ ան­դամ Է­ԴՈՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԻ հետ։

-Որ­պես նախ­կին խոր­հր­դա­րա­նա­կան, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ԱԺ-ում տե­ղի ու­նե­ցած ծեծ­կռ­տու­քը, դրան հա­ջոր­դած Փա­շի­նյա­նի ե­լույ­թը։
-Տգեղ, տհաճ բան տե­ղի ու­նե­ցավ խոր­հր­դա­րա­նում, կրկ­նա­կի ա­մո­թա­լի էր, որ դա ե­ղավ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը, ե­ռա­կի ա­մո­թա­լի, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ներ­կա­յու­թյամբ ե­ղավ, քա­ռա­կի ա­մո­թա­լի, որ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը բռուն­ցք­նե­րով փոր­ձում էր լռեց­նել ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րին։ Մեր խոր­հր­դա­րա­նի պատ­մու­թյան մեջ ե­ղել են նման մի­ջա­դե­պեր, երբ պատ­գա­մա­վո­րի են հար­վա­ծել, բայց ողջ խմ­բակ­ցու­թյամբ հար­ձակ­վել մեկ պատ­գա­մա­վո­րի, խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի վրա, եր­բեք չի ե­ղել։ Նախ­կի­նում նման դեպ­քերն իշ­խա­նու­թյու­նը միշտ դա­տա­պար­տել է։ 1996-ին, երբ Շա­վարշ Քո­չա­րյա­նին հար­վա­ծե­ցին, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը չա­սաց, թե լավ են ա­րել, սադ­րել է։ Մեր ժա­մա­նակ էլ տհաճ մի­ջա­դե­պե­րը միշտ հարթ­վել են, դա­տա­պարտ­վել ու հա­մար­վել խոր­հր­դա­րա­նա­կան մշա­կույ­թին ոչ հա­րիր։ Երբ Ա­րամ Մա­նու­կյա­նի հետ մի­ջա­դեպ էր ե­ղել (խոս­քը 2014-ին ՀԱԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ Ա­րամ Մա­նու­կյա­նի վրա իր տան շքա­մուտ­քի մոտ հար­ձակ­ման մա­սին է-Ռ.Խ.), ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րեն ճղում էր, թե ինչ­պես կա­րե­լի է ընդ­դի­մադ­րի վրա ձեռք բարձ­րաց­նել, այն դեպ­քում, որ Մա­նու­կյա­նը քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րին հայ­հո­յել էր, ու նրան քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը հայ­րա­կան ապ­տակ էր հասց­րել։ Մենք նիստ ա­րե­ցինք ու հայ­տա­րա­րե­ցինք, որ դա ան­թույ­լատ­րե­լի է և բռ­նու­թյուն է։ Ա­րամ Մա­նու­կյանն այն ժա­մա­նակ սադ­րանք թույլ չէ՞ր տվել, իսկ այ­սօր, երբ Էդ­մոն Մա­րու­քյանն իր հա­մար խե­լոք ե­լույթ էր ու­նե­նում, սադ­րու՞մ էր։ Խոր­հր­դա­րա­նում ա­մեն ինչ լի­նում է, մենք էլ ենք բարձր տո­նով բա­նա­վի­ճել և՛ Փա­շի­նյա­նի, և՛ Մա­րու­քյա­նի հետ, ի­հար­կե, եր­բեք գոր­ծը բռ­նուն­ցք­նե­րին չի հա­սել, բայց ան­գամ դրա­նից հե­տո, որ­պես իշ­խող ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ, ես միշտ նե­րո­ղու­թյուն եմ խնդ­րել, ղե­կա­վա­րու­թյունն էլ դա­տա­պար­տել է, ոչ թե կանգ­նել ա­սել ենք, թե «պա­դյեզդ­նե­րում կփ­ռենք աս­ֆալ­տին»։ Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նում, պառ­լա­մեն­տա­րիզ­մի թա­ղումն էր։ Մա­յի­սի 8-ը ե­ռա­տո­նի և սգո օր է՝ պառ­լա­մեն­տա­րիզ­մի թաղ­ման։ Փա­շի­նյանն ա­սում է` քա­նի որ դուք մեզ քն­նա­դա­տում եք, մենք էլ ձեզ ծե­ծե­լու ենք, տե­սեք, խոր­հր­դա­րա­նում ենք ծե­ծում, «պա­դյեզդ­նե­րում» էլ ենք ծե­ծե­լու։ Այս­պի­սի վար­չա­կարգ 1930-ա­կան­նե­րին ե­ղել է Գեր­մա­նիա­յում։ Ով Հիտ­լե­րին թթու խոսք էր ա­սում, գես­տա­պոն հետևից գա­լիս էր։ Հի­մա էլ Նի­կոլն ու­նի «հե­ղա­փո­խու­թյան պահ­պան­ներ», ո­րոնք այս կամ այն մար­դուն են պատ­ժում։ Ֆա­շիստ­ներն էլ 1937-ին ու­նե­ցել են «հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի» խումբ, և ով նա­ցիո­նալ-սո­ցիա­լիստ­նե­րին քն­նա­դա­տում էր, սպա­նում էին։ Սա խայ­տա­ռա­կու­թյուն է։ Այս իշ­խա­նու­թյա­նը միշտ պետք է հա­կա­ռա­կորդ, թշա­մու կեր­պար։ Սկզ­բում ՀՀԿ-ն էր, Երևա­նի քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թյա­նը չմաս­նակ­ցե­ցինք, ի­րենք ի­րեն­ցով էին, ա­սա­ցին` սևեր ու սպի­տակ­ներ, հե­տո Հրայր Թով­մա­սյա­նը դար­ձավ թշ­նա­մու կեր­պար։ Այ­սօր խոր­հր­դա­րա­նում հա­վաք­ված են այն բո­լոր ու­ժե­րը, ո­րոնք ող­ջու­նե­ցին հե­ղա­փո­խու­թյու­նը, չկա մի ուժ, ո­րը նրա կա­ռա­վար­ման ան­դամ չի դար­ձել։ Նույ­նիսկ իր գա­ղա­փա­րա­կան թվա­ցյալ ա­ջա­կից­նե­րին այ­սօր հա­կա­ռա­կորդ է կար­գել։ Այ­սօր Էդ­մոն Մա­րու­քյանն է, վա­ղը կլի­նի Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, հե­տո հեր­թը հաս­նե­լու է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը բա­ժան-բա­ժան ա­նե­լուն։ Այս ա­մե­նը նշա­նա­կում է մեկ բան՝ Փա­շի­նյանն այ­լա­կար­ծու­թյուն չի հան­դուր­ժում։ Այդ մար­դիկ կար­ծում են, որ Նի­կո­լը ֆյու­րեր է, հա­մա­րյա Քրիս­տոս է, ինչ ա­սում է, ճիշտ է։
-Փա­շի­նյա­նի ե­լույ­թում կար նաև ու­շագ­րավ մի դր­վագ։ Նա հայ­տա­րա­րեց, թե վիր­տուալ տա­րած­քում այ­սօր իր թի­մի կա­նանց հան­դեպ բռ­նու­թյուն է ի­րա­կա­նաց­վում, ի­րենք հո­գե­բա­նա­կան ճն­շում­նե­րի են են­թարկ­վում։ Ձեզ դա ոչ վաղ ան­ցյա­լի պատ­կեր­ներ չհի­շեց­րե՞ց։
-Այդ կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­նե­րը նող­կանք էին ա­ռա­ջաց­նում, թե քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան նկատ­մամբ իբր ճն­շում­ներ, բռ­նու­թյուն են կի­րառ­վում։ Այդ հե­ղա­փո­խու­թյու­նը, Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ող­ջու­նել է իմ, Ար­մեն Ա­շո­տյա­նի ա­նու­նով դա­գաղ­նե­րը, 55 ՀՀԿ-ա­կան­նե­րի «թա­ղում­նե­րը», սև ժա­պա­վեն­նե­րը, ըն­տա­նիք­նե­րի վրա հար­ձա­կու­մը, ֆեյ­քե­րով սր­բու­թյուն­նե­րին հայ­հո­յե­լը։ ՈՒ դեռ ի՞նքն է խո­սում բռ­նու­թյու­նից։ Ե­թե մենք Նի­կոլ Փա­շի­նյա­նի խել­քից ու­նե­նա­յինք, 6 տա­րի խոր­հր­դա­րա­նում է ե­ղել, ու այն­պես չէ, որ ա­ռիթ չկար ու չէինք կա­րող բռուն­ցք­նե­րով հար­ձակ­վել վրան։ 6 տա­րի ինչ ու­զել, խո­սել, գնա­ցել է։ Վախ­կո­տը նրանք են, ով­քեր բռ­նու­թյուն են կի­րա­ռում, պատ­րաստ չեն լսե­լու քա­ղա­քա­կան խոսք, մար­դուն հետևից խփում են։ ՈՒ այս ա­մե­նից հե­տո խո­սել ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նից` ա­մոթ է։ Որն է Նի­կո­լի ու­ղեր­ձը՝ հե­ղա­փո­խու­թյա­նը դեմ մար­դիկ չպե՞տք է ապ­րեն։ Միայն ՀՀԿ-ին 60 հա­զար մարդ ձայն է տվել, նրանց հետ ի՞նչ պետք է ա­նեն, հրա­պա­րա­կում պի­տի կա­խե՞ն։ Այս հե­ղա­փո­խու­թյու­նը Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար նշա­նա­կու­թյուն է ու­նե­ցել, ու դա կա­րող եմ ո­լորտ առ ո­լորտ փաս­տարկ­ված ներ­կա­յաց­նել։ Սկ­սած հայ-ռու­սա­կան, հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից մինչև տն­տե­սա­կան ի­րա­վի­ճակ, ներդ­րում­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն, աղ­քա­տու­թյան ա­վե­լա­ցում, ան­հաս­կա­նա­լի պարգևավ­ճար­նե­րի սահ­մա­նում, տա­պալ­ված կա­ռա­վա­րում։ Ինչ­պես 1920-ա­կան­նե­րին էին բոլշևիկ­ներն ա­նընդ­հատ հե­ղա­փո­խու­թյուն ա­սում, հի­մա էլ` սա։ Այ մարդ, դու հո Վի­շինս­կի՞ն չես։ Ա­սում է, թե հե­ղա­փո­խու­թյա­նը վտանգ է սպառ­նում։ Իբր հե­ղա­փո­խու­թյու­նը լավ բան է, մի հատ էլ վտանգ է սպառ­նում։ Իր նման էին նաև բոլշևիկ­նե­րը, ե­կան ե­կե­ղե­ցու խա­չը քան­դե­ցին, նե­տե­ցին, Քրիս­տո­սին, ե­կե­ղե­ցին մեր­ժե­ցին։ Նույն բանն ի­րենք են ա­նում։ Վե­հա­րա­նի վրա հար­ձակ­վե­ցին, քո թի­մի ան­դա­մը, ԱԺ փոխ­խոս­նա­կը վե­հա­փա­ռին ա­նուն-ազ­գա­նու­նով ու ծաղ­րան­քով է դի­մում։ Չնա­յած կար­ծում եմ, որ Փա­շի­նյանն է դա ան­ձամբ գրել, տվել Ա­լեն Սի­մո­նյա­նին, ո­րով­հետև վեր­ջինս եր­կար էլ մտա­ծեր` չէր ի­մա­նա Կտ­րիճ Ներ­սի­սյան ա­նուն-ազ­գա­նու­նը։ Դա Փա­շի­նյա­նի ոճն է։ Ար­դա­րաց­նում են ե­կե­ղե­ցու վրա հար­ձա­կու­մը, նա­խա­րա­րի ու Կա­րա­բի­նա­յի հան­դի­պու­մը, ԱԺ-ում տրանս­գեն­դե­րի ե­լույ­թը, ծե­ծու­ջար­դը, քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի դա­գաղ­նե­րով, սև ժա­պա­վեն­նե­րով թա­ղում կազ­մա­կեր­պե­լը։ Ա­ռանց դա­տա­րա­նի վճ­ռի բո­լո­րին թա­լան­չի ու կա­շա­ռա­կեր են հա­մա­րում, մի դա­տա­կան ա­վարտ­ված գործ չկա թա­լա­նի վե­րա­բե­րյալ։ Կամ, են­թադ­րենք, մի քա­նի հո­գի դրա­նով զբաղ­վել են, բո­լո­րին ին­չու՞ եք թա­լան­չի ա­սում։ Ե­թե բո­լո­րը թա­լան­չի են, ու­րեմն բյու­ջեն մսխ­վել է։ Է, ե­թե մսխ­վել է, ին­չու է «Ելք» խմ­բակ­ցու­թյու­նը 2017-ի բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նին կողմ քվեար­կել։ Այդ ինչ­պե՞ս է մսխ­վել։
-Իշ­խա­նու­թյան բա­ցերն ա­վե­լի սուր քն­նա­դա­տում ու նկա­տում է ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը, իսկ ԱԺ-ի ընդ­դի­մա­դիր­նե­րի քն­նա­դա­տու­թյու­նը վախ­վո­րած է, չե­զոք։ Երբ մեկ-եր­կու թի­րա­խա­վոր­ված քն­նա­դա­տու­թյուն է լի­նում, նրանց ան­մի­ջա­պես կա­պում են ՀՀԿ իշ­խա­նու­թյան հետ, վեր­ջին­ներս էլ գրե­թե «երդ­վում» են, թե ոչ մի կապ չու­նեն ձեզ հետ։ Ին­չու՞ է ՀՀԿ-ի հետ կապն այդ­քան վր­դո­վեց­նում և՛ իշ­խա­նա­կան­նե­րին, և՛ ընդ­դի­մա­դիր­նե­րին։
-Այս խոր­հր­դա­րա­նում մի նոր­մալ ընդ­դի­մա­դիր ուժ չկա։ Ե­թե լի­ներ, մե­կը նրան­ցից չէ՞ր ա­սի, թե 350 մի­լիո­նով գնա­ցիր ԱՄՆ, հետ ե­կար, ո՞րն էր դրա ար­դյուն­քը, ին­չու՞ 2019-ի կա­ռա­վա­րու­թյան կա­տա­րո­ղա­կա­նում դրա մա­սին խոսք չկա։ Կի­սատ-պռատ են խո­սում, հայ­տա­րա­րում են, թե նախ­կին­նե­րի հետ կապ չու­նեն։ Ախր, դուք կե­րա­զեք, որ ՀՀԿ-ի հետ կապ ու­նե­նաք։ ՀՀԿ-ն ար­ցա­խյան եր­կու հաղ­թա­նակ­նե­րի մաս­նա­կից է ե­ղել, դու՞ք ինչ եք ա­րել։ ՀՀԿ-ն եր­կիր է կա­ռու­ցել։ Երբ ՀՀԿ-ն իշ­խա­նու­թյան մաս դար­ձավ, ման­կա­պար­տեզ­նե­րում և դպ­րոց­նե­րում եր­կու տա­րի աշ­խա­տա­վարձ չէին ստա­ցել։ Մի ար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծա­րան կա­ռու­ցե՞լ եք։ ՀՀԿ-ն բա­նակ է հզո­րաց­րել, «Իս­կան­դեր», զենք է բե­րել, պե­տու­թյուն է ու­ժե­ղաց­րել։ Ի­հար­կե, թե­րու­թյուն­ներ էլ են ե­ղել։ Եր­կու տար­վա իշ­խա­նու­թյու­նում իր հետ քայ­լած­նե­րը կա­շառ­քի վրա բռն­վել են, հի­մա կանգ­նեմ, ա­սեմ, թե Նի­կո­լը կա­շա­ռա­կե՞ր է։ Ի­րենք սու՞րբ են, այդ­քան պարգևավ­ճար­ներ են ստա­նում, այդ ի՞նչ են ա­րել։ Պարգևավ­ճար ստա­նում են ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի հա­մար։
-Դրա պար­զա­բա­նումն էլ տր­վեց, նվի­րյալ­ներ չկան, պի­տի բարձր աշ­խա­տա­վարձ ու պարգևավ­ճար ստա­նան, որ ար­դյու­նա­վետ աշ­խա­տեն։
-Ի­րենք նվի­րյալ­ներ են, պար­զա­պես` լրիվ այլ ուղ­ղու­թյամբ։ Պե­տա­կան հա­մա­կար­գը քան­դե­լու, երկ­րում ա­տե­լու­թյուն, թշ­նա­մանք տա­րա­ծե­լու նվի­րյալ­ներ են։ Այն, ինչ խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ, պա­տա­հա­կան չէր, Փա­շի­նյա­նի եր­կու տար­վա կա­ռա­վար­մանն ի պա­տաս­խան ճա­կա­տագ­րի ապ­տակն էր հենց նրա վար­չա­պետ ըն­տր­վե­լու օ­րը։ Բու­մե­րան­գի պես Փա­շի­նյա­նի ճա­կա­տին հար­վա­ծեց։ Ան­գամ դուք ձեր մեջ եք ի­րար ու­տում, ի­րար ա­տում։ Նի­կոլն ու Էդ­մո­նը միա­սին էին ՀՀԿ-ին քն­նա­դա­տում, մեր­ժում։ Երբ հոկ­տեմ­բե­րի 2-ին ԱԺ-ն շր­ջա­փա­կե­ցին, Մա­րու­քյանն ու իր կու­սա­կից­նե­րից ոչ մե­կը մի ծպ­տուն չհա­նե­ցին։ Սա ցույց է տա­լիս, որ, բա­ցի իր մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի մի քա­նի հո­գուց, բո­լո­րին էլ պի­տի պո­տեն­ցիալ թշ­նա­մի դի­տար­կի։ Աբ­սուրդ է, մար­դուն գե­նե­րա­լի կո­չում է տա­լիս, մե­դալ շնոր­հում, մի ա­միս հե­տո, ա­ռանց պատ­ճա­ռի գոր­ծից հա­նում։ Կանգ­նում, հայ­տա­րա­րում է, թե Ռու­սաս­տա­նի հետ բարձր մա­կար­դա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նենք, Պու­տի­նը մա­յի­սի 9-ի կա­պակ­ցու­թյամբ Ա­լիևի հետ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­նում, իսկ իր հետ` ոչ։ Սա այն դեպ­քում, որ մենք ենք ՀԱՊԿ ան­դամ։ Այն­պես է ա­րել, որ մեր մեր­ձա­վոր դաշ­նակ­ցի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գրե­թե զրո­յա­ցել են, չնա­յած ում հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի՞, որ...
-Փա­շի­նյա­նի դի­տան­կյու­նից` նախ­կին իշ­խա­նու­թյու­նը «վի­զը ծռել, խեղ­ճա­ցած, կռա­ցած» ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն էր վա­րում, բո­լո­րից ինչ-որ բան էր ա­ղեր­սում, փշ­րանք ստա­նա­լիս էլ եր­ջա­նիկ լի­նում։ Հի­մա Փա­շի­նյա­նը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն է ստեղ­ծում, Ձեր տպա­վո­րու­թյամբ, ո՞րն է այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
-Ե­թե այդ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նը սո­րո­սա­կան գա­վառ դարձ­նելն է, մի­գու­ցե ստեղ­ծում է։ Այդ ո՞րն է նոր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Նախ­կի­նում Հա­յաս­տա­նը ՄԱԿ-ի, Եվ­րա­սիա­կան միու­թյան, ՀԱՊԿ-ի ան­դամ է դար­ձել, թուր­քե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հա­վա­սա­րի պես է խո­սել, հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րից շա­հած դուրս ե­կել։ Ղա­րա­բա­ղյան հիմ­նա­հար­ցում Ա­լիևը բո­ղո­քում էր, որ ի­րեն պար­տադ­րում են ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, Պու­տի­նը, Օ­բա­ման, Օ­լան­դը հինգ հայ­տա­րա­րու­թյուն են ա­րել, որ­տեղ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րա­ցու­մը պար­տա­դիր են հա­մա­րել։ Ե­թե այս­քա­նից հրա­ժար­վում է, տա­կը ի՞նչ է մնում։ Հա­յաս­տա­նի ա­նու­նը փո­խել ու դնել նի­կո­լա­պե­տու­թյուն կամ լա­կո­տա­պե­տու­թյու՞ն։ Ի­րենք դա­սա­կան բոլշևիկ են: Հա­յաս­տա­նի փր­կու­թյու­նը հա­մե­րաշ­խու­թյան մեջ է։ Հա­յաս­տա­նի վի­ճակն այ­սօր շատ ա­վե­լի է վա­տա­ցել, քան եր­կու տա­րի ա­ռաջ էր։
-Ո՞ր տե­սան­կյու­նից է վի­ճակն ա­վե­լի վա­տա­ցել, սո­ցիալ-տն­տե­սա­կա՞ն, թե՞ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան։
-Մեր թիվ մեկ հար­ցը անվ­տան­գու­թյունն է, ո­րը լի­նում է ազ­գա­յին և հոգևոր։ Փա­շի­նյա­նը և՛ ազ­գա­յին, և՛ հոգևոր անվ­տան­գու­թյան հերն ա­նի­ծել է։ Ոչ ոք չի ա­սում, որ մեր ե­կե­ղե­ցին անս­խա­լա­կան է, բո­լորն այն­տեղ հրեշ­տակ­ներ են, բայց կան ազ­գա­յին ինս­տի­տուտ­ներ, ո­րոնց հան­դեպ պի­տի ու­նե­նալ գո­նե տար­րա­կան հար­գանք։ Որ այս եր­կու տա­րում բո­լո­րիս բա­ռա­պա­շա­րում տրանս­գեն­դերն ու գո­մի­կը դար­ձել են սո­վո­րա­կան բա­ռեր, պա­տա­հա­կա՞ն է։ Ա­մենևին ոչ։ Էլ­թըն Ջո­նի հետ սել­ֆի ա­նե­լը, Շուռ­նու­խի խայ­տա­ռա­կու­թյու­նը, սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը, տրանս­գեն­դեր­­նե­րի ոս­տի­կա­նա­կան բա­ժին մտ­նելն ու ոս­տի­կան­նե­րին հար­վա­ծե­լը, ՊՊԾ գուն­դը գրա­ված ա­հա­բե­կիչ­նե­րի պա­րագլ­խի հետ կա­ռա­վա­րու­թյու­նում հան­դի­պե­լը, մի­տինգ­նե­րի ժա­մա­նակ 9 տա­րե­կան ե­րե­խա­յին ամ­բիոն բարձ­րաց­նելն ու Ար­ցա­խի հե­րո­սի հաս­ցեին լու­տանք­ներ թա­փե­լը, հե­րոս Ա­բա­ջյա­նի ֆեյք պա­պի­կին ամ­բիոն բարձ­րաց­նե­լը... Այս ա­մե­նի հետևան­քով է, որ նման երևույթ­նե­րը մե­զա­նում սո­վո­րա­կան են դար­ձել։ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե սեր ու հա­մե­րաշ­խու­թյուն է բե­րում, վեն­դե­տա չի լի­նե­լու, սա­կայն այ­սօր ան­գամ ի­րենց ներ­սում հա­մե­րաշ­խու­թյուն չկա։ Եր­կու տա­րի ա­ռաջ էլ, հի­մա էլ նույնն եմ ա­սում. Հա­յաս­տա­նը կանգ­նած է 100 տա­րի ա­ռաջ­վա ընտ­րու­թյան ա­ռաջ` միաս­նու­թյան ժա­մա­նակ կու­նե­նանք նոր Սար­դա­րա­պատ, բա­ժա­նում­նե­րի ժա­մա­նակ կհանձ­նենք Կար­սը։ Այ­սօր­վա Կար­սը Ար­ցախն է։
-Տն­տե­սու­թյու­նում էլ «ան­նա­խա­դեպ» բան է տե­ղի ու­նե­նում։ Ըստ կա­ռա­վա­րու­թյան, 2019-ին վեր­ջին 7 տա­րի­նե­րի հա­մե­մատ ան­նա­խա­դեպ տն­տե­սա­կան աճ է ե­ղել։ Այդ ցու­ցա­նի­շը վս­տա­հու­թյուն ներ­շն­չու՞մ է։
-Ի­րենք ի­րենց խա­բում են, թե տն­տե­սա­կան աճ է ե­ղել։ Բայց պի­տի հաս­կա­նալ, թե այդ աճն ին­չի հաշ­վին է ե­ղել: ՀՀԿ-ի ո­րոշ­ման ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը դար­ձել է ԵԱՏՄ ան­դամ, և ավ­տո­մե­քե­նա­նե­րի ներկ­րու­մից ան­ցյալ տա­րի ու­նե­ցել ենք ո­րո­շա­կի տն­տե­սա­կան աճ։ Այն ԵԱՏՄ-ի շնոր­հիվ, ո­րին Նի­կո­լը դեմ էր։ Փաս­տո­րեն ՀՀԿ-ի շնոր­հիվ բե­րած փո­ղին տեր են, բայց ՀՀԿ-ն մեր­ժում են։ Նրանք, ով­քեր հայ­տա­րա­րում էին, թե Հա­յաս­տա­նում հե­ղա­փո­խու­թյու­նը հա­սու­նա­ցել էր, գլուխ­նե­րը պա­տին են տա­լիս։ Հա­յաս­տանն ան­գամ այ­սօր հե­ղա­փո­խու­թյան կա­րիք չու­նի, մենք չու­նենք երկ­րորդ հե­ղա­փո­խու­թյան գնա­լու լի­միտ։ Մենք չպետք է եղ­բո­րը եղ­բոր դեմ հա­նենք, ես հա­մե­րաշ­խու­թյան, քա­ղա­քակր­թու­թյան, կո­ռեկ­տու­թյան կոչ եմ ա­նում։ Եր­կու տա­րի է ա­սում եմ. «Նի­կոլ, Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը Բաք­վում միա­վոր­վում են, շքերթ են ա­նում, դու այս­տեղ հա­յու­թյա­նը բա­ժան-բա­ժան ես ա­նում»։ Աստ­ված չա­նի, վա­ղը պա­տե­րազմ լի­նի. ի­րար ա­տող­նե­րը նույն խրա­մա­տում ինչ­պե՞ս են կռ­վե­լու, հրա­մա­նա­տար­նե­րը ինչ­պես են կռ­վե­լու, որ բո­լո­րին թա­լան­չի ես ան­վա­նել, բո­լո­րին կան­չում եք հանձ­նա­ժո­ղով քն­նե­լու։ Հի­մա էլ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին եք կան­չել, հարց­նե­լու` որ­տե­ղի՞ց տե­ղե­կու­թյու­նը, թե տան­կե­րը վա­ռե­լիք չու­նեին... Բա ին­չու՞ մի օր էլ Նի­կո­լին չեն կան­չում հարց­նե­լու, թե ինչ նկա­տի ու­ներ, երբ ա­սում էր` ապ­րի­լյան պա­տե­րազ­մը Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նեց­ված է ե­ղել։
Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո աշ­խար­հը ռե­գիո­նալ է լի­նե­լու, ու մեր տա­րա­ծաշր­ջա­նում լի­նե­լու են եր­կու կարևոր խա­ղա­ցող՝ Թուր­քիան և Ռու­սաս­տա­նը։ Հայ-թուր­քա­կան սահ­մա­նը ո՞վ է պա­հե­լու, ա­մե­րի­կյան մի զին­վոր երբևէ ե­կե՞լ է այս տա­րա­ծաշր­ջան։ Պետք է հաշ­վարկ­ներ ա­նել ու Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րել։ Բա­նը հա­սել է այն­տեղ, որ շատ կարևոր տո­նին Հա­յաս­տա­նի ու Ռու­սաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը հե­ռա­խո­սազ­րույց չեն ու­նե­նում, սա խայ­տա­ռա­կու­թյուն է։ Խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րում է, թե Ա­լիևը կա­ռու­ցո­ղա­կան է տրա­մադր­ված։ Որ­տե՞ղ է տե­սել նրա կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյու­նը, այն դեպ­քում, երբ ըն­դա­մե­նը շա­բաթ­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նի ար­տա­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը Նի­կո­լին մե­ղադ­րում էր բա­նակ­ցու­թյուն­նե­րը վի­ժեց­նե­լու մեջ։ Այս իշ­խա­նու­թյու­նը եր­կի­րը հիմ­քից քան­դում է, բո­լո­րին մեր­ժում, այ­սինքն, Վար­դան Մա­մի­կո­նյա­նը, Նժ­դե­հը, Անդ­րա­նի­կը, Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նը, Շու­շիի գրա­վու­մը, ապ­րի­լյան հաղ­թա­նա­կը, Վազ­գեն Սարգ­սյա­նը, Կա­րեն Դե­միր­ճյա­նը սուտ են ե­ղել, ա­մեն ինչ սկս­վել է ի­րե­նից։ Հի­մա էլ ըն­կել է ԱԱԾ-ի հետևից։ Հաշ­վի առ­նե­լով մեր տա­րա­ծաշր­ջա­նը և առ­կա լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րը, փո­խա­նակ այդ կա­ռույցն ու­ժե­ղաց­նի, թու­լաց­նում է այն։ Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը լուրջ բան է, դա հոդ­ված գրել չէ։ Ե­թե ո­մանց պետք են ցն­ցում­ներ, մեզ դա պետք չէ, Հա­յաս­տա­նը դրան էլ չի դի­մա­նա։
-Իսկ ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյու­նը։
-Այս խոր­հր­դա­րա­նը պետք է լու­ծար­վի և ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ լի­նեն։ Այս խոր­հր­դա­րա­նը Կա­լի­գու­լա­յի ձիե­րի խոր­հր­դա­րան է։ Սա վի­րա­վո­րանք չէ, քա­ղա­քա­կան տեր­մին­նե­րով եմ խո­սում։ Կա­լի­գու­լան իր ձիուն բե­րեց Սե­նատ, իսկ Նի­կոլն էլ իր հետ քայ­լած­նե­րին բե­րեց խոր­հր­դա­րան, ի­հար­կե, մի քա­նի բա­ցա­ռու­թյամբ, կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցած գոր­ծիչ­ներ։ Իր պես ես բո­լո­րին նույն սան­րով չեմ սան­րում։ Այս խոր­հր­դա­րա­նի գնա­հա­տա­կա­նը եր­կու ան­գամ ար­դեն տր­վել է, երբ կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը քն­նար­կե­լու ժա­մա­նակ նրա խմ­բակ­ցու­թյան կին պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը հայ­տա­րա­րեց, որ ե­թե նույ­նիսկ ծրա­գի­րը մեկ տո­ղից բաղ­կա­ցած լի­ներ, թե ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, պար­տա­վոր էին ըն­դու­նել։ Երկ­րորդ գնա­հա­տա­կանն այս ծեծ­կռ­տուքն էր, երբ բռ­նու­թյունն ար­դա­րաց­վեց, ու դրան ծա­փա­հա­րե­ցին։ Ոչ մե­կից հզոր չլի­նեք՝ Ստա­լի­նից, Մու­սո­լի­նիից, ՀՀՇ-ից ու ՀՀԿ-ից էլ հզոր չլի­նեք, մի օր ե­կել եք, մի օր էլ գնա­լու եք։ ՀՀԿ-ն ձեզ ա­ռանց ցն­ցում­նե­րի իշ­խա­նու­թյուն տվեց, չտ­վեց, որ հան­րու­թյու­նը սևի ու սպի­տա­կի բա­ժա­նեք։ Ե­թե Նի­կո­լի պես մտա­ծեինք, ին­քը Գյում­րիից Վա­նա­ձոր չէր հաս­նի, ուր մնաց` Երևան։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ