Բո­լո­րին հեր­թով դա­տի տվեք

Բո­լո­րին հեր­թով դա­տի տվեք
15.05.2020 | 00:36
Մի քա­նի օր ա­ռաջ պարզ դար­ձավ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նե­րոր­դին՝ Հրա­չյա Հա­կո­բյա­նը, դա­տա­կան հայց է ներ­կա­յաց­րել չորս տար­բեր ան­ձանց դեմ, ո­րոնց թվում է նաև քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը։ Քա­ղա­քա­գե­տը մեզ հետ զրույ­ցում չթաքց­րեց զար­ման­քը, թե ին­չու է այս պատ­գա­մա­վորն ի­րեն դա­տի տվել, ինքն ըն­դա­մե­նը, լրատ­վա­մի­ջոց­նե­րին հղում ա­նե­լով, նշել է, որ Հա­կո­բյա­նը մե­ղադր­վում է մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով ծխա­խոտ ներկ­րե­լու մեջ։ Իսկ իր դեմ հայ­ցի պատ­ճա­ռը, ըստ, Համ­բա­րյա­նի, պայ­մա­նա­վոր­ված է ընդ­դի­մա­դիր կեց­ված­քով։ «Ես չեմ կար­ծում, որ սա Հա­կո­բյա­նի նա­խա­ձեռ­նու­թյունն է։ Փա­շի­նյա­նը ըն­տա­նյոք հան­դերձ է այս ո­րո­շու­մը կա­յաց­րել։ Փոր­ձում են այս­պի­սի կեղծ մե­ղադ­րանք­նե­րով լռեց­նել ինձ։ Ե՛վ Փա­շի­նյա­նը, և՛ նրա կի­նը պետք է լավ ի­մա­նա­յին, որ ե­թե ես ան­ձամբ նման բան ա­սած լի­նի, պատ­րաստ էի պա­տաս­խան տա­լու իմ ա­սա­ծի հա­մար»,- շեշ­տեց Գա­գիկ Համ­բա­րյա­նը, հա­վե­լե­լով, որ սա քա­ղա­քա­կան հե­տապն­դում է։
Քա­ղա­քա­գե­տին նաև զար­մա­նա­լի է թվում, թե ին­չու է դա­տա­կան հայցն ըն­դուն­վել Երևա­նում, ե­թե ին­քը Գյում­րիում է ապ­րում։ «Որ­քան էլ Հրա­չյա Հա­կո­բյա­նը դա­տա­կան հայց ներ­կա­յաց­նի Երևա­նում, ակն­հայտ է, որ այդ գրա­ռումն ար­վել է Գյում­րիից, որ­տեղ ես բնակ­վում եմ»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը, հա­վե­լե­լով, թե փաս­տա­բան­նե­րից դեռ պի­տի ճշ­տի` հայ­ցը կա­րո՞ղ է Գյում­րի տե­ղա­փո­խել։ Քա­ղա­քա­գե­տը կար­ծում է, որ դա­տա­րա­նը պետք է կար­ճի այս գոր­ծը` հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյան հիմ­քով. «Դեռ կան դա­տա­վոր­ներ, ո­րոնք չեն համ­բու­րել Փա­շի­նյա­նի ա­ջը ու կկար­ճեն այս գոր­ծը, ո­րով­հետև մե­ղադ­րանք­նե­րը կեղծ են ու որևէ հիմք չու­նեն»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ