Հե­տա­գիծ չու­նե­ցող­ներն ու­րի­շի ան­ց­յա­լին են ո­րա­կում­ներ տա­լիս

Հե­տա­գիծ չու­նե­ցող­ներն ու­րի­շի ան­ց­յա­լին են ո­րա­կում­ներ տա­լիս
15.05.2020 | 00:30
Այս իշ­խա­նու­թյան ա­մե­նա­լուրջ խն­դի­րը ոչ այն­քան նախ­կին­նե­րին նման­վելն է, ա­նելն ու ար­դա­րաց­նե­լը այն, ինչ նախ­կի­նում քն­նա­դա­տել են, որ­քան սե­փա­կան կար­գա­վի­ճա­կից բխող պա­տաս­խա­նատ­վու­թյան չգի­տակ­ցու­մը։ Այ­սօր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ան­դամ­նե­րը եր­բեմն այն­պի­սի ե­լույթ­ներ ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, որ տա­րա­կու­սում ես` գի­տե՞ն, թե որ­տեղ են ու ինչ են ա­սում։ Երբ չկա­յա­ցած, փո­ղո­ցից ան­մի­ջա­պես պատ­գա­մա­վո­րի ա­թո­ռին նս­տած, կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող մարդն ա­մե­նա­վեր­ջին ո­րա­կում­նե­րով քն­նա­դա­տում է նախ­կին հա­մար­վող պաշ­տո­նյա­յի, քա­ղա­քա­կան գործ­չի, ճա­նա­պարհ ան­ցած մար­դու, մի պահ ու­զում ես պատ­կե­րաց­նել, թե նա ինչ կդառ­նար, ե­թե քա­ղա­քա­կան նույն ճա­նա­պարհն ան­ցած լի­ներ։ Ե­թե ու­նե­նա­յին այդ­քան լիա­զո­րու­թյուն­ներ, որ­քան ի­րենց մշ­տա­կան քն­նա­դա­տու­թյան սու­բյեկտ դար­ձած ո­րոշ ան­ձինք, քա­նի ան­գամ սայ­թա­քած կլի­նեին, իշ­խա­նու­թյուն պա­հե­լու գայ­թակ­ղու­թյու­նից դրդ­ված ին­չեր կա­նեին ու ինչ թա­լա­նի մաս­նա­կից կլի­նեին։ Ըն­դա­մե­նը եր­կու տար­վա իշ­խա­նու­թյուն են, բայց ար­դեն կո­ռուպ­ցիոն տար­բեր գոր­ծարք­նե­րի մեջ են կաս­կած­վում, նույն հիմ­քով քրեա­կան գոր­ծեր են հա­րուց­ված։ Մեկ բան ա­ներկ­բա է. քն­նա­դա­տու­թյան թի­րա­խում հայ­տն­ված­նե­րից շա­տերն ի­րենց սխալ­նե­րով, լավ ու վատ քայ­լե­րով, փոր­ձա­ռու­թյամբ ան­ցել են մի ճա­նա­պարհ, ո­րի կես տո­կո­սը նրան քն­նա­դա­տող ե­րի­տա­սարդ իմ­քայ­լա­կան­նե­րը դեռ չեն էլ ան­ցել, բայց դա չի խան­գա­րում նրանց ամ­բիոն­նե­րից հա­թա­թա­ներ տալ, սպառ­նալ, մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել ու ի­րենց ան­տե­ղյա­կու­թյան ան­հե­թեթ ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վել։ Քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հի մեկ­նար­կի հա­մար հաս­տատ լավ ճան­ապարհ չեն ընտ­րել և, դեռ չսկ­սած, մեծ բիծ են թող­նում վաղ­վա հե­տագ­ծի վրա։
Սրան զու­գա­հեռ մեկ այլ ի­րա­կա­նու­թյուն էլ կա այս իշ­խա­նու­թյու­նում, մաս­նա­վո­րա­պես «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում. ան­ցյալ ու­նե­ցող­ներն էլ ամ­բիո­նից սե­փա­կան սխալ­ներն ար­դա­րաց­նում են մար­տա­կան ճա­նա­պար­հի ո­րոշ դր­վագ­ներ, կո­պիտ ա­սած, «գո­վազ­դե­լով»։ Սա նման է այն բա­րե­գոր­ծու­թյա­նը, որն ար­վում է ըն­դա­մե­նը հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րով ցույց տա­լու, և է­ժան հե­ղի­նա­կու­թյուն վաս­տա­կե­լու հա­մար։ Քա­ղա­քա­կան վա­ճա­ռա­սե­ղա­նին մի դրեք հայ­րե­նիք պաշտ­պա­նե­լու գոր­ծը, ա­մոթ է։
Միով բա­նիվ, սա մի իշ­խա­նու­թյուն է, ո­րը չգի­տի, թե ինչ է իշ­խա­նու­թյու­նը, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, պե­տա­կան գործ­չի վար­քա­գի­ծը, խոս­քի կշի­ռը, իսկ մնա­ցածն այս ա­մե­նի ա­ծան­ցյալն է, ըն­դա­մե­նը հետևանք։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ