Նա­խա­րա­րը խո­սեց` չխո­սե­լով

Նա­խա­րա­րը խո­սեց` չխո­սե­լով
20.09.2019 | 00:44
Մե­կը մյու­սին հա­ջոր­դած ու­ժա­յին կա­ռույց­նե­րի հրա­ժա­րա­կան­նե­րը լայն քն­նարկ­ման թե­մա են դար­ձել և ա­ռիթ տվել տա­րաբ­նույթ խո­սակ­ցու­թյուն­նե­րի. կա մտա­վա­խու­թյուն, որ կադ­րա­յին լուրջ փո­փո­խու­թյուն­ներ կա­րող են լի­նել նաև տն­տե­սա­կան ո­լոր­տում։ Այս հար­ցը կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո փոր­ձե­ցինք ճշ­տել բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րար Հա­կոբ Ար­շա­կյա­նից, քա­նի որ նա­խա­րա­րի պաշ­տոնն ինք­նին քա­ղա­քա­կան է։
«Նախ պետք է հի­շեց­նեմ, որ ե­րեկ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վարն անդ­րա­դար­ձել է այդ հար­ցին, և կար­ծում եմ, որ նոր­մալ է, երբ գոր­ծա­տուն իր աշ­խա­տակ­ցի աշ­խա­տան­քից գոհ չի լի­նում և ո­րո­շում է, որ այդ ան­ձը չպետք է աշ­խա­տի կոնկ­րետ այդ պաշ­տո­նում»,- ա­սաց նա­խա­րա­րը։ Ի դեպ, քա­նի որ ԱԱԾ-ի ար­դեն նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյանն իր հրա­ժա­րա­կա­նին հա­ջոր­դած ա­սու­լի­սում նշել էր, թե իր հայ­տա­րա­րու­թյու­նը քա­ղա­քա­կան չէ, այ­նու­հան­դերձ, այն իր մեջ ու­ներ քա­ղա­քա­կան են­թա­տեքստ, մեզ հե­տաք­րք­րեց` հայ­տա­րա­րու­թյու­նը, ի վեր­ջո, քա­ղա­քա­կան հենք ու­նե՞ր, թե՞ ոչ։ «Այդ հայ­տա­րա­րու­թյանն ար­դեն անդ­րա­դարձ ե­ղել է, և ես չէի ցան­կա­նա ևս մեկ ան­գամ մեկ­նա­բա­նել այն»,- նշեց Հա­կոբ Ար­շա­կյա­նը։
Այն, որ նա­խա­րա­րը չցան­կա­ցավ մեկ­նա­բա­նել Ար­թուր Վա­նե­ցյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, կար­ծում ենք` տրա­մա­բա­նա­կան է, ինչ­պես ա­սում են` յու­րա­քան­չյուր մարդ ինքն է իր ա­րա­ծի պա­տաս­խա­նը տա­լիս, և եր­րորդ կող­մի մի­ջամ­տու­թյու­նը կամ մեկ­նա­բա­նու­թյու­նը նման դեպ­քե­րում կա­րող է ա­վե­լի սրել ի­րա­վի­ճա­կը։ Ինչևէ, քա­նի որ ԱԺ-ում քն­նարկ­վում է ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի պաշ­տո­նը քա­ղա­քա­կան դարձ­նե­լու հար­ցը, ա­պա նա­խա­րա­րին հարց­րինք` ար­դյո՞ք այդ պաշ­տոն­նե­րը պետք է լի­նեն քա­ղա­քա­կան։ Հա­կոբ Ար­շա­կյա­նը շեշ­տեց, որ այդ հար­ցի առն­չու­թյամբ վար­չա­պե­տը բա­վա­րար մեկ­նա­բա­նու­թյուն­ներ տվել է։ Հի­շեց­րինք, որ այս պա­հին մեզ նա­խա­րա­րի տե­սա­կետն է հե­տաք­րք­րում, ին­չին ի պա­տաս­խան նա ա­սաց. «Կար­ծում եմ, եր­կու մո­դել­ներն էլ կա­րող են աշ­խա­տել ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան»։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao