Նոր պա­տե­րազմ Սի­րիա­յի դեմ և նոր «թա­կարդ­ներ» քր­դե­րի ու Թուր­քիա­յի հա­մար

Նոր պա­տե­րազմ Սի­րիա­յի դեմ և նոր «թա­կարդ­ներ» քր­դե­րի ու Թուր­քիա­յի հա­մար
22.10.2019 | 00:30

Սի­րիա­յի դեմ թուր­քա­կան ագ­րե­սիա­յի հեր­թա­կան փու­լի (Ան­կա­րա­յում այն կո­չել են «Խա­ղա­ղու­թյան ա­կունք» գոր­ծո­ղու­թյուն) սկզ­բից հե­տո ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ծա­վալ­վում են սրըն­թաց ա­րա­գու­թյամբ։ Ներ­կա ի­րա­վի­ճա­կը հա­րուստ նա­խա­պատ­մու­թյուն ու­նի, ո­րի սկիզ­բը կա­րող ենք հա­մա­րել ո՛չ Աֆ­րին քա­ղա­քի գրա­վու­մը, ո՛չ էլ Թուր­քիա­յի և ԱՄՆ-ի ըն­թա­ցիկ տար­վա ա­մա­ռա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը Հյու­սի­սա­յին Սի­րիա­յի տա­րած­քում ինչ-որ «անվ­տան­գու­թյան գո­տու», ինչ­պես նաև «անթ­ռիչք գո­տու» հա­մա­տեղ ստեղծ­ման մա­սին։ Եվ նույ­նիսկ ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րին Սի­րիա­յից Ի­րաք, թվում էր, թե հան­կար­ծա­կի, տե­ղա­փո­խե­լը։ Հիշ­վում է, որ 2016-ին Թուր­քիա­յի ու քր­դե­րի միջև գրե­թե «մր­ցակ­ցա­յին տենդ» էր, թե «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» (ԻՊ) ա­հա­բե­կիչ­նե­րից ով ա­վե­լի շուտ կա­զա­տագ­րի հեր­թա­կան քա­ղա­քը կամ բնա­կա­վայ­րը՝ «Քր­դա­կան ժո­ղովր­դա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան» (ՔԺԻ) ջո­կատ­նե՞­րը, թե՞ թուր­քա­կան բա­նա­կը («Եփ­րա­տի վա­հան» գոր­ծո­ղու­թյան շր­ջա­նա­կում)։ Հիշ­վում է նաև, որ քր­դե­րը մտան այն­պի­սի քա­ղաք­ներ (ինչ­պես պարզ­վեց, Թուր­քիա­յի հա­մար շատ կարևոր), ինչ­պի­սիք էին Թել Ա­բյա­դը և այլն, ու հա­մա­ռո­րեն ըն­թա­նում էին դե­պի Էլ Բաբ հան­գու­ցա­յին քա­ղաք։ Բայց ե­րեք տա­րի ա­ռաջ թուր­քերն ա­վե­լի ճար­պիկ գտն­վե­ցին, և Էլ Բա­բը մինչ այժմ նրանց օ­կու­պա­ցիա­յի տակ է։


Այժմ Ման­բիջ և Թել Ա­բյադ քա­ղաք­նե­րը կր­կին հայ­տն­վում են ռազ­մա­կան ամ­փո­փագ­րե­րում։ Մաս­նա­վո­րա­պես Թել Ա­բյա­դում, ո­րը գրա­վե­լու մա­սին Ան­կա­րան մի քա­նի օր է, ինչ հա­ղոր­դում է, ի­րա­կա­նում մար­տե­րը շա­րու­նակ­վում են։ Ան­հաս­կա­նա­լի է, թե թուր­քա­կան գե­նե­րա­լի­տետն ինչ­պես է ո­րո­շել, թե այն «հա­րյու­րա­վոր քուրդ ա­հա­բե­կիչ­նե­րից, ո­րոնց իբր ոչն­չաց­րել են թուր­քա­կան խի­զախ զոր­քե­րը և ի­րենց իս­կա­կան ա­հա­բե­կիչ դաշ­նա­կից­նե­րը, այս­պես կոչ­ված, «Սի­րիա­կան ա­զատ բա­նա­կից» ով­քեր են պատ­կա­նում քր­դա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյա­նը (ՔԲԿ), որն ար­գել­ված է Թուր­քիա­յում, և ով­քեր՝ ՔԺԻ-ի աշ­խար­հա­զո­րի սի­րիա­ցի քր­դե­րին։ Գու­ցե զոհ­ված քր­դե­րի քո­ղար­կազ­գեստ­նե­րի վրա­յի կար­վածք­նե­րո՞վ։ Կամ ինչ­պես են ո­րո­շել, թե ով ով է, ե­թե նույն Թել Ա­բյա­դում թուր­քե­րին դի­մա­կա­յում են և՛ հայ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը, և՛ սի­րիա-քր­դա­կան «Ժո­ղովր­դա­վա­րա­կան միու­թյուն» կու­սակ­ցու­թյան (ԺՄԿ) ան­կա­նոն կազ­մա­վո­րում­նե­րը։ Ի դեպ, հենց ԺՄԿ-ի մա­մու­լի ծա­ռա­յու­թյունն է աշ­խար­հին հիմ­նա­կա­նում հայտ­նում, թե ինչ է տե­ղի ու­նե­նում Հյու­սի­սա­յին Սի­րիա­յի մար­տե­րով բռն­ված տա­րածք­նե­րում։ Թուրք զին­վո­րա­կան­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներն ակն­հայ­տո­րեն ա­պա­ցու­ցում են, որ այժմ նրանց նպա­տա­կը նույնն է, ինչ 2016 թ., այ­սինքն առն­վազն գրա­վել և էթ­նի­կա­կան (ըստ ազ­գու­թյան) զտում­ներ ի­րա­կա­նաց­նել Թել Ա­բյա­դում և Ման­բի­ջում։


Բայց հե­տաքր­քիր է նաև ի­մա­նալ, որ այս տար­վա ի­րա­վի­ճակն զգա­լիո­րեն տար­բեր­վում է 2016-18 թթ. ի­րա­վի­ճա­կից։ Ի­հար­կե, տար­բեր եր­կր­նե­րի փոր­ձա­գետ­նե­րը և ան­գամ այն հա­սա­րակ ըն­թեր­ցող­նե­րը, ո­րոնց շա­րու­նա­կում է հե­տաք­րք­րել Սի­րիան, շատ լավ գի­տեն, որ թուր­քա­կան «Խա­ղա­ղու­թյան ա­կունք» գոր­ծո­ղու­թյու­նը դա­տա­պարտ­վում է գործ­նա­կա­նում ողջ աշ­խար­հում։ Ե­թե հա­վա­տանք «Ին­ֆո­տե­կա 24» աղ­բյու­րին, ա­պա Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պաշտ­պա­նել են միայն Ադր­բե­ջա­նը, Պա­կիս­տա­նը, Կա­տա­րը և «Տրի­պո­լիի ազ­գա­յին փր­կու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը» (Լի­բիա)։ Ով­քեր այս կամ այն չա­փով կա­խում ու­նեն Թուր­քիա­յից, նրանք էլ պաշտ­պա­նում են, թեև նշյալ բո­լոր եր­կր­ներն էլ «խն­դիր­ներ ու­նեն», օ­րի­նակ, Ի­րա­նի հետ։ Իսկ Ի­րա­նը ոչ միայն չի պաշտ­պա­նել, այլև դա­տա­պար­տել է, ինչ­պես և Ռու­սաս­տա­նը։ Չնա­յած այն բա­նին, որ Ռու­սաս­տա­նը, ինչ­պես և Չի­նաս­տա­նը, լրա­ցու­ցիչ ժա­մա­նակ է պա­հան­ջել Սի­րիա թուր­քա­կան ներ­խուժ­ման առ­թիվ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը (հոկ­տեմ­բե­րի 12-ի) ու­սում­նա­սի­րե­լու հա­մար, բո­լո­րին պարզ է, որ թուր­քա­կան ռազ­մա­կան ներ­խուժ­ման ազ­դան­շա­նը ե­ղել է ոչ թե Ան­կա­րա­յում Թուր­քիա­յի, Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի նա­խա­գահ­նե­րի վեր­ջին հան­դի­պու­մը, այլ ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի հան­կար­ծա­կի հե­ռա­ցու­մը Սի­րիա­յից Ի­րաք, ո­րով «բաց­վեց ճա­նա­պար­հը» թուր­քե­րի ա­ռաջ։


Թուր­քա­կան ներ­խու­ժու­մից շատ ա­ռաջ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը Թուր­քիա­յին նա­խազ­գու­շաց­նում էին՝ ե­թե ներ­խու­ժեք, շատ խն­դիր­ներ կլի­նեն, սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը չեն ա­պա­հո­վում եր­րորդ եր­կիր ներ­խու­ժե­լով, թուրք-սի­րիա­կան սահ­մա­նում խա­ղա­ղու­թյու­նը հնա­րա­վոր է միայն այն պայ­մա­նի դեպ­քում, որ Սի­րիա­յից ան­հա­պաղ դուրս բեր­վեն բո­լոր այն օ­տա­րերկ­րա­ցի զին­վո­րա­կան­նե­րը, ո­րոնք այն­տեղ են գտն­վում ա­ռանց պաշ­տո­նա­կան Դա­մաս­կո­սի հա­մա­ձայ­նու­թյան։ Խա­ղա­ղու­թյան երկ­րորդ պար­տա­դիր պայ­մա­նը Սի­րիա­յի ողջ տա­րածք Սի­րիա­յի ա­րա­բա­կան բա­նա­կի այ­սինքն, երկ­րի կա­ռա­վա­րա­կան զին­ված ու­ժե­րի կա­նո­նա­վոր զո­րա­մա­սերն ու ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մտց­նելն է, ոչ թե թուր­քե­րի հո­վա­նա­վո­րյալ «Սի­րիա­կան ա­զատ բա­նա­կի» տի­պի կազ­մա­կեր­պու­թյան կամ «չա­փա­վոր ընդ­դի­մու­թյուն» պի­տա­կով հան­դես ե­կող հան­ցա­գործ­նե­րին մտց­նե­լը։ Եվ եր­րորդ պայ­մա­նը. Սի­րիա­յի ան­կա­խու­թյան պահ­պա­նու­մը՝ ան­շե­ղո­րեն պահ­պա­նե­լով նրա տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Պու­տի­նը և Ռո­հա­նին բազ­միցս են այդ ա­մե­նը հաս­կաց­րել ի­րենց «գոր­ծըն­կեր» Էր­դո­ղա­նին, բայց նա ոչ միայն չէր ան­սում Մոսկ­վա­յի ու Թեհ­րա­նի նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, այլև շա­րու­նա­կում էր սե­պա­րատ բա­նակ­ցու­թյուն­նե­րը ԱՄՆ-ի հետ այլևայլ թե­մա­նե­րով։ ՌԴ և Ի­րա­նի ԱԳՆ-նե­րի նախ­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տեքս­տե­րը, Պու­տի­նի և Ռո­հա­նիի գնա­հա­տա­կան­նե­րը վեր­ջին օ­րե­րին ա­նընդ­հատ հա­ղոր­դում էին հա­մաշ­խար­հա­յին բո­լոր ԶԼՄ-նե­րը, բայց դա չկան­խեց ԱՄՆ-ի հետ Թուր­քիա­յի հեր­թա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, սի­րիա­ցի քր­դե­րի հեր­թա­կան «զո­հա­բե­րու­թյու­նը»։ Իսկ խոս­քով դեմ են բո­լո­րը՝ ԵՄ-ն, ՆԱ­ՏՕ-ի ան­դամ ո­րոշ եր­կր­ներ, ԱՄՆ-ը, խոս­քով Իս­րա­յե­լը քր­դե­րին խոս­տա­նում է օգ­նու­թյան ու պաշտ­պա­նու­թյան ինչ-որ նոր ձևեր։


Գու­ցե երբևէ աշ­խարհն ի­մա­նա Մեր­ձա­վոր Արևել­քի քր­դա­կան ցե­ղե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված այն կեղ­տոտ խա­ղի գո­նե 50 %-ը, ո­րը ծա­վալ­վել է մեր աչ­քե­րի ա­ռաջ առն­վազն Ի­րա­քում Սա­դամ Հու­սեյ­նի վար­չա­կար­գի տա­պալ­ման պա­հից։ Բայց, ցան­կա­ցած դա­սա­վո­րու­թյան դեպ­քում, բո­լո­րը պար­տա­վոր են հի­շել, որ Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին դեռևս սեպ­տեմ­բե­րին ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 74-րդ նս­տաշր­ջա­նում, խո­սե­լով Մեր­ձա­վոր Արևել­քում ի­րա­նա­կան նոր խա­ղաղ նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին, կոշտ կեր­պով ըն­դգ­ծեց, որ «տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյու­նը կա­րիք ու­նի ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րի հե­ռաց­ման, և Մեր­ձա­վոր Արևել­քում խա­ղա­ղու­թյան ու անվ­տան­գու­թյան բա­նաձևն է՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն տա­նը, դի­վա­նա­գի­տու­թյուն՝ ար­տա­սահ­մա­նում»։ Աշ­խար­հը նաև չպետք է մո­ռա­նա, որ 2016 թ. դեկ­տեմ­բե­րից Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը մշ­տա­պես «ակ­նար­կել» են Թուր­քիա­յին, որ Սի­րիա­յում ա­պօ­րի­նա­բար գտն­վող օ­տա­րերկ­րա­ցի զին­վո­րա­կան­նե­րի հե­ռաց­ման պա­հան­ջը վե­րա­բե­րում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Թուր­քիա­յին։


Այ­սօր­վա ի­րադ­րու­թյու­նը պետք է քն­նել ու քն­նել։ Հարց է ծա­գում. լավ, են­թադ­րենք թուր­քե­րը հար­ձակ­վում են քր­դե­րի վրա, այդ ին­չու՞ ի­րենց ա­ռա­ջին օ­դա­յին ու հր­թի­ռա­յին հար­ված­նե­րը նրանք հասց­րին Սի­րիա­յի սահ­մա­նա­մերձ քրիս­տո­նեա­կան բնա­կա­վայ­րին, որ­տեղ ա­սո­րի­ներ էին, և կար­գը պաշտ­պա­նում ու պահ­պա­նում էին ա­սո­րի աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը։ Ի­զուր չէ, որ աշ­խար­հի բազ­մա­թիվ, օ­րի­նակ՝ ա­սո­րա­կան ու հայ­կա­կան, կազ­մա­կեր­պու­թյուն­ներ դա գնա­հա­տե­ցին որ­պես քրիս­տո­նյա­նե­րի 1915 թ. ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն։ Բնա­կան է, որ Սի­րիա­յի քրիս­տո­նյա­նե­րի շր­ջա­նում՝ և՛ ա­սո­րի­նե­րի, և՛ հա­յե­րի, կան զո­հեր ու վի­րա­վոր­ներ։ Եվ Էր­դո­ղա­նը հիա­նա­լի տե­ղյակ էր, որ Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում ոչ միայն քր­դեր են, այլև քրիս­տո­նյա­ներ։ Ընդ ո­րում, հայ և ա­սո­րի աշ­խար­հա­զո­րա­յին­ներն ակ­տի­վո­րեն, քր­դե­րի հետ, մաս­նակ­ցել են հյու­սի­սա­յին Սի­րիա­յում ա­հա­բեկ­չա­կան ա­վա­զա­կախմ­բե­րի դեմ բազ­մա­թիվ մեծ ու մանր բնա­կա­վայ­րե­րի պաշտ­պա­նու­թյան մար­տե­րին։ Օ­րի­նակ, Նու­բար Օ­զա­նյա­նի ան­վան հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան գու­մար­տա­կը ոչ թե ֆան­տաս­տի­կա է, այլ ի­րա­կա­նու­թյուն, ինչ­պի­սին ե­ղել է և հենց Ն. Օ­զա­նյա­նը, ո­րը ժա­մա­նա­կին, քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի պատ­ճա­ռով, Թուր­քիա­յից փա­խել է Ֆրան­սիա, սի­րիա­ցի քր­դե­րի կող­մից կռ­վել է ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ ու զոհ­վել 2017-ի օ­գոս­տո­սին։ Սի­րիա­յում հա­յե­րը քիչ չեն նաև այլ կա­մա­վո­րա­կան խմ­բե­րում, խա­ռը քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­զո­րե­րում և այլն։


Այս­պես թե այն­պես, հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դել են, որ թուր­քե­րը ներ­խու­ժել են հենց հյու­սի­սարևե­լյան Սի­րիա։ Այ­սինքն, իս­կույն նետ­վել են այն­տեղ, որ­տեղ քր­դե­րից բա­ցի, հոծ կեր­պով ապ­րում են նաև քրիս­տո­նյա­ներ՝ հա­յեր ու ա­սո­րի­ներ, այդ թվում Հա­սե­քեում, Էլ Կա­միշ­լիում և Դեյր էզ Զո­րում։ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը միա­ժա­մա­նակ հան­դես ե­կան թուր­քա­կան ագ­րե­սիա­յի դեմ։ Հոկ­տեմ­բե­րի 9-ին Էր­դո­ղա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, զան­գա­հա­րեց Կրեմլ և զրույց ու­նե­ցավ Պու­տի­նի հետ։ Հայտ­նի չէ, թե ինչ «ման­րուք­ներ» ստի­պե­ցին, որ Էր­դո­ղա­նը զան­գա­հա­րի Պու­տի­նին, բայց հաս­կա­նա­լի է, որ պաշ­տո­նա­կան Ան­կա­րան ան­հան­գս­տա­ցավ թե­կուզ ՌԴ ԱԳՆ-ի կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյու­նից։ Ռու­սա­կան ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դել են, որ Պու­տինն Էր­դո­ղա­նին ա­սել է. «Ան­կա­րան պետք է հան­գա­մա­նո­րեն կշ­ռա­դա­տի ի­րադ­րու­թյու­նը և Սի­րիա­յում իր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյամբ վնաս չհասց­նի ճգ­նա­ժա­մի կար­գա­վոր­ման ընդ­հա­նուր ջան­քե­րին»։


Սի­րիա­ցի քր­դե­րը, ընդ ո­րում, հատ­կա­պես նրանք, ով­քեր ա­մե­րի­կա­մետ «Սի­րիա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժեր» (Ա­ԺՈՒ) դա­շին­քի կազ­մում են, չգի­տես ին­չու, ո­րո­շե­ցին օգ­նու­թյուն խնդ­րել Սի­րիա­յի և Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րից։ Տվյալ դեպ­քում նրանք կեղ­ծա­վո­րու­թյուն են ա­նում, և նրանց նպա­տա­կը քիչ ընդ­հա­նուր բան ու­նի Սի­րիա­յի քր­դաբ­նակ (ո­րոնք նաև հա­յաբ­նակ են) շր­ջան­նե­րի թուր­քա­կան օ­կու­պա­ցիան կան­խե­լու ցան­կու­թյան հետ։ Ո­րով­հետև, ե­թե նրանք ար­դեն հույս չեն դնում ԱՄՆ-ի վրա, որն իր զոր­քե­րը Սի­րիա­յից հա­նում է Ի­րաք, ա­պա թուր­քե­րին կանգ­նեց­նե­լու հա­մար պետք է դի­մեին ոչ միայն Սի­րիա­յին ու Ռու­սաս­տա­նին, այլև Ի­րա­նին և շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին, քա­նի որ ցա­մա­քում կռ­վող հիմ­նա­կան ուժն այդ բո­լոր տա­րի­նե­րին ե­ղել են շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը՝ ինչ­պես սի­րիա­ցի, այն­պես էլ ողջ աշ­խար­հից ե­կած կա­մա­վոր­նե­րը։ Բա­ցի դրա­նից, ՍԺՈՒ-ի քր­դե­րը պետք է դի­մեին նաև Սի­րիա­յի հայ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին, ո­րով­հետև Էլ Կա­միշ­լի և Դեյր էզ Զոր քա­ղաք­նե­րում, ինչ­պես և Հա­սե­քե նա­հան­գում ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պաշտ­պա­նու­թյա­նը, բա­ցի քր­դե­րից ու սի­րիա­կան բա­նա­կից, մաս­նակ­ցել են նաև հայ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը։


Թե ՍԺՈՒ-ի քր­դե­րին ինչ են պա­տաս­խա­նել կամ դեռ կպա­տաս­խա­նեն Դա­մաս­կոսն ու Մոսկ­վան, շու­տով կպարզ­վի։ Ես պա­տա­հա­բար չեմ կր­կին ու կր­կին շեշ­տում՝ ՍԺՈՒ-ի քր­դե­րը, ոչ թե պար­զա­պես գրում՝ սի­րիա­ցի քր­դե­րը։ Չէ՞ որ նա­խորդ տա­րի­նե­րին Սի­րիա­յի ոչ բո­լոր քր­դերն էին հա­մա­ձայն, որ ի­րենց «խնա­մա­կա­լու­թյունն» ստանձ­նեն ա­մե­րի­կա­ցի­ներն ու նրանց դաշ­նա­կից­նե­րը։ Բայց ԶԼՄ-ներն ար­դեն հայտ­նում են, որ հոկ­տեմ­բե­րի 13-ին կամ 14-ին ռուս զին­վո­րա­կան­նե­րին հա­ջող­վել է բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուր­ջը նս­տեց­նել ՍԺՈՒ-ի քր­դե­րին և Սի­րիա­յի ա­րա­բա­կան բա­նա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Այս­պես կոչ­ված «Հյու­սի­սա­յին և Արևե­լյան Սի­րիա­յի քր­դա­կան ինք­նա­վա­րու­թյու­նը» հոկ­տեմ­բե­րի 13-ի ե­րե­կո­յան հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան մեջ հաս­տա­տել է, որ սի­րիա­կան բա­նա­կի ու­ժե­րը տե­ղա­բաշխ­վե­լու են Ման­բի­ջում և Այն էլ Ա­րա­բում (Քո­բա­նիի քր­դե­րեն ան­վա­նու­մը)՝ ըստ կող­մե­րի ձեռք բե­րած հա­մա­ձայ­նու­թյան։ Ինչ­պես նշ­վում է հայ­տա­րա­րու­թյան մեջ, կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի ծա­վա­լու­մը պետք է կանգ­նեց­նի թուր­քե­րի ներ­խու­ժու­մը Հյու­սի­սա­յին Սի­րիա, որ­տեղ թուր­քա­կան հար­ձա­կում­նե­րի հետևան­քով ար­դեն տաս­նյակ խա­ղաղ բնա­կիչ­ներ են սպան­վել։ Ինչ­պես աս­ված է հա­ղոր­դագ­րու­թյան մեջ, դա կա­րող է նաև հնա­րա­վո­րու­թյուն լի­նել ա­զա­տագ­րե­լու հա­մար քր­դա­կան Աֆ­րին շր­ջա­նը, ո­րը Թուր­քիան գրա­վել էր ան­ցյալ տա­րի Ան­կա­րա­յի ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նակ։ Հիաս­թափ­վե­լով Թուր­քիա­յին պաշտ­պա­նող Վա­շինգ­տո­նից՝ քր­դե­րի ղե­կա­վա­րած ՍԺՈՒ-ն Ռու­սաս­տա­նի և Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյան հետ հա­մա­ձայ­նու­թյան հա­սավ Սի­րիա­յի հյու­սի­ս-արևել­քի քր­դա­կան շր­ջան­նե­րի վրա Թուր­քիա­յի հար­ձակ­մա­նը վերջ դնե­լու հույ­սով։ Հայ­տա­րա­րու­թյու­նը հի­շեց­նում է, որ ՍԺՈՒ-ն ԻՊ-ի դեմ մար­տն­չել է մի քա­նի տա­րի՝ կորց­նե­լով ա­վե­լի քան 10000 մար­տիկ­նե­րի, բայց այժմ Թուր­քիան շա­րու­նա­կում է «ներ­խու­ժու­մը Սի­րիա­յի հյու­սիս-արևելք, ինչ­պես Աֆ­րի­նում»։ Հի­շեց­նենք, որ նշ­ված շր­ջան­նե­րում հրա­տապ տե­ղե­կատ­վու­թյունն ա­պա­հո­վել և ա­պա­հո­վում է ԺՄԿ-ն, ուս­տի որևէ մե­կը չպետք է զար­մա­նա, որ մեկ օր ա­ռաջ (հոկ­տեմ­բե­րի 12-ին) նման հե­ռան­կա­րի մա­սին հայ­տա­րա­րեց սի­րիա­կան ԺՄԿ-ի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Սա­լիհ Մուս­լի­մը, նա­խազ­գու­շաց­նե­լով, որ քր­դա­կան բո­լոր ու­ժե­րը հա­մա­ձայ­նու­թյան կգան Ռու­սաս­տա­նի ու Սի­րիա­յի հետ, որ­պես­զի պաշտ­պան­վեն, ե­թե ԱՄՆ-ը հրա­ժար­վի նրանց օգ­նե­լուց։


Քր­դա­կան աղ­բյուր­նե­րը, ո­րոնք հա­վա­նա­բար ա­վե­լի մոտ են ՍԺՈՒ-ի ղե­կա­վա­րու­թյա­նը, քան թե ԺՄԿ-ի ղե­կա­վա­րու­թյանն ու ՔԺԻ-ի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում են «խա­ղալ»։ Հոկ­տեմ­բե­րի 14-ին ոմն Ալ­դար Խա­լիլ, սի­րիա­ցի քուրդ քաղ­գոր­ծիչ, ՍԺՈՒ-ի կազ­մի մեջ մտ­նող «Ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կու­թյան շարժ­ման» գործ­կո­մի ան­դամ, հայ­տա­րա­րեց. «Սահ­մա­նի մա­սին Դա­մաս­կո­սի հետ քր­դե­րի կն­քած հա­մա­ձայ­նա­գի­րը, թուր­քա­կան հար­ձա­կու­մից և ԱՄՆ-ի հե­ռա­նա­լուց հե­տո, ու­նի միայն ռազ­մա­կան մասշ­տաբ­ներ։ Այն չի են­թադ­րում այդ սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի վար­չա­րա­րու­թյուն Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Գոր­ծար­քը շտապ մի­ջոց է սի­րիա­կան սահ­ման­ներն ու բնակ­չու­թյա­նը հե­տա­գա բռ­նու­թյուն­նե­րից պաշտ­պա­նե­լու հա­մար։ Քր­դե­րը եր­բեք չեն ձգ­տել ան­ջատ­վե­լու Սի­րիա­յից, և դա սի­րիա­կան կա­ռա­վա­րու­թյանն ի­րա­վունք է տա­լիս սի­րիա­կան սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու»։ Հայ­տա­րա­րու­թյու­նը թեթևա­կի «հոտ» ու­նի, ո­րով­հետև Ալ­դար Խա­լի­լը կամ էլ սի­րիա­ցի քր­դե­րի ցան­կա­ցած քաղ­գոր­ծիչ չի կա­րող չհաս­կա­նալ, որ Արևել­քում «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզ­բուն­քը ողջ քա­ղա­քա­կա­նու­թյան ու դի­վա­նա­գի­տու­թյան ան­կյու­նա­քարն է։ Եվ որևէ հիմք չկա մտա­ծե­լու, թե Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դը կամ Սի­րիա­յի ա­րա­բա­կան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հան­կարծ քուրդ քաղ­գոր­ծիչ­նե­րից ա­վե­լի ան­խելք կամ բա­րե­գործ են դար­ձել «հենց այն­պես»։ Ոչ, գոր­ծար­քը գոր­ծարք է. դու՝ ինձ, ես՝ քեզ։ Այն­պես որ, քր­դերն ստիպ­ված կլի­նեն ըն­դու­նե­լու Դա­մաս­կո­սի վար­չա­րա­րու­թյունն ա­մե­նու­րեք, թե­կուզ Սի­րիա­յի քր­դե­րի ինչ-որ մշա­կու­թա­յին ինք­նա­վա­րու­թյան պատ­վա­վոր ճա­նաչ­մամբ, բայց ոչ ա­վե­լի։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao