«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Կյանքը կորոնավիրուսից հետո

Կյանքը կորոնավիրուսից հետո
05.04.2020 | 11:45

Ֆրանսիայի Ազգային ժողովի 58 պատգամավորներ կոչ են արել կազմել «հասարակության տրանսֆորմացիայի ծրագիր» և նախապատրաստել երկիրը «հետկորոնավիրուսյան աշխարհին»: Նրանց կարծիքով՝ համաճարակի հարուցած «տնտեսական փոթորիկի» հետևանքները հաղթահարելու համար սովորական միջոցները բավարար չեն, Ֆրանսիային պետք են հիմնարար փոփոխություններ: Առաջարկներից մեկը յուրաքանչյուրի անպայման բազային եկամուտն է, «սանիտարական ապաստարանի» ստեղծումը և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությունը Եվրոպա տեղափոխելը:

Պատգամավորները առաջարկում են ֆրանսիացիներին ուղղել «զարգացմանն մեր համակարգի սխալներն ու սահմանափակումները, որ արդեն տասնյակ տարիներ գոյություն ունեն» և օգտագործել կարանտինը՝ «մտածելու ինչպես կարող են աշխարհը դեպի լավը փոխել»: «Կորոնավիրուսը կյանքը բաժանել է մինչև և հետո: Այս ճգնաժամը փոխել է մեզնից յուրաքանչյուրին»՝ հաստատում են 58 պատգամավորները: Կոչի հեղինակներից են և նախագահի «Առաջ, Ֆրանսիա» կուսակցության անդամները, և սոցիալիստները, և «Եվրոպա, բնապահպանություն, կանաչներ» շարժման անդամները: Քննարկելու համար՝ ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո, պատգամավորները ստեղծել են հատուկ կայք: Նրանց մտահղացմամբ՝ մեկ ամիս յուրաքանչյուր ֆրանսիացի կարող է կայքում թողնել իր առաջարկները՝ տնտեսության և հասարակության «վերբեռնման» համար: Մայիսի 3-ից հետո պատգամավորները կքննարկեն այն միջոցները, որ ամենաշատ աջակիցներ ունեն: Կոչի հեղինակներն արդեն արել են մի քանի առաջարկներ, որ նրանց կարծիքով՝ կօգնեն ստեղծել հասարակության զարգացման առավել կայուն մոդել: Որոշ առաջարկներ անմիջականորեն վերաբերում են համաճարակի հարուցած խնդիրների լուծմանը: Օրինակ, պատգամավորները կոչ են անում բարձրացնել հիվանդանոցների ու բուժաշխատողների ախատավարձը 200 եվրոյով և զարցացնել հեռահար աշխատանքը: Այլ նախաձեռնությունների նպատակը «համակարգային» խնդիրները լուծելը և Ֆրանսիայի հասարակությունն ու տնտեսությունը փոխելն է կորոնավիրուսից հետո: ԱԺ պատգամավորներն առաջարկում են 18 տարեկանից սահմանել անպայման բազային եկամուտ, իշխանության ներկայացուցչական մարմիններում ընտրել վիճակահանությամբ, սահմանել հարկահանության եվրոպական համակարգ և ստեղծել «սանիտարական» ապաստարանի կարգավիճակ: Կոչի հեղինակները նաև առաջարկում են բոլոր ցանկացողներին մասնակցել «խակատոնին» և բացահայտել Ֆրանսիայի զարգացման ներկա մոդելի թերությունները: Ֆրանսիայի էկոնոնմիկայի նախարար Բրյունո Լե Մերն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսը արմատականորեն կփոխի երկրի տնտեսությունը: «Մեզ պետք է նոր կապիտալիզմ՝ հիմնված մարդկանց նկատմամբ առավլ հարգալից վերաբերմունքի, անհավասարության դեմ պայքարի և բնապահպանության հոգատարության վրա»՝ նշել է նա BFMTV-ի եթերում:
RFI


Հ.Գ. Երեկ Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 7560-ի՝ վերջին մեկ օրում մահացել է 588 մարդ: 28143 հոսպիտալացվածներից 6838 ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են: Խիստ կարանտինը շարունակվում է: Եվ հայտնի չէ՝ վարակը հասե՞լ է պիկին, թե՞ կորը դեռ բարձրանալու է: Իսկ ֆրանսիացիներն արդեն մտածում են հետկորոնավիրուսային կյանքի մասին, ու դա պանդեմիային հաղթելու ձևերից մեկն է: Հրաշալի կլիներ, եթե ՀՀ Աժ պատգամավորները ևս նման կոչ անեին ու հետկորոնավիրուսային զարգացման առաջարկների հարթակ ստեղծեին համաժողովրդական քննարկման համար: Համենայն դեպս՝ ավելի ժողովրդավարական է, քան ամենաժողովրդավարական ընտրություններով ընտրված ԱԺ-ի ձևավորած կառավարության վարչապետի միանձնյա որոշումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ